Աշխարհագրություն առարկայի շուրջտարյա հաշվետվություն

Տարվա սկզբից մենք ուսումնասիրեցինք մի շարք թեմաներ։ Նաև կատարել ենք մի շարք առաջադրանքներ։ Բացի նախագծերից և թեմաներից մենք ունենում ենք գործնական աշխատանքներ։ Ուսումնական ընթացքը ավելի հետաքրքրացնելու համար մենք ունենում ենք ուսումնական ճամփորդություններ։

Եվ իհարկե պատրաստվելով մեր քնությանը պատրաստել ենք աշխարհագրության քննական հարցերը և պատասխանները։ Որպես այս կիսամյակի քննություն մենք պետք է ընտրենք Հայաստանի Հանրապետության մարզերից մեկը և անհատական նախագիծ պատրաստենք։

Ապրիլ ամսվա ամփոփում

  • Վերլուծել Արարատի մարզի բնական պայմանների առանձնահատկությունները:
  • Ի՞նչ ընդհանոր և տարբերիչ գծերով են բնութագրվում Վայոց ձորի և Արարատի մարզի գյուղատնտեսթյունը և արդյունաբերությունը:
  • Գնահատե՛ք Վայոց ձորի և Արարատի մարզերի տնտեսական զարգացման հնարավորություններն ու  հեռանկարները:
  • Առանձնացնել Արարատի և Վայոց ձորի մարզերում առկա բնապահպանական հիմնախնդիրները:
  • Ներկայացնել ձեր կողմից առաջարկվող որևէ մարզի ռազմավարական ծրագիր:

Գրավոր աշխատանք

1. Ընտրել «հանքավայրեր – հանքաքար» համապատասխանությունների ճիշտ

շարքը.
ա. Մեղրաձոր, Սոթք 1. պղնձահրաքար
բ. Սվարանց, Դաշքեսան 2. տուֆ
գ. Ալավերդի,Կապան 3. ոսկի
դ. Արագած, Շիրակ 4. երկաթաքար
1) ա–3, բ–4, գ–1, դ–2
2) ա–3, բ–2, գ–4, դ–1
3) ա–1, բ–3, գ–2, դ–4
4) ա–4, բ–1, գ–2, դ–3

2. Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Շատ կան հանքային բուժիչ աղբյուրներ:
2) Ընդերքը հարուստ է վառելիքային օգտակար հանածոներով:
3) Ոսկու պաշարներ հայտնաբերվել են Սոթքում և Մեղրաձորում:
4) Պղնձահրաքարի խոշոր պաշարներ կան Ալավերդիում և Կապանում:

3. Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Արևելքից եզրավորվում է Փոքր Կովկասի լեռնային համակարգը կազմող
լեռնաշղթաներով:
2) Հյուսիսային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մարզը շուրջ 500 կմ ձգվում է
Սև ծովի հարավային ափերի երկայնքով:
3) Եզրային ծալքաբեկորավոր լեռներից ամենաբարձրը Կորդվաց լեռնաշղթան է:
4) Միջնաշխարհի կենտրոնական մասով զուգահեռականի ուղղությամբ
ձգվում է Արևելյան (Հայկական) Տավրոսի լեռնաշղթան:

4. Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
ա. Քասաղ 1. Եղեգիս
բ. Արփա 2. Գետիկ
գ. Հրազդան 3. Գեղարոտ
դ. Աղստև 4. Մարմարիկ
1) ա–4, բ–1, գ–2, դ–3­
2) ա–3, բ–4, գ–1, դ–2
3) ա–3, բ–1, գ–4, դ–2
4) ա–4, բ–3, գ–2, դ–1

5. Ո՞ր պնդումն է սխալ.
1) Մեծամորը (Սևջուր) ՀՀ միակ հարթավայրային գետն է:
2) Որոտան գետն Արփայից երկար է:
3) Ախուրյանը ՀՀ ամենաջրառատ գետն է:
4) Աղստևը պատկանում է Կուրի ավազանի

