Չիհուահուա – Անձնական նախագիծ

Հասակը` 15-22սմ
Քաշը ` 1-2 կգ
Կյանքի տևողությունը` 10-18 տարի

Чихуа-хуа

Չիհուահուա ցեղատեսակի շան գեղեցկությունը, փոքր չափսերը, բնավորությունը և տարբեր գույներն առանձնացնում են նրան բոլոր ցեղատեսակներից։ Նա մտնում է թոփ 10 «հսկող» շների ցուցակում։  Ամենից շատ սիրում է գտնվել իր տիրոջ կողքին՝ պահանջելով շատ ուշադրություն։

Ծագումը

Ինչպես շատ ցեղատեսակների, այնպես էլ այս փոքրիկի ծագումն անհայտ է, բայց երկու վարկած այնուամենայնիվ կա։

Առաջին վարկածում ասվում է, որ նա առաջացել է կենտրոնական կամ հարավամերիկյան շան ցեղատեսակից, որը հայտնի է Թեչիչի անունով։ Հետաքրքիր է այն փաստը, որ մ․թ․ա 9-րդ դարում տոլտեկների (հնդկացիներ, ովքեր 9-րդ դարում ունեին հսկայական պետություն) կողմից արված փորագրություններում գտնվել են շան պատկերներ, որոնք շատ նման էին չիհուահուայի արտաքին տեսքին՝ նույն մեծ ականջներով և կլոր գլխով։ Հենց այդ շներին անվանում էին թեչիչի, սակայն թե ինչ կապ ուներ այս շունը տոլտեկների հասարակության անդամների հետ, մինչև այսօր անհասկանալի է։

Ենթադրվում է, որ այն ժամանակ, երբ ացտեկները նվաճել են տոլտեկներին, նրանք վերցրել են թեչիչիներին և բերել իրենց մոտ։ Շներից շատերն ապրել են տաճարներում և օգտագործվել են ծիսական արարողություններում։ Ացտեկները հավատում էին, որ այս շներն ունեին  գերբնական ուժեր և ունակություն տեսնելու ապագան, բուժել հիվանդներին և պահպանել մահացածների ոգիները։

Ըստ երկրորդ վարկածի՝ այս փոքր շները ծագել են Չինաստանում, հետո իսպանացի առևտրականները նրանց տեղափոխել են Մեքսիկա, այնտեղ էլ բուծել տեղի շների հետ։ Այս վարկածի համաձայն՝ 1850-ականներին Մեքսիկայում ծագել է չիհուահուայի ցեղատեսակը, հետո տարածվել Ամերիկայում և հայտնի դարձել ամբողջ աշխարհում։ Այսօր այս ցեղատեսակը համաշխարհային 155 ցեղատեսակի ցանկում թվով 11-րդն է։

Առանձնահատկությունները

Все о Чихуа Хуа: уход, кормление

Չիհուահուան աշխարհին հայտնի է իր փոքր չափսերով, բայց միևնույն ժամանակ «ուժեղ» բնավորությամբ, ինչով հմայում է բոլորին։ Ուրախ, զվարթ և միշտ զբաղված փոքրիկի միակ սիրելի պարտականությունն իր տիրոջ կողքին լինելն է։ Տանը և դրսում նա հետևում է նրան ամենուր, նույնիսկ գնումների գնալիս։ Չիհուահուայի փոքր չափսերը թույլ են տալիս նրան ամեն տեղ տանել։

Մեծ ականջներով այս հրաշքները խելացի են և շատ ընդունակ, իսկ վարժեցման ընթացքում սովորում են արագ և մեծ ոգևորությամբ։ Սակայն վարժեցումը պետք է լինի միայն դրական կերպով, պարգևատրումներով, հակառակ դեպքում նրանք չեն արձագանքի ձեզ, նույնիսկ կարող են չենթարվել։ Շատ կարևոր է չիհուահուա պահելիս հաշվի առնել նրա փոքր չափսերը։ Նրանք կարող են փախչել բակից՝ անցնելով փոքր անցքերի միջով և մտնել այնպիսի վայրեր, որտեղով հնարավոր չէ անցնել։

Այս ցեղատեսակները խորհուրդ չեն տրվում այն ընտանիքներին, ովքեր ունեն 8 տարեկանից ցածր երեխաներ։ Վերջիններս հեշտորեն կարող են վնասել այս շներին։ Սակայն կարևոր է հիշել, որ ճիշտ  վարժեցման և ընտելացման դեպքում նրանք կարող են լավ հարաբերությունների մեջ լինել երեխաների, մեծահասակների և այլ կենդանիների հետ։ 

