Ռուս-թուրքական հարաբերություններ

Հայ-ռուս-թուրքական հարաբերությունների պատմությունից՝

Դասընթացի ընթացքում սովորողները կուսումնասիրեն ռուս-թուրքական հարաբերությունների պատմությունը և այդ հարաբերությունների կոնտեքստում Հայաստանի ճակատագիրը։

Ռուս-թուրքական 1828-1829թթ. պատերազմ

Ռուս-թուրքական 1853-1856թթ. պատերազմ՝ Ղրիմի պատերազմ

Ռուս-թուրքական 1877-1878թթ. պատերազմ

Աղբյուրներ և գրականություն՝

Մելքոնյան Աշոտ- Հայոց պատմություն։

Մելքոնյան Ա․- Հայոց պատմության ակնարկներ : (հնագույն ժամանակներից մինչև XX դ. վերջը)։

Սարգսյան Ա., Հակոբյան Ա.- Հայոց պատմություն։

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ։

Հարությունյան Վ.Վ., Նախիջևանը Թուրքիայի համար պլացդարմ է արևելք անցնելու համար, 21.02.2017թ., http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=15474։

Գալոյան Գ.Ա., Հայաստանը մեծ տերությունների աշխարհակալական առճակատումներում (XVI դարից 1917թ.), Ե., 2004։

Սիմոնյան Հր. Ռ., Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից, Ե., 1991։

Սահակյան Տ.Ղ., Ցավալի պայմանագրեր, Ե., 2007։

Սաքոյան Տ.Ա., Ռուս-թուրքական հարաբերությունները և Հայաստանը // «21-րդ ԴԱՐ», թիվ 5 (75), Ե., 2017, էջ 92-102։

Պողոսյան Ս.Կ., Գոյատևման պայքարի քառուղիներում, Ե., 1988:

Տեսանյութ՝

Ռուս-թուրքական վանդակ, Հրանտ Տեր-Աբրահամյան, https://youtube.com/playlist?list=PL8z9o4SPHa8ogFxd8bKV6SeF5ppLOhQAr

Արաբական տիրապետությունը և Հայաստանը 8֊9դդ

Առաջադրանք

  • Որո՞նք էին արաբական տիրապետության քաղաքականության հիմնական ուղությունները։

7-րդ դարի կեսերին տեղի ունեցած արշավանքներ, որոնց նախնական նպատակն էր թալանել Հայկական լեռնաշխարհի ու նրա բնակչության հարստությունները՝ հետագայում աստիճանաբար այն տիրելու և մաս-մաս արաբներով վերաբնակեցնելու համար։ Նախապես պարտության մատնելով դարավոր պատերազմներից հոգնած երկու տերություններին՝ արաբները արշավեցին Հայաստան։

  • Ներկայացնե՛լ հակաարաբական ապստամբությունները 8-րդ դարում։

8-րդ դարում տեղի ունեցած ընդվզումներ արաբական տիրապետության դեմ տեղի էին ունենում Արաբական խալիֆայության վարչական միավոր Արմինիա կուսակալության տարածքում (Հայկական լեռնաշխարհ և Կովկասյան լեռներ)։ Գլխավորում էին հիմնականում Մամիկոնյան ու Բագրատունի իշխանական տոհմերի ներկայացուցիչները։ 8-րդ դարում տեղի ունեցած տեղական բնույթի կամ համահայկական նշանակության ընդվզումներում նախարարների մի մասը՝ Մամիկոնյաների գլխավորությամբ, ապավինում էր Բյուզանդական կայսրության օգնությանը։ Նախատեսվում էր ազատագրել Հայաստանը բյուզանդացիների զորքերով։ Բագրատունիները նպատակադրվել էին ժամանակավորապես հարմարվել ստեղծված քաղաքական իրավիճակին, և հարմար պահի սպասելով՝ սեփական ուժերով ապստամբել խալիֆայության դեմ ու վերականգնել անկախ պետականությունը։ Բագրատունիների հաշվարկները ավելի ճիշտ դուրս եկան։ Հայ իշխանական տների հիմնական մասը համախմբվեց նրանց շուրջ, իսկ Մամիկոնյանները դուրս եկան քաղաքական ասպարեզից։

  • Ներկայացնե՛լ արաբական տիրապետության թուլացման պատճառները։

8-րդ դարի ընթացքում տեղի ունեցած ապստամբական ելույթները 9-րդ դարում վերածվել էին ազատագրական հզոր շարժման, ինչի արդյունքում խալիֆայության մի շարք նահանգներ անկախության կարգավիճակ ձեռք բերեցին։ 8-րդ դարի 50-ական թվականներին՝ կապված քաղաքական կենտրոնը Սիրիայից Իրաք տեղափոխելու Աբբասյանների որոշման հետ՝ ապստամբության դրոշ էին բարձրացրել Դամասկոսի, Հաուրանի և այլ քաղաքների բնակիչները։ 759-760 թվականներին խալիֆայության դեմ ապստամբեց ժամանակակից Լիբանանը, 774-775 թվականներին՝ Արմինիան։ Կորդովայում նախկին գահի առաջնորդները՝ Օմայյանները, ապստաբություն բարձրացրին, ինչի արդյունքում արաբական Իսպանիան անկախացավ՝ որպես Կորդովայի (Անդալուսի) իշխանություն։ Սա առաջին անջատումն էր։ 9-րդ դարի 10-ական թվականներին խռովության ալիք է բարձրացնում Եգիպտոսի արաբ և ղպտի բնակչությունը։ 816-837 թվականներին խալիֆայությունը հիմնահատակ ցնցում է Բաբեկի ապստամբությունը Ատրպատականում, որը արագ տարածվում է։ Հերթական գյուղացիական ընդվզումների մեջ հատկապես աչքի ընկավ Ստրուկ-զանջիների ապստամբությունը, որը տևեց շուրջ 15 տարի (869-883)։

《 Սուրբ երրորդությունը》՝ Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթև, Վռամշապուհ թագավոր

Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։

Մեսրոպ Մաշտոցը ավարտելով իր ուսումը մի շարք աշակերտների հետ մեկնում է Գողթան գավառ քրիստոնեություն քարոզելու։Ժողովրդի մեջ այդ ժամանակ բավականին արմատավորված էր հեթանոսությունը և բազմաստվածությունը։Մեսրոպ Մաշտոցը տեսնելով այս ամենը հասկանում է, որ քրիստոնեությունը մարդկանց մեջ միայն քարոզչությամբ չի կարող արմատավորվել և պետք է զբաղվել կրթությամբ։

Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Սահակ Պարթևը հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։

