Արատեսում մեր արկածները

Նախագիծը՝ Արատե՛ս, մենք գալիս ենք

Արատեսյան 2-րդ օրվա արկածներով են կիսվում Adventurous խումբը` Ալեքս Պետրոսյան, Ալինա Երզնկյան, Դավիթ Սարկիսյան, Արմենուհի Երզնկյան, Էլեն Այվազյան։

Արատեսում մեր երկրորդ օրը սկսվեց առավոտյան նախավարժանքներով։ Այնուհետև նախաճաշեցինք։ Իսկ հետո գնացինք բույսերը ջրելու ու նաև դեղաբույսեր հավաքելու։

Մեր հավաքած խոտաբույսերը օգտագործեցինք սպասի պատրաստման մեջ։ Հանգստացանք։ Իրականացրեցինք ներարատեսյան քայլք՝ գնացինք Արատես վանք ու Արատես գետ։

Քայլքի ընդացքում իրականացրեցինք բերքահավաք՝ հավաքեցինք շլորներ, որից պատրաստեցինք գունեղ, համեղ, թթվաշ կոմպոտ։

Մաքրեցինք սենյակները։ Հանգստի ժամն էր, տղաները որոշեցին պատրաստել խորոված, արդյունքում ստացվեց շատ համեղ խորոված։ Ընթրիքի պատրաստման մեջ մասնակցություն ունեցան նաև աղջիկները։ Պատրաստեցինք գունեղ և ախորժելի աղցան։

Համեղ ընթրիքից հետո հագեցած օրը շարունակվեց խարույկի շուրջ, զրուցեցինք, խաղացինք խաղեր, շատ հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք։ Ավելի մտերմացանք և ընկերացանք։ Արատեսյան կապտագույն ու աստղալից երեկոն գեղեցկացնում է պայծառ լիալուսինը։

Facebook-յան լուսաբանումները`
Արատեսյան բարիքների շարքից. Դեղաբույսերի, թեյաբույսերի հավաքում

Արատեսի բարիքներից

Ներարատեսյան քայլքից մի քանի կադրեր

Արատեսում մեր արկածները – օր առաջին

Մեր ճամփորդության առաջին օրը սկսվեց ժամը 08:00-ին Սուրբ Երրորդություն եկեղեցում ժամերգությամբ։ Հետո ուղևորվեցինք  դեպի Արատես։ Ճանապարհին ծանոթացանք նոր ընդհունված երեխաների հետ և ինչու ոչ նաև ընկերացանք։ Բոլորով ուրախ տրամադրությամբ անհանբեր սպասում էինք երբ պետք է ժամանենք Արատես։

Սկզբում գնացինք Արենի 1-քարայր, Արենիում ամեն ինչ շատ շատ հետաքրքիր էր, տեսանք կարասներ, չխչիկներ, գանգեր…

Հետո գնացինք Եղեգիսի Զորաց եկեղեցի։ Շրջեցինք եկեղեցու տարածքում։

Վերջապես հասանք Արատես։

Ճաշի ժամն էր։ Ճաշից հետո սկսեցինք երգեր լսել։ Նաև հանգստացանք ու արդեն ընթրիքի պատրաստումը կազմակերպեցին տղաները, պատրաստեցին՝ պիցցա։ Պիցցան շատ համեղ էր և բոլորիս դուր եկավ։

Ընթրեցինք ու խարույկը վառեցինք, նստեցինք շուրջը ու շատ լավ ժամանակ անցկացրեցինք։ Խոսեցինք տարբեր թեմաներից, հետաքրքիր խաղեր խաղացինք ու քնեցինք։

Արատեսում մեր արկածները – օր երրորդ

Արատեսում մեր երրորդ օրը սկսվեց արավոտյան ժամը 8։00 -ին, արթնացանք ու պատրաստվեցինք մարմնամարզությանը։ Մարմնամարզությունից հետո նախաճաշեցինք, իսկ հետո մաքրեցինք մեր սենյակները ու Արատեսի տարածքը, և մաքուր ու պատշաճ հանձնեցինք ուսումնական կենտրոնը հաջորդ խմբին։ Չնայած մենք չէինք ուզում գնալ Արատեսից, բայց վերադարձի ճանապարհին մեզ սպասում էին բազում արկածներ։

Սկզբում գնացինք Վաղաշենի բնապահպանական ճամբար, հիացանք այնտեղի մթնոլորտով և բնությամբ, ու հիասքանչ ծառերի միջով քայլեցինք դեպի Սևան։ Երբ հասանք Սևանի ափ, այնտեղի տեսարանը և ջրի ալեկօծման ձայները շատ էին հանգստացնում։