Чихуа-Хуа щенки | Moscow

Չիհուահուաները կասկածամիտ են անծանոթների նկատմամբ, ինչի շնորհիվ էլ լավագույն կերպով կարող են հսկել տունը։ Սակայն անհրաժեշտ է սովորեցնել նրան դիմավորել մարդկանց ավելի սիրալիր վերաբերմունքով։

Մի բան, որ չպետք է մոռանաք, դա այն է, որ ձեր համարձակը մոռանում է իր չափսերի մասին և հեշտությամբ կարող է հարձակվել իրենից չափսերով մեծ շան վրա։ Այն մարդիկ, ովքեր ապրում են այս պստոների հետ, այնպես են նրան նվիրվում, որ հրաժարվում են ցանկացած այլ ցեղատեսակից։ Վերջիններիս մյուս առավելությունն այն է, որ նրանք համարվում են երկարակյաց շներ և ապրում են  համարյա 18 տարի։ Նրանց անհրաժեշտ է օրական 20-30 րոպե վարժություններ և զբոսանք։ Չեն սիրում ցուրտ եղանակը և խոնավ վայրերը, ուստի ձմռանը անհրաժեշտ է տաք հագուստ։

ԱՂԲՅՈՒՐԸ ՝ https://hafo.am/breeds/chihuahua

Ինչպես գրագետ պատրաստել Սահիկաշար

ՀԱԳՈՒՍՏԻ 6 ՈՃԵՐ

Յուրաքանչյուրիս կյանքում միառժամանակ պետք է լինեն փոփոխություններ: Դա նաև վերաբերվում է հագուստին: Այժմ կխոսեմ հագուստի ոճերից 6 մասին։

1. Դասական ոճ

Այս ոճը միանգամից հայտնվել է մի քանի հայտնի ապրանքանիշերի հավաքածուներում: Այս ոճը կընդունեն միանշանակ աշխատող կանայք, իսկ երիտասարդները իհարկե կանտեսեն այս ոճը, սակայն յուրաքանչյուրիս պահարանում պետք է դասական ոճի հագուստ լինի անկախ մեր ճաշակից և միտումներից: Եվ հետո, ո՞վ ասաց, որ դասական ոճը միայն սեւ-սպիտակ, ձանձրալի համադրությունն է: Ժամանակակից նորաձեւությունը ձեզ թույլ է տալիս խախտել որոշ կանոններ:

2. Boho ոճ

Այս ոճը բնորոշ է տարբերվել ցանկացող, կրեատիվ անձանց: Այս ոճի հագուստով կարող եք արտահայտել ձեր հարուստ և գունեղ ներաշխարհը: Բոհոին բնորոշ են երկար վառ գույները, նախշավոր և ծաղկային դետալները, ծոփքերը, էթնիկ նախշերը, ոչ սիմետրիկ կտրվածքները։

3. Ռետրո ոճ

«Ռետրո» բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է վերադարձ հետ: Հետևաբար, հին թվականներին բնորոշ հագուստը կոչվում է ռետրո: Ռետրո ոճ ստանալու համար նախ պետք է ընտրել որոշակի ժամանակահատված, որը պետք է լինի 20-րդ դարի 60-ական թվականներից հետո, այլապես դա կլինի վինտաժ: Ռետրո ոճի համար կարևոր նախապայման են աքսեսուարները:

4. Վինտաժ ոճ

1920-ականներից առաջ ստեղծված հագուստը համարվում է անտիկ իսկ 1920-ականներից հետո և մինչև 20 տարի առաջ այսօրը ստեղծված հագուստը համարվում է վինտաժային։ Սովորաբար ռետրո կամ վինտաժ ոճի հագուստ է համարվում նախորդ դարաշրջանի ոճով նախագծված հագուստը:

5. Գրանժ

Գրանժ ոճը (անգլ. grunge – տհաճ, զզվելի) ի հայտ է եկել 20-րդ դարի վերջին: Այս ոճին բնորոշ են պատվռած ջինսերը, ծակոտկիներով պիջակները ու բլուզները, արձակված կոճակները, գունավոր և լայն շապիկները:

6. Պիժամային ոճ

Պիժամային ոճը ոճաբանները ննջասենյակից փողոց են բերել:

Շնորհակալություն ուշադրության համար

Exercise

Do now exercise

Read the sentences and write down answers

  1. Tell me about yourself in 1 sentence.
  2. Which city will you visit first if you get a multi visa.
  3. If there suddenly was no internet, how would the world change?
  4. What will you do if you learn perfect English?
  5. If you could have studied anything you want, what would that have been?

