Արատեսում մեր արկածները

Նախագիծը՝ Արատե՛ս, մենք գալիս ենք

Արատեսյան 2-րդ օրվա արկածներով են կիսվում Adventurous խումբը` Ալեքս Պետրոսյան, Ալինա Երզնկյան, Դավիթ Սարկիսյան, Արմենուհի Երզնկյան, Էլեն Այվազյան։

Արատեսում մեր երկրորդ օրը սկսվեց առավոտյան նախավարժանքներով։ Այնուհետև նախաճաշեցինք։ Իսկ հետո գնացինք բույսերը ջրելու ու նաև դեղաբույսեր հավաքելու։

Մեր հավաքած խոտաբույսերը օգտագործեցինք սպասի պատրաստման մեջ։ Հանգստացանք։ Իրականացրեցինք ներարատեսյան քայլք՝ գնացինք Արատես վանք ու Արատես գետ։

Քայլքի ընդացքում իրականացրեցինք բերքահավաք՝ հավաքեցինք շլորներ, որից պատրաստեցինք գունեղ, համեղ, թթվաշ կոմպոտ։

Մաքրեցինք սենյակները։ Հանգստի ժամն էր, տղաները որոշեցին պատրաստել խորոված, արդյունքում ստացվեց շատ համեղ խորոված։ Ընթրիքի պատրաստման մեջ մասնակցություն ունեցան նաև աղջիկները։ Պատրաստեցինք գունեղ և ախորժելի աղցան։

Համեղ ընթրիքից հետո հագեցած օրը շարունակվեց խարույկի շուրջ, զրուցեցինք, խաղացինք խաղեր, շատ հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք։ Ավելի մտերմացանք և ընկերացանք։ Արատեսյան կապտագույն ու աստղալից երեկոն գեղեցկացնում է պայծառ լիալուսինը։

Facebook-յան լուսաբանումները`
Արատեսյան բարիքների շարքից. Դեղաբույսերի, թեյաբույսերի հավաքում

Արատեսի բարիքներից

Ներարատեսյան քայլքից մի քանի կադրեր

Արատեսում մեր արկածները – օր առաջին

Մեր ճամփորդության առաջին օրը սկսվեց ժամը 08:00-ին Սուրբ Երրորդություն եկեղեցում ժամերգությամբ։ Հետո ուղևորվեցինք  դեպի Արատես։ Ճանապարհին ծանոթացանք նոր ընդհունված երեխաների հետ և ինչու ոչ նաև ընկերացանք։ Բոլորով ուրախ տրամադրությամբ անհանբեր սպասում էինք երբ պետք է ժամանենք Արատես։

Սկզբում գնացինք Արենի 1-քարայր, Արենիում ամեն ինչ շատ շատ հետաքրքիր էր, տեսանք կարասներ, չխչիկներ, գանգեր…

Հետո գնացինք Եղեգիսի Զորաց եկեղեցի։ Շրջեցինք եկեղեցու տարածքում։

Վերջապես հասանք Արատես։

Ճաշի ժամն էր։ Ճաշից հետո սկսեցինք երգեր լսել։ Նաև հանգստացանք ու արդեն ընթրիքի պատրաստումը կազմակերպեցին տղաները, պատրաստեցին՝ պիցցա։ Պիցցան շատ համեղ էր և բոլորիս դուր եկավ։

Ընթրեցինք ու խարույկը վառեցինք, նստեցինք շուրջը ու շատ լավ ժամանակ անցկացրեցինք։ Խոսեցինք տարբեր թեմաներից, հետաքրքիր խաղեր խաղացինք ու քնեցինք։

Արատեսում մեր արկածները – օր երրորդ

Արատեսում մեր երրորդ օրը սկսվեց արավոտյան ժամը 8։00 -ին, արթնացանք ու պատրաստվեցինք մարմնամարզությանը։ Մարմնամարզությունից հետո նախաճաշեցինք, իսկ հետո մաքրեցինք մեր սենյակները ու Արատեսի տարածքը, և մաքուր ու պատշաճ հանձնեցինք ուսումնական կենտրոնը հաջորդ խմբին։ Չնայած մենք չէինք ուզում գնալ Արատեսից, բայց վերադարձի ճանապարհին մեզ սպասում էին բազում արկածներ։

Սկզբում գնացինք Վաղաշենի բնապահպանական ճամբար, հիացանք այնտեղի մթնոլորտով և բնությամբ, ու հիասքանչ ծառերի միջով քայլեցինք դեպի Սևան։ Երբ հասանք Սևանի ափ, այնտեղի տեսարանը և ջրի ալեկօծման ձայները շատ էին հանգստացնում։

Սևանից հետո ուղևորվեցինք Ծակքարի բնական կամուրջ։

Ծակքարից հետո գնացինք Բերդկունքի բերդ, բարձունքի հաղթահարման։ Այդ քարերի միջից բացվում էր չքնախ տեսարան դեպի Սևանա լիճ։ Բերդկունքի բերդից հետո նստեցինք ավտոբուս որպիսի վերադառնանք։ Ավտոբուսում բոլորով երաժշտություն լսելով, ուրախ ժամանակ անցկացնելով, նաև մի փոքր հոքնած էինք և մի քիչ էլ տխուր, որ արդեն վերադառնում ենք, և բաժանվելու ենք միմիանցից։ Երբ վերադառցանք Երևան, բոլորով հրաժեշտ տվեցինք միմիանց։

Skip to toolbar