Սևանից հետո ուղևորվեցինք Ծակքարի բնական կամուրջ։

Ծակքարից հետո գնացինք Բերդկունքի բերդ, բարձունքի հաղթահարման։ Այդ քարերի միջից բացվում էր չքնախ տեսարան դեպի Սևանա լիճ։ Բերդկունքի բերդից հետո նստեցինք ավտոբուս որպիսի վերադառնանք։ Ավտոբուսում բոլորով երաժշտություն լսելով, ուրախ ժամանակ անցկացնելով, նաև մի փոքր հոքնած էինք և մի քիչ էլ տխուր, որ արդեն վերադառնում ենք, և բաժանվելու ենք միմիանցից։ Երբ վերադառցանք Երևան, բոլորով հրաժեշտ տվեցինք միմիանց։

Ճամփորդություն դեպի Օրգովի ռադիօալեհավաք

1. Հավաքել տեղեկություններ Օրգովի ռադիօալեհավաքի, Պարիս Հերունու մասին։

Օրգովի ռադիոօպտիկական աստղադիտակ, (տեխնիկական անվանումը՝ ՌՕԴ-54/2.6), Օրգով և Տեղեր գյուղերի միջև՝ Արագածի գիտական կենտրոնում գտնվող ռադիոօպտիկական աստղադիտակ։ ՌՉՀԳՀ Ինստիտուտի ԱԳԿ-ում է տեղակայված մի եզակի գործիք, որի անվանումը միջազգային գիտական շրջանակներում հայտնի է որպես Հերունու ռադիո-օպտիկական դիտակ (ՌՕԴ-54/2.6): Այն իրենից ներկայացնում է 4000 հայելի, 54 մետր տրամագծով մեծ երկհայելի անտենա, որին համադրված է նաև 2.6 մետր տրամագծով օպտիկական դիտակ։ Այդպիսի համակարգը առաջինն ու եզակին է աշխարհում։ Հայկական այս անտենան ունի մի շարք առավելություններ աշխարհի այլ մեծ անտենաների բնութագրերի համեմատ։ ՌՕԴ-54/2.6 կիրառության բնագավառներն են տիեզերքի ուսումնասիրությունը և հեռավոր տիեզերական կապը։ Նախագծվել և կառուցվել է 1975-1985 թվականներին Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի կողմից՝ Պարիս Հերունու ղեկավարությամբ։ Գտնվում է ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա։Օրգովի ռադիօպտիկական աստղադիտակի տեսքը՝ գիտահետազոտական ինստիտուտի շենքի հետ։

Պարիս Հերունու ստեղծած՝ աշխարհում եզակի ռադիո-օպտիկական աստղադիտակի գործունեությունը տասնամյակներ շարունակ դադարեցված է եղել։ Ներկայումս այն պատրաստվում է վերագործակվման։ Հին դիտակը կշահագործվի նոր եղանակով՝ համակարգչով։ Տիեզերքից եկող աղմուկը, ձայները ևս համակարգչով կարձանագրվեն ու կմշակվեն որպես տեղեկատվություն։

ՌՕԴ-54/2․6 ռադիոդիտակի վերագործարկումը (գործընթացի նախնական փուլից մինչև կանոնավոր շահագործման տևական փուլը) և անտենային չափումների պոլիգոնի զարգացումը տարաբնույթ և մեծաքանակ գիտահետազոտական և ուսումնահետազոտական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն է ստեղծում։

ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակը 2002 թվականին գրանցվեց որպես պատմամշակութային արժեք (հուշարձանի N: 2.114.19.11.):

Պարիս Հերունի

Պարիս Միսակի Հերունի (դեկտեմբերի 17, 1933, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ – դեկտեմբերի, 2008, Երևան, Հայաստան), հայազգի ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ, ռադիոտեխնիկական համակարգերի, ռադիոֆիզիկայի, ռադիոտեխնիկայի, ռադիոչափումների, ռադիոաստղագիտության և ռադիոհոլոգրաֆիայի ոլորտներում։

Ավարտել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտը (1957 թ․), տեխնիկական գիտությունների թեկնածու (1965 թ․), դոցենտ (1968 թ․), տեխնիկական գիտությունների դոկտոր (1972 թ․), պրոֆեսոր (1983 թ․), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996 թ․, թղթակից անդամ՝ 1982 թ․)։ Եղել է աշխարհի մի շարք ակադեմիաների և միջազգային ընկերությունների անդամ, ծավալել ընդարձակ գիտակազմակերպչական գործունեություն։