Մասնագիտական հաշվետվություն

Ես Արմենուհի Երզնկյանն եմ, երկու տարի է ինչ սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում, «հագուստի մոդելավորում և նախագծում» բաժնում։ Այս ուսումնական տարում սկսեցինք ավելի խորացված ուսումնասիրել մեր մասնագիտական ոլորտը։ Ընկեր Կարինեի և ընկեր Մերիի հետ միասին կատարել ենք մի քանի նախագծեր պարտեզի փոքրիկների հետ, օրինակ՝ շապիկների ներկում 5 տարեկաների հետ, պարկեր չրերի համար, էքկո պայուսակների ձևում և ներկում, շարֆերի ներկում։ Այս նախագծերի արդյունքում մենք կարողացանք փոքրիկների հետ համատեղ կատարել աշխատանք և մի փոքր ուսուցանել նրանց։ Կարի դասընթացների ընթացքում ուսումնասիրել և կարել ենք կիսաշրջազգեստների բոլոր տեսակները։ Էսքիզներից ուսումնասիրել և իրականացրել եմ 3 հավաքածու, երկուսը բուսական թեմայով, մեկը Հովհաննես Այվազովսկու կտավները օգտագործել եմ զգեստների մեջ։ Այս մասնագիտությունը մի փոքր բարդ է, բայց շատ հետաքրքիր։

Պահանջագիր

Տիկին՝____________

Էլեն Եսայանս և Արմենուհի Երզնկյանը անց ենք կացնելու սեմինար պարապմունք՝ 5-8 տարեկան երեխաների հետ, որի համար մեզ անհրաժեշտ է․

Բիազից կտոր՝ 8 մետր
Մատիտ՝ 20 հատ
Դեկոլա ակրիլ ներկեր, կտորի համար նախատեսված՝ 3 տուփ
Վրձին՝ 30 հատ (տարբեր հաստության)
Մեկանգամյա օգտագործման բաժակ՝ 20 հատ

Խնդրում ենք պահեստից դուրս գրել մեզ անհրաժեշտ իրերը։

Ստորագրություն՝ _____

Ամսաթիվ՝ 07.12.2022թ․

Ինչ է մոտիվացիան

«Մոտիվացիա» տերմինը նկարագրում է, թե ինչու է մարդը ինչ-որ բան անում: Դա մարդկային գործողությունների շարժիչ ուժն է: Մոտիվացիան այն գործընթացն է, որը նախաձեռնում, առաջնորդում և պահպանում է նպատակաուղղված վարքագիծը:

Օրինակ, մոտիվացիան այն է, ինչ օգնում է ձեզ կորցնել ավելորդ քաշը կամ դրդում է ձեզ ստանալ այդ առաջխաղացումը աշխատավայրում: Մի խոսքով, մոտիվացիան ստիպում է ձեզ գործել այնպես, որ ձեզ մոտենա ձեր նպատակներին: Մոտիվացիան ներառում է կենսաբանական, հուզական, սոցիալական և ճանաչողական ուժերը, որոնք ակտիվացնում են մարդու վարքը:

Մոտիվացիան ներառում է նաև գործոններ, որոնք ուղղորդում և պահպանում են նպատակաուղղված գործողությունները: Թեև նման դրդապատճառները հազվադեպ են ուղղակիորեն դիտարկելի։ Արդյունքում, մենք հաճախ պետք է եզրակացնենք, թե ինչու են մարդիկ անում այն, ինչ անում են՝ հիմնվելով դիտարկելի վարքագծի վրա:

Իմացեք մոտիվացիայի տեսակները, որոնք գոյություն ունեն և ինչպես ենք դրանք օգտագործում մեր առօրյա կյանքում: Եվ եթե թվում է, թե կորցրել եք ձեր մոտիվացիան, մի անհանգստացեք: Մենք նաև կիսում ենք մի քանի ուղիներ՝ զարգացնելու կամ բարելավելու ձեր ինքնամոտիվիացիայի մակարդակը:

Մոտիվացիայի տեսակները
Մոտիվացիայի երկու հիմնական տեսակները հաճախ նկարագրվում են որպես արտաքին կամ ներքին:

Արտաքին մոտիվացիան առաջանում է անհատի դրսից և հաճախ ներառում է արտաքին պարգևներ, ինչպիսիք են գավաթները, փողը, սոցիալական ճանաչումը կամ գովասանքը:
Ներքին մոտիվացիան ներքին է և բխում է անհատի ներսից, ինչպես, օրինակ, բարդ խաչբառ անելը զուտ խնդրի լուծման համար բավարարվածության համար:

Skip to toolbar