Չիհուահուա – Անձնական նախագիծ

Հասակը` 15-22սմ
Քաշը ` 1-2 կգ
Կյանքի տևողությունը` 10-18 տարի

Чихуа-хуа

Չիհուահուա ցեղատեսակի շան գեղեցկությունը, փոքր չափսերը, բնավորությունը և տարբեր գույներն առանձնացնում են նրան բոլոր ցեղատեսակներից։ Նա մտնում է թոփ 10 «հսկող» շների ցուցակում։  Ամենից շատ սիրում է գտնվել իր տիրոջ կողքին՝ պահանջելով շատ ուշադրություն։

Ծագումը

Ինչպես շատ ցեղատեսակների, այնպես էլ այս փոքրիկի ծագումն անհայտ է, բայց երկու վարկած այնուամենայնիվ կա։

Առաջին վարկածում ասվում է, որ նա առաջացել է կենտրոնական կամ հարավամերիկյան շան ցեղատեսակից, որը հայտնի է Թեչիչի անունով։ Հետաքրքիր է այն փաստը, որ մ․թ․ա 9-րդ դարում տոլտեկների (հնդկացիներ, ովքեր 9-րդ դարում ունեին հսկայական պետություն) կողմից արված փորագրություններում գտնվել են շան պատկերներ, որոնք շատ նման էին չիհուահուայի արտաքին տեսքին՝ նույն մեծ ականջներով և կլոր գլխով։ Հենց այդ շներին անվանում էին թեչիչի, սակայն թե ինչ կապ ուներ այս շունը տոլտեկների հասարակության անդամների հետ, մինչև այսօր անհասկանալի է։

Ենթադրվում է, որ այն ժամանակ, երբ ացտեկները նվաճել են տոլտեկներին, նրանք վերցրել են թեչիչիներին և բերել իրենց մոտ։ Շներից շատերն ապրել են տաճարներում և օգտագործվել են ծիսական արարողություններում։ Ացտեկները հավատում էին, որ այս շներն ունեին  գերբնական ուժեր և ունակություն տեսնելու ապագան, բուժել հիվանդներին և պահպանել մահացածների ոգիները։

Ըստ երկրորդ վարկածի՝ այս փոքր շները ծագել են Չինաստանում, հետո իսպանացի առևտրականները նրանց տեղափոխել են Մեքսիկա, այնտեղ էլ բուծել տեղի շների հետ։ Այս վարկածի համաձայն՝ 1850-ականներին Մեքսիկայում ծագել է չիհուահուայի ցեղատեսակը, հետո տարածվել Ամերիկայում և հայտնի դարձել ամբողջ աշխարհում։ Այսօր այս ցեղատեսակը համաշխարհային 155 ցեղատեսակի ցանկում թվով 11-րդն է։

Առանձնահատկությունները

Все о Чихуа Хуа: уход, кормление

Չիհուահուան աշխարհին հայտնի է իր փոքր չափսերով, բայց միևնույն ժամանակ «ուժեղ» բնավորությամբ, ինչով հմայում է բոլորին։ Ուրախ, զվարթ և միշտ զբաղված փոքրիկի միակ սիրելի պարտականությունն իր տիրոջ կողքին լինելն է։ Տանը և դրսում նա հետևում է նրան ամենուր, նույնիսկ գնումների գնալիս։ Չիհուահուայի փոքր չափսերը թույլ են տալիս նրան ամեն տեղ տանել։

Մեծ ականջներով այս հրաշքները խելացի են և շատ ընդունակ, իսկ վարժեցման ընթացքում սովորում են արագ և մեծ ոգևորությամբ։ Սակայն վարժեցումը պետք է լինի միայն դրական կերպով, պարգևատրումներով, հակառակ դեպքում նրանք չեն արձագանքի ձեզ, նույնիսկ կարող են չենթարվել։ Շատ կարևոր է չիհուահուա պահելիս հաշվի առնել նրա փոքր չափսերը։ Նրանք կարող են փախչել բակից՝ անցնելով փոքր անցքերի միջով և մտնել այնպիսի վայրեր, որտեղով հնարավոր չէ անցնել։

Այս ցեղատեսակները խորհուրդ չեն տրվում այն ընտանիքներին, ովքեր ունեն 8 տարեկանից ցածր երեխաներ։ Վերջիններս հեշտորեն կարող են վնասել այս շներին։ Սակայն կարևոր է հիշել, որ ճիշտ  վարժեցման և ընտելացման դեպքում նրանք կարող են լավ հարաբերությունների մեջ լինել երեխաների, մեծահասակների և այլ կենդանիների հետ։ 

Чихуа-Хуа щенки | Moscow

Չիհուահուաները կասկածամիտ են անծանոթների նկատմամբ, ինչի շնորհիվ էլ լավագույն կերպով կարող են հսկել տունը։ Սակայն անհրաժեշտ է սովորեցնել նրան դիմավորել մարդկանց ավելի սիրալիր վերաբերմունքով։

Մի բան, որ չպետք է մոռանաք, դա այն է, որ ձեր համարձակը մոռանում է իր չափսերի մասին և հեշտությամբ կարող է հարձակվել իրենից չափսերով մեծ շան վրա։ Այն մարդիկ, ովքեր ապրում են այս պստոների հետ, այնպես են նրան նվիրվում, որ հրաժարվում են ցանկացած այլ ցեղատեսակից։ Վերջիններիս մյուս առավելությունն այն է, որ նրանք համարվում են երկարակյաց շներ և ապրում են  համարյա 18 տարի։ Նրանց անհրաժեշտ է օրական 20-30 րոպե վարժություններ և զբոսանք։ Չեն սիրում ցուրտ եղանակը և խոնավ վայրերը, ուստի ձմռանը անհրաժեշտ է տաք հագուստ։

ԱՂԲՅՈՒՐԸ ՝ https://hafo.am/breeds/chihuahua

Ումբերտո Էկո. «Նամակ թոռնիկիս»

umberto-eco

Սիրելի թոռնի՛կ,

Չէի ցանկանա, որ Սուրբ ծննդյան իմ այս նամակը չափազանց սրտառուչ հնչեր և այնպիսի հորդորներ պարունակեր, ինչպիսիք են սերը դեպի մերձավորը, դեպի հայրենիքը, և դեպի աշխարհն ընդհանրապես ու նման այլ բաներ։ Այդ դեպքում դու ինձ չէիր լսի, և, երբ այս նամակը կարդաս (արդեն չափահաս կլինես, իսկ ես՝ երջանկահիշատակ), արժեքների համակարգն այնպես փոխված կլինի, որ հավանաբար կոչերս քեզ ժամանակավրեպ կթվան։
Ուստի ուզում եմ գեթ մի խորհուրդ տալ քեզ, որը հենց հիմա էլ կարող ես կիրառել քանի դեռ այս պահին i-pad-ով Համացանցում ես։ Չեմ սխալվի և կոչ չեմ անի հրաժարվել այդ գործողությունից, ոչ թե վախենալով, որ զառամյալ ու հետամնաց պապիկ կերևամ, այլ պարզապես այն պատճառով, որ ինքս էլ հիմա դրանով եմ զբաղված։Կարող եմ միայն խորհուրդ տալ, որ եթե պատահմամբ հայտնվես պոռնոգրաֆիկ բնույթի հազարավոր կայքերից մեկում, ուր կտեսնես սեռական հարաբերություններն իրենց բոլոր դրսևորումներով, ասենք` երկու մարդկային էակների կամ մարդկային էակի ու կենդանու միջև, ջանա՛ չհավատալ, որ ամեն բան հենց այդպես է լինում։ Այդ ֆիլմերն, ի դեպ, շատ ձանձրալի են, որովհետև խոսքը գնում է ընդամենը մի բեմադրության մասին, որի նպատակն է ստիպել մարդկանց տանից դուր չգալ և իսկական աղջիկներին չնայել։ Ի դեպ, ես հիմք եմ ընդունում քո հակառակ սեռի նկատմամբ հակում ունենալու փաստը, հակառակ դեպքում խորհուրդներս հարմարեցրու քո դեպքին։ Նայի՛ր աղջիկներին դպրոցում կամ այնտեղ, ուր գնում ես խաղալու, որովհետև նրանք ավելի լավն են, քան հեռուստացույցի աղջիկները, նրանք մի գեղեցիկ օր քեզ շատ ավելի մեծ բավականություն կպատճառեն, քան առցանց աղջիկները։ Հավատա՛ ինձ, ով ավելի մեծ փորձ ունի ( եթե ես սեքսը դիտեի միայն համակարգչով, քո հայրը երբեք չէր ծնվի, դու էլ Աստված գիտե, թե ուր կլինեիր կամ էլ չէիր լինի)։Բայց սրա մասին չէ, որ ուզում էի քեզ հետ խոսել։ Ուզում եմ ասել մի հիվանդության մասին, որով տառապում է քո սերունդը, նույնիսկ քեզնից ավելի ավագ սերունդը, ովքեր թերևս արդեն համալսարան են հաճախում։ Խոսքը հիշողության կորստի մասին է։
Ճ՛իշտ է, եթե ցանկություն ունենաս իմանալու, թե ով է եղել Կարլոս Մեծը կամ որտեղ է գտնվում Կուալա Լամպուրը, բավական է, որ ընդամենը մի քանի ստեղն սեղմես և Համացանցը քեզ այդ մասին ամեն տեսակ տեղեկություն էլ կտա։ Հենց այդպես էլ վարվիր, երբ քեզ որևէ տեղեկություն է հարկավոր, բայց նայելուց հետո փորձի՛ր մտապահել այն, ինչ կարդացիր, որպեսզի, օրինակ, դպրոցական առաջադրանքդ կատարելիս ստիպված չլինես երկրորդ անգամ նայել։ Քանի որ համակարգիչդ ամեն պահի կարող է քեզ ուզածդ տեղեկությունը տալ, վտանգը մեծ է, որ կորցնես մտապահելու հաճույքը։ Դա նման կլինի, օրինակ, այսինչ փողոցից այնինչ փողոց գնալը սովորելուց հետո, հասկանաս, որ կան ավտոբուս և մետրո, որ քեզ ուզածդ պահին կարող են տեղ հացնել (իսկապես շատ հարմար բան է, դիմի՛ր այդ քայլին ամեն անգամ, երբ շտապում ես) դու կարծես, որ այլևս հարկ չկա քայլելու։ Բայց եթե բավականաչափ չքայլես, կդառնաս հաշմանդամ, ինչպես հիմա անվանում են այն մարդկանց, ովքեր ստիպված են տեղաշարժվել սայլակով։ Լա՛վ , լա՛վ, գիտեմ, որ սպորտով ես զբաղվում, ուստի գիտես՝ ինչպես շարժել մարմինդ, բայց վերադառնանք ուղեղին։
Հիշողությունը ոտքերի մկանների նման մկան է, եթե այն գործի չդնես, կդառնաս ( մտավոր տեսանկյունից) հաշմանդամ, այսինքն, պարզ խոսենք, կդառնաս հիմարի մեկը։ Բացի այդ էլ, քանի որ որոշակի տարիքից հետո ոչ ոք ապահովագրված չէ Ալցհեյմերի հիվանդությունից, այս տհաճ իրադարձությունից խուսափելու ձևերից մեկը հիշողությունը վարժեցնելն է։ Ահա իմ բաղադրատոմսը։ Ամեն առավոտ մի նոր ոտանավոր, մի կարճ բանաստեղծություն սովորի՛ր կամ ինչպես մեզ են սովորեցրել «Չալ Մատակը» կամ «Գյուղի շաբաթը»։ Կարող ես անգամ ընկերներիդ հետ մրցել, թե ով է ավելի լավ հիշում։ Եթե քեզ բանաստեղծությունները դուր չեն գալիս, ֆուտբոլիստների մասին տեղեկությունները մտապահի՛ր, բայց պետք է իմանաս ոչ միայն այսօրվա Ռոմայի թիմի կազմը, այլն նաև մյուս թիմերի մասնակիցների անունները, ինչպես նաև նախկին թիմերի ֆուտբոլիստների անունները (պատկերացրու՛, որ մինչև այսօր անգիր հիշում եմ Թուրինի թիմի կազմը, երբ նրանց ինքնաթիռը՝ խաղացողների ամբողջ կազմով վթարի էր ենթարկվել Սուպերգայում՝ Բաչիգալուպո, Բալլարին, Մարոզո և այլք)։
Բանավեճի մեջ մտիր կարդացածդ գրքերի կապակցույթամբ (Ո՞վ կար Հիսպանիոլա նավի վրա գանձերի կղզին որոնելիս․ պարոն Տրելոնի, նավապետ Սմոլլետ, բժիշկ Լիվսի, Երկարահասակ Ջոն Սիլվեր, Ջիմ․․․)։ Տե՛ս արդյոք ընկերներդ կհիշե՞ն, թե ովքեր էին երեք հրացանակիրների և Դ՛Արտանյանի աղախինները (Գրիմո, Բազեն, Մուսքըթոն և Պլանշե)․․․ Իսկ եթե չուզենաս կարդալ «Երեք հրացանակիրները» (և չիմանաս՝ ինչ վերցնել կարդալու) նույն բանն արա, օրինակ այն պատմվածքների միջոցով, որոնք արդեն կարդացել ես։
Թվում է, թե ընդամենը խաղ է (ու իսկապես խաղ է), բայց կտեսնես թե ինչպես գլխումդ մշտական բնակություն կհաստատեն կերպարներ, պատմություններ, ամեն տեսակի հուշեր։ Քեզ մոտ հարց կառաջանա, թե ինչու մի ժամանակ համակարգիչները կոչվել են էլեկտրոնային ուղեղներ։ Որովհետև դրանք ստեղծվել են քո (կամ մեր) ուղեղի օրինակով, բայց մեր ուղեղը համակարգչից շատ ավելի մեծ հնարավորություններ ունի․ այն համակարգչի նման մի բան է, որն ունակ է քեզ դեպի ետ տանելու, և այն մեծանում է վարժանքի արդյունքում, մինչդեռ սեղանիդ դրված համակարգիչը, որքան օգտագործես, այնքան կկորցնի իր արագությունը և մի քանի տարի հետո ստիպված կլինես փոխել այն։ Իսկ ուղեղդ կարող է մինչև իսկ իննսուն տարի հարատևել (եթե վարժություններդ չդադարեցնես, իհարկե՛) և իննսուն տարեկանում այն ավելի շատ բան կհիշի, քան այսօր։ Եվ այս ամենը կլինի անվճար։Հետո գոյություն ունի պատմական հիշողություն ասվածը։ Խոսքը քեզ հետ պատահած իրադարձությունների կամ կարդացածդ փաստերի մասին չէ, այլ այն բաների, որոնք տեղի են ունեցել քո ծնվելուց էլ դեռ շատ առաջ։

Այսօր, երբ կինոթատրոն ես գնում, ստիպված ես որոշակի նշանակված ժամի մտնել, երբ ֆիլմը սկսվում է, ու հենց որ սկսվում է, կարող է գտնվել մեկը, ով, օրինակ, ձեռքիցդ կբռնի ու կպատմի, թե ինչ է լինելու։ Իմ ժամանակներում, կարելի էր ցանկացած ժամի մտնել կինոթատրոն, այսինքն՝ ֆիլմի կեսից, երբ ինչ-որ բաներ արդեն իսկ տեղի էին ունեցել, ու մենք փորձում էինք հասկանալ, թե ինչ էր դրանից առաջ եղել (հետո, երբ ֆիլմը նորից էր սկսվում, նայում էինք, թե արդյոք ամեն ինչ ճիշտ ենք հասկացել, թե ոչ։ Բացի դրանից, եթե ֆիլմը քեզ դուր էր եկել, կարող էիր մնալ և նորից այն նայել` նույնիսկ այն, ինչ արդեն տեսել էիր)։ Եվ ահա կյանքը նման է իմ ժամանակների ֆիլմի դիտմանը։ Մենք մտնում ենք կյանք, երբ շատ բաներ արդեն տեղի են ունեցել հարյուրավոր, հազարավոր տարիներ առաջ, և շատ կարևոր է գիտենալ այն, թե ինչ է տեղի է ունեցել մեր ծնվելուց առաջ․ որն անհրաժեշտ է, որպեսզի հասկանանք հիմա տեղի ունեցող շատ նոր բաների պատճառը։

Հիմա դպրոցը (բացի քո անձնական ընթերցանությունից) պետք է քեզ սովորեցնի մտապահել այն, ինչ տեղի է ունեցել քո ծնվելուց առաջ, բայց դպրոցը, կարծես թե թերանում է, քանի որ բազմաթիվ վիճակագրական տվյալներ ապացուցում են, որ այսօրվա երեխաները, նույնիսկ ավելի ավագները, որոնք արդեն համալսարան են գնում, ծնված լինելով 1990 թվականին, չգիտեն ( կամ չեն ցանկանում իմանալ) այն, ինչ տեղի է ունեցել 1980թ․-ին ( էլ չեմ խոսում այն բաների մասին, որոնք տեղի են ունեցել հիսուն տարի առաջ)։ Վիճակագրության համաձայն՝ ո՞վ է եղել Ալդո Մորոն հարցին, երիտասարդերի մեծ մասը պատասխանում է, որ վերջինս Կարմիր ջոկատների ղեկավարն է եղել, մինչդեռ նրան սպանել են հենց Կարմիր ջոկատների անդամները: Մի կողմ դնենք Կարմիր ջոկատները, դրանց հետ կապված դեռ շատ առեղծվածներ կան, չնայած որ մոտ երեսուն տարի առաջ նրանք դեռևս մեր ներկան էին։ Ես ծնվել եմ 1932-ին, ֆաշիզմի իշխանության գալուց տասը տարի հետո, բայց ես գիտեի անգամ, թե Հռոմի Երթի ժամանակ ով է եղել վարչապետը (չգիտե՞ս՝ ինչի մասին է խոսքը )։ Գուցե ֆաշիտական դպրոցն ինձ այդ մասին ասել է, համոզելու համար, թե որքան հիմար ու վատն էր այդ վարչապետը (« Խաղաղասեր Ֆակտան» [2]) , որին ֆաշիստները մեծահոգաբար փոխարինեցին։ Եվ հետո, դպրոցը մի կողմ դրած, այսօրվա երիտասարդները չեն ճանաչում անգամ քսան տարի առաջվա կինոդերասաններին, մինչդեռ ես գիտեի, թե ով է Ֆրանչեսկա Բերտինին, որը խաղում էր համր ֆիլմերում իմ ծնվելուց քսան տարի առաջ»։ Պատճառն այն է, որ ես թերթում էի մեր տան պահոցում իրար վրա լցված հին թերթերի կույտը։ Ուզում եմ քեզ նույնպես կոչ անել թերթելու հին ամսագրերը, որովհետև սա հիանալի միջոց է իմանալու շատ բաներ, որոնք տեղի են ունեցել քո ծնվելուց առաջ։
Կհարցնես, թե ինչու է ինձ համար այդքան կարևոր իմանալ այն, ինչ կատարվել է վաղուց։ Որովհետև այն, ինչ կատարվել է անցյալում, քեզ թույլ է տալիս հասկանալու, թե ինչու են որոշ բաներ տեղի ունենում հիմա, և ամեն դեպքում ինչպես ֆուտբոլիստների թիմերի դեպքում, սա ևս մեր հիշողությունը հարստացնելու մի ձև է։
Լա՛վ իմացիր, որ այա ամենը չես կարող անել միայն գրքերով և ամսագրերով, սրա համար լավագույն միջոցներից է նաև Համացանցը։ Վերջինս նախատեսված է՝ ոչ միայն ընկերների հետ խոսելու համար, այլ նաև աշխարհի պատմության հետ, այսպես ասած, երկխոսելու համար։ Ովքե՞ր էին Հիթիթները։ Իսկ կամիսարդնե՞րը։ Ինչպե՞ս էին կոչվում Կոլումբոսի երեք կարավելլաները։ Ե՞րբ են անհետացել դինոզավրերը։ Նոյան տապանը ղեկ կարո՞ղ էր ունենալ։ Ինչպե՞ս են անվանում ցլի նախատիպին։ Սրանից հարյուր տարի առաջ ավելի շա՞տ վագրեր կային։ Ի՞նչ էր իրենից ներկայացնում Մալիի կայսրությունը։ Իսկ ո՞վ էր խոսում Չարի կայսրության մասին։ Ո՞վ է եղել պատմության մեջ երկրորդ պապը։ Ե՞րբ է ստեղծվել Միկի Մկնիկը։

