Հայ ականավոր թագուհիներ

Նախագիծ֊ Հայ ականավոր թագուհիներ

Զաբել Ա

Հայոց պատմության մեջ մենք շատ ենք ունեցել թագուհիներ, որոնք եղել են հայտնի իշխանական ընտանիքների իշխանադուստրեր և, ամուսնանալով հայոց արքայազների հետ, դարձել են թագուհի, բայց այն, որ հորից հետո դուստրը ժառանգեր գահը կամ մինչև հոր մահը, կտակի համաձայն՝ դառնար տոհմական թագուհի, բացառիկ դեպքերից մեկն է եղել հայոց պատմության մեջ:

Ծնվել է 1215թ. Դաշտային Կիլիկիայի Սիս քաղաքում:

Եղել է Լևոն Բ-ի դուստրը: Հոր կամքով կարգվել է գահաժառանգ, իսկ նրա խնամակալ է դարձել Կոստանդին Գունդստաբլը։ 1222թ.-ից՝ Կիլիկիայի հայոց թագուհի: 1222թ.՝ Լևոև Բ-ի մահից հետո Կիլիկիայի իշխանները նրան կնության են տվել Անտիոքի դքսության գահաժառանգ Ֆիլիպին՝ վերջինիս հանձնելով հայկական գահը։

1225թ.՝ լատինամետ քաղաքականության համար Կոստանդինը Ֆիլիպին տապալել և մահապատժի է ենթարկել:

1226թ.՝ Զապելին ամուսնացրել իր որդու՝ տասներեքամյա Հեթումի (Հեթում Ա) հետ և վերջինիս հռչակել Հայոց թագավոր:

Պահպանվել են Զապելի և Հեթում Ա-ի պատկերներով դրամներ։

1226-1270թթ.՝ Զապելի հետ ամուսնությամբ գահ բարձրանալով` Հեթում Ա հիմք դրեց նոր` Հեթումյան արքայատանը:

Իր կառուցած հիվանդանոցում աշխատում և իր ձեռքով հիվանդներին խնամում էր անձամբ հայոց թագուհին: Այս հիվանդանոցը գործեց մինչև Կիլիկիայի հայկական թագավորության անկումը` 1375 թ.:

Զապել թագուհին աչքի էր ընկնում ոչ միայն հասարակական ակտիվ աշխատանքներով, այլ նաև բազմազավակ մայր էր: Ամուսնուն` Հեթում արքային, Զապելը պարգևել է ութ զավակ` երեք որդի և հինգ դուստր: Որդիներից կրտսերն էլ հաջորդեց հորը հայոց գահին` Լևոն Գ (1270-1289):

Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան շրջանների առաջնորդարանը Զապել թագուհու անվան մեդալ է սահմանել, որը տրվում է համայնքի կյանքում գործունեությամբ ու բարեգործությամբ աչքի ընկած հայ կանանց:

Մահացել է 1252թ. հունվարի 22-ին Դաշտային Կիլիկիայի Սիս քաղաքում: Թաղվել է Դրազարկում:

Օգտվել եմ այս աղբյուրից՝

http://am.hayazg.info/%D4%B6%D5%A1%D5%A2%D5%A5%D5%AC

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar