27 сентября-1 октября

Проект «Время поэзии》

ЛЕРМОНТОВ БЕЗ ГРАНИЦ

Проект «Регионы Армении» 2-3курс/туризм/

Урок первый

  • Поставьте на месте пропусков необходимые предлоги.

1) Егор сидел рядом … мной. 2) Ты всегда был строг … мне. 3) Сердце … мне сжалось. 4) Вникните … всё это хорошенько. 5) Все принялись хохотать … мною. 6) Вспомните … мне. 7) Мелькнуло … мною моё детство. 8) Он славился … всём округе гостеприимством и радушием. 9) В темноте я больно ушибся… что-то.

  • Замените существительные в скобках местоимениями 3-го лица; где надо, добавляйте к местоимению н.

1) Будет буря, мы поспорим и поборемся мы с (бурей). 2) Поутру над (Невы) брегами теснился кучами народ. 3) Под (парусом) струя светлей лазури. Над (парусом) луч солнца золотой. 4) Буре плач (Терека) подобен. 5) У ног (Рагима) плескалось море. 6) С (Онегиным) подружился я в то время. Мне нравились (Онегина) черты.

‐————————————————————-

СЛИТНОЕ И РАЗДЕЛЬНОЕ НАПИСАНИЕ НЕ

НЕ пишется слитно:

  • Составьте и напишите предложения со следующими формами отрицательных местоимений:

Ничего, нечего, никем, ни с кем, некем, не с кем, не у кого, никакие, ничьи, ни с чьей.

Урок второй 

Домашняя работа

  • Подготовить материалы о нормах, правилах поведения, традициях какой-либо страны. Опубликовать в блоге, подготовить пересказ.

-‐-‐———-‐———‐———————

  • Выполните упражнение, раскройте скобки:
  • 1. (Н…)чья судьба, кроме своей собственной, вас более не интересует (Бут.). 2. Пилат повернулся и пошел к помосту, назад к ступеням, не глядя (н…)(на) что, кроме разноцветных шашек настила под ногами, чтобы не оступиться (Булг). 3. Но (н…)какого Коровьева так и не нашли, и (н…)какого Коровьева (н…)кто в доме не знал и не видел (Булг.). 4. Стало совершен…ясно, что Никанор Иванович (н…)(к)каким разговорам не пригоден (Булг). 5. Больше (н…)что не тревожило друзей (Биан). 6. Пастух клялся потом, что зверь шел через лес, (н…)(на)кого не обращая внимания (Биан.). 1. Настоящую нежность не спутаешь (н…)(с)чем, и она тиха (Ахм.). 8. Скучен день до вечера, коли делать (н…)чего (Посл.). 9. (Н…)(с)кем мне поговорить и (н…)кого послушать (Ч.). 10. Но (н…)кому мне шляпой поклониться, (н…)(в)чьих глазах не нахожу приют (Ес.).

