Արտաշեսյաններ

Սելեւկյան պետության կարճատև գերիշխանության տարիներին Անտիոքոս III-ը, Հայաստանը ջլատելու եւ իր տիրապետությունն այստեղ ամրապնդելու նպատակով, մի շարք սահմանային «աշխարհներ» ու գավառներ կտրեց Մեծ Հայքից եւ բռնակցեց շրջակա այլ երկրների:

Արտաշես Ա - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Ք.ա. 190 թ. Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Անտիոքոս III-ը ծանր պարտություն կրեց հռոմեացիներից: Օգտվելով սելեւկյան պետության թուլացումից` Ք.ա. 189 թ. Մեծ Հայքում անկախ թագավոր հռչակվեց Արտաշես Ա-ն, Փոքր Հայքում` Միհրդատը, Ծոփքում` Զարեհը, Կոմմագենեում` Պտղոմեոսը:

Այսպիսով` հայկական թագավորությունները կործանումից մեկ տասնամյակ անց վերականգնեցին պետական անկախությունը:

Արտաշես Ա-ն (Ք.ա. 189-160 թթ.) մեր ժողովրդի պատմության նշանավոր թագավորներից մեկն է եղել:

Արտաշես Ա-ն իրագործում է բազմաթիվ բարենորոգումներ, որոնք նպաստում են երկրի աննախընթաց վերելքին:

Արտաշեսն իրեն ներկայացնում էր որպես Երվանդական արքայատոհմի սերունդ: Սակայն իրականում նա հիմնադրում է նոր թագավորական հարստություն, որն իր անունով կոչում ենք Արտաշեսյան:

Այս դինաստիան Մեծ Հայքում իշխեց մոտ երկու դար (Ք.ա. 189-1 թթ.) եւ այդ շրջանում մեր երկիրը դարձավ տարածաշրջանի ամենահզոր թագավորություններից մեկը:

Արտաշես Ա-ի առաջնահերթ խնդիրներից էր վերամիավորել Մեծ Հայքից բռնի առանձնացված հողերը: Իր միավորիչ գործունեությունը հաջողությամբ իրականացնելու համար Արտաշեսին անհրաժեշտ էր հզոր բանակ:

Նա բանակը բաժանեց չորս սահմանապահ զորաթեւերի` զորավարությունների:

Դրանցից յուրաքանչյուրը խնդիր ուներ օտար հարձակման դեպքում պաշտպանել սահմանի իր մասը` մինչեւ արքայական բանակի հասնելը, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում իրականացնել հարձակողական արշավանքները:

Այդ զորավարությունների հիմքի վրա հետագայում ստեղծվեցին բդեշխությունները:

Հզոր բանակի միջոցով Արտաշեսը միավորեց հայկական տարածքների մեծ մասը: Արեւելքում նա հասավ մինչեւ Կասպից ծովը եւ վերադարձրեց Փայտակարանն ու Պարսպատունիքը, հյուսիսում վրացիներից հետ վերցրեց Կղարջքը եւ Գուգարքը, արեւմուտքում Փոքր Հայքից վերցրեց Դերջանը, Կարինը, Ծոփքի արքա Զարեհի հետ գրավեցին ու բաժանեցին Եկեղիքը, հարավում սելեւկյաններից հետ գրավեց Տմորիքը:

Հույն աշխարհագրագետ Ստրաբոնի վկայությամբ` այդ բոլոր տարածքների բնակչությունը հայախոս էր:

6. Արտաշեսյան արքայատոհմի հաստատումը: Արտաշես Ա | Արեւմտահայաստանի եւ  Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն

Այսպիսով` Հայաստանի հիմնական մասը ընդգրկվեց Արտաշեսի պետության մեջ: Սակայն նա հաջողության չհասավ Փոքր Հայքը, Ծոփքը եւ Կոմմագենեն վերամիավորելու փորձերում: Չնայած դրան` նա աջակցեց Ծոփքի եւ Փոքր Հայքի տարածքների ընդարձակմանը:

Միավորված ու ընդարձակված պետության կառավարումը հեշտացնելու նպատակով նա Մեծ Հայքը բաժանել է 120 գավառների (ստրատեգիաների), որոնք ղեկավարում էին թագավորի նշանակած ստրատեգոսները:

Հատկապես կարեւոր էր Արտաշեսի իրականացրած հողային բարեփոխումը:

Չնայած երկրում տիրում էր ստրկատիրական հասարակարգ, սակայն ի տարբերություն հունա-հռոմեական «դասական» ստրկատիրության, ուր աշխատավոր դասակարգը հիմնականում կազմված էր ստրուկներից, Հայաստանում աշխատավորների հիմնական մասը ազատ գյուղացիներն էին, որոնք միավորված էին համայնքներում:

Ավագանու ներկայացուցիչները ամեն կերպ ձգտում էին լավագույն տարածքները խլել գյուղական համայնքներից եւ դրանք միացնել իրենց սեփական տնտեսություններին` դաստակերտներին կամ ագարակներին, ուր օգտագործում էին մշակ-ստրուկների աշխատանքը:

Գյուղացի համայնականները սեփական ուժերով չէին կարող ընդդիմանալ խոշոր հողատերերի ոտնձգություններին, իսկ դա կարող էր հանգեցնել գյուղական համայնքների քայքայմանը: Դա վնաս էր պետությանը, քանի որ համայնքներն էին թագավորին տալիս հարկ եւ զորք:

Արտաշեսը իրականացրեց հողաբաժանում եւ համայնքների ու ագարակների միջեւ կանգնեցրեց արամերեն արձանագրությամբ հողաբաժան սահմանաքարերը:

Այս բարեփոխումը կարգավորել է հողի սեփականության խնդիրը` արգելելով ագարակատեր-ավագանուն յուրացնել գյուղացի-համայնականների հողերը:

Պատմահայր Մովսես Խորենացին, խոսելով Արտաշես Ա-ի հողային բարեփոխումների մասին, գրում է. «Արտաշեսի ժամանակ մեր հայոց աշխարհում անմշակ հող չէր մնացել` ոչ լեռնային եւ ոչ դաշտային, այնքան էր շենացել երկրիը»:

Արտաշես Ա-ն հիմնադրում է Արտաշատ մայրաքաղաքը, որը շուտով դառնում է Հին աշխարհի կարեւոր կենտրոններից մեկը: Ըստ հռոմեացի պատմիչ Պլուտարքոսի` քաղաքի տեղն ընտրելու եւ հատակագիծը կազմելու գործում հայոց արքային աջակցել է Հին աշխարհի նշանավոր զորավարներից կարթագենցի Հաննիբալը: Նա Հռոմի երբեմնի ահեղ թշնամին էր, որն իր պարտությունից հետո անցել էր արեւելք եւ ապաստանել Հայաստանում :

Արտաշատ քաղաքը հելլենիստական դարաշրջանին բնորոշ ձեւով կոչվել է երկրի թագավորի` այս դեպքում Արտաշեսի անունով:

Արտաշատի հիմնադրման ժամանակ այնտեղ է տեղափոխվել նախկին մայրաքաղաք Երվանդաշատի բնակչության մի մասը: Հին աշխարհում ընդունված էր նորաստեղծ քաղաքները բնակեցնել ավելի հին քաղաքների բնակչության հաշվին:

Քաղաքը կառուցվել է Արարատյան դաշտում` Արաքս եւ Մեծամոր գետերի միախառնման տեղում` ներկայիս Խոր Վիրապի տարածքում:

Հայ թագավորի սերը [Արտաշես և Սաթենիկ]․ և տենչում էր Սաթենիկը ուրիշին․․․․ -  VNews

Քաղաքի աշխարհագրական դիրքը շատ բարենպաստ էր: Արարատյան դաշտում էին խաչվում արեւելքից արեւմուտք եւ հարավից հյուսիս տանող առեւտրական ճանապարհները: Պատահական չէ, որ այստեղ են կառուցվել Հայաստանի գրեթե բոլոր մայրաքաղաքները` Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Վաղարշապատը, Դվինը, Երևանը:

Նորաստեղծ Արտաշատում թագավորը կառուցեց Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստվածուհու տաճարը: Այնտեղ Անահիտի արձանի կողքին տեղադրվեցին Արտաշեսի նախնիների` Երվանդական եւ Աքեմենյան թագավորների քանդակները: Սրանց ժողվուրդը պետք է պաշտեր որպես աստվածների: Թագավորի նախնիների աստվածացումը բարձրացնում էր նրա իշխանության հեղինակությունը ժողովրդի մոտ:

Արտաշեսը կառուցել է նաև Զարեհավան եւ Զարիշատ քաղաքները:

Նրա օրոք վերականգնվեց նավագնացությունը Հայաստանի լճերի ու գետերի վրա, բարեփոխվեց տոմարը:

Արտաշեսը մեծ հեղինակություն էր վայելում տարածաշրջանում, եւ հարեւան երկրների թագավորները վեճերը լուծելու համար հաճախ դիմում էին հայոց արքայի միջնորդությանը:

Փաստորեն, Հայաստանը կրկին վերականգնել էր նախկին հզորությունը եւ երկրորդական երկրից հետզհետե վերածվում էր առաջատար պետության:

Հին աշխարհի պետություններում ընդունված էր թագավորներին պատվանունների շնորհումը: Արտաշես Ա-ն իր կատարած բարի գործերի համար ստացել էր «Բարեպաշտ» պատվանունը:

Արտաշես Ա-ի բարեփոխումների եւ գործունեության շնորհիվ Մեծ Հայքը բռնեց սրընթաց վերելքի ուղին, որի հետագա արտացոլումը հանդիսացավ նրա թոռ Տիգրան Մեծի օրոք հայկական կայսրության ստեղծումը:

Արտաշեսյանների արքայացանկը

1. Արտաշես Ա (Ք.ա. 189 թ. – մոտ 160 թ.),

2. Արտավազդ Ա (Ք.ա. մոտ 160 թ.– մոտ 115 թ.),

3. Տիրան (Տիգրան Ա, Ք.ա. մոտ 115 թ. – 95 թ.),

4. Տիգրան Բ Մեծ (Ք.ա. 95 – 55 թթ.),

5. Արտավազդ Բ (Ք.ա. 55 – 34 թթ.),

6. Արտաշես Բ (Ք.ա. 30 – 20 թթ.),

7. Տիգրան Գ (Ք.ա. 20 թ. – մոտ 8 թ.),

8. Տիգրան Դ (Ք.ա. մոտ 8 – 5 թթ. և Ք.ա. 2 – 1 թթ.),

9. Արտավազդ Գ (Ք.ա. 5 – 2 թթ.),

10. Տիգրան Դ և Էրատո (Ք.ա. 2 – մ. թ. 1 թ.)