6. Ընտրել «քաղաք — այդ քաղաքով հոսող գետ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
ա. Կապան 1. Ձորագետ
բ. Աշտարակ 2. Արփա
գ. Եղեգնաձոր 3. Ողջի
դ. Ստեփանավան 4. Քասաղ
1) ա–2, բ–3, գ–1, դ–4­
2) ա–2, բ–1, գ–4, դ–3­
3) ա–3, բ–1, գ–2, դ–4
4) ա–3, բ-4, գ-2, դ-1

7. Ո՞ր շարքում են գետերը դասավորված ըստ երկարությունների աճման կարգով.
1) Որոտան, Ախուրյան, Աղստև, Հրազդան
2) Ախուրյան, Հրազդան, Աղստև, Որոտան
3) Աղստև, Հրազդան, Որոտան, Ախուրյան
4) Ախուրյան, Որոտան, Հրազդան, Աղստև

8. Ո՞ր շարքում են գետերը դասավորված ըստ երկարությունների նվազման.
1) Արփա, Աղստև, Հրազդան, Դեբեդ 3) Հրազդան, Դեբեդ, Արփա, Աղստև
2) Դեբեդ, Հրազդան, Աղստև, Արփա 4) Դեբեդ, Աղստև, Հրազդան, Արփա

9. Ո՞ր շարքում են լճերը դասավորված արևմուտքից արևելք ճիշտ հերթականությամբ.
1) Ակնա, Կապույտ, Պարզ, Այղր 2) Այղր, Կապույտ, Պարզ, Ակնա
3) Ակնա, Պարզ, Այղր,Կապույտ
4) Այղր, Ակնա, Պարզ, Կապույտ

10. Ո՞ր շարքում են լճերը դասավորված հարավից հյուսիս ճիշտ հերթականությամբ.
1) Այղր, Ակնա, Քարի, Պարզ­ 3) Ակնա, Քարի, Այղր, Պարզ
2) Այղր, Քարի, Ակնա, Պարզ­ 4) Ակնա, Այղր, Քարի, Պարզ

11. Ո՞ր արտեզյան ավազանն է ՀՀ–ում ամենամեծը.
1) Սիսիանի­ 3) Շիրակի
2) Փամբակի­ 4) Արարատյան

12. Ո՞ր ջրամբարն է ամենախոշորը.
1) Մանթաշի ­ 3) Սպանդարյանի
2) Ապարանի 4) Արփի լճի

13. «ՀՀ գետ — երկարություն» զույգերից ընտրել սխալը.
1) Ախուրյան — 186 կմ 3) Որոտան — 178 կմ
2) Հրազդան — 141 կմ 4) Ողջի — 133 կմ

14. «Գետ — հոսքի ավազան» զույգերից ընտրել ճիշտը.
1) Դեբեդ — Արաքս 3) Գետիկ — Կուր
2) Թարթառ — Արաքս 4) Ողջի — Կուր

15. Ընտրել «քաղաք — այդ քաղաքով հոսող գետ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Սիսիան ա. Աղստև
  2. Աշտարակ բ. Փամբակ
  3. 3. Վանաձոր գ. Որոտան
  4. Իջևան դ. Քասաղ
    1) 1–դ, 2–գ, 3–բ, 4–ա
    2) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
    3) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա
    4) 1–բ, 2–ա, 3–գ, 4–դ

16. Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Դեբեդ ա. Գետիկ
  2. Հրազդան բ. Շաքի
  3. Աղստև գ. Ձորագետ
  4. Որոտան դ. Գետառ
    1) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
    2) 1–դ, 2–ա, 3–գ, 4–բ
    3) 1–ա, 2–բ, 3–դ, 4–գ
    4) 1–գ, 2–դ, 3–ա, 4–բ

17. Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

1. Դեբեդ ա. Գետիկ

2. Աղստև բ. Քասաղ

3. Արփա գ. Փամբակ

4. Մեծամոր դ. Եղեգիս
1) 1–գ, 2–ա, 3–դ, 4–բ
2) 1–բ, 2–գ, 3–դ, 4–ա
3) 1–բ, 2–դ, 3–ա, 4–գ
4) 1–դ, 2–բ, 3–ա, 4–գ

18.  Ընտրել «գետ-էլեկտրակայան» համապատասխանությունների ճիշտ շարքը.

