Կիսամյակային հաշվետվություն

Ես արդեն երրորդ կուրս եմ, և այս տարի անցնում եմ միայն մասնագիտական առարկաների դասեր, այս կիսամյակում ես ավելի վարժ սկսեցի օգտվել կարի մեքենաներից։ Կարել եմ ինձ համար հագուստներ

Կիսաշրջազգեստ- շորտ

Երեկոյան շրջազգեստ

Հին հագուստին նոր շունչ, ջինսյա տաբատից կարել եմ կորսետ

Ցանցից բլուզ

Նաև կարել եմ մանկական հագուստ

Նկարել եմ հագուստի էսքիզներ, կարել ու նկարել եմ էկո պայուսակներ Chrictmas market-ի համար, կատարել ենք տարբեր նախագծեր կրտսեր Սեբաստացիների հետ։ Այս կիսամյակում ես շատ բան սովորեցի իմ մասնագիտության վերաբերյալ։

Ցանցից բլուզ…

Այս անգամ որոշեցի կարել ցանցե կտորից բլուզ։ Կտորը ընտրելուց հետո հանեցի լեկալ, և որոշեցի որ բլուզը լինելու է երկկողմանի, քանի որ կտորի երկու կողմերը տարբեր էին և երկուսն էլ գեղեցիկ։ Լեկալը տեղափոխեցի կտորի վրա, բլանդեցի և կարեցի։

Skip to toolbar