Գրերի գյուտում մեծ ներդրում են ունեցել հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը և հայոց արքա Վռամշապուհը:Սահակ Պարթևը Մեսրոպ Մաշտոցի հետ կազմել է ծեսերի և օրհնությունների գիրքը՝ «Մաշտոցը», կարգավորել հայկական Տոնացույցը, գրել և եղանակավորել է շարականներ, Պատարագամատույց, ծիսական աղոթքներ, կազմակերպել հունարենից Աստվածաշնչի թարգմանությունն ու կանոնացումը: 

Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Վռանշապուհ արքան հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։

Այդ գործում մեծ ներդրում է ունեցել Վռամշապուհը։Արքաօգնությամբ նրանք բերել են տալիս այսպես կոչված Դանիելյան հայկական գրերը և շուտով համոզվում, որ դրանք չեն համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին: Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Ասորիքի Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405թ. ստեղծում հայոց գրերը:

Պավլիկյան շարժումը Հայաստանում և դրա տարածումը

  • Վերլուծիր Պավլիկյան շարժման տարածումը

Պավլիկյան շարժում, պավլիկյան ուսմունքի վրա հիմնված միջնադարյան աղանդավորական շարժում։ Նկատելի դեր է խաղացել Մեծ Հայքի հոգևոր−կրոնական կյանքում։ Ծնունդ է առել Հայաստանում և ապա սփռվել Բյուզանդական կայսրության փոքրասիական շրջաններում։ Այն լուրջ սպառնալիք դարձավ կայսրության եկեղեցու միասնության համար, դրա համար էլ նրա դեմ ծավալվեց դաժան պայքար։

Պավլիկյան շարժման սկզբնավորումը և ընթացքը

Աղանդավորների քարոզները լայն արձագանք էին գտնում ժողովրդի շրջանում: Նրանց էին սկսում հարել ոչ միայն գյուղացիները, արհեստավորներն ու առևտրականները, այլև անգամ ազնվականների և հոգևորականների մի մասը: Աղանդավորական շարժումների պատմության մեջ իր հզորությամբ և նշանակությամբ առանձնանում է պավլիկյան շարժումը: Այն իր անվանումն ստացել է շարժման հիմնադիր Պողոսի (հունարեն՝ Պավլոս) անունից: Շարժումը հատկապես ուժեղ էր Բյուզանդիային ենթակա Արևմտյան Հայաստանում: Այն բավականին ուժեղ էր նաև Արևելյան Հայաստանում: Վտանգն այնքան սպառնալից էր, որ կաթողիկոս Հովհան Օձնեցին հատուկ աշխատություն գրեց պավլիկյանների վարդապետության դեմ: Միաժամանակ նա դիմեց կտրուկ և խիստ քայլերի՝ պավլիկյան շարժումն արմատախիլ անելու համար: 719թ. գումարված Դվինի եկեղեցական ժողովը խստորեն պատվիրում էր հավատացյալներին որևէ հարաբերություն չունենալ պավլիկյանների հետ: Արգելվում էր անգամ նրանց հետ խոսելը: Հայոց կաթողիկոսի սկսած հալածանքները հարկադրեցին պավլիկյաններին տեղափոխվել դեպի Փոքր Հայք, Կապադովկիա և Պոնտոս: Շարժումն Արևելյան Հայաստանում գործնականում մարեց:

Արևմտյան Հայաստանում, ընդհակառակը, շարժումը գնալով նոր թափ ստացավ: Կարևոր կենտրոն դարձավ Բարձր Հայքի Մանանաղի գավառը, որտեղ բուռն գործունեություն էր ծավալել պավլիկյանների առաջին առաջնորդներից Կոստանդինը: Նա տեղափոխվում է Փոքր Հայք և իր հետևորդների հետ միասին հիմնում պավլիկյան մի մեծ համայնք:

Շարժման վերելքը և պարտությունը

Պավլիկյանները ոչ միայն իրենց գաղափարներով, այլև ռազմական գործողություններով լուրջ վտանգի ենթարկեցին Բյուզանդական կայսրության գոյությունը: Ուստի բյուզանդական արքունիքը IX դ. կեսերին ուժեղացրեց պատժիչ գործողությունները պավլիկյանների դեմ: Մի պահ նրանք անգամ ստիպված եղան թողնել կայսրության սահմանները և ապաստանել արաբական տիրույթներում: Արաբական խալիֆայությունը սիրով նրանց ապաստան տվեց և բնակեցրեց սահմանամերձ շրջաններում: Նրանք մտադիր էին հայ պավլիկյանների ուժերն օգտագործել Բյուզանդիայի դեմ իրենց պայքարում:
Բյուզանդական զորքերն անխնա ոչնչացնում էին պավլիկյաններին՝ նպատակ ունենալով արմատախիլ անել շարժումը: Հենակետ դարձնելով Տևրիկ ամրոցը՝ պավլիկյանները ոչ միայն պաշտպանվում էին, այլև դիմում լայն հարձակողական գործողությունների: Պավլիկյանները վճռական պայքարի դիմեցին, երբ նրանց զինված ուժերի գլուխ անցավ տաղանդավոր զորավար Կարբեասը: Նրա ղեկավարությամբ պավլիկյանները փայլուն ու տպավորիչ հաղթանակներ տարան բյուզանդական կանոնավոր զորքերի դեմ և կարողացան անգամ դուրս գալ Սև ծովի ափերն ու մոտենալ կայսրության մայրաքաղաքին: Շարժման մասնակիցների թիվը կտրուկ աճեց:

Կայսրությունն ստիպված եղավ կենաց-մահու պայքար մղել անհաշտ թշնամու դեմ: Գահ բարձրացած հայազգի կայսր Վասիլ Ա-ն դիմեց վճռական գործողությունների: Նրա բանակները 872թ.՝ ծանր կռիվներից հետո, ջախջախիչ պարտության մատնեցին պավլիկյաններին և ավերեցին Տևրիկ ամրոցը՝ պավլիկյանների վերջին հենակետը:
Կայսրությունը պավլիկյաններին հոծ խմբերով տեղափոխեց Բալկաններ, որտեղ նրանք շարունակեցին տարածել իրենց գաղափարները: Նրանց ազդեցությամբ Բուլղարիայում ծնունդ առավ բոգոմիլների, իսկ Ֆրանսիայում ալբիգոյանների շարժումները:

Հայ ականավոր թագուհիներ

Նախագիծ֊ Հայ ականավոր թագուհի

Փառանձեմ թագուհի

Փառանձեմ թագուհու կերպարը հակասական կերպար է. ոմանց համար նա հերոս էր ու արժանավայել թագուհի, ոմանց համար` դեւերին ծախված չար կախարդ: Ոմանց համար նա օրինակ էր առաքինության, հայրենասիրության ու նվիրվածության, ոմանց համար` անբարո կին: Անկախ այլախոհ գնահատանքներից` Փառանձեմ թագուհին նվիրյալն էր իր երկրի, իր ազգի եւ պետության: Ով էր նա` այդ հպարտ սյունեցին:

Փառանձեմը հայոց թագուհի օծվեց, երբ ամուսնացավ հայոց թերեւս ամենահերոսական, բայց միաժամանակ ամենադժբախտ ու ողբերգական կյանքով ապրած թագավորի` Արշակ Բ-ի (350-368) հետ: Նա միշտ հայոց արքայի կողքին էր նրա հայրենանվեր բոլոր նախաձեռնություններում:

«Արշակը շատ էր սիրում Փառանձեմին, բայց Փառանձեմը նրան չէր սիրում: Եվ որքան Արշակը սիրում էր կնոջը, այնքան կինը ատում էր նրան: Փառանձեմը չէր սիրում Արշակին նրա մարմնի թավամազության եւ թուխ մաշկ ունենալու պատճառով: Տեսնելով, որ կնոջ սիրտը իրեն չի կպչում, Արշակը խնամախոս է ուղարկում Հունաց աշխարհը եւ այնտեղից կայսերական տոհմից Ոլոմպիադա անունով մի գեղեցիկ կին է բերում, հետը ամուսնանում եւ դարձնում իր երկրորդ կինը: Արշակը ուժգին սիրով սիրում է Ոլոմպիադային եւ դրանով իսկ գրգռում Փառանձեմի նախանձը: Փառանձեմը խանդից ոխակալվում է Ոլոմպիադայի դեմ եւ միջոցներ է փնտրում նրան մեջտեղից վերացնելու:

Շուտով Փառանձեմը պառկում, տղա է բերում, անունը դնում Պապ: Պապը մեծանում, դառնում է շատ առույգ ու ուշիմ պատանի, Արշակը նրան պատանդ է ուղարկում Հունաստան` կայսրի մոտ»:

Այո, Աստված Փառանձեմին էր վերապահել ծնել Պապ թագավորին, որը, չնայած իր տասնյոթ տարուն, պիտի դառնար հայոց արքաներից ամենաերեւելիներից մեկը, եւ հայրենիքը վերակերտելու իր ձգտմամբ եւ ձեռնարկած միջոցներով` պիտի լիներ երկրորդ Տիգրան Մեծ, եթե դավադրաբար չսպանվեր: Եվ թերեւս նաեւ կանացի բնազդին հլու, իր արժանի տեղը նվաճելու համար պատուհասեց Ոլոմպիադային, եւ ինչպես պատմիչներն են վկայում.

«Պապի ծնունդն ավելի է գրգռում Փառանձեմի ոխն ու խանդը, եւ նա ամեն կերպ փորձում է թունավորել գեղեցիկ Ոլոմպիադային: Բայց Ոլոմպիադան, զգալով նրա նախանձը, շատ զգույշ էր իր ուտելիքի եւ ըմպելիքի նկատմամբ: Նա ուտում էր միայն իր նաժիշտների պատրաստած կերակուրները եւ խմում միայն նրանց մատուցած գինին: Տեսնելով, որ ուրիշ հնար չկա, Փառանձեմը իր խարդավանքին մասնակից է դարձնում արքունի պալատի քահանաներից մեկին, անունը` Մրջյունիկ: Վերջինս Քրիստոսի մարմինն ու արյունը խորհրդանշող սուրբ հաղորդության հացի եւ գինու մեջ թույն է խառնում եւ եկեղեցում իբրեւ սրբազան մասունք մատուցում Ոլոմպիադա թագուհուն: Թագուհին ճաշակելով թունավորված հաղորդությունը, մահանում է:

Իրենց գեղարվեստական ստեղծագործություններում հայ գրողները տարբեր կերպ են անդրադարձել պատմիչների այս հիշատակումներին: Րաֆֆին` ի հեճուկս Զորյանի, ով ժխտում էր Փառանձեմի մասնակցությունն Ոլիմպիադայի սպանությանը, թողություն չի տալիս նրան` Մուշեղ Սպարապետի բերանով ասելով. «Դու չգիտես Հայ տիկնոջ` Փառանձեմի խստասրտությունը: Նրա գեղեցիկ մեղմ ու քնքուշ կեղեւի տակ թաքնված է մի հրեշավոր հոգի…»:

Պարսից Շապուհ արքայի եւ Արշակի հարաբերություները, հունա-պարսկական շարունակվող խարդավանքներում,  հասել էին կրիտիկական կիզակետի, եւ դրա հանգուցալուծումն է դառնում  Արշակին խաբեությամբ Պարսկաստան տանելը եւ Անհուշ բերդում բանտարկելը, որտեղ էլ ի վերջո նա կնքում է իր մահկանացուն:

Եվ ահա հայրենիքի համար այս օրհասական օրերին է, որ Փառանձեմին է վստահվում երկրի ճակատագիրը, նրա պաշտպանությունը:

Օգտվել եմ այս աղբյուրներից՝

https://syuniacyerkir.am/parandzem-taguhi

https://www.vnews.am/post/pharandzem-thagvouhi-papi-mayrn-vou-arshaki-kiny

Վարդանանց և Վահանանց պատերազմներ

Ինչպիսի՞ իրավիճակ էր
Արևելյան Հայաստանում
5-րդ դարի առաջին կեսին։

428 թվականին անկում է ապրում հայ Արշակունիների թագավորությունը, որը Հայաստանի պարսկամետ կուսակցության հաղթանակներից էր։ Պարսկամետ կուսակցությունը վարում էր Հայաստանի՝ Պարսկաստանին ձուլման քաղաքականություն։ Պարսկական արքունիքն այդ քաղաքականությանը նպաստող քայլեր էր իրականացնում։ Պարսից արքունիքն աջակցում էր մի նոր աղանդավորական շարժման՝ մանիքեականության, որը քրիստոնեական և զրադաշտականության կրոնների միախառնումն էր։ Այդ քայլով պարսից արքունիքը փորձում էր խարխլել քրիստոնեության հիմքերը Հայաստանում և մտցնել պարսկական կրոնին համահունչ տարրեր, քանի որ մանիքեականությունը, ինչպես զրադաշտականությունը, պաշտում էր կրակը։ Այս աղանդին ավելի շատ հարում էր հայոց պարսկասեր կուսակցությունը։ Հայ առաքելական եկեղեցին ստիպված էր 444 թվականին Շահապիվանում եկեղեցական ժողով հրավիրել և պատիժներ սահմանել մանիքեականության աղանդին հարելու համար[6]։ 447 թվականին Հայաստան է գալիս Դենշապուհը, որն աշխարհագիր է անցկացնում և ծանրացնում Հայաստանի հարկերը։ Այս ամենը ռամիկների շրջանում ըմբոստություն է առաջացնում ընդդեմ պարսկական տիրապետության[1]։

Նկարագրե՛լ Վարդանանց
պատերազմի ընթացքը։

50 թ. Տեղի էունենում ճակտամարտ: Հայերը անցնելով Կուր գետի ձախ ափը ազատում են բուն աղվանքը: Ապստամբ Հայերի դեմ Հազկերտը զորք է ուղարկում: Վարդան զորավարի 66-հազարանոց հայոց զորքը 451 թ. Մայիսի 26 Ավարայրի դաշտում տղմուտ գետի ափին կռվի է բռնվում Պարսկական զորքի հետ Երկու կողմերն մեծ զոհեր են տալիս զոհվում է նաև Վարդան Մամիկոնյանըիր նախարարների հետ:

Որո՞նք են Վարդանանց պատերազմի
պատճառները և հետևանքները:

Հիմնական պատճառը կրոնն էր։ Պարսկամետ կուսակցությունը վարում էր Հայաստանի՝ Պարսկաստանին ձուլման քաղաքականություն։ Պարսկական արքունիքն այդ քաղաքականությանը նպաստող քայլեր էր իրականացնում։ Սակայն պատերազմը սկսվեց, երբ հայերը մերժեցին պարսիկների կրոնափող լինելու առաջարկը և պայքար մղեցին կրոնը պահելու համար։ Հետևանքում պատերազմը մենք պարտվեցինք, սակայն այն կոչեցինք «Բարոյական հաղթանակ», քանի որ կարողացանք պահպանել մեր կրոնը։

Վարդանանց պատերազմը
կրոնակա՞ն պատերազմ է։
Հիմնավորիր ինչու՞։

Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Բ-ն, դիմելով «հայոց բոլոր մեծամեծերին», հատուկ հրովարտակով պահանջում է հայերի կրոնափոխություն և զրադաշտականության ընդունում։ Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Բ-ն, դիմելով «հայոց բոլոր մեծամեծերին», հատուկ հրովարտակով պահանջում է հայերի կրոնափոխություն և զրադաշտականության ընդունում։ Պարսից արքայի պահանջը քննարկելու համար 449 թվականին Արտաշատում ժողով է հրավիրվում, որին մասնակցող հայկական իշխանական տները և Հայ Առաքելական Եկեղեցին որոշում են չհնազանդվել և մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը։ Այսպիսով հայերը պայքարեցին կրոնը պահպանելու համար և դա նրանց մոտ հաջողվեց։

Որո՞նք են Վահանանց պատերազմի
պատճառները և հետևանքները:

 Քանի որ Պերող արքայի ղեկավարման ժամանակ Պարսիկները սկսեցին նորից շատ չոր քաղաքականություն վարել Հայերի նկատմամբ, վերկսկեցին կրոնափոխության փորձերը, հայ նախարարները որոշեցին ապստամբել նրանց դեմ: Հետևանքները- 484 թ. թվականից կնքվեց Նավարսակի պայմանագիրը, որտեղ Պարսիկները ընդունեցին Հայերի պայմանները: Ապստամբության արդյունքներից էր նաև այն, որ Մեծ Հայքի Արցախ, Ուտիք նահանգներում և դրանց հարակից տարածքներում 484 թ. վերականգնվեց հայոց թագավորությունը, որի հիմնադիրն էր Հայկազուն-Սիսակյան տոհմից սերող Վաչագան Բարեպաշտը:

Պապ թագավոր, կենսագրություն

Պապը Արշակ 2-րդի և նրա երկրորդ կնոջ՝ Փառանձեմի որդին էր: Նա Արշակունիների թագավորական տոհմի թվով 14-րդ գահակալն է: Կառավել է ընդամենը 6 տարի: Պապը դառնում է հայոց թագավոր դեռևս անչափահաս տարիքում՝ 368 թվականին: Արշակունիների գահն այդքան վաղ տարիքում ստանձնելու պատճառն այն էր, որ Պապի հայրը գտնվում էր գերության մեջ Անհուշ բերդում: Պապի առաջին խոշոր ձեռքբերումն Արշակունյաց հարստության փրկությունն էր: Արշակի մահից հետո թագավորությունը անմխիթար վիճակում էր, Շապուհը միտք ուներ վերացնել Արշակունիներին  և ահա 3 հաղթական պատերազմ. Ատրպատականի, Ձիրավի և Գանձակի ճակատամարտերում գրանցած հաղթանակների արդյունքում Պապը կարողացավ ավարտին հասցնել դեռևս  364 թվականին սկիզբ առած պայքարը՝ հանուն ազատության: 371-ի գարնանը Ձիրավի ճակատամարտում Պապը պիտի դիմագրավեր մեծաքանակ պարսկական զորքին: Նա ցանկանում էր ինքը ղեկավարել մարտը, սակայն նրանք արգելում են՝ պատճառաբանելով, որ նրա կյանքի համար պատասխանատու են Վաղես կայսրի առաջ: Պապ թագավորն ու Ներսես կաթողիկոսը մարտին հետևում են մոտակայքում գտնվող Նպատ լեռից: Սակայն մարտի ամենակատաղի պահին թագավորը նետվում է կռվի, միայն Մուշեղ սպարապետին է շուտով հաջողվում դուրս բերել նրան մարտի դաշտից: Հայերը հաղթանակ են տանում, ինչն էլ հանգեցնում է պարսկական և հռոմեական կողմերի միջև նոր ռազմադադարի կնքման: Պապը թագավորության ամբողջականության մարտիկ էր, ուստի նրա առաջին ներքաղաքական քայլն է լինում անջատված նախարարությունները երկրին միացնելը, այդպիսով նա վերականգնեց Մեծ Հայքի տարածքային երբեմնի ամբողջականությունը: Ի դեպ,  Պապը Արշակունիների 3-րդ և վերջին գահակալն էր, ում հաջողվեց դա իրագործել:

Աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով և երկրի ինքնավարությունը ամրապնդելու նպատակով Պապը, Մուշեղ սպարապետի օգնությամբ, կազմավորում  է 90.000-անոց հզոր, մարտունակ բանակ: Հարկ է նշել, որ նրա գահակալման պահին հայկական բանակի թիվը կազմում էր 10.000: Հաջորդ հատկանշական քայլն էր եկեղեցապատկան մեծաթիվ հողերի կրճատումն էր. երիտասարդ ու համարձակ ղեկավարը եկեղեցապատկան 7 հողամասերից 5-ը դարձնում է արքունիքի սեփականություն: Նա նաև կրճատեց վանականների թիվը, նրանցից շատերին պարտադրեց անցնել զինվորական ծառայություն: Պապը հանձն առավ փակել կուսանոցները՝ ի նպաստ բնակչության թվի ավելացման: 363 թվականին Պապի հյուրն էր Ներսես Մեծ կաթողիկոսը, որն, ի դեպ, իր աթոռին էր վերադարձել միայն Պապի թագադրումից հետո: Այսպիսով, վերոնշյալ հանդիպումից հետո կաթողիկոսը՝ թոքերի ուռուցքի պայթելու արդյունքում մահանում է: Պապը ոչ մի կապ չուներ Ներսեսի մահվան հետ, սակայն հաշվի առնելով իր վարած «հակաեկեղեցական» գործունեությունը՝ 5-րդ դարի պատմիչները, մասնավորապես Բուզանդը,  մեղադրում են նրան այս հարցում: Նոր պատմագրությունը հիմնովին  հերքում է այդ վարկածը: Պապի օրոք հայ եկեղեցին անկախություն ձեռք բերեց, և Ներսեսին հաջորդող կաթողիկոսները այլևս օծվում էին Հայաստանում, ոչ թե Կեսարիայում, ինչպես դա տեղի էր ունենում Պապից առաջ: Իր գահակալության հատկապես վերջին տարիներին Պապը, որը իր նախորդների համեմատությամբ շատ ավելի չեզոք արտաքին քաղաքականություն էր վարում, սկսում է լիարժեք ինքնավար  քաղաքականություն տանել՝ չծառայելով Հռոմեական կայսրությանը. նա դիվանագիտորեն դուրս է բերում Հայաստանից հռոմեական կայազորը: Այս ամենն իհարկե չէր կարող անհետևանք մնալ, արդյունքում Վաղես կայսրին սուտ լուրեր են հասցնում Պապի գործունեության մասին և վերջինս Պապին հրավիրում է Տարսոն. տեղի հայ պաշտոնյաները զգուշացնում են նրան, որ Վաղեսն այլևս թույլ չի տալու հայոց թագավորին վերադառնալ հայրենիք: Նույն օրվա գիշերը պապը իր թիկնազորով ճեղքում է քաղաքի պաշտպանությունն ու հասնում Հայաստան: 374 թվականին Պապ թագավորը դավադրաբար սպանվում է հռոմեացիների կողմից խնջույքի ամենաթեժ պահին: Սպանության մանրամասների, դավադիրների և նրանց սատարողների մասին վարկածները տարբեր են:

Ներսես Մեծի մահվան առեղծվածը

Համաձայն 5-րդ դարի պատմագիր Փավստոս Բուզանդի՝ Հայոց կաթողիկոսը սպանվել է Պապ թագավորի կողմից թունավորվելով, սակայն ըստ այլ աղբյուրների կաթողիկոսը ընդամենը ունեցել է առողջական խնդիրներ։ Ըստ եկեղեցական ուշ մի ավանդության, հայրապետը կանխապես իմացել է թագավորի դավադրության մասին, սակայն կամովին ընդունել է մահվան հրավերը՝ թունավորված գինին խմելուց առաջ հանդիմանելով արքային։ Այնուհետև իր մահն արժանավայել դիմավորելու համար պատարագ է մատուցել, իսկ մահվանից առաջ մերձավորներին պատմել տեսիլքը Հայաստանին սպասվող իրադարձությունների՝ Արշակունիների կործանման, Արևելքի նվաճողների տիրապետության, նրանց կործանման, երկրում քրիստոնեության վերածաղկման և այլ իրադարձությունների մասին։ Համաձայն մեկ այլ վարկածի Ներսես Ա Պարթևը վախճանվել է թոքերի հիվանդությունից 373 թ-ի հուլիսի 25-ին։ Կաթողիկոսի մահը եղել է Եկեղյաց գավառի Խախ արքունի ավանում։ Թաղվել է Եկեղյաց գավառի Թիլ ավանում։ Հայոց եկեղեցին դասել է Ներսես Ա Մեծ կաթողիկոսին սրբերի շարքը։ Նրա հիշատակը տոնվում է Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնին հաջորդող շաբաթ օրը։

Պապի մահը

Պապի վարած անկախ քաղաքականության պատճառով Հռոմը հալածանքներ է սկսում նրա հանդեպ։ Դրա հիմնական պատճառներից մեկը Մեծ Հայքում գործող հռոմեական կայազորի հրամանատար Տերենտիոսն էր, որը, ըստ Ամմիանոսի, «արտաքուստ մի համեստ և լուրջ մարդ էր, բայց իր ամբողջ կյանքի ընթացքում գրգռում էր երկպառակություններ»։ Նա ամեն անգամ Վաղեսին նամակ գրելիս հիշեցնում էր, որ Պապը սպանել է տվել Կիլակին և Արտավանին ու ներկայումս էլ հակված էր պարսից կողմը։ Հայաստանում գործող հունասեր կուսակցությունը սկսում է դավ կազմակերպել Պապի դեմ։ Բանակցությունների պատրվակով Հռոմի կայսր Վաղեսը Պապին հրավիրում է Տարսոն, որտեղ փորձում է նրան կալանավորել, սակայն Պապն իր 300 թիկնապահների հետ միասին կարողանում է խույս տալ բանտարկությունից և վերադառնալ Հայք։ Այստեղ տեղի էր ունեցել հռոմեական կայազորի հրամանատարի փոփոխություն։ Հրամանատար էր նշանակվել Տրայանոսը, որը կարողանում է շահել Պապի վստահությունը։ 374 թվականն էր, երբ նա Պապին հրավիրում է խնջույքի, և որի ժամանակ Պապին դավադրաբար թունավորում է։ Պապը խաբեությամբ հրավիրվեց Տարսոն, բայց արդեն այնտեղ, ճիշտ ժամանակին հասկանալով կայսեր նենգ մտադրությունը՝ ձերբակալել իրեն, փախուստի դիմեց եւ անվտանգ հասավ հայրենիք: Սակայն, նրա թշնամիները չէին դադարում գործել: Տերենտիոսին այստեղ փոխարինած Տրայանոսը, խաբեությամբ Պապին հրավիրելով խնջույքի, դավադրաբար սպանեց նրան: Այս սպանությանը նախապես տեղյակ էին շատ հայ իշխաններ, կրոնականներ: Սակայն, տեղին չէ սպարապետ Մուշեղին մեղադրել այս հարցում, ինչպես պատմում է Փավստոս Բուզանդը: Չպետք է մոռանալ, որ նա եղավ պապի գլխավոր դաշնակիցը անկախ պետականություն ստեղծելու ճնապարհին, եւ նա էր, որ նախատում էր Պապին հաջորդած հունասեր արքա Վարազդատին՝ իր քաղա-քականության համար, ինչի համար եւ սպшնվեց: Մանկությունից մեծանալով Պապի հետ՝ իրենց համատեղ գործունեության ամբողջ ընթացքում Մուշեղ սպարապետը ապահովեց Պապի քաղաքականության ռազմական հիմքը: Եվ, հավանաբար, հայրենանվեր ռազմական գործչի անունը եկեղեցական պատմիչը նույնպես փորձել է օգտագործել Պապի դեմ: Այսպես ցավալիորեն ավարտվեց կարճ, բայց հայրենանվեր կյանքը պատանի արքայի, որ Հայաստանի քրիստոնեացումից հետո եղավ հայոց ամենասթափ ու անկախ պետական այրը, երբեք չընկավ տերեր փնտրող այս կամ այն հոսանքների ազդեցության տակ եւ, զսպելով բոլոր կենտրոնախույս ուժերին, կարճ ժամանակում Հայաստանը կրկին դարձրեց տարածաշրջանի ազդեցիկ երկրներից մեկը: Իրոք, Հայաստանը կարոտ էր Պապի կարգավորող ու վճռական ձեռքին եւ մեծապես տուժեց նրա սպանությունից հետո:

Արշակ 2-րդի արտաքին և ներքին քաղաքականությունը

1.Ներկայացնել Արշակ 2-ին։

Ծննդյան թվականն անհայտ է:Մոտ 368 թ.Արշակ Բ-ն հայ Արշակունիների արքայատոհմի երևելի թագավորներից է (350–368 թթ.): Նա  պայքարել է հայրենիքի անկախության պահպանման համար: Նրա մասին է հյուսվել «Արշակ և Շապուհ» ավանդազրույցը:

Արշակ Բ-ի թագավորության առաջին տասնամյակում Հայաստանն ապրել է խաղաղությամբ, բարգավաճել և հզորացել է: Կաթողիկոսական աթոռը վերադարձվել է Գրիգոր Լուսավորչի տոհմին: Կաթողիկոս Ներսես Ա Մեծի և Արշակ Բ-ի նախաձեռնությամբ Տարոն գավառի Աշտիշատ գյուղում 356 թ-ին գումարվել է  հայկական եկեղեցական առաջին կանոնադիր ժողովը, ընդունվել են նաև հեթանոսական սովորույթների դեմ կանոններ. արգելվել են մերձավոր ազգականների ամուսնությունը, բազմակնությունը և այլն:  Նրանց ջանքերով Հայաստանում հիմնվել են հիվանդանոցներ, կուսանոցներ, աղքատանոցներ, հյուրանոցներ, գավառներում բացվել են նոր դպրոցներ: Արշակ Բ-ն վարել է նախարարներին համախմբելու, անհնազանդներին հպատակեցնելու քաղաքականություն: Արքունի զորաբանակը մեծացնելու, թագավորական իշխանությունն ամրապնդելու և նախարարներին թուլացնելու նպատակով Մասիսի ստորոտին (Կոգովիտ գավառում) հիմնադրել է Արշակավան արտոնյալ, ապահարկ քաղաքը, սակայն ըմբոստ նախարարները Պարսկաստանի օգնությամբ կործանել են այն: 

2.Ներկայացնել Արշակ 2-րդ արքայի կերպարը։

Արշակ Բ-ն հաջորդել է հորը՝ Տիրանին, ում գերել և կուրացնել էր տվել Պարսից արքա Շապուհ II-ը: Թեև նա գահակալել է Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ, սակայն չի դարձել նրանց կամակատարը և վարել է ինքնուրույն քաղաքականություն: Արշակ Բ-ի թագավորության առաջին տասնամյակում Հայաստանն ապրել է խաղաղությամբ, բարգավաճել և հզորացել է: Կաթողիկոսական աթոռը վերադարձվել է Գրիգոր Լուսավորչի տոհմին:

359 թ-ին վերսկսվել է պատերազմը Պարսկաստանի և Հռոմի միջև: Հայաստանի սահմանները վտանգվել են պարսից կողմից, ուստի Արշակ Բ-ն ընդունել է Հռոմի հետ դաշնակցելու առաջարկությունը: Նա արշավանք է սկսել` Հայոց Միջագետքը պարսիկներից ազատագրելու և կայսր Հուլիանոսի բանակին միանալու համար: Սակայն զոհված Հուլիանոսին հաջորդած Հովիանոսը, դավաճանելով Արշակին, 363 թ-ին դաշնագիր է կնքել Շապուհի հետ և, չնայած կռվելու բավարար ուժեր ուներ, ընդունել է նրա առաջարկած ծանր ու ստորացուցիչ պայմանները: Համաձայն դաշնագրի, որը հռոմեացի պատմիչ և այդ պատերազմի մասնակից Ամմիանոս Մարկելլինոսն անվանել է «ամոթալի», Հռոմը Պարսկաստանին է զիջել Արվաստանը, Աղձնիքը, Մոկքը, Կորդուքը, Ծավդեքը, Ռեիմենեն, Շապուհի հետ գործարք կնքել՝ ի հաշիվ հայկական տարածքների:Ձերբազատվելով Հռոմից՝ Շապուհ II-ն արշավել է Հայաստան: Քառամյա պատերազմի  (364–368 թթ.) ընթացքում Արշակ Բ-ն անհավասար պայքարում պահպանել է Մեծ Հայքի սահմանները, իսկ Փավստոս Բուզանդի վկայությամբ՝ հոների ու ալանների դաշնակցությամբ նույնիսկ ասպատակել է Ատրպատականը: Շապուհը հարկադրված դադարեցրել է հարձակումներն ու դիմել նենգ միջոցների. Արշակ Բ-ի դեմ նախ հրահրել է Մերուժան Արծրունուն և Վահան Մամիկոնյանին, ապա, հաշտություն կնքելու պատրվակով, մայրաքաղաք Տիզբոն է հրավիրել նրան: Հայոց թագավորին և սպարապետ Վասակ Մամիկոնյանին (Վահան Մամիկոնյանի եղբայրը) բանտարկել են Խուժիստան նահանգի Անհուշ բերդում: Շապուհի հրամանով Արշակին կուրացրել և տանջամահ են արել, իսկ Վասակին՝ մորթազերծ: 

Հայ ականավոր թագուհիներ

Նախագիծ֊ Հայ ականավոր թագուհիներ

Զաբել Ա

Հայոց պատմության մեջ մենք շատ ենք ունեցել թագուհիներ, որոնք եղել են հայտնի իշխանական ընտանիքների իշխանադուստրեր և, ամուսնանալով հայոց արքայազների հետ, դարձել են թագուհի, բայց այն, որ հորից հետո դուստրը ժառանգեր գահը կամ մինչև հոր մահը, կտակի համաձայն՝ դառնար տոհմական թագուհի, բացառիկ դեպքերից մեկն է եղել հայոց պատմության մեջ:

Ծնվել է 1215թ. Դաշտային Կիլիկիայի Սիս քաղաքում:

Եղել է Լևոն Բ-ի դուստրը: Հոր կամքով կարգվել է գահաժառանգ, իսկ նրա խնամակալ է դարձել Կոստանդին Գունդստաբլը։ 1222թ.-ից՝ Կիլիկիայի հայոց թագուհի: 1222թ.՝ Լևոև Բ-ի մահից հետո Կիլիկիայի իշխանները նրան կնության են տվել Անտիոքի դքսության գահաժառանգ Ֆիլիպին՝ վերջինիս հանձնելով հայկական գահը։

1225թ.՝ լատինամետ քաղաքականության համար Կոստանդինը Ֆիլիպին տապալել և մահապատժի է ենթարկել:

1226թ.՝ Զապելին ամուսնացրել իր որդու՝ տասներեքամյա Հեթումի (Հեթում Ա) հետ և վերջինիս հռչակել Հայոց թագավոր:

Պահպանվել են Զապելի և Հեթում Ա-ի պատկերներով դրամներ։

1226-1270թթ.՝ Զապելի հետ ամուսնությամբ գահ բարձրանալով` Հեթում Ա հիմք դրեց նոր` Հեթումյան արքայատանը:

Իր կառուցած հիվանդանոցում աշխատում և իր ձեռքով հիվանդներին խնամում էր անձամբ հայոց թագուհին: Այս հիվանդանոցը գործեց մինչև Կիլիկիայի հայկական թագավորության անկումը` 1375 թ.:

Զապել թագուհին աչքի էր ընկնում ոչ միայն հասարակական ակտիվ աշխատանքներով, այլ նաև բազմազավակ մայր էր: Ամուսնուն` Հեթում արքային, Զապելը պարգևել է ութ զավակ` երեք որդի և հինգ դուստր: Որդիներից կրտսերն էլ հաջորդեց հորը հայոց գահին` Լևոն Գ (1270-1289):

Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան շրջանների առաջնորդարանը Զապել թագուհու անվան մեդալ է սահմանել, որը տրվում է համայնքի կյանքում գործունեությամբ ու բարեգործությամբ աչքի ընկած հայ կանանց:

Մահացել է 1252թ. հունվարի 22-ին Դաշտային Կիլիկիայի Սիս քաղաքում: Թաղվել է Դրազարկում:

Օգտվել եմ այս աղբյուրից՝

http://am.hayazg.info/%D4%B6%D5%A1%D5%A2%D5%A5%D5%AC

Արտաշեսյաններ

Սելեւկյան պետության կարճատև գերիշխանության տարիներին Անտիոքոս III-ը, Հայաստանը ջլատելու եւ իր տիրապետությունն այստեղ ամրապնդելու նպատակով, մի շարք սահմանային «աշխարհներ» ու գավառներ կտրեց Մեծ Հայքից եւ բռնակցեց շրջակա այլ երկրների:

Արտաշես Ա - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Ք.ա. 190 թ. Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Անտիոքոս III-ը ծանր պարտություն կրեց հռոմեացիներից: Օգտվելով սելեւկյան պետության թուլացումից` Ք.ա. 189 թ. Մեծ Հայքում անկախ թագավոր հռչակվեց Արտաշես Ա-ն, Փոքր Հայքում` Միհրդատը, Ծոփքում` Զարեհը, Կոմմագենեում` Պտղոմեոսը:

Այսպիսով` հայկական թագավորությունները կործանումից մեկ տասնամյակ անց վերականգնեցին պետական անկախությունը:

Արտաշես Ա-ն (Ք.ա. 189-160 թթ.) մեր ժողովրդի պատմության նշանավոր թագավորներից մեկն է եղել:

Արտաշես Ա-ն իրագործում է բազմաթիվ բարենորոգումներ, որոնք նպաստում են երկրի աննախընթաց վերելքին:

Արտաշեսն իրեն ներկայացնում էր որպես Երվանդական արքայատոհմի սերունդ: Սակայն իրականում նա հիմնադրում է նոր թագավորական հարստություն, որն իր անունով կոչում ենք Արտաշեսյան:

Այս դինաստիան Մեծ Հայքում իշխեց մոտ երկու դար (Ք.ա. 189-1 թթ.) եւ այդ շրջանում մեր երկիրը դարձավ տարածաշրջանի ամենահզոր թագավորություններից մեկը:

Արտաշես Ա-ի առաջնահերթ խնդիրներից էր վերամիավորել Մեծ Հայքից բռնի առանձնացված հողերը: Իր միավորիչ գործունեությունը հաջողությամբ իրականացնելու համար Արտաշեսին անհրաժեշտ էր հզոր բանակ:

Նա բանակը բաժանեց չորս սահմանապահ զորաթեւերի` զորավարությունների:

Դրանցից յուրաքանչյուրը խնդիր ուներ օտար հարձակման դեպքում պաշտպանել սահմանի իր մասը` մինչեւ արքայական բանակի հասնելը, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում իրականացնել հարձակողական արշավանքները:

Այդ զորավարությունների հիմքի վրա հետագայում ստեղծվեցին բդեշխությունները:

Հզոր բանակի միջոցով Արտաշեսը միավորեց հայկական տարածքների մեծ մասը: Արեւելքում նա հասավ մինչեւ Կասպից ծովը եւ վերադարձրեց Փայտակարանն ու Պարսպատունիքը, հյուսիսում վրացիներից հետ վերցրեց Կղարջքը եւ Գուգարքը, արեւմուտքում Փոքր Հայքից վերցրեց Դերջանը, Կարինը, Ծոփքի արքա Զարեհի հետ գրավեցին ու բաժանեցին Եկեղիքը, հարավում սելեւկյաններից հետ գրավեց Տմորիքը:

Հույն աշխարհագրագետ Ստրաբոնի վկայությամբ` այդ բոլոր տարածքների բնակչությունը հայախոս էր:

6. Արտաշեսյան արքայատոհմի հաստատումը: Արտաշես Ա | Արեւմտահայաստանի եւ  Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն

Այսպիսով` Հայաստանի հիմնական մասը ընդգրկվեց Արտաշեսի պետության մեջ: Սակայն նա հաջողության չհասավ Փոքր Հայքը, Ծոփքը եւ Կոմմագենեն վերամիավորելու փորձերում: Չնայած դրան` նա աջակցեց Ծոփքի եւ Փոքր Հայքի տարածքների ընդարձակմանը:

Միավորված ու ընդարձակված պետության կառավարումը հեշտացնելու նպատակով նա Մեծ Հայքը բաժանել է 120 գավառների (ստրատեգիաների), որոնք ղեկավարում էին թագավորի նշանակած ստրատեգոսները:

Հատկապես կարեւոր էր Արտաշեսի իրականացրած հողային բարեփոխումը:

Չնայած երկրում տիրում էր ստրկատիրական հասարակարգ, սակայն ի տարբերություն հունա-հռոմեական «դասական» ստրկատիրության, ուր աշխատավոր դասակարգը հիմնականում կազմված էր ստրուկներից, Հայաստանում աշխատավորների հիմնական մասը ազատ գյուղացիներն էին, որոնք միավորված էին համայնքներում:

Ավագանու ներկայացուցիչները ամեն կերպ ձգտում էին լավագույն տարածքները խլել գյուղական համայնքներից եւ դրանք միացնել իրենց սեփական տնտեսություններին` դաստակերտներին կամ ագարակներին, ուր օգտագործում էին մշակ-ստրուկների աշխատանքը:

Գյուղացի համայնականները սեփական ուժերով չէին կարող ընդդիմանալ խոշոր հողատերերի ոտնձգություններին, իսկ դա կարող էր հանգեցնել գյուղական համայնքների քայքայմանը: Դա վնաս էր պետությանը, քանի որ համայնքներն էին թագավորին տալիս հարկ եւ զորք:

Արտաշեսը իրականացրեց հողաբաժանում եւ համայնքների ու ագարակների միջեւ կանգնեցրեց արամերեն արձանագրությամբ հողաբաժան սահմանաքարերը:

Այս բարեփոխումը կարգավորել է հողի սեփականության խնդիրը` արգելելով ագարակատեր-ավագանուն յուրացնել գյուղացի-համայնականների հողերը:

Պատմահայր Մովսես Խորենացին, խոսելով Արտաշես Ա-ի հողային բարեփոխումների մասին, գրում է. «Արտաշեսի ժամանակ մեր հայոց աշխարհում անմշակ հող չէր մնացել` ոչ լեռնային եւ ոչ դաշտային, այնքան էր շենացել երկրիը»:

Արտաշես Ա-ն հիմնադրում է Արտաշատ մայրաքաղաքը, որը շուտով դառնում է Հին աշխարհի կարեւոր կենտրոններից մեկը: Ըստ հռոմեացի պատմիչ Պլուտարքոսի` քաղաքի տեղն ընտրելու եւ հատակագիծը կազմելու գործում հայոց արքային աջակցել է Հին աշխարհի նշանավոր զորավարներից կարթագենցի Հաննիբալը: Նա Հռոմի երբեմնի ահեղ թշնամին էր, որն իր պարտությունից հետո անցել էր արեւելք եւ ապաստանել Հայաստանում :

Արտաշատ քաղաքը հելլենիստական դարաշրջանին բնորոշ ձեւով կոչվել է երկրի թագավորի` այս դեպքում Արտաշեսի անունով:

Արտաշատի հիմնադրման ժամանակ այնտեղ է տեղափոխվել նախկին մայրաքաղաք Երվանդաշատի բնակչության մի մասը: Հին աշխարհում ընդունված էր նորաստեղծ քաղաքները բնակեցնել ավելի հին քաղաքների բնակչության հաշվին:

Քաղաքը կառուցվել է Արարատյան դաշտում` Արաքս եւ Մեծամոր գետերի միախառնման տեղում` ներկայիս Խոր Վիրապի տարածքում:

Հայ թագավորի սերը [Արտաշես և Սաթենիկ]․ և տենչում էր Սաթենիկը ուրիշին․․․․ -  VNews

Քաղաքի աշխարհագրական դիրքը շատ բարենպաստ էր: Արարատյան դաշտում էին խաչվում արեւելքից արեւմուտք եւ հարավից հյուսիս տանող առեւտրական ճանապարհները: Պատահական չէ, որ այստեղ են կառուցվել Հայաստանի գրեթե բոլոր մայրաքաղաքները` Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Վաղարշապատը, Դվինը, Երևանը:

Նորաստեղծ Արտաշատում թագավորը կառուցեց Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստվածուհու տաճարը: Այնտեղ Անահիտի արձանի կողքին տեղադրվեցին Արտաշեսի նախնիների` Երվանդական եւ Աքեմենյան թագավորների քանդակները: Սրանց ժողվուրդը պետք է պաշտեր որպես աստվածների: Թագավորի նախնիների աստվածացումը բարձրացնում էր նրա իշխանության հեղինակությունը ժողովրդի մոտ:

Արտաշեսը կառուցել է նաև Զարեհավան եւ Զարիշատ քաղաքները:

Նրա օրոք վերականգնվեց նավագնացությունը Հայաստանի լճերի ու գետերի վրա, բարեփոխվեց տոմարը:

Արտաշեսը մեծ հեղինակություն էր վայելում տարածաշրջանում, եւ հարեւան երկրների թագավորները վեճերը լուծելու համար հաճախ դիմում էին հայոց արքայի միջնորդությանը:

Փաստորեն, Հայաստանը կրկին վերականգնել էր նախկին հզորությունը եւ երկրորդական երկրից հետզհետե վերածվում էր առաջատար պետության:

Հին աշխարհի պետություններում ընդունված էր թագավորներին պատվանունների շնորհումը: Արտաշես Ա-ն իր կատարած բարի գործերի համար ստացել էր «Բարեպաշտ» պատվանունը:

Արտաշես Ա-ի բարեփոխումների եւ գործունեության շնորհիվ Մեծ Հայքը բռնեց սրընթաց վերելքի ուղին, որի հետագա արտացոլումը հանդիսացավ նրա թոռ Տիգրան Մեծի օրոք հայկական կայսրության ստեղծումը:

Արտաշեսյանների արքայացանկը

1. Արտաշես Ա (Ք.ա. 189 թ. – մոտ 160 թ.),

2. Արտավազդ Ա (Ք.ա. մոտ 160 թ.– մոտ 115 թ.),

3. Տիրան (Տիգրան Ա, Ք.ա. մոտ 115 թ. – 95 թ.),

4. Տիգրան Բ Մեծ (Ք.ա. 95 – 55 թթ.),

5. Արտավազդ Բ (Ք.ա. 55 – 34 թթ.),

6. Արտաշես Բ (Ք.ա. 30 – 20 թթ.),

7. Տիգրան Գ (Ք.ա. 20 թ. – մոտ 8 թ.),

8. Տիգրան Դ (Ք.ա. մոտ 8 – 5 թթ. և Ք.ա. 2 – 1 թթ.),

9. Արտավազդ Գ (Ք.ա. 5 – 2 թթ.),

10. Տիգրան Դ և Էրատո (Ք.ա. 2 – մ. թ. 1 թ.)

Skip to toolbar