Այս հարցերն անվերջ են, իսկ դրանց պատասխանների որոնման բոլոր արկածներն ուղղակի անկրկնելի կլինեն։ Այս ամենն իսկապես հիշարժան է։ Կգա մի օր, երբ դու արդեն ծեր կլինես ու կկարծես, թե հազար կյանք ես ապրել, քանի որ քեզ կթվա, թե ներկա ես եղել Վաթերլոուի ճակատամարտին, մասնկացել ես Հուլիոս Կեսարի սպանությանը և մոտ ես եղել այն վայրին, որտեղ Բերտոլդ Շվարցը, հավանգի մեջ խառնելով նյութերը, փորձում էր գտնել ոսկի ստանալու հնարը և սխալմամբ բացահայտեց վառոդը ու թռավ օդ։ Քո մյուս ընկերները, ովքեր չեն աշխատի իրենց հիշողության վրա, կապրեն միայն մեկ կյանք` իրենց կյանքը, որը պետք է որ շատ տխուր լինի ու մեծ հույզերով ոչ լի։
Կերտի՛ր հիշողությունդ, մշակի՛ր այն և վաղվանից անգի՛ր սովորիր «Կայտառ Թերեզան»։[3]

[1] Իտալերենում diversamente abile մեղմասածությունը, որը բառացիաբար << այլ կերպ ունակ>> է թարգմանվում, կիրառվում է հաշմանդամ բառի փոխարեն
[2] Խոսքը Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Լուիջի Ֆակտայի մասին է, որին այդպես էին կոչում իր վարած չեզոք քաղքականության պատճառով։ (1922թ․-ի 26 փետրվար- 1922թ․-ի 1 օգոստոս)
[3] Իտալական ժողովրդական մանկական ոտանավոր։

Թարգմանությունը իտալերենից` Լուսիեն Բլբուլյան-Շուքուրյանի

Աղբյուրը՝  Ումբերտո Էկո

Մերի Մարտիրոսյանի բլոգ

Քրիստինա Ասատրյանի բլոգ

Մերի Վարդանյանի բլոգ

Մարիամ Հովհաննիսյանի բլոգ

Անի  Հարությունյանի բլոգ

Անի Աավդալյանի բլոգ

Անսպասելի համրություն: Կենձաբուրո Օէ

250px-Paris_-_Salon_du_livre_2012_-_Kenzaburō_Ōe_-_003

Կենձաբուրո Օէ — 1994թ. գրականության նոբելյան մրցանակակիր, «ով բանաստեղծական ուժով ստեղծել է երևակայական աշխարհ, որտեղ իրականությունը և առասպելը խտանալով իրենցից ներկայացնում են այժմյան մարդու դժբախտության անհանգստացնող պատկերը»

Լուսաբացի մշուշի միջով սլանում էր արտասահմանյան զինվորներով լեցուն «ջիպը»: Հովտի միջով իր որսորդական տարածքները ստուգող տղան` մեջքին գցած մի լար, որին հագցրել-շարել էր որոգայթներն ընկած թռչուններին, շունչը պահած` որոշ ժամանակ հետևում էին մեքենային: Ժամանակ դեռ կա մինչև  «ջիպը» կբարձրանա բլուր, կիջնի հարթավայր, կրկին կմագլցի բլուր և նոր միայն կհայտնվի գյուղում: Տղան ամբողջ թափով սլացավ դեպի գյուղ: Նրա հայրը բլրալանջին կպած այդ պստիկ գյուղակի ավագն էր, և տղան` վախից սպիտակած, վազեց այնտեղ, որտեղ հայրն ավարտում էր նախապատրաստական վերջին գործերը դաշտ դուրս գալու համար:

Տղան խփեց հրշեջ զանգը` գյուղի բնակիչներին կանչելով հոր տան մոտ, որը կանգնած էր բլրի հովտահայաց լանջին: «Աղջիկներն ու ջահել կանայք թաքնվեն լեռան ստորոտի խրճիթում, որտեղ փայտածուխն էր թրծվում, տղամարդիկ դաշտի հյուղակում թողնեն այն բոլոր առարկաները, որոնք սխալմամբ կարող են զենքի հետ շփոթել: Եվ ոչ մի դեպքում կռվի չբռնկվել»: Արդեն բազում անգամներ կրկնվող այս խրատները վաղուց անգիր էին արվել: Բայց արտասահմանյան զինվորներ, չգիտես ինչու, դեռևս ոչ մի անգամ չէին հայտնվել գյուղում:

Երեխաները հուզված գնում-գալիս էին գյուղի փողոցով, մեծահասակները թողել էին գործը` դուրս չէին եկել դաշտ, չէին տքնում մեղվանոցում, անասունների համար կեր էին պատրաստում: Արևն արդեն բարձրում էր, երբ «ջիպը» մեծ արագությամբ, սակայն անձայն, մտավ գյուղ:

Նա կանգնեց հրապարակում, դպրոցի առջև, որը փակ էր ամառային արձակուրդների պատճառով: Մեքենայից դուրս եկան հինգ արտասահմանյան զինվոր և մի ճապոնացի թարգմանիչ: Աշխատեցրին հրապարակի պոմպը, խմեցին պղտոր-սպիտակավուն ջուրը, լվացվեցին: Հեռու կանգնած մեծահասակներն ու երեխաները նայում էին նրանց: Կանայք ու ծերունիները թաքնվել էին մութ ու նեղ մարագներում և այնտեղից էին նայում` վախենալով քթները դուրս հանել: Երբ զինվորները գնացին դեպի «ջիպը», մեծահասակներն ու երեխաները ետ քաշվեցին: Նրանք առաջին անգամ էին արտասահմանյան զինվորներ տեսնում և փոքր-ինչ շփոթված էին:

Թարգմանիչը, պահպանելով դեմքի խիստ արտահայտությունը, բարձրաձայն գոռաց.

– Որտե՞ղ է ավագը: Կանչեք նրան,–դրանք առաջին բառերն էին այն առավոտ:

Տղայի հայրը, որը գյուղի մյուս բնակիչների հետ հետևում էր արտասահմանյան զինվորների ժամանումին, առաջ եկավ: Տղան հուզմունքով նայում էր, թե ինչպես հայրը, կուրծքն ուռցրած, պատրաստվում էր պատասխանել թարգմանչին:

–Ավագը ես եմ,–ասաց նա:

–Մենք վճռեցինք հանգստանալ ձեր գյուղում, մինչև երեկոյան հովն ընկնի: Հոգս չենք պատճառի: Նրանք ուրիշ տեսակ կերակուրի են սովոր, այնպես որ` նրանց հյուրասիրելու անհրաժեշտություն չկա, միևնույնն է, չեն ուտի: Պա՞րզ է:

–Կարող եք տեղավորվել դպրոցում,–մեծահոգաբար ասաց հայրը:

–Մարդիկ թող գնան գործի, մենք ցանկանում ենք հանգստանալ,–ասաց թարգմանիչը:

Շագանակագույն մազերով զինվորը թեքվեց թարգմանչի կողմը և ինչ-որ բան ասաց նրա ականջին:

–Նա ասում է`շնորհակալություն հյուրընկալության համար,–բացատրեց թարգմանիչը:

Շագանակագույն մազերով զինվորը սիրալիր ժպտում էր: Եվ հավաքվածները, անուշադրության մատնելով թարգմանչի ասածը, չէին հեռանում, աշխատելով ավելի լավ ուսումնասիրել արտասահմանյան զինվորներին: Նրանք նայում էին` հիացական բացականչություններ արտաբերելով:

–Գնացեք աշխատելու,–կրկնեց թարգմանիչը:

Մարդիկ վերջապես սկսեցին ցրվել, դժկամորեն, անդադար ետ նայելով, փոքրիկ իսկ առիթի դեպքում վերադառնալու ցանկությամբ: Թարգմանիչը նրանց կարծես դուր չեկավ: Հրապարակում մնացին միայն  երեխաները, արտասահմանյան զինվորների ներկայությամբ նրանց փոքր-ինչ վախեցնում էր, և նրանք նայում էին զինվորներին`«ջիպից» որոշ հեռավորության վրա տեղավորված։

Զինվորներից մեկր ջրհորից ջուր վերցրեց, թափեց մեքենայի վրա և սկսեց լվալ այն։ Մյուսը, լուսամուտի ապակու մեջ սեփական արտացոլմանր նայելով, սանրում էր արևհար շեկ մազերը։ Ինչ-որ մե­կր մաքրում էր զենքը։ Երեխաները, շունչները պահած, հետևում էին այս ամենին։

Թարգմանիչը մոտեցավ երեխաներին, անժպիտ նայեց չորս բոլորը և բարձրացավ– նստեց վարորդի նստարանին։ Նա այդ բանը հա­վանորեն արեց, որպեսզի ավելի հեշտորեն հետևի անչափահաս դի­տորդների գործողություններին։ Արտասահմանյան զինվորներն իրենց հանգիստ ու բարեկիրթ էին պահում։ Նրանք բարձրահասակ էին, լայնաթիկունք, գեղեցիկ։ Երեխաներն աստիճանաբար ավելի ու ավելի մոտ էին գալիս՝ սեղմելով օղակը «ջիպի» շուրջը, որպեսզի առավել լավ ուսումնասիրեն զինվորներին։

Կեսօրին, երբ շոգը անտանելի դարձավ, գինվորներն իջան դեպի գետակը։ Խորը տեղերում կարելի էր լողալ։ Երեխաներն ակնածան­քով էին նայում զինվորների մերկ մարմիններին։ Նրանք չափազանց սպիտակմաշկ էին՝ ամբողջովին ծածկված արևի տակ փայլփլող ոս­կեգույն մազիկներով։ Նրանք սուզվում էին, լողում, ջուր ցայտեցնում միմյանց վրա, բարձրագոչ գոռգոռում։

Ամբողջովին քրտնաթոր՝ երեխաները նստած էին ափին եւ ակնա­պիշ նայում էին զինվորներին։ Վերջապես գետափ իջավ նաև թարգ­մանիչը, նա էլ հանեց հագուստը, սակայն նրա մաշկը մուգ-դեղնավուն էր, իսկ մազեր ընղհանրապես չկային մարմնի վրա։ Մարմինն ասես փայլեցված լիներ և դրա հետ՝ անմաքուր։ Թարգմանիչը զգուշո­րեն էր մտնամ ջուրր՝ ձեռքերով ամոթատեղերը ծածկած՝ բոլորովին ոչ այնպես, ինչպես արտասահմանյան զինվորները։ Երեխաները, որ որոշ արհամարանքով էին նայում թարգմանչի գործողություններին, բարձրաձայն ծիծաղեցին։ Արտասահմանյան զինվորներն այնպես ցույց տվին, իբր ուշադրության չեն դարձնում նրա վրա։ Սակայն հա­զիվ ջուրը մտած՝ թարգմանիչը հայտնվեց զինվորների օղակում և նայն պահին աղաղակելով դուրս թռավ ափ։

Բարձր գոռգոռալով՝ զինվորները սրբվեցին, հագան վերնաշա­պիկներն ու տաբատները և վազքով վերադարձան դպրոց։ Երեխա­ները սլացան նրանց հետեւից։ Թարգմանիչը զինվորների հետ չէր։ Որոշ ժամանակ անց նա վազեվազ տեղ հասավ՝ ոտաբոբիկ ու շվաթված։ Վազում էր սալարկած ճանապարհի շիկացած քարերի վրայով, անդադար վեր-վեր ցատկելով։ Երեխաներն ու զինվորները՝ նրան նայելով, միահամուռ ծիծաղեցին։

Թարգմանիչը մոտեցավ քրքջացող երեխաներին, պարզորոշ նկատվում էր, որ զայրացած է, և հայհոյանքների տարափ տեղաց նրանց վրա։

–է յ, դո՛ւք, չգիտե՞ք ուր են իմ կոշիկները,– նա դոփեց բոբիկ ոտքերով: – Կոշիկներս կորել են։

Երեխաներն ուրախ ծիծաղում էին։ Տեսնել էր պետք թարգմանչի չարությունից այլայլված մուգ դեմքը։

–Հերիք ծիծաղեք…– գոռաց նա բարկացած։– Ձեզնից մեկն է արել երևի, հը՞։

Երեխաները դադարեցին ծիծաղել և զարմացած նայեցին թարգմանչին։ Վերջինս ցույց տալով, թե այլևս չի զայրանամ՝ խոսեց արդեն հանգիստ ձայնով.

–Դեհ, ուրեմն՝ ի՞նչ, մեկն ու մեկդ տեսե՞լ է կոշիկներս։

Ոչ ոք չպատասխանեց։ Երեխաների հայացքներն ուղղված էին թարգմանչի երկարուկ, սպիտակ ներբաններին, որոնք անճարակ տեսք ունեին, անգամ՝ տհաճ, բոլորովին նման չէին գյուղի բնակիչների երբեք կոշիկ չտեսած ոտքերին։

–Դե, ի՞նչ, չգիտե՞ք,– գրգռված հարցրեց թարգմանիչը, –ո’ւխ, անբաններ…

Արտասահմանցի զինվորները, որ արևի այրող շողերից պահվելու համար մտել էին դպրոցի տանիքի ելուստի տակ, հետևում էին թարգմանչին և երեխաներին։ Թվում էր, թե նրանք հաճույք են ստա­նամ թարգմանչի մուգ հագուստի և բոբիկ ոտքերի զավեշտալի ան­ներդաշնակությունից։

–Ավագին՝ այստեղ։ Թող անհապաղ ներկայանա՛,– հրամայեց թարգմանիչը։

Ավագի որդին վեր թռավ և վազեց անտառի միջով՝ սալարկած ճանապարհով վեր։

Հայրը, խարույկի մոտ կիսախավարում նստած, մոր հետ բամբուկ էր մանրում, ապա հավաքում ոչ մեծ փնջերով և կապում։ Նման աշ­խատանքը հոր համար չէր։ Սակայն գյուղում, որտեղ հիմնականում երեխաներ էին մնացել, անհնար էր միայն տղամարդու աշխատանք կատարել։ Հակառակը՝ տղամարդու աշխատանք երբեմն ստիպված էին լինում կատարել կանայք։

–Դե՞,– խռպոտ ձայնով հարցրեց հայրը, տեսնելով, որ տղան բան ունի ասելու։

–Թարգմանչի կոշիկները կորել են, չգիտի ինչ անի,– խոսեց տղան, –Ասում է, որ դու գաս։

–Իսկ ես ի՞նչ իմանամ,– փնթփնթաց հայրը։ –Ես ի՞նչ իմանամ, ուր են կորել այդ կեղտոտ տիպի կոշիկները։

Սակայն, այնուհանդերձ, վեր ելավ և որդու հետևից դուրս եկավ՝ կկոցելով աչքերը պայծաո արևից։ Նրանք իջան դեպի հրապարակ։

«Ջիպի» շուրջն էին հավաքվել գյուղացիները և լսում էին թարգմանչի պատմությունը կոշիկների մասին։ Ավագը, որի ճակատին քրտինքի կաթիլներ էին հայտնվել, մոտեցավ, և թարգմանիչը նորից սկսեց իր պատմությունը։

–Մինչ ես լողանում էի, կոշիկներս գողացան, դա տեղի ունեցավ ձեր գյուղում, և, ուրեմն, դուք պատասխանատու եք կատարվածի համար։ Վերադարձրեք իմ կոշիկները։

Մինչև պատասխան տալը, ավագը նայեց գյուղի բնակիչներին։ Հետո դանդաղորեն շրջվեց թարգմանչի կողմր և տարուբերեց գլու­խը։

–Ի՞նչ է,– ասաց թարգմանիչը։

–Ես դրա հետ ոչ մի առնչություն չունեմ,– ասաց հայրը։

–Գողացել են ձեր գյուղում,– համառում էր թարգմանիչը։– Պա­տասխանատվությունը ձե՛ր գյուղի վրա է։

–Գողացել են կամ չեն գողացել` ի՞նչ իմանամ,– ասաց հայրը– Գուցե գետն է տարել։

–Կոշիկներս հանեցի շորերիս հետ, գետափին, ես դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Գետը տանել չէր կարող։

Տղայի հայրը նորից շրջվեց հավաքվածների կողմը.

–Ձեր մե՞ջ է կոշիկները գողացողը։– Ապա դարձավ թարգմանչին.– Տեսնո՞ւմ եք՝ ոչ։

–Ինձ հիմարի տեղ դնել հարկավոր չէ,– ասաց կատաղած թարգ­մանիչը։ Նրա բարակ շրթունքները դողում էին։– Գլուխ մի տարեք։

Ավագը լռում էր։

–Այդ կոշիկներր բանակին էին պատկանում,– հարձակվեց թարգ­մանիչը։– Ձեզ հայտնի՞ է, թե ինչ են անում նրան, ով գողանամ կամ թաքցնում է բանակային ունեցվածքը։

Թարգմանիչը շրջվեց և թափահարեց ձեռքը։ Շեկ ու շագանակա­գույն մազերով բարձրահասակ տղաները լուռ դուրս եկան կտուրի ստվերի տակից, շրջապատեցին թարգմանիչին և տղայի հորը։ Ար­տասահմանյան զինվորների լայն թիկունքների ետևում նա բոլորո­վին չէր երևում։ Զինվորների ուսերից կախ ընկած ավտոմատ հրա­ցանները յուրաքանչյուր քայլափոխին խփվում էին նրանց կողքերին։

Զինվորների օղակը բացվեց, երևաց տղայի հոր գլուխը։

–Մենք որոշեցինք փնտրել ափին, օգնեք մեզ,– կանչեց նա։

Թարգմանիչն ու ավագն առջևում, նրանց ետևից արտասահմանյան զինվորները, ապա մեծահասակներն ու երեխաները ուղղություն վերցրին դեպի գետը։ Երեխաները, հուզված, վազում էին ճանա­պարհի կողքերով, ձարխոտի խիտ մացառների միջով։ Փոքրիկ գե­տափին բան փնտրելը հեշտից հեշտ էր։ Եվ ոչ ոք, բացի թարգմանիչից դրանով չզբաղվեց։

Դեռ բոլորովին ջահել, պեպենոտ զինվորը վերցրեց հրացանը, հենեց ուսին և ուղղեց դեպի թփի գագաթը, այնտեղ, փետուրներն ուռցրած նստած էր մեծ ու գորշ մի թռչուն, որր հենց նոր թռել-եկել էր գետի մյուս ափից։ Նա նստած էր անշարժ, բայց զինվորն այդպես էլ չկրակեց։ Նա իջեցրեց ավտոմատը և սկսեց հայացքով զննել ափը՝ կոշիկները գտնելու հույսով։ Մեծահասակներն ու երեխաները թեթևացած շունչ քաշեցին։ Լարվածությունը, որով նրանք հետևում էին զինվորին, թուլացավ։

Սակայն այդ միջոցին թարգմանիչը խոտերի մեջ, ափից բավա­կան հեոու, գտավ իր կոշիկի կապի մի կտորը և ցույց տալով, որ այն կտրված է ինչ-որ սուր առարկայով՝ սկսեց զայրացած գոռգոռալ։ Գյուղի բնակիչները կրկին կաշկանդվածություն զգացին՝ վախին մի­ախառնված։ Երեխաներն ընկրկեցին՝ թաքնվելով բամբուկի և ձարխոտի թավուտում։

Թարգմանիչը բարձր ինչ-որ բան գռռաց, հզոր կազմվածքով և շագանակագույն մազերով զինվորը մեծ-մեծ քայլերով մոտեցավ նրան։ Թարգմանիչը ցույց տվեց կոշկակապի կտորը, մատով նշեց մինչև ափ ընկած տարածությունը և սկսեց ինչ-որ բան բացատրել։ Ավագը խոժոռված լսում էր, սակայն շուտով ընկղմվեց սեփական մտքերի մեջ, քանի որ օտար լեզուն չէր հասկանում։ Զինվորը համաձայնեց թարգմանչի հետ և սկսեց քննախույզ նայել հավաքվածնե­րին։ Թարգմանիչը նորից հարձակվեց ավագի վրա։

–Քո գյուղի բնակիչների մեջ գող կա, և դու հավանորեն գիտես, թե ով է։ Ստիպիր նրան, որ խոստովանի։

–Ես չգիտեմ, թե ով է,– ասաց տղայի հայրը։– մեր գյուղում գողեր չկան։

–Մ’ի ստիր, կարծում ես կկարողանա՞ս խաբել ինձ,– չարությամբ գոռաց թարգմանիչը։– Նրան, ով գողացել է բանակի ունեցվածքը, իրավունք ունեմ գնդակահարել, ուզո՞ւմ ես։

Ավագը չէր պատասխանում։ Թարգմանիչը խոժոռված նայում էր նրան։ Շագանակագույն մազերով զինվորը հանգիստ ինչ-որ բան ասաց թարգմանչին։ Վերջինս դժկամորեն համաձայնեց։ Հետո նրանք քայլեցին դեպի հրապարակ։ Շիկացած ճանապարհով ոտաբոբիկ քայլող թարգմանչի տեսքը զավեշտալի էր։ Նա քայլում էր թռչկոտե­լով, անդադար չորացնելով վզի կեղտոտ քրտինքը։

Դսլրոցի առջև, հրապարակում նա եռանդուն շարժուձևով եր­կար ինչ-որ բան էր ապացուցում շագանակագույն մազերով զինվո­րին։ Իսկ հետո, շեշտելով յուրաքանչյուր բառը և այնպիսի երանգով, որ ցնցի գյուղի բնակիչներին, հայտարարեց։

–Ես մտադիր եմ խուզարկել ձեր տները։ Նա, ով թաքցնում է գո­ղացած կոշիկները, կձերբակալվի։ Կոշիկները ինքնակամ հանձնողին և ներողություն խնդրողին պատասխանատվության չենք կանչի։

Գյուղի բնակիչները տեղից չշարժվեցին։ Թարգմանիչն ավելի բորբոքվեց.

