Թռչկանի ջրվեժ

Ես այսօր լավ օր անցկացրեցի քոլեջի երեխաների հետ։ Սկզբում մենք հավաքվեցինք քոլեջում, որպիսի մյասին ուղեվորվենք Թռչկանի ջրվեժ։ Ճանապարհին մենք զրուցեցինք, ծանոթացանք և սկսեցինք կամաց-կամաց ճանաչել միմիանց։ Եվ վերջապես մենք հասանք Թռչկանի ջրվեժ։ Ես տեսա մի գեղեցիկ ու հիասքանչ տեսարան, որը շատ մեծ տպավորություն թողեց ինձ վրա։ Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ մեր հայրենիքը շատ գեղեցիկ և տեսարժան վայրեր ունի։ Ես հիացած էի ջրվեժի գեղեցկությամբ։ Ես անվերջ կարող էի լսել ջրվեժի ձայնը։ Ինձ շատ դուր եկավ ջրվեժի բնությունը, ջրվեժի օդը, նրա զովությունը։ Ինձ համար այնտեղ գտնվելը շատ հաճելի էր։ Ինձ համար նաև հաճելի էր այնտեղ գտնվելը իմ քոլեջի երեխաների հետ։ Երեկօյան երբ վերադարձանք ես լի էի դրական զգացմունքներով, որը կուզեի կրկնվեր նորից։

Իմ մասին

Ես Երզնկյան Արմենուհին եմ, 15 տարեկան, ավարտել եմ Դավիթ Հովսեփյանի անվան համար 191 դպրոցը, հետո հանկարծակի իմացամ Մխիթար Սեբաստացի քոլեջի մասին և ընտրեցիմ հագուստի մոդելավորման բաժինը, որովհետև սիրում եմ նկարել։ Ազատ ժամանակ սիրում եմ զբոսնել և երաժշտություն լսել

Skip to toolbar