Урок третий

Классная работа

  • Правописание не и ни.
  • Раскройте скобки, вставьте пропущенные буквы. Объясните слитное
    или раздельное написание.
    (Н…)когда не отчаиваться, (н…)куда пойти, (н…)кто не приходил,
    (н…)(с)кем посоветоваться, (н…)(к)кому не подошел, (н…)(за)чем торопиться,
    все препятствия (н…)(по)чем, (н…)чуть не сомневаться, (н…)мало не
    беспокоиться, (н…)(от)куда позвонить, (н…)(от)кого не зависеть, (н…)где не
    бывать, (н…)сколько не расстраиваться, (н…)(с)кем разговаривать,
    (н…)(за)кем не зайти, (н…)(во) что больше верить, (н…)мало повидать,
    человек (н…)(от)куда, (н…)(о)чем нам разговаривать, (н…)откуда ждать
    помощи.
  • Раскроите скобки, вставьте пропущенные буквы. Объясните слитное
    или раздельное написание
    Когда и в какое время он поступил в департамент и кто определил его,
    этого (н…)кто (н…)(за)что не мог припомнить. Сколько (н…)переменялось
    директоров и всяких начальников, его видели всё на одном и том(же) месте в
    том(же) положени… в той(же) самой должности, тем(же) (н…)изменным
    чиновником для письма. В департаменте (н…)оказывалось к нему (н…)какого
    уважения. Сторожа (н…)только (н…)вставали со своих мест, когда он
    проходил, но даже (н…)сколько и (н…)глядели на него, (как)будто через
    приемную пролетела простая муха. Какой(нибудь) отнюдь (н…)значительный
    помощник столоначальника прямо совал ему под нос бумаги, (н…)сказав
    даже: «Перепишите», или «Вот интересное дельце», или что(нибудь)
    приятное, как употребляется в благовоспитанных службах. И он брал,
    посмотрев только на бумагу, (н…)глядя (н…)кто ему подложил, (н…)имел ли
    он на то право. Кто (н…)пр…бывал в подобном положени…, тот (н…)в силах
    представить себе всю унизительность такого существования. Молодые
    чиновники поеме… вались над ним, сколько хватало канцелярского
    остроумия. Но (н…)одного слова (н…)отвечал на это Акакий Акакиевич,
    (как)будто(бы) (н…)кого и (н…)было перед ним; это (н…)имело
    (н…)малейшего влияния на дела его: среди всех этих докук он (н…)делал
    (н…)одной ошибки в письме. Только если уж чере…чур (н…)выносима была
    шутка, он произносил: «Остав…те, зачем вы меня обижаете?». Ну как тут
    было (н…)посмеят…ся над ним! Однако, в сущности, было это совсем
    (н…)занимательно, а скорее, напротив. Но как (н…)старались молодые
    чиновники, им (н…)удавалось вывести его из равновесия.
  • Употребление твердого знака. 
  • Активные и пассивные конструкции упр. 16-21 на стр. 24-25.

Домашняя работа

  • Подготовить материалы о нормах, правилах поведения, традициях какой-либо страны. Опубликовать в блоге, подготовить пересказ.

Урок четвертый 

Классная работа 

  • Глаголы движения.
bilde_krievu_valodai

Առաջադրանքներ

1.Սյունակներից ընտրիր մեկական արմատ և 5 բարդ բառ։

Խոսք քանդել առատաբուխ

Գարի բխել գարեհաց

Տուն հող տնաքանդ

Առատ կռիվ խոսքակռիվ

Սև հաց սևահող

հուր փառք հրազեն

դուռ զբաղվել մտազբաղ

միտք զենք սնափառ

սին հստահ դրկից

ինքը կից ինքնավստահ

2.Գտնել հոմանիշները։

արգավանդ – հուռթի, բերրի, պտղաբեր, հարուստ, առատ, ճոխ, բարեբեր, բեղուն, արգասաբեր, բեղմնավոր։