–Երեխաներ, դուք գիտե՞ք, ով է թաքցնում կոշիկները։ Եթե գիտեք, ասեք, նվեր կստանաք։

Երեխաները լռում էին։ Թափահարելով ձեռքերը՝ թարգմանիչը նո­րից խոսեց զինվորի հետ։ Զինվորը վերջապես տեղի տվեց և մտավ դպրոց, իսկ թարգմանիչը, բարձրացնելով քրտնած դեմքը, ասաց.

–Ես կխուզարկեմ բոլոր տները, և նա, ով գողացել է բանակային ունեցվածքը կամ թաքցնում է այն, խստորեն կպատժվի։ Եկեք իմ հե­տևից,– հրամայեց նա։– Կսկսեմ գյուղի հյուսիսային ծայրից, բոլոր բնակիչների ներկայությամբ։ Որևիցե ինքնուրույն գործողություն արգելում եմ, մինչև գտնվի ունեցվածքը։

Մեծահասակներից ոչ մեկը տեղից չշարժվեց։

–Դե, ինչ եք սպասում,– գոռաց թարգմանիչը։– Ես կարծեմ ասա­ցի՝ հետեւեք ինձ։ Չե՞ք ուզում օգնել։

Նրա ձայնը հալվեց շիկացած երկնքում։ Տղամարդիկ, քրտնած ձեռքերը կրծքներին միահյուսած, անշարժ կանգնած էին։ Թարգմա­նիչը հուզմունքից դողում էր, աչքերը վառվում էին, նա չարությամբ չորս կողմն էր նայում։

–Եկեք իմ ետևից, խուզարկելու եմ տուն առ տուն։

–Գնացինք,– ասաց տղայի հայրը։

Թարգմանչի հետևից բոլորը շարժվեցին դեպի գյուղի հյուսիսային ծայրը։ Օրվա ամենաշոգ ժամն էր։ Արեգակը ողողել էր ամբողջ հովիտը։ Ճանապարհի շիկացած սալերի վրայով բոկոտն քայլող կա­տաղած թարգմանիչն այնպիսի զավեշտական տեսք ուներ, որ երե­խաներն սկսեցին ծիծաղել։ Զինվորները նույնպես ծիծաղեցին, թեև`փոքր-ինչ կաշկանդված։ Դա նորից նրանց կողմը դարձրեց երեխաների համակրանքը։

Արտասահմանյան զինվորները չէին կարող մեկնել, մինչև թարգմանիչը չավարտեր   խուզարկությունը, նրանցից  մեկն  անգործ պտտվում էր «ջիպի» շուրջը, մեկ ուրիշը ետ եկավ դպրոց։ Նրանց հետևող երեխաներն ուրախանում էին, որ զինվորները այդպես խաղաղ են: Իսկ զինվորները հետաքրքրված նայում էին վառ կարմիր կիմոնոյով աղջկան, լուսանկարում էին, ինչ-որ գրառումներ էին անում տետրակներում։ Խուզարկությանը, սակայն, ձգձգվեց, և դա բոլորին ձանձրացնում էր։

Թարգմանիչը համառորեն խուզարկում էր տուն տան ետևից։ Նրան սպասող զինվորները մտան դպրոցի շենքը։ Ոմանք, կոշիկները չհանելով, պառկեցին ուղղակի հատակի տախտակներին, մյուսները նստեցին` հենվելով պատին։ Դժգոհ տեսք ունեին։ Ամենաջահել զինվորը անդադար ծամում էր՝ ժամանակ առ ժամանակ փոշու մեջ թքելով վարդագույն թուքը։

Մեծահասակները լուռ հետևում էին խուզարկությանը, որը թարգմանիչը կատարում էր յուրաքանչյուր տանը, իսկ երեխաները, դպրոցի հրապարակում հավաքված, նայում էին «ջիպին» և զինվորներին, որոնց այս ամենը վաղուց արդեն ձանձրացրել էր։ Երեխաների մոտ, սակայն, հետաքրքրությունը դիպվածի նկատմամբ չէր նվազում։ Ջահել զինվորը նրանց կողմը նետեց մի տոպրակ՝ մեջը քաղցրավենիք, որից ինքն էր ծամում։ Լայն ժպտալով, երեխաները նույնպես սկսեցին ծամել, սակայն՝ մեծ դժվարությամբ, քանի որ այդ քաղցրավենիքը կպչում էր ատամներին և ասես կաշվի կտորտանք լիներ։ Նրանք ի վերջո թքեցին քաղցրավենիքը, բայց, ըստ ամենայնի, մեծ բավականություն ստացան։

Արևը թաքնվեց, հովիտը շրջապատող լեոները մթագնեցին, քամի բարձրացավ, շագանակի անտառում ալիք տվեց խոտը։ Իջավ երե­կոն: Թարգմանիչը, տանջված ու գրգռված, մեծահասակների ուղեկցությամբ վերադարձավ հրապարակ։ Նրա բոբիկ ոտքերը կեղտոտվել էին փոշուց ու քրտինքից, ասես փաթաթված լինեին սև գործվածքի կտորներով և թվում էին վիթխարի ու տձև։

Նա մտավ դպրոց, որպեսզի պատմի խուզարկության մասին։ Զին­վորներն այլևս չէին ծիծաղում։ Նրանք հոգնել էին սպասումից, և նրանց դեմքերը չարացած էին։ Ավտոմատները ձեռքերին՝ նրանք ելան հրապարակ։ Թարգմանիչը, որի համար նրանք ասես թիկնապահ լինեին, դարձավ գյուղի բնակիչներին.

–Դուք պետք է օգնեք ինձ։– Ձայնը համարյա աղաչող էր։ Օգնել ինձ՝ կնշանակի օգնել օկուպացիոն զորքերին։ Ճապոնացիները չեն կարող ապրել՝ չօգնելով օկուպացիոն զորքերին։ Դուք պարտված երկրի բնակիչներ եք։ Եվ եթե նրանք, ովքեր հաղթել են, գնդակահա­րեն բոլորիդ, ոչ ոք ծպտուն էլ չի հանի։ Միայն խելագարը կհրաժար­վի ինձ օգնելուց։

Մեծահասակները նրան էին նայում ու լռում։ Այնժամ կատաղած թարգմանիչը, մատն ավագի կողմը տնկելով, կոպտորեն գոռաց.

–Մենք չենք մեկնի այնքան ժամանակ, մինչեւ չվերադարձվի գողացվածր։ Բավական է ասեմ զինվորներին, թե այս գյուղում խռո­վություն է պատրաստվում և զենք են թաքցնում՝ նրանք կմնան և կսկսեն խուզարկությունները։ Իսկ եթե զինվորները մնան ձեր գյու­ղում, ապա դա էժան չի նստի ձեր կանանց ու աղջիկների վրա, որոնք հիմա թաքնվում են լեռներում։

Շրթունքները սեղմած՝ թարգմանիչը հայացքով զննում էր գյուղա­ցիներին, ձգտելով որևէ մեկի մեջ անվճռականություն հայտնաբերել։

–Դե ի՞նչ, չե՞ք ցանկանում օգնել։

–Բոլորն էլ ասում են, որ ոչինչ չգիտեն ձեր կոշիկների մասին։ Ասում են, որ հավանաբար գետն է քշել-տարել,– խոսեց տղայի հայրը՝ աշխատելով պահպանել խրոխտ կեցվածքը։– Ուստի, ինչպե՞ս օգ­նենք ձեզ։

–Սրիկա,- գռռաց թարգմանիչը՝ մերկացնելով ատամները, ապա հարվածեց ավագի դեմքին։

Վերջինս ձեռքը տարավ ծնոտին և իսկի հոնքն էլ չշարժեց։ Պատռված շրթունքից կաթեց արյունը։ Որդին, սարսափից շնչահեղձ, նայում էր, թե հոր արևհար այտն ինչպես է դանդաղորեն կարմրա­տակում։

–Սրիկա,- կրկնեց թարգմանիչը ծանր շնչելով։– Դու ավագն ես և պատասխանատու ես ամեն ինչի համար։ Եթե ցույց չտաս գողին, ես զինվորներին կասեմ, որ գողր դու ես, կասեմ քեզ բռնեն ու տանեն օկուպացիոն բանակի զինվորական ոստիկանություն։

Տղայի հայրը դանդաղ շրջվեց մեջքով դեպի թարգմանիչը և հեռացավ: Տղան զգաց, որ հայրը կատաղած է։ Թարգմանիչր գոռում էր փորձելով վերադարձնել ավագին, բայց վերջինս շարունակում էր հե­ռանալ։

–Կանգնիր, գող, չհամարձակվես փախչել,– աղաղակեց թարգ­մանիչը։ Եվ նույն պահին օտար լեզվով ինչ-որ բան գոռաց։

Ջահել զինվորը, ավտոմատն ի զեն վերցնելով, նույնպես ինչ-որ բան գոռաց:

Հայրը  շրջվեց և հանկարծակի վախով համակված՝ վազեց։

Թարգմանիչը գոռաց։ Ջահել զինվորի ավտոմատը կրակեց։ Հայրը, ձեռքերը տարածելով, ցնցվեց ու տապալվեց գետնին։ Գյուղացիները մոտ վազեցին։ Բոլորից առաջ հոր գլխավերևում հայտնվեց որդին։ Հայրը մեռած էր, նրա աչքերից, քթից, ականջներից արյուն էր հոսում։ Սրտաճմլիկ աղաղակելով՝ տղան դեմքով սերմվեց հոր տաք թիկունին: Հայրը միայն նրան էր պատկանում։ Գյուղացիներր շրջվեցին և խտացող մթան միջով նայեցին հեռվում շփոթահար կանգնած թարգմանչին ու զինվորին։ Զինվորից մի քանի քայլ հեռանալով՝ թարգմա­նիչը այլայլված ձայնով ինչ-որ բան գռռաց, սակայն ո՛չ մեծահա­սակները, ո’չ երեխաները նրան չպատասխանեցին։ Նրանք լուռ նայում էին թարգմանչին։

Իջավ գիշերը, հատակի վրա պառկած հանգուցյալի մոտ մնացին միայն տղան և նրա մայրը։ Մայրն անշարժ էր նստած, ձեռքերր տղամարդու պես ծնկներին հենած։ Տղան պատուհանից նայում էր ցածում փռված հովտին, հովիտն էլ էր անշարժ ու անմռունչ։

Հովտով հոսող գետից բարձրանում էր խիտ մշուշր։ Ուշադիր նայելով տղան տեսավ, որ սալարկած ճանապարհով մարդիկ են բարձ­րանամ, իսկ նրանց ետևից սողում է մշուշը։ Մարդիկ դանդաղ էին բարձրանում, անխոս։ Նրանք քայլում էին համաչափ, ոտքներն ամուր դնելով, ասես ծանր բեռ էին տանում։ Շրթունքն ատամի տակ՝ տղան ավելի ու ավելի մեծ անհանգստությամբ էր հետևում մոտեցող թափորին։ Տղայի աչքերը մի պահ մթագնեցին։ Մայրն արագորեն մոտ եկավ և պատահանից դուրս նայեց։ Տղան հասկացավ, որ մայրն էլ տեսավ եկողներին։ Մայրը գրկեց նրա ուսերը։ Տղան անշարժացավ մոր գրկում։

Մարդիկ, թվաց, կորան կաղնու պուրակում, սակայն նույն պահին, առանց թակոցի, բացվեց տան դուռը, և նրանք խռնվեցին շեմին, լուռ նայելով նրան։ Տղան զգաց, թե ինչպես դողաց իրեն գրկած մայրը, և, ասես փոխանցվելով, դողը համակեց նաև տղային։

Սակայն, ահա, նա մի կողմ տարավ մոր ձեռքը և վեր կացավ։ Եվ ինչպես կար՝ ոտաբոբիկ, իջավ հողե հատակին ու մեծահասակներով շրջապատված՝ դուրս ելավ տանից։ Նրանք արագորեն իջնում էին մշուշից տամկացած զառիթափով, տղան, վախից ու ցրտից շարու­նակ դողալով, հազիվ էր հասնում նրանց ետևից։

Քարհանքի մոտ հարթեցված փոքրիկ հրապարակից ճանապար­հը երկատվում էր։ Մեկը տանում էր դեպի կամուրջը։ Քարե սանդուղքն իջնում էր ընդհուպ մինչև ջուրը։ Լարվածությունից այլա­կերպված մեծահասակների չսափրված ու խիստ դեմքերը շրջված էին դեպի տղան։ Նրանք լուռ նայում էին նրան։

Որպեսզի զսպի դողը, տղան ձեռքերով ամուր գրկեց սեփական իրանը և, զգալով թիկունքին մեխված հայացքները, վազեց դեպի դպրոցի հրապարակ։ «Ջիպը» կանգնած էր՝ լուսնի փափուկ լույսով ողողված։ Տղան մոտեցավ։ Զինվորներն, ըստ ամենայնի, քնած էին դպրոցի շենքում։ Շունչը պահած՝ նա նայում էր մեքենային։

Վարորդի նստարանին հանկարծ հայտնվեց մի կերպարանք։ Դուռը բացվեց ևկերպարանքը դուրս ցցվեց։

–Ո՞վ է այստեղ,– լսվեց թարգմանչի ձայնը։– Ինչո՞ւ ես եկել։

Տղան լսում էր։ Եվ նայում էր թարգմանչի աչքերին։

–Դու գիտե՞ս, թե որտեղ են թաքնված իմ կոշիկները,– ասաց թարգմանիչը– Ուզում ես ասել և ստանալ վարձատրությու՞նը։

Տղան, լարվելով, գլուխը բարձրացրեց։ Եվ շարունակում էր լռել։ Թարգմանիչը ճարպկորեն դուրս թռավ մեքենայից։Նա թփթփացրեց տղային ուսը։

–Ապրե՛ս։ Դեհ, գնացինք։ Մի անհանգստացիր, ոչ ոքի չեմ պատ­մի։

Անդադար բախվելով միմյանց, նրանք քայլեցին դեպի այն կողմը, որտեղից քիչ առաջ եկել էր տղան։ Տղան լարել էր ամբողջ կամքը, որ­պեսզի զսպի դողը։

–Ի՞նչ նվեր ես ուզում,– բլբլում էր թարգմանիչը։– Գուցե զինվոր­ների ամբողջ քաղցրավենիքը վերցնեմ ու քեզ տամ, հը՞։ Իսկ դու երբևէ տեսած կա՞ս արտասահմանյան բացիկներ։ Կարող եմ արտա­սահմանյան ամսագիր նվիրել։

Տղան լուռ էր քայլում, շունչը պահած։ Մանր քարերր խրվում էին ներբանների մեջ և ցավեցնում։ Թարգմանչի համար երևի ավելի դժվար էր։ Նա անընդհատ վեր-վեր էր ցատկոտում։

–Դու հա՞մր ես,– ասաց թարգմանիչր։ –Թող այդպես լինի, փոխարենր դու հասկանում ես ինչն ինչոց է։ Քո գլուխն ավելի լավ է աշ­խատում, քան ձեր գյուղի մեծահասակներինը։

Նրանք հասան քարհանքին։ Անցան կամրջով և մշուշից թրջված սայթաքուն աստիճաններով իջան վար։ Կամրջի տակ՝ խավարի միջից հանկարծ մի ձեռք ցցվեց և սեղմեց թարգմանչի բերանը։ Նրան շրջապատեցին մերկացած, մկանուտ մարդիկ, չսափրված դեմքերով։ Դուրս պրծնելու անկարող, մերկ մարդկանց օղակում սեղմված, նա նրանց հետ միասին դանդաղորեն սուզվում էր ջրի մեջ։ Նրանք, ովքեր շունչ առնելու կարիք էին ունենամ, հերթականությամբ դուրս էին գալիս ջրից, օդ հավաքում թոքերի մեջ, ապա կրկին սուզվում և պահում նրան  այնտեղ, թույլ չտալով բարձրանալ եւ շունչ առնել։ Այդպես նրանք փոխարինում էին միմյանց, մինչև վերջապես թարգմանչին մենակ թողեցին ջրի մեջ և սկսեցին բարձրանալ քարե աստիճաններով։ Բոլորը դողում էին ցրտից։ Շարունակելով դողալ, նրանք հագնվեցին։ Եվ տղային ուղեկցեցին մինչև այն ճանապարհը, որը տանում էր վեր՝ դեպի նրա տունը։ Թիկունքում լսելով լռելյան հեռացող մարդկանց համաչափ դոփդոփյունը, տղան քայլեց արթնացող անտառի միջով։

Նա բացեց դառը, և լուսաբացի կապտագորշ մշուշը ներս լցվեց։ Անշարժ, մեջքով դեպի դուռը նստած մայրը հազաց։ Տղան, նույնպես հազալով, կանգնած էր հողե հատակին։ Մայրը խիստ հայացքով նա­յեց նրան։ Տղան լուռ բարձրացավ սենյակ և, ամբողջովին փշաքաղված պառկեց ծղոտահյուս ներքնակին, որի կեսը զբաղեցնումէր հոր խոշոր մարմինը։ Մայրը նայում էր որդու նեղ ուսերին, բարակ պարանոցին:Տղան անձայն լաց էր լինում։ Նրան համակել էր հոգնությունը, թուլությունն ու խղճահարությունը, սակայն ամենից շատ՝ դաժան վախը: Մոր ձեռքը դիպավ նրա ծոծրակին։ Նա կատաղած՝ կոպտորեն վանեց մոր ձեռքը և կծեց շրթունքը: Աչքերից արցունք թափվեց։ Տան ետնամասի այգուց, որտեղ աճում էին ն շագանակենիներ, լսեեց արթնացող թռչունների երգը։

Առավոտյան արտասահմանյան զինվորներից մեկը գտավ թարգմանչին. ջրի մրջից դուրս էին ցցվել նրա ոտքերը։ Զինվորն արթնաց­րեք ընկերներին։ Թարգմանչին ջրից դարս քաշելու համար նրանք վճռեցին օգնության կանչել գյուղացիներին։ Սակայն երեխաները չքվել էին։ Իսկ մեծահասակներն աշխատում էին դաշտում՝ նորոգումէին փեթակներր, խոտ էին հնձում։ Զինվորներր փոձեցին նշաններով հասկացնել իրենց ուզածը, սակայն գյուղևացիները անհաղորդ էին: Նրանք անում էին իրենց գործը և այնպես նայում զինվորներին, ասես վերջիններս ծառեր էին կամ քարեր։ Աշխատում էին լուռ։ Թվում էր, նրանք մոռացել են, որ արտասահմանյան զինվորներ են եկել գյուղ։