1.Որոտան.  ա. Վայքի

2. Հրազդան բ. Արզնու

3.  Աղստև  գ. Տաթևի

4. Արփա    դ. Իջևանի

1) 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ
2) 1–բ, 2–ա, 3–գ, 4–դ
3) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
4) 1–դ, 2–գ, 3–ա, 4–բ

Հհ մարզերը և խոշոր քաղաքները

ՀՀ մարզերը բաժանվում են երեք հատվածի՝ հյուսիսային, կենտրոնական և հարավային։ Հյուսիսային մարզերն են՝ Շիրակի մարզ՝ Գյումրի, Մարարիկ, Արթիկ Լոռու խոշոր քաղաքներ՝ Սպիտակ, Տաշիր, Թումանյան, Ալավերդի, Տաշիր, Վանաձոր, Ստեփանավան Տավուշի մարզ՝ Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ

Կենտրոնական են՝ Արագածոտնի մարզը՝ Աշտարակ, Ապարան, Թալին Կոտայքի մարզ՝ Հրազդան, Ծաղկաձոր, Աբովյան, Նոր-Հաճն, Չարենցավան, Բյուրեղավան Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Սևան, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ

Հարավային են՝ Արմավիրը՝ Արմավիր, Մեծամոր, Վաղարշապատ Արարատ՝ Արտաշատ, Մասիս, Վեդի,

Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքի մարզը գտնվում է ՀՀ տարածքի արևելքում: Մարզը սահմանակից է ՀՀ Տավուշի և Լոռու (հյուսիսում), Կոտայքի և Արարատի (արևմուտքում) և Վայոց Ձորի մարզերին (հարավում), ինչպես նաև Ադրբեջանին (արևելքում): Մարզի ամենաերկար ձգվածությունը հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք կազմում է 115կմ, արևմուտքից արևելք 85 կմ։ Մարզն իր մեջ ընդգրկում է Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Սևանի և Վարդենիսի տարածաշրջաններ։ Մարզկենտրոնն է Գավառը։ Մարզի տարածքը կազմում է 240․033 հազ․ հա։ Մարզն իր մեջ ներառում է 5 քաղաքային Գավառ, Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սևան, Վարդենիս և 87 գյուղական բնակավայրեր։

Մարզի տարածքը, որն հիմնականում կազմում է Սևանա լճի ջրահավաք ավազանը, ծովի մակերեւույթից գտնվում է 1600-ից մինչեւ 3597 մետր բարձրության վրա: Մարզը գոտևորում են Գեղամա, Վարդենիսի, Արեգունու, Արեւելյան Սեւանի, Սեւանի եւ Փամբակի լեռնաշղթաները: Ամենաբարձր լեռնագագաթը Աժդահակն է 3597 մետր։ Գեղարքունիքն ունի 230․000 բնակիչ։ Մարզկենտրոնը Գավառ քաղաքն է 34․000 բնակիչ։ Մարզի բնակչության 99 տոկոսից ավելին հայեր են, Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ:Գեղարքունիքի տարբեր համայնքներում ապրում են նաև ռուսներ, ուկրաինացիներ, մորդվաններ, գերմանացիներ, հրեաներ։

Ամենախոր իջվածքը Գետիկ գետի կիրճն է (1325մ), ամենաբարձր կետը` Աժդահակ լեռան գագաթը (3598մ): Բարձր լեռներ են Սպիտակասարը (3555մ), Վարդենիսը (3522մ), Գեղասարը (3446մ): Ամենաերկար գետերն են Արգիճտին (51կմ), Գավառագետը (47կմ) և Մասրիկը (45կմ), առկա են նաև խառնարանային լճեր Աժդահակ և Աղմաղան (մինչև 50մ տրամագծով և 15մ խորությամբ):

Գեղարքունիքի մարզում է գտնվում բարձր լեռնային (բարձրությունը ծովի մակերևույթից 1898մ). եզակի էկոհամակարգով Սևանա լիճը, որի ավազանի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 5 հազ. քառ. կմ. լճի հայելու մակերեսը 1.2 հազ. քառ. կմ. ծավալը 35.8 մլդ. խմ: Այն ոչ միայն մարզի, այլ նաև հանրապետության համար ունի առանձնահատուկ կարևորություն: Սևանա լիճը Հարավային Կովկասի քաղցրահամ ջրերի ամենամեծ ավազանն է: Լիճն էական ազդեցություն ունի ողջ մարզի ոչ միայն բնապահպանական հավասարակշռության, այլ նաև տնտեսության վրա:

Մարզի տարածքում պահպանվել են բազմաթիվ միջնադարյան ճարտարապետական հուշարձաններ, բայց առանձնապես ուշագրավ են բնական հուշարձանների խառնարանային լճերը, խարամային կոները, ընդաձակ <քարային ծովերը>: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Սևանա լճից ազատված տարածքներում հայտնաբերված մինչև 5000-ամյա հնության դամբարանները: Աևանա լիճն իր հերթին շրջապատված է պատմական արժեք ներկայացնող բազմաթիվ եկեղեցիներով, որոնցից առավել հայտնիներն են Հայրավանքի եկեղեցին, Մաքենիսի վանքը, Վանևանի և Սևանի թերակղզու վանական համալիրները:

Մարզի տարածքում գործում է 292.2կմ. միջպետական, 110,8կմ. հանրապետական 312,6կմ. մարզային նշանակության և 141,9կմ. համայնքային ենթակայության ճանապարհներ: Մարզի տարածքում է անցնում Երևան-Սևան-Դիլիջան հանրապետական մշանակության մայրուղին: Մարզի բոլոր 5 քաղաքներից մինչև մայրաքաղաք ամեն օր գործում է հասարակական տրանսպորտ:

Զբաղվածության ամենամեծ տոկոսը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը: 42.000 գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում տարեկան արտադրվում է
230.000 տոննա կարտոֆիլ, 250.000 տոննա անասնակեր, 35.000 տոննա կաղամբ, 60.000 տոննա հացահատիկ, 7.000 տոննա պտուղ, 80.000 տոննա կաթ, 14.300 տոննա միս, 241 տոննա բուրդ: Անասնապահական տնտեսություններում պահվում է 107.000 գլուխ խոշոր, մանր եղջերավոր անասուն: Հեռանկարային են համարվում հանքահումքային, սննդի եւ թեթեւ արդյունաբերության ոլորտները: Վերջին տարիների ընթացքում վերաշահագործվել են Սոթքի ոսկու, Արդանիշի կրաքարի հանքավայրերը, հնդկական ՙՍթերլայթ՚, հայկական ՙՄիկա-ցեմենտ՚ ընկերությունների կողմից: Գորգագործական արտադրամասեր են գործում Մարտունի, Սեւան, Ճամբարակ քաղաքներում եւ Կարմիրգյուղում: Մեծ համբավ ունեցող գորգերը արտադրվում, արտահանվում եւ իրացվում են ԱՄՆ-ում եւ եվրոպական երկրներում: Գորգագործության զարգացման հիմնական ներդրողներն ու կազմակերպիչները ՙԹուֆենկյան հիմնադրամ՚ եւ Մեգերյան եղբայրներ՚ ընկերություններն են:

Քննական հարցաշար

1.Աշխարհագրության ուսումնասիրման առարկան, նպատակը և խնդիրները

Ուսումնասիրման առարկան

 Աշխարհագրությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում գիտությունների ամբողջական համակարգում, քանի որ նրա հետազոտության օբյեկտները շատ բազմազան են.աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանցում ընթացող երևույթներն ու գործընթացները,մայրցամաքները, օվկիանոսները,տարածաշրջանները, երկրները, հասարակական երևույթներն ու գործընթացները։ Հայտնի է, որ աշխարհագրական թաղանթի առանձին ոլորտների ուսումնասիրություններով զբաղվում են նաև այլ գիտություններ՝ կենսաբանություն (կենսոլորտ),երկրաբանություն (քարոլորտ), տնտեսագիտություն (մարդոլորտ), ֆիզիկա (մթնոլորտ, քարոլորտ) և այլն։ Սակայն միայն աշխարհագրության ուսումնասիրություններն են, որ ընդգրկում են աշխարհագրական թաղանթի բոլոր ոլորտները։ Աշխարհագրության ուսումնասիրության առարկաներն են Երկրի մակերևույթի բնական ու հասարակական բաղադրիչները և դրանց փոխազդեցության հետևանքով առաջացած տարածական համակարգերը` աշխարհահամակարգերը (գեոհամակարգեր)։ Աշխարհահամակարգերն ընդգրկում են տարբեր մեծության տարածքներ՝ առանձին բնակավայրերից մինչև ամբողջ պետություններ, լանդշաֆտի փոքր տեղամասից մինչև Երկրի աշխարհագրական թաղանթ։ Դրանք կարող են լինել բնական, հասարակական և բնահասարակական։ Անկախ տեսակից, բոլոր աշխարհամակարգերը գտնվում են փոխազդեցության մեջ, օրինակ՝ բնությունըև տնտեսությունը, կլիման և անտառը, օվկիանոսը և մայրցամաքը, օվկիանոսը և տնտեսությունը, և այլն։