Առաջադրանքներ

Տրված բառերի առջևից ավելացրու հատկանիշ արտահայտող երկու բառ։

առավոտ- մարախլապատ, պայծառ

աղբյուր- սառնորակ, աղմկոտ

երկինք- լուսավոր, ամպամած

օրիորդ- գեղեցիկ, համեստ

անտառ- սաղարթախիտ, մեծ

փողոց- աղտոտված, մեծ

քաղաք- մարդաշատ, ցեղեցիկ

զեփյուռ- գարնանային, քնքուշ

կածան- բանուկ, լայն

վերաբերմունք- լավ, հաճելի

Գրել տրված բառերին երկուական հոմանիշ։

արգավանդ- առատաբեր, հուռթի, բերքառատ

գեղանի- գեղեցիկ, չքնաղ, բարեգեղ, սքանչելի

համարձակ- խիզախ, աներկյուղ

զեփյուռ- քամի, հովիկ, սյուք, հով

խառխուլ- քանդված, կիսաքանդ

հափշտակել- գողանալ, թալանել

տանջանք- տառապանք, չարչարանք

Առաջադրանքներ

1․Կազմիր նախադասություններ հետևյալ զույգերով․

քաղաքական — քաղաքային

ցեղական — ցեղային

տնական — տնային

Ես վերջացրի տնային աշխատանքս և խմեցի մայրիկիս պատրաստած տնական կոմպոտը։

2․Կազմիր անձնանուններ հասարակ գոյականներից։

Սեր, Նվեր, Վարդ, Շողեր, Պարգև, Արևիկ, Նշան, Արեգ, Գոհար, Արշալույս

3․Գրիր 10 դարձվածք, որոնց մեջ կենդանու անուն կա և բացատրիր իմաստները։

Կոկորդիլոսի արցունքներ թափել- կեղծ արցունքներ

ազատ թռչուն- անկաշկանդ գործող՝ ոչնչով չկաշկանդված մարդ

արջի քուն- երկար, խորը քուն

իր էշը քշել- համառել

ագռավի ճանկեր- անճոռնի ձեռագիր, խզբզանք

Առաջադրանքներ

1Հետևյալ բաղադրյալ բառերի միջև գծիկ դնել, որտեղ որ անհրաժեշտ է 

Ձեռքից ձեռք, անթիվ- անհամար, տիեզերագնաց- օդաչու, փողոցից փողոց, հինգ- վեց, տասից տասնհինգ, փունջ- փունջ, մուգ կարմիր, բաց կանաչ, տխուր- տրտում։ 

2 Գրել մեկ բառով 

Արյուն-քրտինք թափել- չարչարվել,

փշուր-փշուր անել- կոտրել,

գալար-մալար գալ- գալարվել,

երդում-պատառ ուտել- երդվել,

խաղք-խայտառակ դառնալ- խայտառակվել, 

պատառ-պատառ անել- բզկտել,

զինաթափ անել- զինաթափել,

թիկն տալ- հենվել,

կուչ գալ- վախենալ։ 

10.Փակագծում տրված  բառերից ընտրի՛ր ճիշտը: 

Առաջադրված հարցը դժգոհությունների (տեղի տվեց, տեղիք տվեց)։ 

Աբովյան (փողոցի վրա, փողոցում) մի նոր սրճարան է բացվել։ 

Գեղեցիկը (հասկացություն, հացկացողություն) է գեղագիտության մեջ։ 

Գյուղում պարբերաբար կրկնվող հողի (սողանքները, սահանքները)  մեծ խնդիրներ էին առաջացնում բնակչության շրջանում։ 

4Նշել թվերի ճիշտ հերթականությունը, որը համապատասխանում է նախադասությունների տրամաբանական հաջորդականությանը։ 

1․ Նրանք կամենում են հափշտակել Շահանդուխտին: 

2․ Այդ դեպքից հետո ժայռը կոչվում է Շահանդուխտի քերծ: 

3․ Թշնամիներին գերի չընկնելու համար աղջիկը ձիով թռչում է բարձր ժայռի գագաթից ու   անվնաս իջնում Որոտան գետի ափին։ 

4․Շահանդուխտ անունով մի աղջիկ հարս գնալիս ենթարկվում է անօրենների հարձակմանը: 

4, 1, 3, 2:

Առաջադրանքներ


1․Հետևյալ բառակապակցությունները գրիր մեկ բառով․

Արու ոչխար- խոյ,

արու այծ- նոխազ,

կառավարության ղեկավար- կառավարիչ,

էգ ձի-զամբիկ,

կնոջ մայրը- զոքանչ,

ամուսնու մայրը- սկեսուր,

թոռան զավակը- ծոռ,

ոսկեղեն պատրաստող- ոսկերիչ։

2․Շարունակիր նախադասությունները․

Ուրախությունը կրկնակի է դառնում, երբ լավ ժամանակ ես անցկացնում ընկերներիտ հետ։

Զորքը ճամփորդների աչքերի առաջ նահանջում է, և անձրևը սկսում է գալ։

Ա՜խ, որքա՜ն լավ կլիներ, եթե բոլորի երազանքները կատարվեին։

Քայլում եմ փողոցով, մինչդեռ երեխաները խաղում են դրսում։

Քանի որ կենսուրախ ու կատակասեր մարդ էր, նա ապրեց շատ երկար։

3․Լրացրու շրջասությունները․

Վալսերի արքա – Յոհան Շտրաուս

Սկյուտարի սոխակ – Պետրոս Դուրյան

Տրոյական պատերազմի երգիչ – Հոմերոս

Գույների կախարդ —Մարտիրոս Սարյան

Հիվանդ հանճարեղ պատանի — Միսաք Մեծարենց

Սպիտակ տան տեր — Ամերիկայի նախագահ

Առաջադրանքներ

1.Տեղադրի′ր բաց թողնված տառերը.

Վայրէջք, ակնթարթ, ճգնավոր,  անօրեն,  արդուզարդ,  անէական,  կտրիճ,  սրբություն,  օրեցօր,  պախուրց,  ուղտապան, ուխտավոր:

2.Գտի′ր հականիշները.