Այնժամ զինվորներից մեկը հանեց հագուստը, մտավ գետը, հա­նեց խեղդվածին, ևնրան դրեցին «ջիպի» մեջ։ Ամբողջ առավոտ զինվորները պտտվում էին մեքենայի շուրջը։ Նրանք գրգռված էին ու շփոթված։ Գյուղի բնակիչները, ներառյալ երեխաները, ուշադրություն չդարձնելով դրան, շարունակում էին անել իրենց գործը. Գյուղից դարս, ճանապարհի մոտ, մի աղջնակ քաշքշում էր շան ականջները։Երկնագույն աչքերով զինվորը, ամենաբարեսիրտը, մեքենայի միջից, ընթացքի ժամանակ, նրան նետե) քաղցրավենիքով տոպրակը, սա­կայն աղջիկը, շարունակելով իր խաղը, նույնիսկ չնայեց տոպրակի կողմը:

Թարգմանությունը՝ Գրիգոր Խանջյանի

Աղբյուրը՝ Ճապոնական գրականություն և արվեստ

Լռություն։ Հարուկի Մուրակամի

-Պարոն Օձավա, երբևէ կռվելիս ինչ-որ մեկի խփե՞լ եք:

Նա աչքերը կկոցելով ինձ նայեց՝ կարծես կուրացնող բան էր տեսել:
_ Ինչու՞ եք հարցնում:
Մի պահ աչքերում կայծեր ցոլացին, բայց միայն մի պահ, հետո դեմքը նույն անվրդով արտահայտությունն ստացավ:
_ Հենց էնպես, _ պատասխանեցի: Հարցս իսկապես հենց էնպես տվեցի և հավանաբար՝ իզուր, պարապ հետաքրքրասիրությունից: Իսկույն թեման փոխեցի, բայց Օձավան դեռ հարցիս ազդեցության տակ էր: Երևում էր, որ մտքերի մեջ է ընկել: Շփոթված էր թվում, կամ ներսում կռիվ էր տալիս: Ես ստիպված սկսեցի լուսամուտից երևացող արծաթե ինքնաթիռների շարքին նայել:

Հարցիս պատճառը հենց Օձավայի պատմությունն էր բոքսի մասին, որով նա սկսել էր զբաղվել դեռ յոթերորդ դասարանից: Վայրէջքից առաջ ժամանակ սպանելու համար դեսից-դենից էինք խոսում, և զրույցն ինքն իրեն ծավալվեց: Երեսունմեկ տարի էր անցել, բայց նա առաջվա պես շաբաթը մեկ մարզվում էր մարզասրահում: Ուսանողական մրցույթների անփոփոխ հաղթողն էր` մի անգամ նույնիսկ ազգային հավաքականում էր հայտնվել: Լսում էի Օձավային ու մտածում` որ խառնվածքով բոլորովին այնպիսի չէր, որ կյանքի գրեթե քսան տարին կարող էր բոքսին նվիրել: Իսկ ես մեկ անգամ չէ, որ առիթ եմ ունեցել հետն աշխատելու: Ինչ ասեմ՝ հանդարտ, չձանձրացնող մարդ էր: Աշխատանքում ազնիվ, համբերատար, աշխատակիցների հանդեպ արդարամիտ: Ես երբեք չեմ լսել, որ նա որևէ մեկից բողոքեր կամ մեկին չարախոսեր: Մի խոսքով Օձավան կարողանում էր մարդկանց համակրանքը շահել: Հաճելի արտաքինով, հանդարտ ու խաղաղ: Ինձ համար պարզապես անհասկանալի էր, թե ինչը կարող էր նրան մղել բոքսով զբաղվելու, դրա համար էլ տվեցի այդ հարցը:
Մենք օդանավակայանի ռեստորանում սուրճ էինք խմում ու պատրաստվում էինք Նիիգատու թռչել: Դրսում դեկտեմբերի սկիզբն էր: Երկինքը մութ ամպերով էր ծածկված, կարծես կափարիչով պինդ փակած լինեին: Նիիգատույում առավոտվանից փոթորիկ էր և թռիչքը շարունակ հետաձգվում էր: Օդանավակայանը լիքն էր մարդկանցով: Բարձրախոսներն անընդհատ հայտարարում էին թռիչքի հետաձգման մասին, հոգնած ուղևորներին թույլ չտալով մի ժամով հեռանալ: Ռեստորանում անտանելի շոգ էր ու ես անընդհատ թաշկինակով քրտինքս էի սրբում:
_ Մեծ հաշվով` երբեք, _ երկար լռությունից հետո անսպասելի սկսեց Օձավան: _ Բոքսով զբաղվելու տարիներին երբեք ոչ մեկի խփած չկամ: Սկսնակների գլուխը տեղը-տեղին մտցնում են, որ չի կարելի ռինգից դուրս և առանց ձեռնոցի որևէ մեկին դիպչել: Էնտեղ, ուր սովորական մարդը հակահարված կտար` բոքսով զբաղվողը պարտավոր է ներողություն խնդրել ու նահանջել: Միայն քեզ հավասարի հանդեպ կարող ես ուժ կիրառել:
Ես գլխով արեցի:
_ Ճիշտն ասած, մի անգամ, այնուամենայնիվ, մեկին հարվածել եմ,_ ասաց նա: _ Տասնչորս տարեկան էի ու նոր-նոր էի բոքսով զբաղվում: Չկարծեք, թե արդարանում եմ, բայց էն ժամանակ դեռ չգիտեի բոքսի էությունը և որոշ ժամանակ միայն ընդհանուր մարզավիճակս լավացնող վարժություններ էի կատարում. պարան էի թռչում, վազում էի, ձգվում… Առանց մտածելու խփեցի, բոլորովին չուզելով: Էդ չարաբաստիկ պահին էնքան կատաղած էի, որ չհասցրի մտածել, ու ձեռքս ինձնից անկախ զսպանակի պես թռավ: Մինչև սթափվեցի, նա արդեն ընկած էր, իսկ ես դեռ դողում էի զայրույթից:
Օձավան բոքսով սկսել էր զբաղվել քեռու դրդմամբ, որը մարզադահլիճի տնօրեն էր, ընդ որում` ոչ թե ինչ-որ հետ ընկած քաղաքի մարզադահլիճի, այլ առաջնակարգ չեմպիոնների դարբնոցի: Ծնողներն անհանգստանալով, որ տղան անդադար սենյակում մեկուսացած է իր գրքերի հետ, առաջարկեցին սպորտով զբաղվել: Օձավան չէր պատրաստվում ողջ կյանքը դրան նվիրել, բայց սիրում էր քեռուն և սկսեց մարզվել`մտածելով, որ հենց հոգնի, ցանկացած պահի կարող է թողնել: Սակայն մի քանի ամիս զբաղվելուց հետո բոքսի արվեստը զարմանալիորեն գրավեց նրա սիրտը: Առաջին հերթին այն պատճառով, որ բոքսն իր էությամբ լռակյացների սպորտ է, հետն էլ՝ խիստ անհատական: Դա մի չտեսնված և բոլորովին նոր աշխարհ էր նրա համար և առանց ակնհայտ պատճառների նրան ամբողջությամբ կլանեց: Քրտնքի հոտը, կաշվե ձեռնոցների ճռճռոցը, մարդկանց` լուռ ու ինքնամոռաց իրենց մկաններ մարզելը, աստիճանաբար, բայց անդառնալի գրավեցին նրա սիրտը: Արդեն շաբաթ և կիրակի օրերին մարզասրահ գնալը նրա համար դարձել էր հաճելի զբաղմունք, որոնք շատ չէին նրա կյանքում:
_ Գիտե՞ք ինչն ինձ էդքան գրավեց բոքսում: Խորության ընկալումը: Կարծում եմ ինձ հենց էդ խորքն էլ գերեց, որում բոլորովին կարևոր չէ՝ քե՞զ, թե դու կհարվածես: Հաղթանակն ու պարտությունը՝ սոսկ արդյունք են: Մարդիկ երբեմն հաղթում են, երբեմն՝ պարտվում, սակայն, երբ արդեն ըմբռնել ես էդ խորությունը, էլ պարտությունը չի վախեցնում: Չէ որ մարդն անվերջ չի կարող հաղթել, վաղ թե ուշ պարտվելու է: Ու կարևորը էդ խորքն ըմբռնելն է, ինչն ինձ համար բոքսի էությունն է: Երբեմն, ռինգում, ձեռնոցները հագիս կանգնած, կարծես մի անհուն ջրհորում լինեմ՝ էնքան անհուն, որ ոչ ոք չի երևում, նույնիսկ՝ ինքս: Ու էդ ջրհորի հատակում ես մարտի եմ բռնվել ստվերի հետ: Ես միայնակ եմ, թեև բոլորովին տխուր չեմ: «Միայնություն» ասելով մենք բոլորովին չենք պատկերացնում, որ կան իրարից շատ տարբեր միայնություններ: Լինում է սիրտդ ճմլող, հոգեմաշ միայնություն, լինում է և՝ այլ: Եվ որպեսզի հասնես դրան՝ պետք է մեծ եռանդով հղկես մարմինդ: Ոչինչ հենց էնպես չի տրվում: Սա էն բացարձակ ճշմարտություններից մեկն է, որին ես հանգել եմ բոքսի շնորհիվ:
_ Իրականում չէի ուզի անցյալը փորփրել: Եթե կարողանայի` ընդհանրապես կմոռանայի ու էլ երբեք չէի հիշի, _ ժպտալով ասաց նա ու անշտապ շարունակեց պատմել:
* * *
Նա հարվածել էր իր համադասարանցուն` Աոկի անունով: Օձավան նրան տանել չէր կարող, ինչու` ինքն էլ չգիտեր: Այդ հակակրանքն ուղղակի ծնվել էր հենց առաջին հանդիպումից, ի՞նչ կարող ես անել: Ու էդպիսի հակակրանք նա իր կայնքում առաջին անգամ էր զգում:
_ Ի՞նչ էք կարծում այդպես լինու՞մ է, հարցրեց նա: _ Հավանաբար յուրաքանչյուրի կյանքում նման մի բան լինում է` սկսում ես ատել մարդուն առանց որևէ պատճառի: Ես չեմ համարում, թե բռնության հակված եմ: Այնուամենայնիվ կյանքն ինձ նման բան հրամցրեց, առանց պատճառի, ու դժբախտությունն էն է, որ հակառակ կողմը սովորաբար նույն զգացումներն է ունենում:
Աոկին գրեթե բոլոր առարկաներից օրինակելի էր համարվում: Մենք տղաների դպրոցում էինք սովորում ու նա հարգված էր: Աշակերտների աչքում առաջնորդ էր, ուսուցիչների համար՝ սիրելի: Չնայած լավ սովորելուն՝ չէր մեծամտանում, շատերի հետ էր ընկերություն անում, ուրախ էր: Նույնիսկ ինչ-որ շիտակ բան կար մեջը… Բայց նրա էությունը սկզբից ևեթ ինձ համար պարզ էր, կարծես նրա ճակատին ինչ-որ բնազդային հաշվենկատություն լիներ դրոշմված: Չեմ կարող հստակ ասել, թե ինչ նկատի ունեմ, որովհետև դժվարանում եմ հարմար օրինակ բերել: Կարող եմ միայն ասել, որ մաշկով էի զգում: Բնազդաբար չէի կարողանում մարսել եսասիրության ու գոռոզության շունչը, որ հորդում էր նրանից: Էդպես կարող է անտանելի լինի ինչ-որ մեկի հոտը: Աոկին խելացի տղա էր և կարողանում էր հմտորեն թաքցնել իր գաղջ շունչը: Ու շատ համադասարանցիներ դա չզգալով նրա մասին ասում էին. «Ի՜նչ դեմք է…» Բնականաբար ես լռում էի, բայց ամեն անգամ, նման որակումից հետո, մի տեսակ, տեղս չէի գտնում:
Աոկին ու ես լրիվ հակապատկերներ էինք: Ես ինձ համարում էի սուսիկ-փուսիկ, քանի որ չէի սիրում մյուսներից առանձնանալ, աչքի ընկնել և հանգիստ էի տանում միայնությունը: Իհարկե, մի քանիսի հետ մտերմություն անում էի, որոնց կարելի էր ընկեր համարել, բայց՝ ոչ ավելին: Ինչ որ առումով կարելի է ասել, որ իմ տարիքից մի քիչ առաջ էի ընկած: Ինձ համար ավելի հետաքրքիր էր տանը գիրք կարդալը, հորս դասական ձայնապնակները լսելը, սեկցիայում ինձնից մեծերի հետ շփվելը, քան հասակակիցներիս հետ լինելը: Ինչպես տեսնում եք, արտաքինով էլ աչքի չէի ընկնում, գնահատականներս վատը չէին, բայց առանձնապես լավն էլ չէին, էնպես որ ուսուցիչները հաճախ անունս մոռանում էին: Էդպիսին էի ես: Չէի սիրում աչքի ընկնել: Ոչ մեկի չէի ասել որ բոքսի եմ գնում, չէի պատմում կարդացածս գրքերի կամ լսածս երաժշտության մասին: Իմ ֆոնի վրա Աոկին կարծես սպիտակ կարապ լիներ ճահճում: Չեմ թաքցնի, գլուխն աշխատում էր` դա նույնիսկ ես չեմ կարող չընդունել, միտքն էլ սուր էր: Օդից որսում էր, թե մարդկանց ինչն է գրավում և հմտորեն իր վարքը հարմարեցնում էր նրանց: Հենց դրանով էլ հիացնում էր բոլորին: Բացի ինձնից: Ինձ համար նա ոչնչություն էր: Երբեմն մտորում էի. է՜ հա, հետո՞ ինչ, որ ես այդքան խելացի չեմ: Շատ էլ, թե ամեն ինչ հալած յուղած էր ստացվում իր մոտ, ախր ոչինչ իրենը չէր: Ոտքից գլուխ կեղծ էր, պարզապես կարողանում էր որսալ մեծամասնության տրամադրությունը: Միայն աչքներին «թոզ փչեր». բայց ինձնից բացի ոչ ոք չէր կռահում:
Կարծում եմ Աոկին կռահում էր վերաբերմունքս` հաշվենկատ էր ու ինքն էլ ընդգծված զզվանքով էր վերաբերվում ինձ: Ես հիմար չէի, առանձնապես մի մեծ բան չէի, բայց հիմար էլ չէի: Գլուխ չեմ գովում, բայց էդ տարիներին ես իմ աշխարհն ունեի: Դասարանում ոչ ոք իմ չափ չէր կարդում: Ճիշտ է ես դա չէի ցուցադրում, բայց երբեմն ակամա քիթս ցցում ու վերևից էի նայում մյուսներին: Կարծում եմ ինքնագնահատականս Աոկիին խոցում էր:
Մի անգամ անգլերենի ստուգողականից ամենաբարձր գնահատականը ստացա: Ճիշտ է՝ առաջին անգամն էր, բայց պատահական չէր: Չեմ էլ հիշում, թե էդ ժամանակ ինչ էր, որ շատ էի ուզում ունենալ, ու ծնողներս խոստացել էին գնել, եթե գոնե մեկ ստուգողականից ամենաբարձր գնահատականը ստանամ: Ես ընտրեցի անգլերենն ու սկսեցի հետևողականորեն պարապել, սերտում էի ամեն ինչ, որ կարող էր ստուգողականին ընկնել, ազատ պահերին անընդհատ բայերի խոնարհումը կրկնելով: Դասագրքի էջերը մաշվել էին` էնքան էի թերթել: Էնպես որ ամեն ինչ անգիր հիշում էի ու բոլորովին չզարմացա երբ ամենաբարձր գնահատականն ստացա: Ինձ շատ բնական թվաց` էդպես էլ պետք է լիներ: Բայց մյուսների համար գնահատականս սենսացիա էր: Նույնիսկ՝ ուսուցիչների համար: Աոկին ցնցված էր. էլ ո՜նց կլինի՝ լավագույնն ի՛նքը պիտի լիներ: Գրավորները բաժանելիս ուսուցիչը նույնիսկ հեգնեց նրան: Աոկին կարմրեց, հասկացավ որ ծաղրի առարկա է դառնում: Չեմ հիշում, թե ուսուցիչն ինչ ասաց նրան, բայց որոշ ժամանակ անց իմացա, որ Աոկին իմ մասին տհաճ խոսակցություններ է տարածում. իբր ես արտագրել եմ, իր ընկալմամբ իմ հաջողությունն այլ բացատրություն չուներ: Էդ մասին ընկերներս ասեցին ու ես լրջորեն կատաղեցի: Հիմա, իհարկե, հասկանում եմ, որ պետք է ընդամենը ծիծաղեի ու բանի տեղ չդնեի: Բայց ես ընդամենը դպրոցական էի՝ չկարողացա զգացմունքներս զսպել ու մի դասամիջոցի Աոկիին կանչեցի դպրոցի հետնաբակ` հաշիվ մաքրելու: Աոկին սկսեց կրակի վրա յուղ լցնել. «Հը՞, ի՞նչ ես ուզում, ի՞նչ ես կպել, գնահատական ես հաջողացրել, հրճվիր քեզ համար»: Ու փորձեց ինձ մի կողմ հրելով անցնել: Ակնհայտորեն լկտի էր իրեն պահում՝ իր հասակի ու ուժի առավելությունից ոգևորված: Հենց էդ պահին էր, որ չդիմացա ու առանց ինձ հաշիվ տալու խփեցի: Երբ ուշքի եկա, նրա ձախ այտին ուղղված հարվածն արդեն անկասելի էր: Աոկին կողքի վրա ընկավ ու գլխով էլ խփվեց ծառին: Քթից արյուն ցայտեց` թափվեց սպիտակ վերնաշապիկին: Նա ապշած պլշել էր վրաս: Էնքան էր զարմացել, որ չկարողացավ հասկանալ, թե ինչ կատարվեց:
Ախր, հե՛նց ձեռքս կպավ ծնոտին, արդեն փոշմանել էի արածիս համար: Միանգամից գլխումս ճայթեց. բռունցքներով հարց չես լուծի: Մարմինս դեռ ցնցվում էր կատաղությունից, բայց ես արդեն գիտեի, որ արածս ապուշություն էր: Ուզում էի ներողություն խնդրել, բայց չկարողացա: Ուրիշ ո՛վ լիներ` կխնդրեի, մենակ ո՛չ Աոկին: Իհարկե զղջում էի, բայց գտնում էի, որ նա արժանի էր դրան: «Դրան տեղն էր, սողունի մեկը, դրա նմանին տրորելն էլ քիչ է»: Բայց մեկ է, չպետք է խփեի: Ինչևէ… արդեն ուշ էր, ես նրան խփել էի ու թողնելով գետնին նստած հեռացա այնտեղից:
Ճաշից հետո Աոկին դասերին չկար, երևի տուն էր գնացել: Ոչ մի կերպ չէի կարողանում ազատվել ճնշող տրամադրությունից: Ինչով զբաղվում էի, ոչ մի կերպ չէի կարողանում շեղվել, ոչ գրքերն էին ուրախացնում, ոչ երաժշտությունը: Սիրտս մի տեսակ ճմլվում էր, չէի կարողանում կենտրոնանալ: Էնպիսի զգացում ունեի՝ կարծես ինչ-որ զզվելի միջատ էի կուլ տվել: Երբ անկողին մտա, պլշած բռունցքիս էի նայում` հասկացա, թե որքան միայնակ եմ: Հիմա ես ավելի էի ատում Աոկի կոչվածին, որն ինձ այս վիճակին էր հասցրել:

_ Հաջորդ օրվանից Աոկին սկսեց ինձ անտեսել` կարծես դասարանում Օձավա անունով աշակերտ ընդհանրապես գոյություն չուներ ու առաջվա պես ստուգողկաններին ամենալավ գնահատականները ստանալ: Ես` հակառակը, դրանից հետո սկսեցի մատս մատիս չտալ: Ինձ համար ամեն ինչ մեկ էր դարձել: Ես սովորում էի պարզապես հետ չմնալու համար: Մնացած ժամանակը իմ գործերով էի զբաղվում, բնականաբար շարունակում էի բոքսի գնալ: Համառ պարապմունքներից հետո ուսերս լցվել էին, կուրծքս ամրացել էր, ձեռքերս՝ հզորացել: Վատ չէր դպրոցականի համար: Հասկացա, որ մեծանում եմ: Ինչ հրաշալի ժամանակ էր… Ամեն օր հանվում էի մինչև գոտկատեղս ու հայելու առաջ հիանում մարմնովս:
Տարվա վերջին Աոկիին տեղափոխեցին զուգահեռ դասարան: Սիրտս տեղն ընկավ: Էնքան էի ուրախացել, որ էլ ստիպված չեմ լինելու ամեն օր նրան տեսնել: Կարծում եմ նա էլ էր նույնը մտածում: Ինձ թվում էր, որ տհաճ հիշողությունները աստիճանաբար կջնջվեն հիշողությունիցս: Հա, բա չէ՞: Աոկին դարանել էր` վրեժը սրտում: Նա` ինչպես հատուկ է գոռոզներին, հիշաչար էր և վիրավորանքը կուլ տվող չէր: Ծպտվել ու սպասում էր հարմար պահի, որ կոկորդիցս բռնի:
Ավարտական տարին հակառակի պես նորից նույն դասարանում հայտնվեցինք: Երբ հայացքներս հանդիպեցին, ես տագնապեցի: Նրա դեմքի արտահայտությունը դուրս չկավ: Շուտով կրծքումս նույն քամող զգացումն ունեցա. վատ կանխազգացում էր:
Օձավան լռեց ու որոշ ժամանակ ակնդետ նայում էր առջևը դրված սուրճի բաժակին: Հետո հայացքը բարձրացրեց վրաս ու թեթևակի ժպտաց: Պատուհանից այն կողմ ռեակտիվ ինքնաթիռի գվվոց լսվեց ու «Բոինգ 737»-ը ամպերը ճեղքելով կորավ տեսադաշտից:
Օձավան շարունակեց.
_ Առաջին մի քանի ամիսը, բան չունեմ ասելու, հանգիստ անցավ: Աոկին հավատարիմ էր իրեն, բոլորովին չէր փոխվել ութերորդ դասարանից հետո: Մարդիկ կան, որ եթե չեն առաջադիմում, ապա դիրքերն էլ հենց էնպես չեն զիջում, շարունակում են նույն ոգով: Աոկիի հաջողություններն անփոփոխ էին, շարունակում էր վայելել դասարանի հարգանքը: Խոսք չունեմ, տասնյոթը դեռ չբոլորած՝ բախտն իր բուռն էր հավաքել: Երևի մինչև հիմա էլ էդպիսին է: Ինչևէ, ջանում էինք հայացքով չհանդիպել իրար: Դե, ինչպիսի՞ն պիտի լիներ իմ տրամադրությունը, երբ դասարանում նման հակառակորդ կար: Բայց ի՞նչ արած…մանավանդ, որ ես էլ հրեշտակ չէի:
Շուտով ամառային արձակուրդներն էին՝ վերջինը բարձր դասարանցիներիս համար: Ես տարին վատ չամփոփեցի: Էնպես որ, առանց կաշվից դուրս գալու էլ, ցանկացած նորմալ բուհ ընդունվելուն գնահատականներս բավարարում էին: Դրա համար էլ ժամանակն անիմաստ չէի վատնում նախապատրաստական խորհրդատվությունների վրա, ուղղակի կրկնում էի անցածն ու տնայիններս կատարում: Ծնողներս էլ գլուխս չէին տանում, էնպես որ շաբաթ-կիրակի օրերին մարզասրահ էի գնում, իսկ մնացած ազատ ժամանակս կարդում էի ու երաժշտություն լսում: Բոլորը փոփոխվում էին աչքի առաջ: Մեր դպրոցը հայտնի էր որպես «տրամպլին»՝ բուհ ընդունվելու համար: Ամենահետաքրքրվողներն ուսուցիչներն էին՝ խելքն իրենցը չէր, որ իմանային, թե ով ուր է ընդունվել, որ դպրոցից: Աշակերտներն էլ չէին զիջում, ու ողջ վերջին տարին ուղեղները հալվում էր: Դասարանի մթնոլորտը շիկացած էր, ճիշտն ասած՝ դա սկսվել էր դեռ միջին դպրոցի առաջին դասարանից, ու դա ինձ դուր չէր գալիս: Թեպետ արդեն վեց տարի էր անցել՝ բայց ես բոլորովին չէի հարմարվել էդ լարվածությանը: Էդպես էլ դասարանցիներիցս որևէ մեկի հետ չստացվեց մտերմանալ, ում կկարողանայի վստահել: Ընկեր կարող էի համարել միայն նրանց, ում հետ մարզվում էի: Նրանցից գրեթե բոլորն ինձանից մեծ էին, կեսն արդեն աշխատում էին: Բայց և էնպես, ինձ նրանց հետ էր հետաքրքիր: Պարապմունքներից հետո, միասին գնում էինք մի տեղ նստելու ու զրուցելու՝ մի գավաթ գարեջրի շուրջ: Նրանք, ի տարբերություն համադասարանցիներիս, բոլորովին այլ կարգի մարդիկ էին: Նրանց հետ ժամանակը հաճելի էր անցնում ու ես շատ կարևոր բաներ եմ սովորել իրենցից: Մինչև հիմա սարսռում եմ, երբ պատկերացնում եմ, թե ինչ կլիներ հետս, եթե ես մինչև հիմա բոքսով չզբաղվեի:
Արձակուրդներին մի դեպք պատահեց. Մացումոտո անունով համադասարանցիս ինքնասպան եղավ: Ոչ մի բանով աչքի չընկնող աշակերտ էր, իսկ եթե ավելի անկեղծ լինեմ՝ անդեմ: Երբ լուրն իմացա, հազիվ տեղը բերեցի դեմքը: Միասին սովորելու տարիներին մի երկու-երեք անգամ բառ փոխանակած լինեինք, թե չէ: Արտաքինով էլ մի բան չէր: Ու դրանով վերջանում էր էն ամենը, որ կարողացա հիշել նրա մասին: Նա մահացավ օգոստոսի 15-ից մի քանի օր առաջ, թաղումն էլ համընկավ պատերազմի ավարտի տարելիցին: Շատ լավ եմ հիշում, չափազանց շոգ օր էր: Ինձ զանգեցին, հայտնեցին էդ մասին ու ասացին, որ անպայման պետք է ողջ դասարանով ներկա լինենք հոգեհանգստին:
Մացումոտոն մետրոյում նետվել էր գնացքի տակ: Պատճառը ոչ-ոք չգիտեր: Գտել էին մահվանից առաջ գրած մի թղթի կտոր, որտեղ գրված էր, որ այլևս չի ուզում դպրոց գնալ: Թե ինչու, ոչինչ գրված չէր: Բնականաբար բոլոր ուսուցիչները շոկի մեջ էին: Հոգեհանգստից հետո բոլորիս հավաքեցին դասարնում: Սկզբում տնօրենը խոսեց, որ պետք է սգանք նրա մահը… և կիսենք վիշտը… և մեր բարոյական ոգին ամուր պահենք…
Հետո ուսմասվարն ու դասղեկը ասացին, որ պետք է պարզաբանել պատահածը և եթե մեկը բան գիտի, որ կարող է ինչ-որ կերպ իրավիճակը հստակեցնել, թող անպայման ազնվորեն ասի: Բոլորը լուռ էին…
Անկեղծ ասած էդ իրարանցումը, ինձ վրա բոլորովին տպավորություն չգործեց: Դասարանցիս մահացել էր` աստված հոգին լուսավորի: Չէի կարող միայն հասկանալ, թե ինչու էր ինքնասպան եղել. չէր ուզում դպրոց գալ` թող չգար, մեկ է կես տարուց ավարտում էինք: Դրա համար ինչո՞ ւմեռնել: Ես ենթադրում էի, որ նա հավանաբար մի ինչ-որ խանգարում է ունեցել, ասենք` նևրոզ, թեպետ ամբողջ օրը միայն քննությունների մասին խոսակցություններից ով ասես չէր խանգարվի:
Արձակուրդներն ավարտվեցին, սկսեցին դասերը ու ես նկատեցի, որ դասարանում տարօրինակ մթնոլորտ է: Իմ հանդեպ բոլորը մի տեսակ սառել են: Մի հարց էի տալիս` կամ մի կերպ էին պատասխանում կամ կտրուկ ու կոպիտ մի բան էին շպրտում: Սկզբում կարծում էի հավեսները տեղը չի ու այնքան էլ չէի սևեռվում: Մեկ էլ, դասերի հինգերորդ օրն էր, դասղեկն ինձ կանչեց ուսուցչանոց ու սկսեց հարցաքննել` ճի՞շտ է, որ մարզվում եմ:
_ Ճիշտ է:
Դրանով դպրոցական ոչ մի կանոն չէի խախտում:
_ Վաղու՞ց ես մարզվում:
_ Տասնչորս տարեկանից:
_ Ճի՞շտ է, որ չորս տարի առաջ դու Աոկիին հարվածել ես:
_ Ճիշտ է _ ստել չկարողացա:
_ Մարզվել սկսելուց առա՞ջ էր, թե՞ հետո:
_ Հետո: Բայց ես այն ժամանակ, դեռ ոչինչ չգիտեի, առաջին երեք ամիսը մեզ նույնիսկ ձեռնոց չէին թողնում հագնել, _ փորձում էի պարզաբանել: Բայց ուսուցիչն ինձ արդեն չէր լսում:
_ Իսկ Մացումոտոյին դու ծեծե՞լ ես:
Ես ապշահար եղա:
_ Ինչու՞ պետք է ծեծեի, _ փորձեցի պաշտպանվել:
_ Ինչ-որ մեկը կանոնավոր կերպով ծեծել է Մացումոտոյին,_ մռայլ ասաց դասղեկը, _ և նրա մոր ասելով, նա հաճախ է կապտուկներով տուն եկել: Դպրոցում, հենց այս դպրոցում, նրան ինչ-որ մեկը ծեծել ու խլել է փողերը: Բայց Մացումոտոն նրա անունը չի ասել, վախեցել է, որ ավելի խիստ հաշվեհարդար կտեսնի: Ու ինքնասպան է եղել…Խեղճ տղա, ոչ մեկին այդպես էլ չի պատմել: Երևի ուժեղ են ծեծել: Մենք հիմա փորձում ենք պարզել, թե ով կարող էր լինել նրան ստորացնողը: Եթե ինչ-որ բան գիտես, ավելի լավ է ազնվորեն ասես: Ավելի լավ է մենք մերոնցով պարզենք, հակառակ դեպքում դրանով ոստիկանությունն է զբաղվելու: Դու սա հասկանու՞մ ես:
Ահա թե ինչ, պարզ է՝ Աոկիի մատն էր խառը: Վատ չօգտագործեց Մացումոտոյի մահը: Մանավանդ, որ չէր էլ ստում: Հավանաբար ինչ-որ տեղից պարզել է, որ բոքսով եմ զբաղվում: Բայց որտեղի՞ց, խելքս չէր կտրում: Ու դրա մասին պատմել է Մացումոտոյի մահից քիչ անց: Մնացածը պարզից էլ պարզ է. մնում է մեկը մյուսի հետ կապել, գնալ ուսուցչին պատմել իմ մարզվելու մասին և թե ինչպես եմ ժամանակին իրեն հարվածել: Համոզված եմ, որ նա ամեն ինչ փայլուն է ներկայացրել: Երևի ասել է, որ ես իրեն վախեցրել եմ, արյունլվա եմ արել` դրա համար էլ մինչև հիմա վախից լռել է: Հետն էլ, ոչ մի ակնհայտ սուտ, որը միանգամից հերքել լիներ: Աոկին շատ զգուշավոր էր: Ընդամենը մերկ ճշմարտությանն իրեն հարմար երանգներ է հաղորդել ու կատարյալ ներկայացրել: Կասկած չկար՝ նրա ձեռքի գործն էր:
Երևում էր ուսուցիչներն էլ էին կասկածանքով լցված: Բոքսով զբաղվողներն ակնհայտորեն նրանց աչքի լույսը չէին, հետն էլ իմ տեսակով էլ մի բարի պտուղ չէի: Երեք օր հետո ինձ կանչեցին ոստիկանություն: Դա արդեն ինձ ցնցեց: Գործը թքած կպցրած էր, ոչ մի ուղղակի փաստ չկար իմ դեմ, միայն ենթադրություններ էին: Բայց ոչ ոք ինձ չէր հավատում, նույնիսկ արդարամիտ ուսուցիչները չէին կարող ինձ պաշտպանել: Ոստիկանությունում ինձ ֆորմալ հարցաքննության ենթարկեցին: Ես բացատրեցի, որ Մացումոտոյի հետ գրեթե չեմ էլ խոսել: Այո, ես հարվածել եմ Աոկիին չորս տարի առաջ, բայց դա ախր սովորական կռիվ էր: Ու դրանից հետո այլևս շարունակություն չի ունեցել: Մոտավորոպես այդպես: Քննիչն ասաց, որ ըստ ասեկոսեների Մացումոտոյին ես եմ ծեծել: Ես էլ ասացի, որ սուտ է:
_ Ինչ-որ մեկը չարակամ տարածում է այդ վատ լուրերը, _ ասաց քննիչը: Բայց միայն ասաց… ավելին չէր կարող անել: Այդքան էր նրա իրավասությունը` չէ՞ որ ոչ մի ապացույց չկար, միայն՝ ենթադրություններ…
Իմ` ոստիկանություն կանչված լինելու լուրն արագ տարածվեց դպրոցում, ինչ-որ կերպ սպրդել էր, չնայած պետք է խիստ գաղտնի լիներ: Ու այդպես, բոլորը սկսեցին ինձ այլ աչքերով նայել: «Ոստիկանություն հենց այնպես չեն կանչում` ուրեմն մի բան կա»: Հիմա արդեն բոլորը համոզված էին, որ ես եմ ծեծել Մացումոտոյին:
Ես չգիտեմ ինչ ձևերով ու հնարքներով էր Աոկին հրամցրել ողջ պատմությունը, չեմ էլ ուզում իմանալ: Ամենայն հավանականությամբ զազրելի պատմություն էր ստացվել, քանի որ ոչ ոք հետս չէր խոսում: Կարծես բոլորը պայմանավորվել էին, որը բացառված չէր: Հարցերիս էլ չէին պատասխանում: Նույնիսկ նրանք` ում մտերիմ էի համարում: Բոլորը ինձանից խորշում էին, կարծես վարակիչ լինեի:
Եվ ոչ միայն աշակերտները: Ուսուցիչները նույնպես խուսափում էին ինձ հանդիպելուց: Միայն ներկա-բացակա անելիս կարդում էին ազգանունս ու վերջ: Ամենածանրը ֆիզկուլտուրայի ժամին էր: Ոչ ոք չէր ուզում ինձ իր թիմ վերցնել: Ուսուցիչն էլ ոչ մի կերպ չուզեց ինձ օգնել: Ես լռելյայն գնում էի դպրոց, լռելյայն դասի էի նստում, այդպես էլ վերադառնում տուն: Դա շարունակվում էր ամեն օր… Ի՞նչ ասեմ, ծանր օրեր էին, …մեկ շաբաթ, երկու, երեք… Ախորժակս փախել էր, նիհարել էի, սկսեցի չքնել: Պառկում էի` սիրտս այնպես էր խփում, մեկ մի բան էր միտքս գալիս, մեկ՝ մյուսը: Ի՞նչ քնել…Շուտով էլ չէի հասկանում քնած՞ եմ , թե՞ արթուն:
Սկսեցի բոքսի չգնալ: Ծնողներս արդեն անհանգստանում էին, սկսեցին հարցուփորձ անել` ամեն ինչ կարգի՞ն է: Բայց ես ոչինչ չասացի: Ամեն ինչ «կարգին է, ուղղակի մի քիչ հոգնել եմ»: Ասենք պատմեի, ի՞նչն էր փոխվելու: Նրանք ինձ ինչո՞վ կարող էին օգնել: Էդպես էլ չիմացան ինձ հետ պատահածը: Երկուսն էլ չափազանց զբաղված էին իրենց աշխատանքով ու որդու գործերով հետաքրքրվելու ժամանակ չունեին:
Դպրոցից տուն էի գալիս, փակվում սենյակումս ու բութ հայացքս հառում առաստաղին: Ոչ մի բանով չէի կարողանում զբաղվել, միայն նայում էի առաստաղին ու անկապ բաների մասին մտածում, իսկ ավելի հաճախ՝ թե ինչպես եմ ծեծելով սատկացնում Աոկիին: Մենակ եմ բռնացրել ու տալիս եմ, տալիս եմ, հո չե՜մ տալիս…Մտովի էնքա՜ն էի հարվածում, ու կրկնում՝ դու տականք ես… ու շարունակում խփել ամբողջ ուժով… Նա ճչում էր, արցունքների միջից ներողություն խնդրում, իսկ ես կանգ չէի առնում, քանի դեռ դեմքը ամբողջովին չեմ ջնջխել: Հետո քիչ-քիչ սկսում էի էդ տեսարանից զզվել: Սկզբում ոչ մի խղճի խայթ՝ «տեղն է քեզ» ու մի տեսակ հոգիս փառավորվում էր: Հետո այդ զգացումը սկսում էր հօդս ցնդել, նույնիսկ մի քանի անգամ սիրտս թափել եմ: Բավական էր մտովի սկսեի պատկերացնել էդ տեսարանը` ու էլ չէի կարողանում կանգ առնել: Արդեն չգիտեի ինչ անել:
Նույնիս մտածում էի կանգնել դասարանի առջև ու փորձել ապացուցել, որ ես ոչ մի նման բան չեմ արել: Եթե դուք կարծում եք, որ ես պատժի արժանի բան եմ արել` փաստեր ներկայացրեք: Եթե ապացույցներ չունեք` բավական է ինձ էդպես վերաբերվեք: Բայց ես զգում էի. ասենք ասեցի, ո՞վ է ինձ հավատալու: Ես չէի ուզում արդարանալ ամբոխի առաջ, ովքեր ձկնկուլի պես կուլ էին տվել Աոկիի հրամցրած սուտը: Հենց սկսեի արդարանալ ակնհայտ կդառնար իմ հուսահատությունը: Իսկ ես ոչ մի դեպքում չէի ուզում էդքան նվաստանալ:
Նման իրավիճակում ես ոչինչ անել չէի կարող, ոչ Աոկիին ծեծել, ոչ մեղադրել նրան, որ էլ որևէ մեկին համոզել: Մնում էր լռել ու սպասել: Եվս կես տարի: Կես տարուց դպրոցը կավարտենք ու ես այլևս ոչ մեկի չեմ տեսնի: Կես տարի…թե դիմանամ: Բայց արդեն երերում էի, նույնիսկ վստահ չէի` մի ամիս կքաշե՞մ, թե՞ չէ: Տանը ես սև ֆլոմաստերով նշում էի ամեն անցած օրն ու մտածում էի` «Վերջապես մեկ օր էլ անցավ, վերջապես…»: Երբեմն թվում էր, որ վերջ, ուժերս էլ չեն ներում: Երևի այդպես էլ լիներ, եթե մի հրաշալի առավոտ ճեպընթացում ես չհանդիպեի Աոկիին: Հիմա էդ մասին հիշելով` կարող եմ ասել, որ նյարդերս արդեն դավաճանում էին ինձ…
***
Վագոնը լեփ-լեցուն էր: Ինձնից երեք-չորս մարդ էն կողմ, ինչ-որ մեկի թիկունքից երևաց Աոկիի դեմքը: Մենք գրեթե դեմ դիմաց էինք կանգնած: Նա էլ ինձ նկատեց: Որոշ ժամանակ մենք սևեռուն նայում էինք իրար: Տեսքս երևի սարսափելի էր, անդադար ապրումներից ու անքնությունից: Սկզբում Աոկին նայում էր սառը հեգնանքով, կարծես ուզում էր հարցնել` «Հ՞ը, ո՞նց է»: Ես հո գիտեի, որ էս ամենը սկզբից մինչև վերջ ինքն էր սարքել: Ինքն էլ գիտեր, որ ես գիտեմ: Որոշ ժամանակ երկուսս էլ ատելությամբ նայում էինք իար: Ու աստիճանաբար ինձ մի տարօրինակ տրամադրություն համակեց: Նախկինում նման զգացում չէի ապրել: Անկասկած ես չարացած էի Աոկիի վրա: Երբեմն նույնիսկ էնպես էի ատում, որ քիչ էր մնում սպանեի նրան: Բայց լեցուն ճեպընթացում ես ոչ թե ատելություն ու չարություն զգացի, այլ տխրության ու խղճահարության պես մի բան: Մտածում էի. «Մի՞թե մարդիկ կարող են հպարտանալ էդպիսի արարքով, հրճվել ուզածին հասնելով»… Չէ, Աոկին երբեք չի կարող հասկանալ, թե ինչ է իրական հրճվանքն ու հպարտությունը: Նա մինչև մահ չի ճաշակի էն թրթիռը, որ համակում է մարմինդ: Ոմանք պարզապես էդ խորությունը չունեն: Չգիտեմ էլ ես ունեմ, թե ոչ, բայց հարցը էդ անհունությունը գիտակցելն է: Բայց նրանք դրանից էլ են զուրկ. դատարկ, անիմաստ կյանք: Միայն սրա-նրա ուշադրությունը գրավեն, աչքներին թոզ փչեն` ոչինչ չունենալով:
Էս ամենի մասին մտածելով ակնդետ նայում էի նրա աչքերին ու արդեն նրան խփելու ցանկություն չունեի: Նա ինձ համար այլևս գոյություն չուներ: Չէ, իսկապես ես էլ զարմացա, թե ոնց թեթևացա: Ու հասկացա, որ արդեն կկարողանամ դիմանալ այդ հինգ ամիսը: Արժանապատվությունս տեղն էր ընկել, ինձ համար պարզ դարձավ, որ այլևս Աոկիի նմաններն ինձ չեն սպառնա:
Զգացածս աչքերումս դրոշմված՝ նայում էի նրան: Մենք երկար զննեցինք իրար, ու նա հասկացավ, որ եթե հայացքը փախցնի` կպարտվի: Ոչ մեկս չէինք զիջում միչև հաջորդ կանգառը, բայց վերջին պահին Աոկին տեղի տվեց: Հազիվ նկատելի, բայց ես դա զգացի: Երբ երկար զբաղվում ես բոքսով, սկսում ես արագ որսալ հակառակորդիդ աչքերի շարժումը: Հակառակորդ, որի ոտքերն այլևս չեն գործում: Նա կարծում է, թե առաջվա պես գործում են, բայց դրանք արդեն չեն շարժվում: Ոտքերից հետո ուսերն են կանգնում ու էլ հարվածելու ուժ չկա: Էդպիսին էին Աոկիի աչքերը: Տարօրինակ է. ինքն էլ չգիտեր բանն ինչում է:
Էդպիսի երջանիկ պատահարն ինձ ոգեկոչեց: Սկսեցի գիշերները քնել, ախորժակս բացվեց, վերադարձա մարզումներիս: Ես ինձ համոզեցի, որ պարտվելու իրավունք պարզապես չունեմ, թույլ չեմ տա տրորել ինձ: Ու արդեն դիմացա հինգ ամիս, էդպես էլ ոչ մեկի հետ ոչ մի բառ չփոխանակելով: Ես մեղավոր չէի, մյուսներն էին սխալվել: Ամեն օր գլուխս բարձր դպրոց էի գնում ու վերադառնում տուն` արժանապատիվ:
Օձավան ավարտեց պատմությունն ու հոգոց հանեց: Ինձ առաջարկեց կրկին սուրճ խմել: Ես մերժեցի, դա արդեն չորրորդը կլիներ:
_ Նման ցնցում ապրած մարդն, էսպես, թե էնպես` կփոխվի,_ ասաց Օձավան: _ Կամ դեպի լավը, կամ դեպի վատը. Լավն էն էր, որ ես ավելի համբերատար դարձա: Էդ կես տարվա համեմատությամբ, հետագայում ինձ պատահած անհաջողություններին, անհաջողություն չես էլ ասի: Մտովի համեմատում էի կես տարվա իմ տառապանքների հետ ու սուսուփուս հաղթահարում դրանք: Ես ավելի նրբանկատ էի դարձել ուրիշների անհաջողությունների ու ցավի հանդեպ: Ես նույնիսկ մի քանի իսկական ընկեր ձեռք բերեցի: Սրանք, իհարկե, դրական կողմերն են, բայց կային և բացասական փոփոխություններ: Դրանից հետո ես դադարեցի հավատալ մարդկանց` իհարկե չի կարելի ասել, որ ես չեմ վստահում ողջ մարդկությանը: Ես և՛ կին և՛ երեխա ունեմ: Մենք հոգ ենք տանում իրար մասին, և դա առանց վստահության անհնար է: Բայց ես անընդհատ մտածում եմ, նույնիսկ ամենաանհոգ կյանքը, երբ հրաշալի ընտանիք ու հավատարիմ ընկերներ ունես` երբեք չես կարող վստահաբար ասել, թե ինչ կլինի վաղը, երբ փորձանքը դուռդ թակի ու ամեն ինչ գլխիվայր շուռ տա: Հանկարծ, հենց էնպես, մարդիկ կարող են դադարել հավատալ ձեր խոսքին: Նման բան կարող է պատահել բոլորովին անսպասելի: Ես անընդհատ էդ մասին եմ մտածում: Անցած անգամ դա կես տարուց ավարտվեց: Կրկին պատահի` չես կարող ասել որքան կտևի, ու ես չգիտեմ էլ էս անգամ կդիմանա՞մ, թե՞ ոչ: Միայն մտածելուց արդեն սարսռում եմ: Պատահում է գիշերը վեր եմ թռչում, երբ նման երազ եմ տեսնում: Ու հազվադեպ էլ չեմ տեսնում: Նման պահերի արթնացնում եմ կնոջս, գրկում նրան ու լալիս: Երկար ժամանակ չեմ հանգստանում, անտանելի է…
_ Ես Աոկիից չէ, որ վախենում եմ: Էդպիսի մարդիկ շատ կան երկնքի տակ, պետք է դրա հետ հաշտվել: Երբ նրանց հանդիպում եմ, աշխատում եմ հետները գործ չունենալ, պարզապես փախչում եմ: Այլ կերպ չի կարելի: Դրա համար խորամանկություն պետք չէ, միանգամից եմ ճանաչում նրանց: Բայց և Աոկիի կարողությունները չպետք է անտեսել. ամենքը չեն կարող համբերատար սպասել իրենց հակահարված տալու ժամին, հմտորեն օգտագործել հնարավորությունն ու խաղալ մարդկանց սրտերի հետ: Էդ ամենից սիրտս խառնում է, բայց ընդունում եմ, որ դա էլ է տաղանդ:
Իրականում ամենասարսափելին ամբոխն է, որը հալած յուղի տեղ է ընդունում Աոկիի նմանների հրամցրած սուտը: Ոչինչ չի առաջարկում, ոչինչ չի հասկանում, միայն ենթարկվում է իր հոտային բնազդին ու պարում ուրիշի գեղեցիկ հնչող ու հեշտ մարսելի երգի տակ: Նրանք մի նշույլ անգամ չեն էլ կասկածում, որ կարող են սխալված լինել. նույնիսկ չեն էլ պատկերացնում, թե որքան անհիմն ու անդառնալի կարող են վնասել ուրիշին: Իրենց արարքների համար նրանց ոչ ոք պատասխանատվության չի ենթարկելու: Սարսափելին ամբոխն է: Ես երազում ամբոխ եմ տեսնում ու համատարած լռություն: Այդ մարդիկ դեմքեր չունեն, միայն լռությունն է սառը ջրի պես ողողում ու ամեն ինչ լուծում իր մեջ: Ու ինչքան էլ ճչամ` լռության մեջ լուծվելով, մեկ է ոչ ոք ինձ չի լսում:
Այս բառերն ասելով Օձավան ձեռքերը խաչեց կրծքին ու տարուբերեց գլուխը:
Ես սպասում էի շարունակության, բայց նա ավարտեց պատմությունը:
_ Եկեք գարեջուր խմենք,_ ասաց նա քիչ լռելուց հետո:
_ Եկեք, _ հավանություն տվեցի ես: Իսկապես էլ շատ էի ուզում գարեջուր խմել:

Հունվար 1991 թ.

«Ամենասարսափելին մեր կայնքում վախը չէ: Այն միշտ կա, այն հիմա էլ տարբեր կերպարանքներով հայտնվում է մեզ, երբեմն թունավորելով մեր կյանքը: Ամենասարսափելին նրան թիկունքով շրջվելն ու աչքերը փակելն է: Այդ ժամանակ մենք ակամա նրան ենք զիջում մեր ունեցած ամենանվիրականը»:

Փետրվար 1996 թ.«Յոթերորդը» մատենաշարից

Ռուսերենից թարգմանությունը՝ Լուսինե Ալեքսանյանի

Աղբյուրը՝ Գրանիշ

Առաջադրանքներ

Կետադրել տրված տեքստը։

Մայրուղուց դեպի աջ թեքվելով կարող ես վեցից֊ յոթ կիլոմետր գնալ

Ահա կրկին անցնում եմ անտառի միջով, նոր անծանոթ տեղ են, բայց թվում է իմ ճանապարհներն այս տեղերով են անցել։ Շաբաթներ առաջ գարնան շունչը առանք։ Մի օր տաք քամի փչեց, ձյունը սկսեց հալել, սակայն սառնամանիքը հարձակման դիմեց։ Քչքչան

Ձմեռը հետ թողած դիրքերը գրավեց, և իր ժամանակավոր հաղթանակն էր տոնում մրրիկ թողելով տափաստանների և անտառների վրա։

Մի քանի օր անց՝ գարունը նոր արշավի էր պատրաստվում, և եկավ միանգամից, ինքնավստահ ու հաղթական՝ սառած հողին թարմ բույրեր ու հրապույրներ բերելով։

Անձնական նախագիծ — Կիթառ

Ե՞րբ հայտնվեց առաջին կիթառը | ՄԱՄՈՒԼ.ամ - Նորություններ Հայաստանից, Արցախից  (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

Կիթառ, լարային երաժշտական գործիք, աշխարհի ամենատարածված գործիքներից մեկը։ Առաջին կիթառները հայտնվել են դեռևս մ. թ. ա. 2-րդ հազարամյակում, գործիքի զարգացման կենտրոնը եղել է միջնադարյան Իսպանիան, որտեղ կիթառը հասել է Հին Հռոմից։ 18-րդ և 19-րդ դարերում իսպանական կիթառի արտաքին տեսքը և հնչողությունը փոփոխությունների են ենթարկվում, նոր ձևի կիթառը դասական անվանումն է ստանում։ 20-րդ դարում ստեղծվում է էլեկտրակիթառը, որը լայնորեն գործածվում է երիտասարդական երաժշտական կուլտուրայում։

Կիթառը սոլո գործիք է հանդիսանում բլյուզռոքֆլամենկոքանթրի, երբեմն ջազ ոճերում։ Լայնորեն օգտագործվում է, որպես նվագակցող գործիք։

Երաժիշտը, որը նվագում է կիթառի վրա, կոչվում է կիթառահար, իսկ նա, ով պատրաստում է կիթառներ՝ կիթառի վարպետ կամ լյուտյե։ Կիթառր ունի 6 լար՝ մի, լյա, ռե, սոլ, սի և մի։

Տեսակներ

Կիթառները կարող են բաժանվել երկու մեծ խմբերի՝ ակուստիկ և էլեկտրո։

Intersound Guitars – The Biggest Little Guitar Shop in the South-West!

Ակուստիկ կիթառ

Ակուստիկ կիթառների խմբի մեջ առկա են մի քանի հատկանշական ենթախմբեր՝ դասական և ֆլամենկո կիթառներ։ Պողպատե լարային կիթառները, որոնք ներառում են հարթ գլխիկով կամ «ֆոլկ (ժողովրդական)» կիթառները, տասներկու լարային կիթառները և կամարաձև գլխիկով կիթառները։ Ակուստիկ կիթառի խումբը նաև ներառում է ոչ ուժեղ հնչեղությամբ կիթառները՝ ստեղծված տարբեր ձայնասահմաններում նվագելու համար, ինչպիսին է ակուստիկ բաս կիթառը, որն էլ ունի էլեկտրո բաս կիթառին նման հնչողություն։

Վերածննդի և բարոկկո շրջանի կիթառներ

ԱԿՈՒՍՏԻԿԱ» ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ, ՁԱՅՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԼՈՒՍԱՏԵԽՆԻԿԱՅԻ  ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀ • ՀԱՅԱՍՏԱՆ (ԵՐԵՎԱՆ) • ՍՓՅՈՒՌ

Վերածննդի և բարոկկո շրջանի կիթառները ժամանակակից դասական և ֆլամենկո կիթառների նրբագեղ նախատիպերն են։ Նրանք առավել փոքր են, ավելի նուրբ կառուցվածքով և ավելի ցածր ձայնարտադրությամբ։ Լարերը միացված են, ինչպես ժամանակակից տասներկու լարային կիթառում, բայց նրանք ունեն միայն չորս կամ հինգ լարեր, ի տարբերություն սովորական վեց լարայինի, որն օգտագործվում է հիմա։ Նրանք ավելի հաճախ օգտագործվում են որպես ռիթմային երաժշտական գործիքներ, քան որպես սոլո գործիքներ և կարող է հաճախ դիտվել այդ կարգավիճակում վաղ երաժշտական ելույթներում։ Վերածննդի և բարոկկո շրջանի կիթառները հեշտությամբ կարելի է տարբերակել, քանզի Վերածննդի շրջանի կիթառները շատ պարզ են, իսկ բարոկկո շրջանի կիթառները՝ ավելի գեղազարդ, փղոսկրով կամ փայտյա դրվագազարդով գրիֆի և կդեկայի շուրջբոլորը, թղթե կտրվածքով շրջված «հարսանեկան տորթով» փոսի ներսում։

Պատմություն

Կիթառի մասերը

Մինչև էլեկտրական կիթառի զարգացումը և սինթետիկ նյութերի օգտագործումը, կիթառը սահմանվում էր որպես գործիք, որն ուներ «երկար, տափակ փայտյա ձայնատախտակ, կողեր և հարթ հետև, հաճախ գոգավոր մասերով»։

Տերմինն օգտագործվում է տարբեր տեսակի լարային գործիքներ նկարագրելու համար, որոնք զարգացել և օգտագործվել են ամբողջ Եվրոպայում սկսած 12-րդ դարից, և ավելի ուշ Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում։ Ժամանակակից լարային գործիքները երկար լարերով գործիքների հետնորդներն են, որոնք մի քանի հազար տարի առաջ կային հնագույն Կենտրոնական Ասիայում և Հնդկաստանում։ Այդ պատճառով, ժամանակակից արևմտյան լարային գործիքները, ինչպես կիթառը, ջութակըջնարը և այլն, հեռու կապեր ունեն Կենտրոնական Ասիայի և Հնդկաստանի ժամանակակից գործիքների հետ, այդ թվում տանբուրիսեթարի և սիթարի։ 3300-ամյա խեթական մի արձանագրությունում, որում երգիչը նվագում է լարային գործիք, լարային գործիքների ամենահին պատկերումն է։

Ժամանակակից կիթառ բառը և իր նախորդները դասական ժամանակներից սկսած դասվում էին լարայինների շարքին, և հենց դա էլ հանգեցնում է խառնաշփոթության։ Անգլերեն՝ guitar, գերմաներեն՝ Gitarre և ֆրանսերեն՝ guitare բառերը փոխառված էին իսպաներեն՝ guitarra-ից, որը գալիս է անդալուզիական արաբերեն قيثارة (քիթարա) բառից, որն էլ փոխառված է լատիներեն cithara-ից, և որն էլ իր հերթին գալիս է հին հունարեն κιθάρα (քիթարա) բառից։

«Կիթառ» տերմինը ծագում է լատիներեն cithara բառից, բայց ժամանակակից guitar-ը չի համարվում ռոմանական երաժշտական գործիք։

Լատինական կիթառն ունեցել է ընդամնեը մեկ ձայնային անցք և ավելի երկարավուն լարատեղ։ 14-րդ դարում «մավրիտանական» և «լատինական» կոչվող երաժշտական լարային գործիքներին փոխարինելու եկան կիթառները։

The Do's and Don't's of Testing an Electric Guitar

Վիուելան (անգլ.՝ vihuela) կամ «viola da mano» (իտալերեն) 15-րդ դարի երաժշտական գործիք է, որն իր ձևով նման է կիթառին։ Այն բարոկկո կիթառի զարգացման հիմնական գործոնն է։ Վիուելան սովորաբար ուներ վեց լար և կառուցվածքով հիշեցնում էր ջնար (քառորդ լարային չափով), իսկ ձևով՝ կիթառ, չնայած վաղ շրջանի գործիքն ուներ ավելի կարճ իրան։ Իր չափսերով գերազանցում էր նույնիսկ չորս լարանի ժամանակակից կիթառին։

Մինչ 16-րդ դարը վիուելան արդեն ստացել էր այժմյան կիթառի հիմնական տեսքը՝ կորաձև կաղապարով, լարատեղով, սակայան, այն ավելի մեծ էր քան ժամանակակից չորս լարանի կիթառը։ Վիուելաի հանրաճանաչությունը Իտալիայում և Իսպանիայում երկար չի տևում, քանի որ այն համընկնում Եվրոպայի այլ տարածաշրջաններում հեղինակություն վայելող ջնարի հետ։ Նրանով կատարվող վերջին հրատարակված ստեղծագործությունը լույս է տեսել 1576 թվականին։

Մինչդեռ հինգ լարանի բարոկկո կիթառը, որը 16-րդ դարի կեսերից սկսեցին կիրառել Իսպանիայում, հանրաճանաչություն վայելեց հատկապես ԻսպանիայումԻտալիայում և Ֆրանսիայում 16-րդ դարի վերջից մինչև 18-րդ դարի կեսերը։ Պորտուգալիայում «վիոլա» բառը փոխարինվեց կիթառով, քանի որ կիթառը նշանակում էր «Պորտուգալական կիթառ», որն իր հերթին հանդիսանում էր սիտրենի տարատեսակներից մեկը։

ԱՂԲՅՈՒՐԸ։ https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%AB%D5%A9%D5%A1%D5%BC

Անձնական նախագիծ — Հագուստի 6 ոճեր

ՀԱԳՈՒՍՏԻ 6 ՈՃԵՐ

Յուրաքանչյուրիս կյանքում միառժամանակ պետք է լինեն փոփոխություններ: Դա նաև վերաբերվում է հագուստին: Այժմ կխոսեմ հագուստի ոճերից 6 մասին։

1. Դասական ոճ

Այս ոճը միանգամից հայտնվել է մի քանի հայտնի ապրանքանիշերի հավաքածուներում: Այս ոճը կընդունեն միանշանակ աշխատող կանայք, իսկ երիտասարդները իհարկե կանտեսեն այս ոճը, սակայն յուրաքանչյուրիս պահարանում պետք է դասական ոճի հագուստ լինի անկախ մեր ճաշակից և միտումներից: Եվ հետո, ո՞վ ասաց, որ դասական ոճը միայն սեւ-սպիտակ, ձանձրալի համադրությունն է: Ժամանակակից նորաձեւությունը ձեզ թույլ է տալիս խախտել որոշ կանոններ:

2. Boho ոճ

Այս ոճը բնորոշ է տարբերվել ցանկացող, կրեատիվ անձանց: Այս ոճի հագուստով կարող եք արտահայտել ձեր հարուստ և գունեղ ներաշխարհը: Բոհոին բնորոշ են երկար վառ գույները, նախշավոր և ծաղկային դետալները, ծոփքերը, էթնիկ նախշերը, ոչ սիմետրիկ կտրվածքները։