Ուսումնասիրման նպատակը

 Աշխարհագրության ուսումնասիրության նպատակն է բացահայտել ու վերլուծել բնական և հասարակական երևույթների տարածական օրինաչափություններն ու տարբերությունները, տարբեր աշխարհահամակարգերի և դրանց առանձին բաղադրիչների միջև եղած փոխադարձ կապերը։ Աշխարհագրության ժամանակակից ընկալումը և նպատակը տարբերվում է նախկին աշխարհագրական ընկալումից նրանով, քանի որ նախկինում շեշտը դրվում էր նկարագրական բաղադրիչի վրա։ Հայտնի էր, որ նախկինում աշխարհագետները հիմնականում զբաղվում էին տարածքներ հայտնաբերելով, դրանց բնությունը, բնակչությունը և տնտեսությունը նկարագրելով։ Այլ կերպ ասած, աշխարհագրական գիտության ուսումնասիրության առարկան ընդարձակվում էր տարածական ընդարձակման շնորհիվ։ Այսինքն՝ գիտությունը զարգանում էր էքստենսիվ ուղիով։ Ներկայում էլ աշխարհագետները հայտնաբերում են նոր տարածքներ Անտարկտիդայում, Օվկիանիայում և քիչ հետազոտված վայրերում։ Սակայն նոր տարածք հայտնաբերելը այլևս աշխարհագրության հիմնական նպատակն ու խնդիրը չէ։ Այժմ առանջնությունը տրվում է խորքային ուսումնասիրություններին. վերլուծություն, բացահայտում, կանխատեսում և այլն։ Դրա շնորհիվ նկարագրական գիտությունից աշխարհագրությունը վերածվեց վերափոխիչ-կառուցողական գիտության և սկսեց զարգանալ ինտենսիվ ուղիով։

Աշխարհագրության խնդիրները

 Աշխարհագրության խնդիրն է տարածության և ժամանակի մեջ ուսումնասիրել՝

  • բնությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու կապերի հետևանքով ձևավորված բնական աշխարհահամակարգերը (բնական զոնա,բնական լանդշաֆտ, օվկիանոս, մթնոլորտ, անտառ և այլն)
  • հասարակությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու կապերի հետևանքով ձևավորված հասարակական աշխարհահամակարգերը (տնտեսական շրջան, տարաբնակեցման համակարգ, պետություններ, քաղաքներ և այլն)
  • բնության, հասարակության և դրանց առանձին բաղադրիչների փոխազդեցության ու կապերի հետևանքով ձևավորված բնահասարակական աշխարհահամակարգերը (մարդածին լանդշաֆտ, ջրամբար, ջրանցք, հատուկ պահպանվող տարածքներ և այլն)։

Այսիպիսով, բնական միջավայրիխելամիտ օգտագործման և վերափոխման ուղիների բացահայտումն էլ դարձել է աշխարհագրության գլխավոր խնդիրը։ Աշխարհագրական բոլոր գիտությունների միասնական նպատակից ելնելով, կարելի է աշխարհագրությունը բնութագրել որպես աշխարհայացքային և մարդակենտրոն գիտություն, որն ունի իր հանրակրթական, դաստիարակչական և ճանաչողական նշանակությունը։