Բուրավետ- գարշահոտ,

պինդ- փխրուն,

զառամյալ- դեռատի,

համր- խոսուն,

վախկոտ- խիզախ,

խրթին- հեշտ:

3.Բառակապակցությունները դարձրու′ բարդ բառեր.

Սյուներով զարդարված- սյունազարդ,

 բարձր դիրք ունեցող- բարձրադիր,

 քարից կերտված- քարակերտ,

 ապակիներով պատված- ապակեպատ,

 ուղիղ ընթացող-ուղղընթաց,

 աշխարհով մեկ սփռված- աշխարհասփյուռ:

4.Կազմի′ր 2-ական ածանցավոր բառ տրված կառուցվածքով:

նախածանց — արմատ — վերջածանց

անէական, տգետություն

արմատ — վերջածանց

աշխատանք, շինարար

նախածանց — արմատ

դժբախտ, առհավետ

Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց (Եղիշե Աբգարի Սողոմոնյանմարտի 13 (25)1897 կամ մարտի 131897ԿարսԿարսի մարզՌուսական կայսրություն – նոյեմբերի 271937ԵրևանՀայկական ԽՍՀԽՍՀՄ), հայբանաստեղծ, գրող և թարգմանիչ, հրատարակիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։ Եղիշե Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի արդյունքում, անչարը ծառատեսակ է, որ աճում է անապատում, և որի արմատները թույն են արտադրում։ 1921 թվականից «Չարենց» գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ «Չարենց» անվան ընտրությանը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն. «Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։ Չարենցը ծնվել է 1897 թվականին, Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի /Թելլի/ Միրզայանը, Կարս էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսի տունը այժմ կիսավեր վիճակում է։ Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 19081912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալով պատճառով։ 1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում լույս է տեսել նրա «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող առաջին բանաստեղծությունը։ 1914 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան». նա արդեն հանդես էր գալիս «Չարենց» գրական ազգանվամբ։ 1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Վան։

1915 թվականին Հայկական կամավորական 6-րդ ջոկատը, թուրքերի դեմ կռվող ռուսական բանակին միանալու համար, անցնում էր Վանա լճից հյուսիս-արևելք գտնվող Թափարիզ լեռան վրայով։ Լեռան կատարին՝ ձյուների մեջ, սառած-ընկած էին ծերերի, կանանց, երեխաների դիակներ… Տարերայնորեն գումարված միտինգում ելույթ ունեցավ նաև վտիտ մարմնով կարսեցի մի կամավորական։ Զինվորական համազգեստը մեծ էր նրա վրա, բայց խոշոր, սև աչքերում այնպիսի կրակներ էին վառվում, որ ոչ ոք չէր նկատում հագուստի անհամապատասխանությունը։ Այդ զինվոր-հռետորը ապագա մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցն էր (Սողոմոնյան)։ Տեսածի, ապրածի ու զգացածի յուրահատուկ արտահայտությունը հետագայում դարձավ բանաստեղծի «Դանթեական առասպել» պոեմը, որը 1914-1918 թվականների համաշխարհային պատերազմի առաջին և ամենացնցող արձագանքն է հայ գրականության մեջ։ Այս պոեմը առաջին գրավոր հիշատակություններից է Հայոց եղեռնի մասին[8]։

Գիտելիքների պակասը նա լրացրել է կյանքի համալսարաններում և ընթերցանությամբ։ Հայրենիքին պիտանի լինելու մղումով 1919 թվականի աշնանը նա ուսուցչություն է անում Կարսի մարզի Բաշքյադիկլար գյուղի դպրոցում։

Չարենցի անունը նրան արժանի բարձր գնահատականով ներկայացնելու պատիվը վիճակված էր խոշորագույն քննադատ, Հանրային կրթության և արվեստների նախարար Նիկոլ Աղբալյանին, որն էլ հայ գրական ընկերության անդրանիկ նիստերից մեկը 1919 թվականի հոկտեմբերի 18-ին նվիրեց Չարենցի ստեղծագործությանը։ Բանաստեղծը թեև ներկա չէր երեկոյին, բայց տեղեկացավ գրական այդ իրադարձության մասին։ 1920 թվականի հունվար-մայիս ամիսներին Աղբալյանին ներկայացած բանաստեղծն աշխատանքի է նշանակվել Աղբալյանի ղեկավարած նախարարությունում, որպես հատուկ հանձնարարությունների կոմիսար։ 19201921 թվականներին Չարենցին վերստին տեսնում ենք ուսուցչի պաշտոնում։ Այս բարդ ու հարափոփոխ ժամանակների ծնունդն են նրա «Նաիրի երկրից», «Դեպի ապագան», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի» ռադիոպոեմները՝ գրված 1920 թվականին։