3. Ռետրո ոճ

«Ռետրո» բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է վերադարձ հետ: Հետևաբար, հին թվականներին բնորոշ հագուստը կոչվում է ռետրո: Ռետրո ոճ ստանալու համար նախ պետք է ընտրել որոշակի ժամանակահատված, որը պետք է լինի 20-րդ դարի 60-ական թվականներից հետո, այլապես դա կլինի վինտաժ: Ռետրո ոճի համար կարևոր նախապայման են աքսեսուարները:

4. Վինտաժ ոճ

1920-ականներից առաջ ստեղծված հագուստը համարվում է անտիկ իսկ 1920-ականներից հետո և մինչև 20 տարի առաջ այսօրը ստեղծված հագուստը համարվում է վինտաժային։ Սովորաբար ռետրո կամ վինտաժ ոճի հագուստ է համարվում նախորդ դարաշրջանի ոճով նախագծված հագուստը:

5. Գրանժ

Գրանժ ոճը (անգլ. grunge – տհաճ, զզվելի) ի հայտ է եկել 20-րդ դարի վերջին: Այս ոճին բնորոշ են պատվռած ջինսերը, ծակոտկիներով պիջակները ու բլուզները, արձակված կոճակները, գունավոր և լայն շապիկները:

6. Պիժամային ոճ

Պիժամային ոճը ոճաբանները ննջասենյակից փողոց են բերել:

ԱՂԲՅՈՒՐԸ։ https://profashionevn.blogspot.com/2019/02/blog-post_52.html

Վահան Տերյան | Մեր պարտքը

Դժվարին ու արկածալի այս օրերում պայծառ պահենք մեր միտքը, մեր հոգին թող չմթագնեն առօրեական չնչին ու փոքրիկ զգացումները:
Բարձրանանք սրտով, լայնասիրտ լինենք այս դաժան պահին։
Ըմբռնենք, զգանք այսօրվա ահավոր ու արյունոտ անցքերի ճակատագրական նշանակությունր:
Ահա մեր աչքի առջև հսկա ժողովուրդները ֆիզիկական և բարոյական գերագույն լարումով, բարձր ոգևորությամբ միացնում են իրենց տարբեր խավերը, տարբեր հատվածներր, որպեսզի փրկեն իրենց ապագան:
Եթե հսկա ժողովուրդներն են կարիք ու անհրաժեշտություն համարում միահամուռ ու միաձույլ գործունեությունր, ապա որքա~ն և որքա~ն անհրաժեշտ ու անհետաձգելի պետք է համարվի այդպիսի մի համերաշխ ոգևորություն մեր փոքրաթիվ, բայց անհամար ոսոխներով շրջապատված ազգի համար, մի ազգի համար, որի ջլատված, քայքայուն ուժերի ծայրահեղ լարումը միայն, բարոյական բարձր պարտազգացումը միայն կարող է փրկել այս աղետալի պահին: Ընդունա՞կ է արդյոք մեր ժողովուրդը նյութական և բարոյական ուժերի մի այդպիսի գերագույն լարումի, միահամուռ ներշնչուն գործունեության։ Արդյոք կենդանի՞ է դեռ հայ ժողովրդի հավատը, որը դարավոր փորձության է ենթակա եղել, որը արյունաքամ է արել մեր ժողովրդին, խլել է նրանից այնքան նյութական և բարոյական զոհեր:
Այո’, այդ հավատը դեռ կենդանի է, այդ հերոսական ոգևորությանն ընդունակ է մեր ժողովուրդը:
Դառնանք մտքով դեպի մոտիկ անցյալը, հիշենք այն հերոսական ճիգերը, որ գործում էին մեր հասարակ ժողովրդի լավագույն զավակները, հիշենք այն բարձր րոպեները, երբ ժողովուրդը անձնվեր սիրով պատրաստ էր ամեն ինչ զոհաբերելու իր եղբայրների և իր ազատության համար, և կտեսնենք, որ հայ ժողովրդի հավատը կենդանի է, որ հայ ժողովրդի հոգին չեն սպանել ո’չ ահեղ արհավիրքները, ո’չ դարավոր ստրկության լուծը:
Ժողովուրդը անվերջ տառապանքի մեջ կենդանի է պահել իր մաքուր հավատը դեպի ազգի ապագան, դեպի լավագույն գալիքը: Որպես մի վսեմ ցնորք, որպես դյութիչ մի երազանք նա փայփայել է ազատության և վերածնության բարձր բաղձանքը:


Եվ որքա~ն ու որքա~ն ազնիվ սրտերի արյունով վկայել է ժոզովուրդր իր այդ պայծառ հավատը:
Չէ՞ որ այդ սրբազան արյունով ոռոգված են մեր հայրենիքի բոլոր դաշտերը, մի՞ թե հարկավոր է ավելի ակներև, ավելի անհերքելի ապացույց մեր ժողովրդի բարձր զգացողության և անձնվեր ոգևորության։ Եվ այսօր, այս արյունալից օրերին հայ ժողովրդի դարավոր այդ հավատը մի անգամ էլ փորձության է ենթարկվելու։ Ես չեմ տարակուսում և ոչ մի վայրկյան, որ փորձության, գուցե բոլոր մինչև այժմ եղածներից ամենից ահավոր, գուցե ճակատագրական փորձության այս բովից պատվով պիտի դուրս գա հայ ժողովուրդը:
Սակայն հարկավոր է, որ մեր ժողովուրդը, իր պատիվը պահպանելով հանդերձ, պահպանե և իր գոյությունը: Այսօրվա կռվի սկզբից իսկ մեզ բոլորիս համար պարզ է այն,գուցե և դառն, սակայն ակներև հանգամանքը, որ մեր առջև դրված է ոչ միայն մեր ազգային կուլտուրական ապագայի հարցը, այլ հայ ժողովրդի սոսկ ֆիզիկական գոյության խնդիրը:
Ահա թե ինչո’ւ առավել ևս անհետաձգելի, առավել ևս ստիպողական պիտի համարենք մենք մեր ժողովրդի կազմակերպության հարցը:
Ո՞վ պիտի կազմակերպե մեր ժողովուրդը, ո՞վ պիտի տանե նրան այն ճանապարհով, որ զոհաբերությունն ու արյունը ազատություն են բերում: Այսօր հայ մտավորականությանն է վիճակվում այդ բարձր, սակայն և ծանր պարտականությունը:
Արդյոք արժանի կլինի՞ հայ մտավորականությունն իր այդ դժվարին, բայց վեհ կոչման:
Ահա մի հարց, որին մենք պարտավոր ենք դրական պատասխան տալու, մենք իրավունք չունենք թերահավատ լինելու, իրավունք չունենք երկմտելու:
«Մշակը» կոչ է կարդում հայ մտավորականներին միանալու, համերաշխ գործելու, մոռանալու կուսակցական և անձնական նկատումները ընդհանուր համաժողովրդական շահերի ու նկատումների հանդեպ :
Մի՞ թե այսպիսի ժամանակ մեր մտավորականությունը ընդունակ չպիտի լինի մոռանալու չնչին առօրեական իր կռիվներն ու շահերը:
Մի՞ թե այս ճակատագրական րոպեին մենք չպիտի մոռանանք մեզ բաժանող ու ջլատող զգացումները, չպիտի միանանք բարձր ոգևորությամբ մեր սրբազան պարտականության հանդեպ:
Որքան և տարբեր լինեն մեր մտածողության եղանակները, որքան տարբեր լինեն մեր մասնավոր ցանկությունները, մի՞ թե մեզ բոլորիս ոգևորողը մեր ժողովրդի բարօրությունն ու երջանկությունը չէ:
Եվ մի՞ թե կա մեր ժողովրդից ավելի դժբախտ, ավելի բազմատանջ մի ժողովուրդ։
Եվ մի՞ թե կա ավելի բարձր վսեմ մի գործ, քան խաչակիր այդ ժողովրդին ծառայելը, նրա կյանքը, նրա պատիվը, նրա պայծառ հավատն ու հույսը փրկելը:
Ես չեմ ուզում վերագնահատել հայ մտավորականության կարողությունն ու բարոյական թռիչքը, բայց չէ՞ որ լինում են րոպեներ, երբ սովորական մարդիկ հերոս են դառնում:
Հիշեցեք ջրասույզ «Տիտանիկի» դեպքը:
Մտաբերեցեք սովորական մարդկանց այն հերոսական անձնվեր ճիգերը, որոնցով նրանք ուզում էին փրկել իրենց մերձավորներին։
Մի՞ թե մենք իրավունք չունենք այդ բարոյական հզոր թափի ստվերը գեթ որոնելու մեր մտավորականության մեջ:
Չէ՞ որ մենք և ահեղ փոթորիկի առջև ենք կանգնած, չէ որ մեր ամբողջ ժողովրդին անդառնալի, անսփոփելի աղետի վտանգ է սպառնում:
Անհնար է, այո’, միամտություն կլինի կարծել, որ հնարավոր է ընդմիշտ վերացնել մեր հասարակության միջից տարբեր հատվածների ընգհարումը:
Հակամարտ ուժերի բախումով է առաջ ընթանում կյանքը:
Սակայն կան րոպեներ, երբ չար ուժի հանդեպ միանում են այդ հակամարտ ուժերը` ինչպես ընդհանուր թշնամու առաջ ընտանիքի զավակները, ինչպես ահեղ նավաբեկության ժամին բոլոր մարդիկ և վերահաս վտանգի առաջը առնելու:
Այդտեղ, այդպիսի ժամին մարդիկ մոռանում են իրենց իրարից բաժանող բոլոր խոչընդոտները, փշրվում են բոլոր պատնեշները, միանում են իշխանն ու բանվոր, կին ու տղամարդ: Կանցնի արհավիրքը, նրանք նորից կանջատվեն, կկռվեն: Սակայն արհավիրքի ժամին հանցանք է, մահացու մեղք` ջլատել ուժերը անհատական զգացումներով ու գործողություններով։
Այսօր մենք պիտի մտածենք ոչ թե մեզ անջատող, մեզ իրարից տարբերող ու բաժանող փաստերի մասին, այլ միայն միացնող, ձուլող, գումարող, որովհետև միայն այդ միացումով, համերաշխ գործակցությամբ պիտի կարող լինենք պահել մեր ժողովուրդը, ապահովել մեր ամբողջ ապագան:
Գոնե այս ճակատագրական րոպեին ըմբռնենք, հավատանք միմյանց, փոխադարձաբար զորանանք այդ լիասիրտ հավատով այս դժվարին օրերում։
Չմոռանանք, որ ամենաչնչին սխալը այսպիսի մի ժամանակ կարող է անդարձ կորստյան դուռ բանալ մեր առջև, կարող է անթիվ դժբախտությունների առիթ հանդիսանալ: Մի՞ թե այսպիսի մի ժամանակ չպիտի կարողանանք մենք համբերատար լինել դեպի մեր իդեական հակառակորդները, չպիտի կարողանանք հեռու վանել մեզանից ինքնահավան, ինքնավստահ մտածությունը, չպիտի քննադատող լինենք մեր մտքերի, միայն մեզ ճշմարտության առաքյալ ու աղբյուր պիտի համարենք:
Արդեն առաջադրված է մամուլում համերաշխ գործունեության, ազգային կազմակերպության կարևոր խնդիրը:
Հարկավոր է, այո, ազգովին ասպարեզ գալ, Հարկավոր է ստեղծել մի հեղինակավոր մարմին, որպեսզի մեր ժողովրդի ճակատագիրը հանձնված չլինի պատահական ուժերի ղեկավարության:
Հարկավոր է բոլոր տարբեր ուղղությունների ներկայացուցիչներին տեղ տալ այդ մարմինում, որպեսզի նա կարողանա միացնել իր շուրջը բոլորին, որպեսզի հայ ժողովրդի կոչը լինի նա, հայ ժողովրդի մտքի, զգացմունքների, խղճի արտահայտիչը լինի։
Անդառնալի են այսպիսի պահերը, դարերն են միայն ծնում իրերի այսպիսի դասավորություն:
Այսօրվա ամեն մի գործող պիտի ներշնչված լինի այն խոր, ծանր գիտակցությամբ, որ նա կանգնած է գալիք օրերի ահեղ դատաստանի առաջ, որ այսօրվա ամենափոքր սխալը կարող է կորստաբեր լինել մեր ժողովրդի ամբողջ ապագայի համար:
Պարզ պետք է լինի մեզ ամենքիս համար, որ այսօր մեր կյանքի-մահու խնդիրն է դրված հրապարակի վրա:
Վաղը կարող է մեր երկրում էլ հնչել պատերազմի փողը, անթիվ զոհերի առջև, աներևակայելի աղետների հանդեպ պիտի կանգնենք մենք, մի՞ թե հայ մտավորականությունը չպիտի գտնի իր մեջ բավականաչափ վեհանձնություն, որպեսզի միահամուռ, համերաշխ գործունեությամբ աշխատի մեր դժբախտ ժողովրդի փրկության համար։
Ես այցելեցի այստեղ հիվանդանոցներում պատերազմից վերադարձած վիրավոր հայ զինվորներին:
Նրանց մեջ երկմտություն ու կասկած չկա: Այդ հեռավոր հայ գյուղերից ու քաղաքներից եկած հասարակ հայ մարդիկ շատ պարզ ու խորը գիտակցում են իրենց վսեմ պարտականությունը:
Բավական է տեսնել նրանց, որպեսզի հավատաս, որ մեր ժողովուրդը անպատիվ չի դուրս գա այս արյունոտ արհավիրքների միջից:
Բավական է տեսնել այդ պարզ մարդկանց լուրջ, խոհուն դեմքերը, մի քիչ խոսել նրանց հետ` խորապես զգալու, հավատալու համար, որ կենդանի է մեր ժողովրդի հոգին, պայծառ է նրա հավատը:
Եվ մի՞ թե մենք՝ հայ մտավորականներս, անարժան կերպով մեր անձնական ու կուսակցական հաշիվների համար պիտի զոհաբերենք մեր ժողովրդի պատիվը, կյանքը, ամբողջ ապագան:
Անթիվ են հայ մտավորականության մեղքերը հայ ժողովրդի առաջ, անհամար են նրա սխալները, սակայն չմոռանանք, որ այսօրվա սխալը անուղղելի կլինի, այսօրվա մեղքը մահացու:
Եվ այդ գիտակցելով, ելնենք այս պատմական րոպեին, կազմակերպված ուժերով կանգնենք որպես մի մարդ, մի կամք, մի հոգի:
Չմոռանանք, որ ճակատագրական է րոպեն, որ մեր գործը սուրբ է:

Չինական դիցաբանություն

Չինական դիցաբանությունը պահպանում է ամենազարմանալի բանահյուսությունը: Սարսափելիից Դրակոններ օվկիանոսները և ներսում գտնվող բոլոր արարածներին կառավարելու ունակությամբ, աստվածներին և աստվածուհիներին, ովքեր ստեղծել են ողջ մարդկությունը: Այսօր մենք պատրաստվում ենք սուզվել չինացիների հետաքրքրաշարժ աշխարհը առասպելաբանություն և ուսումնասիրել արարչագործության երեք աստվածությունների առասպելները:

Ի՞նչ է չինական դիցաբանությունը:

Հինգ առասպելական չինական աստվածությունների նկարազարդում:
Առասպելական չինական աստվածություններ. Վարկ: Շարլեն Յապ

Չինական դիցաբանությունը մշակութային պատմության, ժողովրդական հեքիաթների և կրոնական ավանդույթ, որը փոխանցվել է ավելի քան չորս հազար տարի: Այս պատմությունները կպատմվեն կամ բանավոր կամ գրավոր: Չինական դիցաբանության առանձնահատկությունները լեգենդներ և առասպելներ ստեղծման, չինական մշակույթի հիմնադրումը և չինական պետությունը։ Ավելին, այն հաճախ մարդկանց տեղեկացնում է բարոյական հարցերի, նրանց մշակույթի և արժեքների մասին:

Չինական դիցաբանության պատմություն

Նեֆրիտի Կայսեր նկարազարդումը
Վարկային: inthekeyofsoul.com

Ենթադրվում է, որ չինական առասպելները ծագել են մ.թ.ա. 12-րդ դարում: Առասպելն ու իրականությունը երկուսն էլ միահյուսվել են Չինաստանի պատմության ընթացքում: Այդ պատճառով պատմական դեմքերը պաշտվել են որպես աստվածներ, իսկ հնագույն առասպելները՝ որպես պատմական ճշմարտություններ: Ավելին, այս առասպելները ձևավորվել են երեք մեծ կրոնական ավանդույթներով. Նրանք հայտնի են որպես կոնֆուցիականություն, դաոսիզմ և Բուդդիզմ. Այս մշակույթներից առաջացան առասպելներ ամենակարող աստվածների, հոգիների և այլ աստվածությունների մասին: Չինական դիցաբանությունը, փաստորեն, պարունակում է ավելի քան 200 աստված:

Pangu- ը

Պատկերազարդ, որտեղ Պանգուն բարձրացնում է երկինքը՝ շրջապատված վիշապով, ֆենիքսով, քիլինով և կրիայով:
Պանգու. Վարկ: Pinterest

Պանգուն հնագույն է չինացի աստվածություն, որը հայտնի է որպես առաջին կենդանի էակ և աշխարհի ստեղծող: Երբ նա դուրս եկավ ձվից, ամբողջ տիեզերքը նույնպես ազատվեց: Նրա պատմությունը ծառայում է որպես տիեզերքի ստեղծման բացատրություն:

Որպես գոյություն ունեցող ամենահին առասպելներից մեկը՝ Պանգուի պատմությունը շատ տատանումներ ունի: Անհատները հիմնականում բանավոր պատմում էին պատմությունը երկար տարիներ, մինչև որ եկավ Երեք Թագավորության շրջանը: Սյու Չժենը, հին չինացի հեղինակ և պետական ​​պաշտոնյա, առաջինն է, ով գրել է այն գրավոր: Թեև առասպելի բազմաթիվ տարբերակներ կան, կան երեք տարբերակներ, որոնք առավել տարածված են:

The Egg

Նկարազարդում, որտեղ Պանգուն դուրս է գալիս ձվի կեղևից, որի հետևում գտնվում է Յին և Յանգ խորհրդանիշը:
Պանգուն դուրս է գալիս ձվից։ Վարկ: Pinterest

Սկզբում ոչինչ չկար, քան քաոսային խավարը։ 18,000 տարվա ընթացքում քաոսը պտտվեց և հավաքվեց այնքան ժամանակ, մինչև այն ձևավորեց ձու: Պատյանն այժմ սահմանափակել էր ամբողջ տիեզերքը այս փոքրիկ տարածության մեջ: Նրա բովանդակությունը միայն ավելի բուռն ու փոթորկոտ դարձավ: Յինի և Յանի ուժերը անընդհատ կռվում էին, մինչև մի օր, երբ նրանք վերջապես հասան հավասարակշռության: Պանգուն ծնվել է այս առաջին միությունից Յին եւ Յանը.