3․Աշխարհագրական հետազոտության մեթոդները

Քարտեզը որպես աշխարհագրական ուսումնասիրությունների հիմք

       «Ցանկացած աշխարհագրական ուսումնասիրություն սկիզբ է առնում քարտեզից և դառնում քարտեզ, քարտեզից է ամեն ինչ սկսում և ավարտվում» (Ն.Ն. Բարանսկի)

Չնայած նրան, որ աշխարհագրության մեջ ներդրվեցին նոր մեթոդներ, քարտեզագրական մեթոդը շարունակում է մնալ հետազոտությունների հիմնական մեթոդներից մեկն է։ Դա պայմանավորված է նրանով, որ քարտեզը տարածական տեղեկատվության փոխանցման առավել կատարյալ միջոց է։ Աշխարհագրության մոդելավորման, երկրատեղեկատվական և հեռաչափական (դիստանցիոն) մեթոդները ևս հենվում են քարտեզագրական մեթոդի վրա։

Գիտական հետազոտության մեթոդները

Աշխարհագրական գիտելիքները, տեսություններն ու օրինաչափությունները կարող են լինել հավաստի և իրական, եթե ստացվել են կոնկրետ գիտական մեթոդներով։ Գիտական հետազոտության մեթոդը գործընթացների, ձևերի և գործողությունների ամբողջությունն է, որն անհրաժեշտ է նպատակին հասնելու համար։ Աշխարհագրության գիտական հետազոտության մեթոդները խմբավորվում են հետևյալ խմբերում.

  • համագիտական, որոնք կիրառելի են գիտության բոլոր ճյուղերում. համեմատական, նկարագրական, մաթեմատիկական, համակարգային և այլն
  • կոնկրետ գիտական, որոնք կիրառելի են գիտության որոշակի ճյուղերում. երկրաֆիզիկական, հնէաշխարհագրական, վիճակագրական, տեխնիկատնտեսական և այլն
  • տեղեկույթի ստացման, տվյալների հավաքման տեխնիկական միջոցներ և գործողություններ. լաբորատոր, դաշտային հետազոտություն, հեռաչափական, հարցումներ և այլն
  • տեղեկույթի էմպիրիկ(փորձարարական) և տեսական ընդհանրացումների. դասակարգում, շրջանացում, քարտեզագրում, գնահատում, համեմատություն և այլն
  • տեղեկույթի մշակման, պահպանման և փոխանցման. համակարգիչների, երկրատեղեկատվական և այլ ձևերով։

 4․Աշխարհագրական թաղանթի ոլորտային կառուցվածք

   Աշխարհագրական թաղանթ տերմինը գիտության մեջ մտցրել է ակադեմիկոս Ա. Ա. Գրիգորևը 1932 թվականին։ Աշխարհագրական թաղանթն ընդգրկում է մթնոլորտի ներքին շերտը մինչև օզոնային էկրան, ջրոլորտն ամբողջությամբ և քարոլորտի վերին շերտը, մինչև ուր մարդը ծավալում է իր աշխատանքային գործունեությունը։ Այս սահմաններում աշխարհագրական թաղանթը համընկնում է կենսոլորտին։ Սակայն աշխարհագրական թաղանթն ավելի լայն հասկացությություն է այն իմաստով, որ պարունակում է ոչ միայն կենսոլորտը, այլ նույն ծավալում պարունակվող անօրգանական հատվածը։

Աշխարհագետի ուսումնասիրման անմիջական օբյեկտը աշխարհագրական թաղանթն է։ Նրա կարևոր կառուցվածքային բաղադրիչներից են մայրցամաքները, օվկիանոսները, օդային օվկիանոսը՝ մթնոլորտի ստորին ոլորտը։ Ավելի խորը մասնատման դեպքում առանձնացվում են աշխարհագրական գոտիներ, զոնաներ, նրանց ենթակա այլ հորինվածքային միավորներ, մինչև լանդշաֆտ և լանդշաֆտի ձևաբանական մասեր։

Աշխարհագրական թաղանթում նրա ոլորտները միմյանց մեջ են թափանցում՝ ջրոլորտը խոր կերպով մտել է քարոլորտի խորքը, մասնակցում են այնտեղ տեղի ունեցող երևույթներին (լուծում, կարստային երևույթներ, ցեխասահք, սողանքներ)։ Օդային ոլորտը ներթափանցելով քարոլորտ մասնակցում է օքսիդացման պրոցեսներին։

