Կիսամյակային հաշվետվություն

Ես արդեն երրորդ կուրս եմ, և այս տարի անցնում եմ միայն մասնագիտական առարկաների դասեր, այս կիսամյակում ես ավելի վարժ սկսեցի օգտվել կարի մեքենաներից։ Կարել եմ ինձ համար հագուստներ

Կիսաշրջազգեստ- շորտ

Երեկոյան շրջազգեստ

Հին հագուստին նոր շունչ, ջինսյա տաբատից կարել եմ կորսետ

Ցանցից բլուզ

Նաև կարել եմ մանկական հագուստ

Նկարել եմ հագուստի էսքիզներ, կարել ու նկարել եմ էկո պայուսակներ Chrictmas market-ի համար, կատարել ենք տարբեր նախագծեր կրտսեր Սեբաստացիների հետ։ Այս կիսամյակում ես շատ բան սովորեցի իմ մասնագիտության վերաբերյալ։

Ցանցից բլուզ…

Այս անգամ որոշեցի կարել ցանցե կտորից բլուզ։ Կտորը ընտրելուց հետո հանեցի լեկալ, և որոշեցի որ բլուզը լինելու է երկկողմանի, քանի որ կտորի երկու կողմերը տարբեր էին և երկուսն էլ գեղեցիկ։ Լեկալը տեղափոխեցի կտորի վրա, բլանդեցի և կարեցի։

Երեկոյան զգեստ…

Այս անգամ որոշեցի կարել երեկոյան զգեստ: Սկզբում նկարեցի էսքիզը, հետո լեկալ հանեցինք, որոշեցինք թե ինչ կտորից է լինելու: Լեկալը տեղադրեցի կտորի վրա և սկսեինք ձևելը: Շորը կարելու ընթացքում ինձ օգնեցին իմ կուրսընկերուհիները:

Կիսաշրջազգեստ- շորտ

Այս ուսումնական տարվա սկզբում որոշեցի ինձ համար կարել կիսաշրջազգեստ- շորտ: Սկզբում ընտրեցինք հագուստի մոդելը, կատարեցի չափումներ, հանեցի լեկալ, հետո տեղափոխեցի այն կտորի վրա, բլանդեցի, հետո կարեցի: Ընթացքը և արդյունքը կարող եք տեսնել լուսանկարներով:

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

<< Առաջին շրջանի հաշվետվություն >>

<< Երկրորդ շրջանի հաշվետվություն >>

Քաղաքագիտություն և սոցոլոգիայի հիմունքներ առարկայի շրջանում ծանոցանք հարցման մեթոդին ու կազմեցինք հարցում ՝ նորաձևության մասին։

Հասարակագիտություն առարկայի շրջաներում ծանոթացել ենք ՀՀ օրենսդրությանը և իրավունքներին։

Առաջին օգնության դասերից սովորեցինք թե ինչպես պետք է վարվել տարբեր իրավիճակներում որպիսի կարողանանք օգնել տուժածին։

Տարբեր առարկաներից կատարել ենք անհատական նախագծեր և ֆլեշմոբներ։

Մասնագիտական ՝ հագուստի մոդելավորում և նախագծում։

Այս ուսումնական տարում կարի դասերին ծանոթացանք բլուզի հիմքի գծագրին և կատարեցինք տեխնիկական մոդելավորում։ Էսքիզավորման դասերի ընդացքում ուսումնասիրել ենք ազգային հագուստ տարազը տարբեր տարածաշրջաներում և օգտագործելով տարազի դետալները ստեղծել ենք ժամնակակիցը։ Նաև կատարել ենք հայկական թագուհիների հետ կապված աշխատանք։ Ինչպես նաև ստեղծել ենք մի շարք հավաքածուներ՝ <<Իմ զգեստապահարանը>>, <<Գրաֆիկական ոճով մոդելներ>> և այլ ազատ թեմաներ։ Կատարել ենք տարբեր նախագծեր, կարել ենք էկոպայուսակներ և նկարել պայուսակների վրա պարտեզի երեխաների և մեր կրթահամալիր եկած հյուրերի հետ։ Ծանոթանալով ավելի շատ այս մասնագիտությանը հասկանում եմ որ դա բարդ մասնագիտություն է, բայց շատ հավես։

Skip to toolbar