Աշխարհաճանաչողությունն ընդարձակելու նպատակով, շնորհիվ գրականագետ Հարություն Սուրխաթյանի1924 թվականի նոյեմբերի 20-ին Բաթումից Չարենցը մեկնում է արտասահմանյան շրջագայության։ Լինում է ՏրապիզոնումԿ.ՊոլսումԱթենքումՀռոմումՎենետիկումՓարիզում, Բեռլինում։ 1925 թվականի հուլիսի 31-ին վերադառնալով Երևան՝ նա ստանձնում է նոր կազմավորված «Հոկտեմբեր» գրական միության ղեկավարությունը՝ այն վերանվանելով «Նոյեմբեր»։ Բռնկուն և ազատ տարերքի ստեղծագործող էր Չարենցը։ Այդ տարերքը երկնում էր հանճարեղ գործեր։ Հոգեկան այդ լարված կացության մեջ սիրային մի արկած Չարենցի համար ունենում է տխուր վերջաբան։ 1926 թվականի սեպտեմբերի 5-ին նա ձերբակալվում և հայտնվում է Երևանի ուղղիչ տանը։ Աբովյան փողոցում հոգեկան անհավասարակշիռ կացության մեջ Չարենցը ատրճանակով կրակում և վիրավորում է Մարիաննա Այվազյան անունով մի գեղեցկուհու, որի հանդեպ նախապես ունեցել էր բուռն զգացմունքներ։ Բարեբախտաբար, Չարենցը վրիպում է և սոսկ թեթև քերծվածք պատճառում այդ աղջկան, որը կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի քույրն էր։ Այդ արկածից որպես հիշատակ մնում է «Երևանի ուղղիչ տնից» հուշ-ակնարկը։ 1927 թվականին մահանում է Չարենցի կինը։ Արփիկի մահը Չարենցը շատ ծանր է տարել։ Մահվան հաջորդ օրն իսկ այրել է հանգուցյալ կնոջ բոլոր զգեստները, որոնք սիրով ու գուրգուրանքով բերել էր արտասահմանից։ Այրել է, որպեսզի ուրիշի ձեռքը չընկնեն, և դրանով իսկ չնսեմանա սիրելիի հիշատակը։ Իսկ որպես թանկարժեք մասունք՝ իր խնդրանքով քանդակագործ Արա Սարգսյանը հանել է Արփիկի գիպսե դիմակը և ձեռքի կրկնօրինակը։ Դրանք պահվում են բանաստեղծի տուն-թանգարանում։ Այդ օրերին էլ Չարենցը նախաբազկին է դաջել Արփիկի մահվան տարեթիվն ու նրա անունը։ Արփիկի մահից հետո՝ մինչև հարազատների մոտ՝ Մայկոպ մեկնելը, Չարենցը մեկուսացել է շրջապատից, օրեր շարունակ փակվել իր սենյակում և գրել «De profundis» վերնագրով պոեմ, որ հոգեհանգստի աղոթքի տրամադրություններ է ունեցել։

1932 թվականին լրանում է Չարենցի գրական գործունեության 20 տարին։ Գրողների միությունը որոշում է նշել այդ հոբելյանը, ինչն այդպես էլ չի նշվում։ 1935 թվականից սկսած՝ Չարենցի դեմ ուղղված հալածանքներն ավելի են խորանում։ Նրան հեռացնում են հրատարակչությունից և գրողների միությունից։ 1936 թվականի սեպտեմբերի 24-ից Չարենցը ենթարկվում է տնային կալանքի, նույնը վերջնականապես պարտադրվում է նոյեմբերի 9-ին։ Հայտնի է նաև, որ այդ օրերին գրազի համար մի գիշերում Չարենցը գրել և հաջորդ օրը պատռել է վեց տասնյակից ավելի քառյակ։ 1936 թվականից ավելի ուժգնացած հալածանքների օրերին Չարենցը մեկուսացած կյանք է վարում։ Նա սպասումների մեջ էր։