Երբ նա հասկացավ, որ խրված է մի փոքրիկ տարածության մեջ, որտեղ տեղ չկա ընդհանրապես ցանկացած շարժման համար, նա սկսեց ճռճռալ և ճռճռալ: Դրա պատճառով ձուն երկու մասի բաժանվեց: Թեթև և փափուկ ձվի սպիտակուցները դուրս եկան և լողացին դեպի վեր՝ ձևավորելով ամպերն ու երկինքը: Միևնույն ժամանակ ծանր ու խիտ ձվի դեղնուցը խորտակվեց և ձևավորեց երկիրը։ Վերջապես, ձվի կճեպի երկու կեսը վեր բարձրացավ, մեկը դարձավ արև, իսկ մյուսը դարձավ լուսին:

Պանգուն բարձրացնում է երկինքները

Պանգուի պատկերազարդումը, որը բարձրացնում է երկինքները:
Պանգուն բաժանում է երկինքն ու երկիրը։ Վարկ: Pinterest

Այն բանից հետո, երբ Յինի և Յանի ուժերը միավորվեցին, Պանգուն հայտնվեց ձվի թակարդում: Նա վերցրեց իր մեծ կացինը և օգտագործեց պատյանը ճեղքելու համար։ Ընթացքում նա կտրում է Յինն ու Յանը մեջտեղից՝ բաժանելով նրանց։ Աստղերն ու մոլորակները պայթում են ձվից։ Յինն ու Յանը բաժանվեցին, Յինը ձևավորեց երկիրը, իսկ Յանը ձևավորեց երկինքները վերևում:

Պանգուն իր կյանքը նվիրեց Յինին և Յանգին իրարից բաժանելուն, որպեսզի նա չխրվի երկրի և երկնքի միջև: Նա օգտագործեց իր ձեռքերը երկինքները վեր պահելու համար: Ամեն օր նրա ոտքերը երեք ոտնաչափ բարձրանում էին, և երկիրը տասը ոտնաչափ հաստանում: Դա շարունակվեց 18,000 տարվա ընթացքում մինչև նրա մահը։ Երբ նա անցավ, նրա չորս վերջույթները դարձան այն սյուները, որոնք հեռու են պահում երկիրն ու երկինքը, ինչպես այսօր է:

Պանգուի մարմինը դառնում է Երկիր

Երրորդ ամենատարածված առասպելում Պանգուն այնքան ուժասպառ էր եղել ձվից դուրս գալուց, որ քնել էր և մահացել քնած ժամանակ:

Երբ նրա մարմինը քայքայվեց, այն կտրուկ փոխվեց: Նրա վերջին շունչը բարձրացավ ու դարձավ ամպեր։ Շուտով նրա ձախ աչքը վեր թռավ և դարձավ արև, իսկ աջ աչքը դարձավ լուսին: Նրա մարմնի միսը հալվեց նրա ոսկորներից և դարձավ հարուստ հող: Նրա ողնաշարը վերածվեց մեծ լեռնաշղթայի։ Պանգուի զարկերակները դարձան կիրճեր և ձորեր, մինչդեռ նրա արյունը կդառնար ջուրը, որը լցվեց դրանք: Մազերն ընկան նրա գլխից և սահեցին՝ դառնալով աստղեր։ Նրա ատամներն ու ոսկորները վերածվել են մետաղի ու քարի։ Պանգուի վերջույթները դարձան այն սյուները, որոնք բաժանում էին երկինքն ու երկիրը։

Ազդեցությունը փոփ մշակույթի վրա

Պանգուն այնքան հայտնի չէ, որքան մյուս աստվածները՝ երեխաների բացակայության պատճառով: Ի վերջո, նախնիների պաշտամունքը չինական մշակույթի կարևոր կողմն է, և Պանգուն ժառանգներ չունի: Այնուամենայնիվ, նա դեռևս սիրելի աստվածություն է, որը դիտվում է որպես բարեգործ և անմեղ: Չինացիները նույնիսկ փառատոն են անցկացնում նրան տոնելու համար ամեն տարի Գուանդուն նահանգի Պանգու թագավորի տաճարում:

Pangu թիմը՝ չինական ծրագրավորման խումբը, որը հայտնի է Apple-ի սարքերի համար jailbreaking գործիքի մշակմամբ, իրենց անունը ընտրեց՝ ի պատիվ աշխարհի առաջին կենդանի էակի: Չինական աստվածը նույնպես նկարահանվում է տեսախաղում Դիցաբանության դարաշրջան. Տիտան.

Նավա

Նուվան կավից մարդկանց ստեղծում է նկարազարդում, երբ այն կաթում է իր բռնած պարանից:
Նուվա. Վարկ: Pinterest

Նուվան, որը նաև հայտնի է որպես կայսրուհի Վա, լեգենդար է մարդկության ստեղծողի իր դերով: Նա նաև նկարահանվում է մի շարք այլ պատմվածքներում: Այնուամենայնիվ, նա հիմնականում հայտնի է նրանով, որ նա առաջին մարդն է, ով ծնունդ է առել և փրկել մարդկությունը՝ փակելով անցք երկնքում սաստիկ ջրհեղեղի ժամանակ: Նրա պատմության երկու սովորաբար ասված տարբերակներ կան:

Կավից պատրաստված մարդիկ

Նուվայի նկարազարդումը, որը ցեխով բույս ​​է ճոճում, որպեսզի ստեղծի մարդկություն:
Նուվան ստեղծում է մարդկությունը. Վարկ: gallivantrix.com

Այն բանից հետո, երբ Պանգուն ստեղծեց տիեզերքը, երկիրը դարձավ գեղեցիկ վայր: Նուվան ցանկանում էր կիսվել այս գեղեցկությամբ, ուստի կանգ առավ գետի ափին և սկսեց կավից ֆիգուրներ ստեղծել: Նա սկսեց փոքրից, հեշտ ձևեր պատրաստելով, ինչպիսիք են հավերը և ոչխարները: Հաջորդաբար նա որոշեց ստեղծել իրեն նման կերպարներ: Նա որոշել է նրանց անվանել մարդ: Նրան այնքան են ուրախացրել, որ նա ավելի շատ է ստեղծագործել, քանի դեռ ձեռքերը չեն ցավել։ Փոխարենը նա վերցրեց մի պարան, թաթախեց ջրի մեջ և պտտեց այն, որպեսզի իր շուրջը ցեխի շատ կաթիլներ գոյանան։ Մարդիկ ասում են, որ ձեռքով պատրաստվածները կդառնան հաջողակ և բարձր կարգավիճակ, իսկ պարանից կազմվածները դարձան աղքատ կամ բանվոր դասակարգ։

Ամուսնությունը

Նուվայի և Ֆուկսիի միահյուսված նկարազարդումը:
Նուվա և Ֆուկսի. Վարկ: humanjourney.us

Առասպելի այլընտրանքային տարբերակում մարդկությունը ջնջվել է ջրհեղեղով: Նուվան և նրա եղբայրը՝ Ֆուքսին, միակն էին, ովքեր ողջ մնացին։ Նրանք շուտով հասկացան, որ մարդկությանը կենդանի պահելու համար պետք է բազմանալ: Այնուամենայնիվ, նրանք խորը կոնֆլիկտների մեջ էին, քանի որ քույր ու եղբայր էին։ Նուվան և Ֆուքսին խնդրեցին Երկնքի առաջնորդությունը և գուշակության թեստ անցան: Սա նշանակում էր, որ երկուսը կգնան երկու առանձին լեռներ և երկու առանձին կրակ կվառեին: Եթե ​​ծուխը ուղիղ պայթեց, նրանք նախատեսված չէին ամուսնանալու: Այնուամենայնիվ, եթե ծխի հետքերը հատվեին, դա կնշանակեր, որ նրանց վիճակված էր լինել ամուսին և կին: Համապատասխանաբար, նրանք անցել էին փորձությունը, և Նուվան և Ֆուքսին ամուսնացան և վերաբնակեցրին երկիրը։

Փոս երկնքում

Նուվայի երկինքը կարկատող նկարազարդում:
Նուան կարկատում է երկինքը: Վարկ: asoryshing.com

Երկիրը գեղեցիկ էր և բնակեցված, բայց դեռ իր մանկության մեջ, երբ Գոնգոնգը՝ ջրի աստվածը, կռվեց կրակի աստծո Չժուրոնգի դեմ: Ճակատամարտը զանգվածային էր, մոլեգնում էին անտառային հրդեհները և ջրհեղեղները, որոնք պատուհասում էին գյուղերը. այս ամենը որոշելու համար, թե ով է պիտանի լինել դրախտի տիրակալը: Պարտվելուց հետո Գոնգոնգը այնքան կատաղած էր, որ նա գլուխը ջարդեց երկինքը բարձրացնող չորս սյուներից մեկին: Երկիրը դողաց, և սյունը փլուզվեց՝ ընկնելու պահին երկնքում անցք բացելով: Անվերջ ջուրը թափվեց փոսից՝ ողողելով երկիրը.

Նուվան այլևս չէր դիմանում իր երեխաների տառապանքներին: Այսպիսով, նա գնաց երկինք կրիա, Աո, և աղաչեց նրա օգնությունը։ Այնուհետև նա կտրեց իր չորս ոտքերը՝ որպես նոր սյուներ օգտագործելու համար: Նուվան հալեց հինգ գունավոր քարեր, որպեսզի փակի երկնքի անցքը: Այնուհետև նա կոտրված սյուները փոխարինեց Աոյի ոտքերով, մեկ առ մեկ՝ մեջքով պահելով երկինքը:

Առասպելի մեկ այլ տարբերակ ասում է, որ ավարտելուց հետո նա պառկել է հանգստանալու և մահացել հյուծվածությունից: Մեկ այլ վարկած ասում է, որ նա հասկացել է, որ քարերը բավարար չեն փոսը փակելու համար, ուստի զոհաբերել է իր մարմինը՝ մնացած կտորը կնքելու փոխարեն:

Նուան խաղաղություն էր հաստատել երկրի վրա։ Այնուամենայնիվ, նա չկարողացավ հարթեցնել երկինքն ու երկիրը այնպես, ինչպես նախկինում էին: Այսպիսով, Չինաստանի գետերն այսօր հոսում են հարավարևելյան ուղղությամբ։

Ազդեցությունը փոփ մշակույթի վրա

Թեև ավանդական կրոնական հավատալիքները մեծ փոփոխությունների են ենթարկվել, Նուվան դեռևս համարվում է ժողովրդական մշակույթի կարևոր գործիչ: Չինաստանի ժողովուրդը Չինաստանում բազմաթիվ տաճարներ է նվիրել Նուվային և Ֆուկսիին: Այնուամենայնիվ, նրա ամենանշանավոր տաճարը գտնվում է Հեբեյ նահանգում: Անհատները տաճարը տեսնում են որպես բոլոր մարդկանց նախնիների սրբավայրը:

Որոշ կանայք նույնիսկ աղոթում են Նուվային, երբ օգնություն են փնտրում ամուսնական գործերի և պտղաբերության հարցերում:

Հանրաճանաչ աստվածությունը նույնիսկ մի քանի տեսախաղերում է հանդես գալիս: Դրանք ներառում են Smite, Arcane Legions, և Koei-ի Warriors Orochi 2, որտեղ նա սուր և վահան է վարում:

Ֆուկսի

Ֆուկսիի նկարազարդումը, որը կրում է ավանդական հագուստ և կրում է Յին-Յանգ խորհրդանիշը:
Ֆուկսի. Վարկ: wellcomecollection.org

Ֆուկսին հզոր աստված է, որը համարվում է մարդկության առաջին արու նախնին: Նա նաև Չինաստանի առաջին հերոսն է և հորինել է գրելու համակարգը, ձկնորսությունը և կենդանիների ընտելացումը:

Ձկնորսության և թակարդի գյուտը

Ֆուկսին և Նուվան խորապես հոգ էին տանում մարդկության մասին և հաճախ օգնում էին նրանց, երբ բախվում էին զգալի դժվարությունների: Մի օր Ֆուկսին նկատեց, թե ինչպես են մարդիկ տառապում սովից, քանի որ որսը գնալով դժվարանում էր: Նա որոշեց օգնել նրանց՝ սովորեցնելով նրանց ձեռքերով ձուկ որսալ։ Այնուամենայնիվ, վիշապ թագավորը – տիրակալը օվկիանոսների, գետերը և եղանակը – զայրացած էր, որ նրանք խժռում էին իր հպատակներին: Նա անհանգստանում էր, որ եթե նրանք շարունակեն ուտել իր հպատակներին, ինքը ոչ ոք չի ունենա կառավարելու։ Արդյունքում, վիշապ թագավորը մի կանոն հայտարարեց, որ մարդկանց արգելվում է ձուկ բռնել իրենց ձեռքերով։

Հետո Ֆուկսին փորձեց այլ մոտեցում: Նա հյուսեց վայրի եղեգից պատրաստված ցանց և մարդկանց սովորեցրեց ցանցով բռնել ձկներին։

Բագուա կամ ութ եռագիր

Ֆուկսիի նկարը՝ գրելու համար նախատեսված սպասք և թուղթ ձեռքին:
Ֆուկսի. Վարկ: Kanō Sansetsu

Ֆուկսիի ամենամեծ կրոնական ստեղծագործություններից մեկը բագուան կամ ութ եռագիրն է: Այն նշաններ կազմված են երեք կոտրված կամ անխախտ գծերից, որոնք ներկայացնում են իրականության ութ հիմնարար սկզբունքները: Բագուան հսկայական դեր է խաղում չինական բուդդիզմում և ֆեն-շուիի պրակտիկայում: Առասպելում ասվում է, որ Ֆուկսին ոգեշնչվել է կրիայի մեջքը տեսնելուց հետո նկարել ութ եռագիր:

Անասնաբուծության ընտելացում

Իր ձեռքբերումների և ստեղծագործությունների շարքում Ֆուկին ստեղծել է նաև անասունների ընտելացումը։ Նա պատճառաբանեց, որ կենդանիներին մսի, կաթի և աշխատանքի համար պահելը շատ ավելի գործնական է, քան ամեն օր որս անելը։ Fuxi-ն նաև ստեղծում է գրային համակարգ, հորինում է արժույթ, պահպանում է միսը և մետաղներ հալեցնում:

Մարդկության ստեղծում

Որոշ առասպելներում Ֆուկսին դեր է խաղացել մարդկանց ստեղծման գործում: Տարբերակներից մեկում Ֆուկսին և նրա քույրը՝ Նուվան, ամուսնանում են և իրենց միության միջոցով արտադրում մարդկային ցեղը: Սակայն մեկ այլ տարբերակով նա օգնեց Նյուվային կավից մարդկություն ստեղծել։ Մարդիկ հավատում են նաև, որ նա օգնել է նրան փակել երկնքի անցքը: Անկախ նրանից, նրա նշանակությունը պատմության մեջ այնքան էլ ուժեղ չէ, որքան Նուվային: Դա պայմանավորված է նրանով, որ հին չինական հասարակությունը հիմնականում մատրիարխալ էր: Մարդիկ սովորաբար Ֆուկսին նկարագրում են որպես «օգնական» Նուվայի մասին պատմություններում:

Ազդեցությունը փոփ մշակույթի վրա

Զրահապատ Ֆուկսիի նկարազարդումը գիրքն ու գրիչը ձեռքին «Առասպելաբանության դար» խաղից։
Ֆուկին «Առասպելաբանության դարաշրջան» խաղում: Վարկ: gofullbuild.com

Ի պատիվ Ֆուկսիի, Չինաստանի ժողովուրդը տոնում է մեկամսյա փառատոն, որն անցկացվում է լուսնային օրացույցի փետրվարի 2-ից մարտի 3-ը Տյանշույ քաղաքի նրա տաճարում: Նրա ծննդյան օրը՝ 16th լուսնային տարվա օրը հարևան գավառներից մարդիկ ճանապարհորդում են խունկ վառելու, աղոթելու և իրենց հարգանքի տուրքը մատուցելու Ֆուկսիին: Ոմանք նույնիսկ դիմում են Fuxi-ին, երբ փնտրում են բարելավել առողջությունը, ֆինանսական դրությունը կամ շնորհակալություն հայտնել իրենց սկզբնական նախնին:

Fuxi-ի առանձնահատկությունները տեսախաղերում Dynasty Warriors և Տարիքը դիցաբանության. Բացի այդ, ներս Երեք տիրակալների մարտիկները, Marvel-ի առաջին չինական վրա հիմնված կոմիքսը, ցուցադրված կերպարը տիրապետում է «Fuxi sword» անունով սուրին և Ֆուկսիի վերջին ժառանգն է:

Արարիչ աստվածների մշակութային նշանակությունը

Նեֆրիտի կայսրի ծիսական նկարը չինական շատ այլ աստվածների շարքում:
Չինական դիցաբանական աստվածներ. Վարկ: sothebys.com

Չինական դիցաբանությունը դարեր շարունակ եղել է ոգեշնչման հարուստ աղբյուր բազմաթիվ արվեստագետների և գրողների համար: Այս չինական աստվածները շարունակում են ոգեշնչել մի շարք արվեստի գործեր, ինչպիսիք են գծագրերն ու նկարազարդումները, գրքերը, տեսախաղերը և ֆիլմերը, ի թիվս շատ այլ բաների: Ավելին, արարչագործ աստվածները ազդում են սոցիալական և կրոնական սովորույթների վրա, որոնք պահպանվում են նույնիսկ այսօր։ Քաղաքացիները կանոնավորաբար աղոթում են սիրելի աստվածներին և հավատք ունեն այս աստվածների հաղթահարած խոչընդոտների պատճառով: Չինական աստվածները ձևավորել են մշակույթներ և բարքեր, որոնց անհատները փորձում են ապրել մինչև հիմա: Նրանց պատմությունները նաև զվարճանքի մեծ աղբյուր են, քանի որ առասպելների բնույթը ծառայում է որպես ազատագրություն մարդկային մտքի համար:

Սայլակ

Չինական դիցաբանություն. (2020, փետրվարի 20): Նոր աշխարհի հանրագիտարան, . Վերցված է 16:26, հոկտեմբերի 27, 2021 ից https://www.newworldencyclopedia.org/p/index.php?title=Chinese_mythology&oldid=1032655.

«Չինական դիցաբանություն». U*X*L Համաշխարհային դիցաբանության հանրագիտարան. . Վերցված է 25 թվականի հոկտեմբերի 2021-ին Encyclopedia.com-ից՝ https://www.encyclopedia.com/history/encyclopedias-almanacs-transcripts-and-maps/chinese-mythology

Համիլթոն, Մեյ. (րդ): Պանգու. Միթոպեդիա. Վերցված է https://mythopedia.com/chinese-mythology/gods/pangu/

Համիլթոն, Մեյ. (րդ): Նուվա. Միթոպեդիա. Վերցված է https://mythopedia.com/chinese-mythology/gods/nuwa/

Համիլթոն, Մեյ. (րդ): Ֆուկսի. Միթոպեդիա. Վերցված է https://mythopedia.com/chinese-mythology/gods/fuxi/

Լեոնտովիչ, Օ. Չինական գեղարվեստական ​​պատմվածքների աշխարհը. բովանդակություն, կերպարներ և սոցիալական ազդեցություն. Միջ. կոմուն. Կզակ. Cult 2, 301–317 (2015): https://doi.org/10.1007/s40636-015-0026-x

Ի՞նչ է Մոդան – Նախագիծ

Մոդա բառը ծագել է լատիներեն “modus” բառից, որը թարգմանաբար նշանակում է ձև, կանոն, նաև՝ նորմա։ Ռուսերենում մոդա տերմինը կիրառվել է Պետրոս I-ի ժամանակներից, եկել է Ֆրանսիայից: Հայերենում, կարծես թե, նորաձևություն բառն է կիրառվում, որով ընդգծվում է, որ այն, ինչ մոդայիկ է, պետք է լինի, նախ և առաջ, նոր, նորարարություն:


Հաճախ կիրառում ենք նաև «ոճ» տերմինը: Ես լսել եմ՝ «Նրա հագուստը նորաոճ է, հնաոճ է»: Հետաքրքիր հոդված կարդացի ոճի, մոդայի վերաբերյալ, փորձեմ մեջբերել:
Տարբերությունը հասկանալու համար՝ պատկերացնենք կահույքի արտադրություն: Մոդան այս դեպքում կլինի փայտը,մատերիան,նյութը, իսկ ոճը՝ արդեն պատրաստված, օրինակ, կարմիր փայտից բազկաթոռը, որը տարբեր նախշերով ձևավորված է:


Ոճը ձեր անհատականության արտաքին արտահայտումն է, ձեր «ես»-ի արտահայտումը, լինել ոճային, նշանակում է լինել ինքնատիպ, ընդգծել ձեր եւ միայն ձեր բնորոշ գծերը, «չխաղալ» եւ չնմանակել ինչ-որ մեկին: Գտնել սեփական ոճը, նշանակում է ընդունել եւ հասկանալ ինքդ քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս: Ինչպես ասում է Կոկո Շանելը«Մոդան անցնում է, ոճը՝ մնում »:

Ոճ թե՞ նորաձևություն | Մամուլի խոսնակ - Անկախ հրապարակումների հարթակ
ՈՃ ԹԵ՞ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ | Ժուռնալիստիկայի ֆակուլտետ

Նորաձևություն - Մոդա ... - tumomeline

Աղբյուրը ՝ https://yananahapetyannd.wordpress.com/2020/10/19/%D5%AB%D5%9E%D5%B6%D5%B9-%D5%A7-%D5%B4%D5%B8%D5%A4%D5%A1%D5%B6/

Skip to toolbar