Աշխարհագրական թաղանթը նյութական է, այնտեղ հանդիպում է Մենդելեևի աղյուսակում տեղ գտած բոլոր քիմիական տարրերը։ Այդ տարրերը աշխարհագրական թաղանթի տարբեր ոլորտներում անհավասար է բաշխված։

Աշխարհագրական թաղանթում նյութերի համաշխարհային շրջապտույտի ընթացքում խորքային ապարները բարձրանալով երկրի մակերևույթ հողմնահարվում են, որն ուղեկցվում է թթվածնի, մասամբ նաև ածխածնի, ջրածնի կլանմամբ, առաջանում են նոր միներալներ։ Կենդանի օրգանիզմները միջավայրից վերցնում են 3–4 քիմիական տարր և նրանցից ստեղծում շատ բարդ օրգանական նյութեր։ Սակայն սխալ կլինի կարծել, թե կենդանի օրգանիզմները միայն նշված չորս քիմիական տարրերով կարող են գոյությունը պահպանել։

Աշխարհագրական թաղանթի բոլոր բաղադրիչները միևնույն արժեքն ու նշանակությունը չունեն։ Պարզվում է կան վայրեր, որտեղ հող չկա, ինչպես օրինակ Անտարկտիդայում կամ քարքարոտ անապատներում, նշանակում է առանց հողի էլ կարող է լանդշաֆտ ձևավորվել, տվյալ դեպքում հողը երկրորդական բաղադրիչ է։ Կան բաղադրիչներ, որոնք առաջնային են, մյուսները՝ երկրորդային։ Կան այնպիսի բաղադրիչներ, որոնք մի դեպքում երկրորդական են, այլ դեպքում՝ առաջնային։ Վերը նշված օրինակում հողը երկրորդական էր, սակայն տափաստանային զոնայի ձևավորման մեջ վճռական գործոնի դեր է կատարում։ Աշխարհագրական թաղանթի ամենակարևոր հատկանիշը ամբողջականությունն է, նրա բոլոր բաղադրիչների միասնականությունը։ Տարբեր ագրեգատային վիճակում գտնվող նյութը տարբեր որակական հատկանիշներ ունի։ Անտարկտիդայում ավելի քան 20 միլիոն կմ³ սառցային զանգվածը բոլորովին տարբեր է օվկիանոսային ջրի հատկանիշներից, վերջինս էլ տարբեր է օդում պարունակվող ջրի գոլորշիների հատկանիշներից։

Աշխարհագրական թաղանթը միասնական է, նրա բոլոր բաղադրիչները սերտորեն կապված են միմյանց և պայմանավորում են իրար։ Այստեղ անընդհատ տեղի է ունենում նյութի շարժում ու շրջապտույտ։ Աշխարհագրական թաղանթում արեգակնային էներգիայի մի մասն է մասնակցում երկրային պրոցեսներին, նրա մի մասը կլանվում է մթնոլորտի վերին շերտի կողմից։

9․Զարգացած և զարգացող երկրները

 Զարգացած երկրներն առանձնանում են շուկայական հարաբերությունների զարգացման հասուն մակարդակով, բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի բարձր ցուցանիշով, ներքին կայունությամբ: Մեծ է այս երկրների դերը համաշխարհային տնտեսության և քաղաքականության մեջ: Դրանք բոլորն էլ տիրապետում են հզոր գիտատեխնիկական ներուժի, առանձնանում են իրենց տնտեսության ծավալներով և զարգացման մակարդակով, բնակչության թվով և այլն:

 Զարգացող երկրների հիմնական բնութագրիչները 20-րդ դարի 60-ական թվականներին աշխարհում փլուզվեց գաղութային համակարգը, նախկին գաղութները ձեռքբերեցին քաղաքական անկախություն՝ դառնալով ինքնավար պետություններ և միասին ձևավորելով զարգացող երկրների խումբը: Ներկայումս զարգացող երկրների խմբին են պատկանում մոտավորապես 150 երկիր, ուր բնակվում է աշխարհի բնակչության 80%-ը:

Skip to toolbar