1936 թվականի հունիսի 20-ին Անդրերկրկոմի ղեկավարության հետ Խանջյանը սկսում է բանակցություններ վարել, որպեսզի Չարենցին թույլատրեն մեկնել արտասահման՝ բուժման նպատակով։ Սակայն Խանջյանի դավադիր սպանությունը ձախողում է Չարենցի մեկնումը։ 1937 թվականի նոյեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 7։00-ին, Կենտրոնական բանտի հիվանդանոցում, օրեր շարունակ տևած անգիտակից վիճակից հետո, բոլորից լքված ու անօգնական՝ իր մահկանացուն է կնքում Եղիշե Չարենցը՝ ժամանակի մեծագույն բանաստեղծը։ Մարտի 13-ին լրացել էր նրա 40 տարին։ Տարիներ շարունակ տևած այս դաժան ողբերգության գլխավոր դեմքը արյունաքամ և ուժասպառ հեռացավ աշխարհից։ Նույն օրը՝ նոյեմբերի 28-ին, կատարեցին դիահերձում։ Արձանագրության մեջ ասված է. «Քննության է դրված տղամարդու դիակ, միջինից ցածր հասակով, խիստ նիհարած։ Ձախ նախաբազկի արտաքին մակերեսին եղել է դաջված. «1927 թվականի հունվար, Ա.Չ»։ Անջինջ գրերով բանաստեղծը մարմնի վրա արձանագրել է իր մեծ սիրո՝ Արփենիկ Չարենցի մահվան թվականը։

Չարենցը տառապել է խորացած մորֆինիզմով, որից և հյուծվել է օրգանիզմը, իսկ վերջին օրերին մորֆիի բացակայությունը հասցրել է աղեստամոքսային ուղու քայքայման։ Գլուխ են բարձրացրել նաև նախկին հիվանդությունները՝ շարունակական պլևրիտը, լյարդի էխինակոկը, երիկամի բորբոքումը։ Այդ ամենը հասցրել է թոքերի կատառային բորբոքման, որից էլ վրա է հասել մահը։ Նրա վիճակը ծանրացել էր նոյեմբերի 17-ից, այդ պատճառով տեղափոխվել էր բանտի հիվանդանոց, ուր և վախճանվել է նոյեմբերի 27-ին։ Գերեզմանի տեղը անհայտ է։ Նա, որ վաղուց արդեն լեգենդ էր դարձել իր ժողովրդի համար, շարունակեց այդպես էլ ապրել մինչև իր նոր հարությունը ու նաև դրանից հետո։ Մարգարեանալով մի քանի ամիս առաջ՝ 1936 թվականի դեկտեմբերի 15-ին, նա գրել էր.

Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրած։

19201921 թվականներին Եղիշե Չարենցն ապրում էր իր կյանքի ամենաբուռն օրերը։ Այդ աննախադեպ եռուզեռը նրան պարտադրել էր ոչ միայն ազգային, քաղաքական և հանրային կյանքը, այլև անձնական ճակատագիրը։

Ես արդեն անցել եմ ճանապարհը
Երկրային բոլո՜ր հույզերի…

Արտաքուստ բարեկիրթ, անգամ սառը, բայց ներքուստ վարար ու կրքոտ սեր է նա տածել բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանյանի հանդեպ, որը նրանից մեծ էր տասը տարով։ Ա. Տիգրանյանին ձոնած գալանտ երգերը՝ «Էմալե պրոֆիլը Ձեր» խորագրով, տպագրվել են մամուլում 1921 թվականին և երկերի ժողովածուի առաջին հատորում՝ 1922 թվականին։ Չարենցի սերն ամենևին անպատասխան չի եղել։ Այդ մասին են վկայում 1964 թվականին տպագրված բանաստեղծությունների ձեռագիր թերթիկները, որոնք նախկինում պահվել են Ա. Տիգրանյանի մոտ։ Այդ թերթիկների հակառակ երեսին ոչ Չարենցի ձեռքով գրված է երկու բանաստեղծություն։ Ամենայն հավանականությամբ դրանց հեղինակը Արմենուհի Տիգրանյանն է։