1971 թվականին հիմնել և մինչ ի մահ ղեկավարել է Հայաստանի Ռադիոֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտը։

Պարիս Հերունին ծնվել է Երևանում մանկավարժների ընտանիքում։ Հայրը՝ Միսակ Մաթևոսի Հերունի, ծնվել է 1906 թվականին Կիլիկիայի Հաճըն քաղաքում (այժմ՝ Թուրքիայում), մահացել է Երևանում 1986 թվականին։ Մայրը՝ Սեդա Նիկողոսի Հերունի (օրիորդ Ազատյան), ծնվել է 1908 թվականին Իգդիր քաղաքում (այժմ՝ Թուրքիայում), մահացել է Երևանում 1982 թվականին։

Պարիս Հերունին ամուսնացած էր, ուներ երկու որդի և մեկ դուստր։ Նրա գիտական, կազմակերպչական, հասարակական գործունեության ժամանակագրությունը և որոշ կենսագրական տվյալները հայերենով, ռուսերենով և անգլերենով բերված են նրա հեղինակած «Հայերը և հնագույն Հայաստանը» գրքի 291-314 էջերում։

Կրթություն և աշխատանքային գործունեություն

Պարիս Հերունին ավարտել է Երևանի Վ. Չկալովի անվան թիվ 30 միջնակարգ դպրոցը։ 1951 թվականին ընդունվել է Մոսկվայի Էներգետիկայի ինստիտուտի Ռադիոտեխնիկական ֆակուլտետը՝ ուսանելով 6 տարի։ 1957 թվականին, ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Հայաստան և որպես ռադիոճարտարագետ աշխատանքի անցել Բյուրականի աստղադիտարանում։

  • 1957-1960 թվականներին Բյուրականի աստրոֆիզիկական աստղադիտարանում աշխատել է որպես , ռադիոինժեներ, գիտաշխատող, այնուհետև կարճ ժամանակում դարձել է Ռադիոֆիզիկական կոնստրուկտորային բյուրոյի պետ։
  • 1960-1968 թվականներին եղել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ գիտության գծով և ԳԲՀ բաժնի վարիչ, ք․Աշտարակ։
  • 1968-1971 թվականներին Ֆիզիկատեխնիկական և ռադիոտեխնիկական չափումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի (Մոսկվա) , ռադիոֆիզիկական չափումների հայկական բաժանմունքի տնօրեն։
  • 1971-2008 թթ․ Ռադիոֆիզիկական չափումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 1983 թվականից վերջինիս գլխավոր տնօրեն, 2000 թվականից ինստիտուտը կոչվում է Հայաստանի Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ, պատրաստել է 24 գիտությունների թեկնածու և 5 գիտությունների դոկտոր։
  • 1983-2008 թթ․ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (այժմ ՀԱՊՀ) “Անտենային համակարգեր” Ռադիոգիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր և բազային ամբիոնի վարիչ։

Պարիս Հերունին ունի շուրջ 353 հրապարակված գիտական աշխատություններ, այդ թվում՝ 248 տպագիր, 4 մենագրություն և 25 արտոնագիր։

Նա բազմիցս ելույթ է ունեցել նաև թերթերում և ամսագրերում, ռադիոյով և հեռուստատեսությամբ, պրոպագանդելով գիտական նորությունները։ Նրա մասին եղել են շատ այլ հրապարակումներ ԽՍՀՄ-ի, Ռուսաստանի, Հայաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի և այլ երկրների զանգվածային լրատվամիջոցներով։

Ուսումնասիրություններ է կատարել նաև հնագիտական աստղագիտության ոլորտում։ Նա երկրագնդի տարբեր կետերում գտնվող 4 աստղադիտակների միջոցով հետազոտել է Զորաց քարերը (Սյունիքի մարզում) և եզրահանգել, որ այն ավելի քան 7․500 տարվա պատմություն ունեցող աստղադիտարան է։

Ճամփորդություն Օրգովի ռադիօալեհավաք

Մայիսի 6֊ին մենք ամբողջ կուրսով գնացինք զվարճալի ճամփորդության։ Մենք սկզբում գնացինք Օրգովի ռադիօալեհավաք։

Հետո գնացինք և ուսումնասիրեցինք անոմալ զոնաները, թե ինչպես է գետի ջուրը հոսանքին հակարակ կողմով հոսում։

Իսկ հետո ուղևորվեցինք Անբերդ։

Այս ճամփորդությունը շատ զվարճալի և հետաքրքիր էր, ես երբեք չեմ մոռանա այն։

Skip to toolbar