Հայտնի է Չարենցի սերը բանաստեղծուհի Լեյլիի (Փառանձեմ Սահակյան Տեր-Մկրտչյան) հանդեպ, որը նրանից մեծ էր տասներեք տարով։ Նրան ևս Չարենցը նվիրեց բանաստեղծությունների առանձին մի շարք՝ «Փողոցային պչրուհուն», որը ևս տպագրվեց երկերի ժողովածուի առաջին հատորում 1922 թվականին։ Ի դեպ, այդ շարքը Չարենցը գրել է Լեյլիի ալբոմում, որը սկսվում է Արմենուհի Տիգրանյանի ձեռքով գրված «Նորը լավ է, քան թե հինը…» եռատուն բանաստեղծությամբ՝ թվագրված 1919, ապրիլի 13, Թիֆլիս։ Սա նշանակում է, որ Արմենուհին և Լեյլին մտերիմներ են եղել, որոնց ընդհանուր մտերմությունը վայելել է և Չարենցը։ Նշենք նաև, որ Արմենուհին կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի քույրն է։

Աստղիկ Ղոնդախչյանը եղել է Չարենցի առաջին սերը, ում էլ նվիրել է «Երեք երգ տխրադալուկ աղջկան»]ժողովածուն։ Աստղիկը եղել է երաժիշտ և սովորել է Կարսի, Թիֆլիսի երաժշտանոցներում։ Չարենցը շատ մտերիմ էր նաև Աստղիկի հորեղբոր տղաների հետ։

Կարինե Քոթանճյանի հետ մտերմությունը եղել է ոչ միայն անձնական, այլ նաև ստեղծագործական։ Նրան է նվիրել «Ծիածան» շարքը։ 1917 թվականի մարտին Չարենցը հեռանում է Մոսկվայից՝ կայարանում կարդալով Կարինեի համար գիշերը գրված բանաստեղծությունը՝ «Հեռացումի խոսքեր»։

Լյուսի Թառայանի նկատմամբ Չարենցը նույնպես անտարբեր չի եղել։ Նա եղել է դերասանուհի, ապրել է Բաքվում։ Չարենցը և Լյուսի Թառայանը հանդիպել են 1918 թվականին՝ շատ կարճ ժամանակ։ Չարենցն իր «Չարենցնամե» պոեմում գրել է. «Ես երբեք չեմ մոռանա, Թառայա՛ն»։ Նրա «Բրոնզե քույր իմ, բրոնզե հարս» բանաստեղծությունը նույնպես նվիրված էր Լյուսիին։ 1930-ական թվականներին՝ կնոջ մահից հետո, Չարենցը մտադրվում է ամուսնանալ։ Թեկնածուների մեջ էր նաև այն տարիների Երևանի գեղեցկատես կանանցից մեկը՝ Արաքսյա Մանուկյանը, որով հետագայում գերվել է նաև Ավետիք Իսահակյանը։ Այդ կինը 1930 թվականի սկզբին կորցրել էր ամուսնուն՝ Ստեփան Մանուկյանին, որի աճյունը հիմա հանգչում է Կոմիտասի անվան պանթեոնում՝ Հովհաննես Հովհաննիսյանի կողքին։ 1931 թվականի սեպտեմբերի 29-ին Չարենցը պաշտոնապես գրանցում է ամուսնությունը Իզաբելլա Կոդաբաշյանի հետ։ Իզաբելլան Չարենցին պարգևում է երկու դուստր՝ Արփենիկը և Անահիտը։ 1932 թվականին ծնվում է Արփենիկը, 1935 թվականին՝ Անահիտը։ Արփենիկին ասել է Բոժիկ՝ փոքրիկ աստվածուհի, իսկ Անահիտին՝ Ադոկ՝ ասորափռյուգիական մեռնող ու հարություն առնող Ադոնիս աստծո անունով։

Հայրենիքում (Եղիշե Չարենց)

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն –
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը անգին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

6-10 сентября

Урок первый

Опасные профессии

  • Чтение текста.
  • Работа с новыми словами.
  • Обсуждение.
  • Выполнение заданий к текстам.
  • Подготовка учащимися материалов, презентаций об опасных/необычных/интересных профессиях.

Урок второй 

Упражнения на стр. 15-18 из учебника.

  • Прочитайте рассказ «Воробей«.
  • Выучите новые/незнакомые слова.
  • Выполните задания после текста.
  • Подготовьте пересказ истории.

Урок третий

Грамматика

Прямая и косвенная речь.

Skip to toolbar