Հավասարություն

Սոցիալական հավասարություն, սոցիալական հասարակարգի հասկացություն, ըստ որի որոշակի հասարակության մեջ գտնվող բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ, ազատություններ և կարգավիճակ։

ԱՄՆ և այլ ուրիշ երկրներում տեղի ունեցան շատ ցույցեր։Եվ մեր՝հայկական հասարակության մեծ մասը չգիտեր կամ չէր հասկանում թե ինչի համար են այդ ցույցերը։

Այդ ամեն ինչը սկսվեց ԱՄՆ-ում երբ մի սպիտակամորթ ոստիկան սպանեց սևամորթի։Այդ իրավիճակը սկսվեց ակտիվ քննարկվել սոցիալական ցանցերում և մարդիկ սկսեցին դուրս գալ ցույցերի ռասսայական հավասարության համար։

Իհարկե Հայաստանում ոչ մի բան էլ չփոխվեց դրանից։Փողոցում սևամորթ մարդ տեսնելուց մարդիկ սկում են տարօրինակ նայել նրան կամ պատմեմ իմ կյանքից մի դրվագ։

Ես քայլում էի Հյուսիսային փողոտայով և դիմացիցս գալիս էին երկու սևամորթ,նրանց բնորոշ մեծ շրթունքներով և մի փոքր տարօրինակ շորերով հագնված՝իմ կողքից երկու մետր հեռավորության վրա իմ հետ նույն ուղղությամբ քայլում էին երկու երիտասարդ՝ ըստ արտաքինի 20-25 տարեկան։ Եվ նրանքբ դեմոստրատիվ իրենց ջուր են հանում պայուսակից և սկսում են խմել և դրա հետ մեկ տեղ ուժեղ ծիծաղում և նայում այդ սևամորթներին։Այդ պահին ես երեվի աշխարհի ամենամեծ ամոթանքն էի զգում։

Սակայն ռասսայական անհավասարությունը դա միակը չէ Հայասատանում։

Կա ՄԵԾ կարծրատիպ աղջիկների տանը մնալու,ամուսնանալու,երեխա ունենալու հետ կապված։Դա շատ տարածված է կովկասյան հասարակության մեջ։Եվ իմ ամենամեծ վախերից մեկը հենց այդպիսի կյանքով ապրելն է։Ես հույս ունեմ որ գոնե ինձնից հետո եկող սերունդը մի փոքր կմեղմացնի այդ կարծրատիպը Հայաստանում։

Կրոնական անհավասարության մասին քիչ դեպքեր գիտեմ Հայաստանում,բայց այն նույնպես լայնորեն տարածված է ամբողջ աշխարհով մեկ։

Ժամանակակից մեթոդներին մի փոքր ըմբռնումով եմ վերաբերվում։ Հայտնի ռուսական “обратная сторона медали” հենց այս դեպքի մասին է։

Մի կողմից շատ լավ է որ փորձում ենք հավասարության հասնել,բայց այդ ամենը արդեն դարձել է պրոպոգանդայի տեսքով,և ըստ ինձ դա արդեն սխալ է։

Եվ Ինչքան էլ մի երկրում պայքարեն այդ հավասարության համար,մյուս երկներում վիճակը կմնա նույնը։

Ըստ ինձ ամբողջովին հավասար աշխարհում էլ հաստատ կլինեն շատ խնդիրներ։

30 րոպե։

Գաբրիել Գարսիա Մարկես․ <>

Գաբրիել Գարսիա Մարկես. «Նամակ մահվանից առաջ»

Եթե Աստված գեթ մի պահ մոռանար, որ ես միայն կտորե խամաճիկ եմ և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, այդժամ ես երևի թե չէի ասի այն ամենն, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի այն ամենն, ինչ ասում եմ: Ես իրերը կգնահատեի ոչ թե ելնելով նրանց գնից, այլ նշանակությունից:

Ես ավելի քիչ կքնեի, ավելի շատ կերազեի` հասկանալով, որ ամեն րոպե, երբ մենք փակում ենք աչքերը, կորցնում ենք լույսի վաթսուն վայրկյան: Ես կքայլեի, քանի դեռ մյուսները կանգնած են, չէի քնի, քանի մյուսները քնած են: Ես կլսեի, երբ մյուսները խոսում են և կվայելեի շոկոլադե պաղպաղակի հիանալի համը:

Եթե Աստված ինձ կյանքի մի պահ էլ պարգևեր, ես ավելի համեստ կհագնվեի, կպառկեի արևի շողերի տակ և նրա ջերմությանը ի ցույց կդնեի ոչ միայն մարմինս, այլև` հոգիս: Տեր Աստված, եթե ես սիրտ ունենայի, ես կգրեի իմ ամբողջ ատելությունը սառույցի վրա և կսպասեի մինչև դուրս գա արևը:

Ես կնկարեի Վան Գոգի երազով Բենեդետտիի պոեմի աստղերի վրա և Սերրատի երգը սերենադի պես կնվիրեի լուսնին: Ես արցունքներով կջրեի վարդերը, որպեսզի զգամ նրանց փշերի ծակոցների ցավը և թերթիկների համբույրը:
Տեր Աստված, եթե ես կյանքի ևս մի պատառիկ ունենայի, ոչ մի օր չէի անցկացնի` առանց ասելու իմ սիրած մարդկանց, որ ես նրանց սիրում եմ:
Ես կհամոզեի ինձ թանկ յուրաքանչյուր մարդուն իմ սիրո մեջ և կապրեի` սիրահարված…սիրուն: Ես կբացատրեի բոլորին, ովքեր մոլորության մեջ մտածում են, թե դադարում են սիրահարվել ծերանալուն զուգընթաց, որ ծերանում են այն ժամանակ, երբ դադարում են սիրահարվել:
Երեխային ես թևեր կնվիրեի, բայց կթողնեի, որ ինքնուրույն սովորի թռչել:
Ծերերին ես կհամոզեի, որ մահը ծերության հետ չի գալիս, այլ մոռացության:
Ես ձեզանից այնքան բան եմ սովորել, մարդիկ, ես հասկացել եմ, որ ամբողջ աշխարհը ուզում է ապրել սարերում, չհասկանալով, որ իրական երջանկությունը սարը բարձրանալու մեջ է:
Ես հասկացել եմ, որ այն պահից, երբ նորածինը իր փոքրիկ բռունցքում սեղմում է հոր մատը, այլևս երբեք այն բաց չի թողնի: Ես հասկացել եմ, որ մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ:
Այնքան բան կա, որ ես դեռ կարող էի ձեզնից սովորել, մարդիկ, սակայն սովորածս ինձ դժվար թե պետք գա, որովհետև երբ ինձ դնեն այդ ճամպրուկի մեջ, ես, ցավոք սրտի, արդեն մահացած կլինեմ:
Միշտ ասա այն, ինչ զգում ես և արա այն, ինչ մտածում ես:
Եթե ես իմանայի, որ ես այսօր քեզ վերջին անգամ եմ տեսնում քնած, ես քեզ պինդ կգրկեի և կաղոթեի Աստծուն, որ ինձ քո պահապան հրեշտակը դարձնի:
Եթե ես իմանայի, որ այսօր վերջին անգամ եմ տեսնում, թե ինչպես ես դուրս գալիս դռնից, ես քեզ կգրկեի, կհամբուրեի և նորից կկանչեի, որպեսզի ավելին տամ: Եթե ես իմանայի, որ քո ձայնը վերջին անգամ եմ լսում, կձայնագրեի ամենն, ինչ ասում ես, որպեսզի էլի ու էլի լսեմ, անվերջ: Եթե ես իմանայի, որ սրանք վերջին րոպեներն են, որ ես քեզ տեսնում եմ, ես կասեի. «Սիրում եմ քեզ» ու հիմարի պես չէի մտածի, որ դու դա գիտեիր:
Միշտ կա վաղը և կյանքը մեզ ամեն ինչ ուղղելու ևս մեկ հնարավորություն է տալիս, սակայն եթե ես սխալվում եմ և այսօրը այն ամենն է, ինչ մեզ մնացել է, ապա ես կուզեի քեզ ասել, թե ինչքան ուժեղ եմ քեզ սիրում ու որ երբեք չեմ մոռանա քեզ: Ոչ պատանին, ոչ ծերը չեն կարող վստահ լինել, որ իրենց համար վաղը կգա:
Այսօրը կարող է լինել վերջին օրը, որ դու տեսնում ես սիրելիներիդ: Այնպես որ մի սպասիր ինչ-որ բանի, այսօր արա այն, ինչ մտածել ես, որովհետև եթե վաղը երբեք չգա, դու կափսոսաս այն օրվա համար, երբ ժամանակ չգտար մեկ ժպիտի, մեկ անգամ գրկելու, մեկ համբույրի համար, երբ դու չափազանց զբաղված էիր` վերջին ցանկությունը իրականացնելու համար: Ոգևորիր հարազատներիդ, շշնջա նրանց ականջին, թե ինչքան պետք են նրանք քեզ, սիրիր նրանց և գուրգուրանքով վարվիր, ժամանակ գտիր, որ ասես «կներես», «խնդրեմ», «շնորհակալություն» և սիրո այն բոլոր բառերը, որ գիտես:
Ոչ ոք քեզ չի հիշելու մտքերիդ համար:
Աստծուց իմաստնություն և ուժ խնդրիր, որ ասես այն, ինչ զգում ես:
Ցույց տուր ընկերներիդ, թե ինչ կարևոր են նրանք քեզ համար:
Եթե դու չասես այդ ամենը այսօր, վաղը կլինի նույնը, ինչ երեկ:
Եվ եթե դու չանես դա երբեք, ոչինչ նշանակություն չի ունենա:
Իրականացրու երազանքներդ: Այդ պահը եկել է:

Էկոլոգիաի քննական հարցաշար

1․Ինչ է ԳՄՕ-ն։

 Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ (ԳՁՕ, գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ՝ ԳՄՕ), օրգանիզմ, որի գենոտիպն արհեստականորեն փոփոխվել է գենային ինժեներիայի մեթոդներով։ Այս եզրույթը կիրառվում է բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների համար։

Գենային փոփոխությունները, որպես կանոն, կատարվում են գիտական և տնտեսական նպատակներով։ Ի տարբերություն բնական կամ արհեստական մուտացիաների ժամանակ առաջացող պատահական փոփոխությունների՝ գենային ձևափոխումն ունի խիստ նպատակային ուղղվածություն։

2․ Սննդային թունավորումներ։

 Սովորաբար, սննդային թունավորումներն առաջացնում են սրտխառնոցի, փսխումի և լուծի համադրություն, իսկ երբեմն էլ կարող է ուղեկցվել ավելի լուրջ ախտանիշներով։
Մանրէական սննդային թունավորումներ․ որովայնային ցավերը, փորլուծությունը, փսխումը կարող են արդեն սկսվել անորակ սնունդ օգտագործելուց մեկ ժամ հետո։

Վիրուսային սննդային թունավորում․ փսխումը, սրտխառնոցը, փորացավերը, գլխացավերը, դողէրոցքը և սարսուռը սկսվում են վարակված սննունդն օգտագործելուց 12-48 ժամ հետո։


Սննդային քիմիական թունավորում․փսխումը, փորլուծությունը, քրտնելը, գլխապտույտը, ակնախնձորում ճնշման զգացողությունը, բարձր թքարտադրությունը, գիտակցության խառնաշփոթը և որովայնային ցավերը սկսվում են վարակված սնունդն օգտագործելուց 30 րոպե հետո։

Բոտուլիզմ․ Տեսողության կամ խոսքի մասնակի կորուստ, մկանային թուլություն, կուլ տալու դժվարություն, չորություն բերանում, մկանների կաթված, որն սկսվում է գլխից և տարածվում մարմնով, և փսխում։

Ինչպե՞ս օգնել թունավորման դեպքում


«Առաջին հերթին պետք է հիվանդին մեծ քանակությամբ ջուր խմեցնել, որպեսզի նա կարողանա փսխել։ Հարկավոր է նաև խմել մեծ քանակությամբ սորբետ, օրինակ ակտիվացված ածուխ (10 կգ քաշին՝ 1 հաբ)։ Եթե առողջական վիճակը չի բարելավվում, ապա անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ հայտնի չէ, թե ինչպիսի հնարավոր բարդություններ կարող են առաջանալ ապագայում », – ասում է բժիշկ Տատյանա Պասիկովսկայան։


Հիվանդին հեղուկ տալիս ավելի լավ է օգտագործել մարգանցովկայի թույլ լուծույթ կամ, մաքուր՝ փոքր ինչ աղի լուծույթ։ Հակավոր է խմել ավելի քան մեկ լիտր ջուր, որից հետո մատերով լեզվի արմատին սեցմելու միջոցով հարկավոր է սրտխառնոց առաջացնել։ Կրկնել այնքան, մինչև ստամոքսից մաքուր ջուր թափվի։ Ստամոքսը լվանալուց հետո անհրաժեշտ է տուժածին տալ աբսորբացնող միջոց։ Այն իր մեջ է ներծծում թունավոր մասնիկները և օգնում է նրանց դուրս գալ օրգանիզմից։ կարելի է նաև մաքրող հոգնա անել։
Արյան մեջ անցած թույներն հեռացնելու համար անհրաժեշտ է հաճախակի և քիչ-քիչ ջուր խմել, իսկ ավելի լավ է, չգազավորված հանքային ջուր։ Օրգանիզմին կորցրած հավասարակշռությունը վերականգնելու համար կարող են օգնել ռեգիդրոնը կամ հումանա-էլեկտրոլիտը։ Եթե կատարված միջոցառումները չեն օգնում, ապա անհապաղ բժիշկ կանչեք։

Նաև անմիջապես բժիշկ կանչեք, եթե


• Դուք ճանաչեցիք բոտուլիզմի ախտանշաններ, այնպիսին, ինչպիսին են խոսելու կամ տեսողության կորուստը, մկանային թուլությունը, կուլ տալու դժվարությունը, բերանում չորությունը, մկանային կաթվածը և սրտխառնոցը։


• Դուք ճանաչեցիք սննդի քիմիական թունավորման ախտանիշներ․ փսխում, փորլուծություն, քրտնարտադրություն, գլխապտույտ, ակնախնձորում ճնշման զգացողություն, թքարտադռություն, գիտակցության խառնաշփոթ և որովայնային ցավեր։


•եթե կասկած կա, որ թունավորումը սունկից է


•Փսխելը և դիարեյան լուրջ բնույթ ունի և շարունակվում է երկու օրից ավել


• Տուժողը երեխա է, մեժահասակ կամ թույլ իմունիտետով մարդ։

Սննդային թունավորումը կանխող միջոցառումներ

• Համոզվեք, որ կենդանական ծագում ունեցող սնունդը համապատասխան ջերմային մշակում է անցել

• Մի կերեք լավ չեփված միս և թերխաշ ձու։ Գնելուց առաջ ստուգեք մսի պահպանման ժամկետը։

• Հետևեք, որ կերակրատեսակը պատրաստելիս հում մսի, հավի կամ ձվի մասնիկները չընկնեն այլ սննդամթերքի վրա։

• Ձուն, միսը, ծովամթերքները Կամ կաթը երկար ժամանակ մի թողեք սենյակային ջերմաստիճանում։

• Հում միս, ծովամթերք, թռչնամիս մշակելուց հետո ձեռքերը, կտրատելու տախտակը և դանակները լվացեք տաք ջրում՝ հակամիկրոբային միջոցներով։

• Խուսափեք օգտագործել չպաստերիզացված կաթ կամ դրանից պատրաստված կաթնամթերքներ։

• Հում բանջարեղենն ու մրգերը օգտագործելուց առաջ լավ լվացեք։.

•Խմեք միայն պաստերիզացված հյութեր և ուշադրություն դարձրեք պահպանման ժամկետին։

• Կենդանիներ հետ շփվելուց հետո ձեռքերն օճառով լվացեք։

 3․Առաջին օգնություն սննդային թունավորման ժամանակ։

Թունավորումների ախտորոշում

Սննդային թունավորումների մի մասը խիստ վտանգավոր է և կարող է ունենալ մահացու ելք, ուստի հիվանդները պարտադիր պետք է գտնվեն բժշկի հսկողության տակ։

Առաջին օգնությունը թունավորումների ժամանակ։

 Առաջին օգնությունը ստամոքսաաղիքային համակարգից թունավոր սննդի մնացորդների հեռացումն է (ստամոքսի լվացում, մաքրող հոգնաներ, լուծողական միջոցներ)։ Բուժումը կախված է թունավորում առաջացնող պատճառից։

 Թունավորումների ախտանիշներ։

 Մեծ մասամբ սննդային թունավորումներն ունեն սուր սկիզբ, կարճ գաղտնի շրջան և ուղեկցվում են ստամոքսաաղիքային համակարգի գործունեության խանգարումներով (մետաղական համ բերանում, սրտխառնոց, փսխում, լուծ կամ փորկապություն, ցավեր վորովայնում)։ Որոշ թունավորումների ժամանակ գերակշռում են կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման երևույթները՝ գլխացավ, գլխապտույտ, երբեմն զառանցանք, գիտակցության կորուստ, ցնցումներ, արյան ճնշման անկում և այլն։ Դժգույն սնկից և որոշ մոլախոտերից թունավորումների ժամանակ նկատվում է լյարդի ախտահարում և դեղնուկ։  Ոչ բակտերիային ծագում ունեցող թունավորումների և տոքսիկոզների ժամանակ, ի տարբերություն տոքսիկո-ինֆեկցիաների, ջերմաստիճանի բարձրացում չի նկատվում։

 Թունավորումների կանխարգելումը

  Հասարակական սննդի դեռնարկություններում սանիտարական  խիստ հսկողություն և բնակչության մեջ այդ ուղղությամբ անհրաժեշտ գիտելիքների պրոպագանդում։

4․ ՀՀ կարմիր գիրքը։ Հատուկ պահպանվող տարացքներ։

  ՀՀ կարմիր գիրք

 Հայաստանի կարմիր գիրք, բուսական և կենդանական աշխարհների հազվագյուտ, անհետացած ու անհետացող, կրճատվող, անորոշ տեսակների հաշվառման գիրք, որը փաստացի տվյալներ է պարունակում դրանց կենսաբանության, թվաքանակի, տարածման վայրերի, ձևաբանության վերաբերյալ։ Նշվում են նաև թվաքանակի կտրուկ նվազման հիմնական պատճառները։ Հայտնի են կարմիր գրքի միջազգային և ազգային տարբերակները։ Կարմիր գիրքը կազմվում է կենսաբազմազանության պետական հաշվառման արդյունքների հիման վրա։

Հայաստանի կենդանիների կարմիր գիրք

Կենդանաբանության ինստիտուտը կազմել և 1987 թվականին հրատարակել է Հայաստանի կենդանիների կարմիր գիրքը։  2010 թվականին հրատարակված Կարմիր գրքում ընդգրկված է 308 տեսակի կենդանի՝ 155 անողնաշարավոր  (16 տեսակի փորոտանիներ և 139 միջատներ) և153 ողնաշարավոր, կաթնասունների՝ 29, թռչունների՝ 96, սողունների՝ 19, երկկենցաղների՝ 2 և ձկների 2 տեսակներ։

Հայաստանի բույսերի կարմիր գիրք

 Բուսաբանության ինստիտուտը կազմել և 1989թվականին հրատարակել է Հայկական ՍՍՀ Կարմիր գիրքը, որտեղ ընդգրկվել են 387 տեսակի անոթավոր բույսեր։ 2007-2009 թվականներին առկա տվյալների և նոր դաշտային ուսումնասիրությունների հիման վրա՝ Հայաստանի ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի մասնագետների կողմից տպագրվել է Հայաստանի բույսերի կարմիր գիրքը։ 2010 թվականին հրատարակված Կարմիր գրքում ընդգրկված է 452 բուսատեսակ և 40 սնկերի նկարագրություններ և 223 առանձին մտահոգիչ կարգավիճակով բուսատեսակներ։ Կարմիր գրքում գրանցված 675 բուսատեսակները ներկայացված են միջազգայնորեն ընդունված 6 կարգավիճակով՝ կրիտիկական վիճակում գտնվող, վտանգված, խոցելի, վտանգման սպառնացող վիճակին մոտ, տվյալների անբավարարությամբ և քիչ մտահոգող տեսակներ։ Կարմիր գրքում մանրամասն տեղեկություններ են տրված արգելոցների, Սևան ազգային պարկի, մշակաբույսերի վայրի ցեղակիցների, բուսական ծածկույթի վերաբերյալ։ Հայաստանի բույսերի Կարմիր գիրքը հաստատվել է Հայաստանի կառավարության 29.01.10 թ. թիվ 72– որոշմամբ։

Հայաստանի տարածքի բույսերի ու կենդանիների որոշ տեսակներ (հայկական արոսենի, արարատյան և ուրարտական ցորեններ, Վավիլովի տարեկան, հայկական լեռնատափաստանային իժ, գանգրափետուր հավալուսն, հովազ) գրանցվել են նաև Բնության պահպանության միջազգային Կարմիր գրքում։

 ՀՀ հատուկ պահպանվող տարածքներ

 Բնության հատուկ պահպանվող տարածքները պետության կողմից բնության տարբեր տարածքներում որևէ տնտեսական գործունեության սահմանափակումը կամ առհասարակ արգելումն է օրենսդրությամբ, որն ուղղված է կենսաբազմազանությունը և էկոհամակարգերը պահպանելուն:

Բնության հատուկ պահպանվող տարածքների շնորհիվ ապահովվում են եզակի էկոհամակարգերի, հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող, էնդեմիկ, ռելիկտային տեսակների պահպանությունը և վերարտադրությունը բնական միջավայրում:

Բնության հատուկ պահպանվող տարածք կարող են լինել մակերեսային և ստորերկրյա ջրավազները, ընդերքի, բուսական և կենդանական աշխարհի առանձնացված տեղամասերը:

Հայաստանի Հանրապետությունում կա բնության հատուկ պահպանության 4 տեսակ՝

  • Պետական արգելոցներ
  • Ազգային պարկեր
  • Պետական արգելավայրեր
  • Բնության հուշարձաններ

Արգելոց

Բնության կամ ջրային տարածքի հատուկ պահպանման տեղամաս, որն ունի գիտական, մշակութային, հողապաշտպան, ջրապաշտպան և պատմական նշանակություն։ Գիտա-հետազոտական հիմնարկ է, որի խնդիրն է պահպանել տվյալ շրջանին բնորոշ բուսական ու կենդանական աշխարհը, ընդերքի հարստությունները, բուծել ու բազմացնել հազվագյուտ ու անհետացող վայրի կենդանիներ ու թռչուններ, ուսումնասիրել բնության զարգացման օրինաչափությունները։

Ազգային պարկ

Բնության հատուկ պահպանվող տարածք, բևապահպանական, գիտահետազոտական պետական հիմնարկ, օրենքով սահմանված, առանձնացված գիտական, կրթական, բնապահպանական, պատմամշակութային, գեղագիտական, ռեկրեացիայի և այլ արժեքներ ներկայացնող տարածք, որը ստեղծվում է բնական պաշարների, լանդշաֆտների, բնության ու պատմամշակութային հուշարձանների պահպանության, հանգստի և ճանաչողական, զբոսաշրջության կազմակերպման ու տնտեսական գործունեության նպատակներով։

Արգելավայր

Բնության հատուկ պահպանվող տարածք, չափանմուշային, գիտական, կրթական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող բնական էկոհամարգերի և դրանց բաղադրիչների՝ բույսերի ու կենդանիների տեսակների արդյունավետ պահպանությունը, նպատակային կայուն օգտագործումն ու բնական վերարտադրությունն ապահովող, օրենքով սահմանված, մշտապես կամ ժամանակավորապես առանձնացված տարածք։

Հայաստանի արգելոցները

Շիկահողի արգելոց

Հհիմնվել է 1958 թվականին։ Այն  գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում` Խուստուփ լեռան հարավ արևելյան և Մեղրու լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերին` Ծավ և Շիկահող գետերի վերին ավազաններում, 700-2800 մ բարձրություններում։ Տարածքը կազմում է մոտ 10 330 հեկտար: Կազմավորվել է կաղնու, բոխու, հաճարենու, սովորական կենու, սոսու անտառների և կենդանիների պահպանության նպատակով։ Շատ են լեռնային գետակները և հանքային աղբյուրները:

 Բուսական աշխարհը հարուստ է Կովկասյան տիպի խոնավասեր բույսերով, ջերմախոնավասեր ծառաթփային տեսակներով ու խոտաբույսերով։ Բազմաթիվ են էնդեմիկ  տեսակները: Տարածքի մոտ 94 տոկոսն անտառապատ է։ Այնտեղ տարածված են արևելյան հաճարենին, արևելյան սոսին: Կան նաև վայրի պտղատու ծառատեսակներ` տանձենիներ, արևելյան խնձորենիներ, հունական վայրի ընկուզենիներ և այլն:

Արգելոցի տարածքում սողուններից հայտնի են գյուրզան, ջրային և սովորական լորտուները, դեղնափորիկը, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը։ Թռչուններից տարածված են վայրի հնդկահավը, քարարծիվը, սպիտակագլուխ անգղը, կաթնասուններից` գորշ գայլը, գորշ նապաստակը, լայնականջ ոզնին, երբեմն բեզոարյան այծը և հովազը: Կենդանիներից շատերը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

 Խոսրովի անտառի արգելոց

  Խոսրովի անտառ արգելոցը գտնվում է Խոսրովի անտառի պատմական տարածքի վրա, որը Հայոց արքա Խոսրով Բ Կոտակի կողմից 4-րդ դարում հիմնադրված որսատեղ է։ Հետագայում՝ 1958 թվականին ձևավորվում է որպես արգելոց: Գտնվում է Արարատի մարզում՝ Գեղամա լեռնավահանի, Տասանորդի, Երանոսի լեռնաշղթաների, Իրից, Խոսրովասար լեռների լանջերին՝ Ազատ և Վեդի գետերի ավազաններում: Զբաղեցնում է 27,000 հեկտար տարածություն: Սկիզբ է առնում Արաքս գետի ափից, Դվինի մոտակայքում և ձգվում է մինչև Ազատ գետը:

Տարածված է անտառային, կիսաանապատային, լեռնաչորային և հատկապես միջերկրածովյան տիպի բուսականություն։ Տարածքի մոտ 64%-ը զբաղեցնում են լեռնաչորասեր բույսերը, 16%-ը՝ անտառները, 20%-ը՝ թփուտները։ Խոսրովի անտառ արգելոցի զարդը մնացուկային բազմապտուղ գիհու և խոշորառէջ կաղնու նոսրանտառներն են, որոնց ուղեկցում են սովորական և կլորատերև հացենին, սովորական արոսենին, թխկու և տանձենու տարբեր տեսակներ։ Շատ են գիհու և փռշնու, գիհու և արոսենու, գիհու և տանձենու խառը անտառակները:

Ջրավազաններում ապրող ձկներից հայտնի են կարմրախայտը, թռչուններից՝ քարակաքավը,  սպիտակագլուխ անգղը, կաթնասուններից՝ վայրի ոչխարը՝ մուֆլոնը, բեզոարյան այծը, գորշ արջը,  լայնականջ ոզնին, լուսանը, առաջավորասիական ընձառյուծը:

Հայաստանի Ազգային պարկերը

Սևան ազգային պարկ

 Գտնվում է ՀՀ Բնապահպանության նախարարության իրավասության ներքո։ Ստեղծվել է 1978 թ. մարտի 14-ին, ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի թիվ 125 որոշմամբ։

Պարկի ընդհանուր տարածքը՝ Սևանա լճի հայելու հետ միասին կազմում է 147.343 հա, իսկ առանց լճի հայելու՝ 22,585 հա։ Պահպանական գոտու տարածքը կազմում է 342.920 հա։

Արփի լճի ազգային պարկ

Ստեղծվել է 2009 թվականին։ Գտնվում է Շիրակի մարզում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Եղնախաղի լեռնաշղթայի արևելյան և Ջավախքի լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերին:  Ազգային պարկը զբաղեցնում է մոտ 25 000 հա տարածք:

 Տարածքում կան մոտ 670 տեսակի բույսեր՝ (խոլորձ, թրաշուշան, հիրիկ, կակաչ, շուշան): Դրանցից 22-ը էնդեմիկ տեսակներ են: Պարկում կան կաթնասունների 30 տեսակ (եվրոպական ջրասամույր, խայտաքիս):

Արփի լճի ջրահավաք ավազանի մշակովի լանդշաֆտները կազմված են հիմնականում հացահատիկի և վուշի դաշտերից: 

Արևիկ ազգային պարկ

Ստեղծվել է 2009 թվականին։ Գտնվում է Սյունիքի մարզում Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջին, ինչպես նաև Աստղաձոր և Նյուվադի գետերի ջրհավաք ավազանում։ Մակերեսը կազմում է 34 402 հա: Պահպանության օբյեկտը Մեղրիի եզակի բուսական և կենդանական աշխարհն է:

Դիլիջան ազգային պարկ

 Զբաղեցնում է Աղստև գետի վերին հոսանքի ավազանը՝ Բովաքարի արևելյան, Միափորիի հյուսիսարևմտյան և Արեգունի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերը, մոտ 24000 հեկտար տարածություն։

Ազգային պարկն ունի հարուստ կենդանական աշխարհ։ Հանդիպում են գորշ արջ, այծյամ, գորշուկ, անտառային կատու, աղվես, լուսան,պարսկական սկյուռ, ինչպես նաև բազմաթիվ սողուններ ու երկկենցաղներ։ Կան նաև բազմաթիվ թռչուններ՝ կովկասյան ցախաքլոր, լեռնային հնդկահավ, գորշ կաքավ,անտառային կտցար, կեռնեխ և աղավնիներ։ Կլիմայավարժեցվում են ուսսուրական բծավոր եղջերուն, ազնվացեղ եղջերուն և վայրի խոզը։

Հայաստանի արգելավայրերը

Արագածի ալպիական արգելավայր

Պահպանվող օբյեկտներն են Քարի լիճն ու ալպիական բուսականությունը: Մակերեսը՝ 300 հա: Կազմավորվել է 1959 թվականին: Գտնվում է Արագածի հարավային լանջին:

Բողաքարի արգելավայր

Պահպանվող օբյեկտներն են Հայաստանի ֆլորային ու ֆաունային բնորոշ մի քանի ներկայացուցիչներ: Մակերեսը՝ 2728 հա: Ստեղծվել է 1989 թվականին: Տեղակայված է Հայաստանի հարավում՝ Զանգեզուրի լեռնաշղթայի հարավային լանջի:

Գանձաքարի (Վերին Աղդան) արգելավայր

Պահպանվող օբյեկտներն են՝ այծյամ, գորշ արջը, վայրի խոզ, կովկասյան մարեհավ: Մակերեսը՝ 6813 հա: Ստեղծվել է 1971 թվականին: Տեղակայված է Հայաստանի հյուսիսում՝ Աղստև գետի վտակ Ցայտաջուր գետի ավազանում:

 Սև լիճ արգելավայր

Պահպանման օբյեկտներն է Սև լճի բնական էկոհամակարգը։ Կազմավորվել է 2001 թվականին՝ համանուն արգելոցի (1987) հիման վրա, ունի 240 հա մակերես՝ ՀՀ Սյունիքի մարզում՝ Մեծ Իշխանասար լեռնագագաթի արևելյան լանջին:

 Ջերմուկի ջրաբանական արգելավայր

Պահպանման օբյեկտներն են հանքային ջրերի տաք աղբյուրների (Ջերմուկ հանքային ջուր) սնման ավազանները: Կազմավորվել է 1981-ին, ունի 18000 հա մակերես՝ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արփա գետի վերին ավազանում:

 Ջերմուկի անտառային արգելավայր

Պահպանման օբյեկտներն են խոշորառէջ կաղնու լեռնային անտառները և հազվագյուտ կենդանիները (բեզոարյան այծ, գորշ արջ): Գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Արփա գետի վերին ավազանում:

 Որդան կարմիր արգելավայր

Կազմավորվել է 1987-ին, ունի 200 հւմ)՝ ՀՀ Արմավիրի մարզում՝ Արարատյան դաշտում՝ Արգավանդ, Արազափ և Ալաշկերտ գյուղերի միջև:

 Գորիսի արգելավայր

Պահպանման օբյեկտներն են անտառային լանդշաֆտները և կենդանական աշխարհը (այծյամ, բծավոր եղջերու, գորշ արջ, կովկասյան մայրեհավ): Կազմավորվել է 1972-ին, ունի 1850 հա տարածք: Գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Որոտան գետի ավազանում:

5․Ինչ գիտեք կովկասյան ընձառյուծի մասին

 Հայկական լեռնաշխարհը վտանգված կենդանատեսակ համարվող պարսկական կամ կովկասյան ընձառյուծի (Panthera pardus tulliana) ապրելավայրն է։

Ժամանակին կովկասյան ընձառյուծը Հայաստանում բավական տարածված է եղել։ Սակայն տարիների ընթացքում ընձառյուծի որսն այնքան է ընդլայնվել, որ 1987 թ. ընձառյուծն ընդգրկվել է ՀԽՍՀ Կարմիր գրքում:

Ներկայումս հայոց լեռների արքան՝ կովկասյան ընձառյուծը, ներառված  է ՀՀ Կարմիր գրքում (2010) «կրիտիկական» կարգավիճակով և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում «վտանգված» կարգավիճակով: Հայաստում կենդանու թվաքանակը հասնում է մինչև 10 առանձնյակի։  

Գոյատևման և բազմացման համար ընձառյուծին անհրաժեշտ է անվտանգ կենսամիջավայր, միգրացիոն միջանցքներ ազատ ու ապահով տեղաշարժվելու համար և իհարկե բավարար կերային բազա։ Ահա հենց այս պայմանների բարելավման ուղությամբ էլ աշխատում է WWF Հայաստանը:

 2002 թվականին, երբ WWF-ը և ՀՀ բնապահպանության (ներկայումս՝ շրջակա միջավայրի) նախարարությունը համատեղ  սկսեցին իրականացնել  Հայաստանում ընձառյուծի պահպանության ծրագիրը,  երկրում հանդիպում էր մեկ կամ երկու ընձառյուծ: Ծրագրի ֆինանսավորումն իրականացվեց և մինչ օրս էլ իրականացվում է WWF Շվեյցարիայի և WWF Գերմանիայի կողմից:

Ծրագրի մեկնարկային փուլում մեծ օգնություն է ցուցաբերվել միջազգային փորձագետ Վիկտոր Լուկարևսկու կողմից, որը տեղական մասնագետների՝ Ալեքսանդր Մալխասյանի, Իգոր Խորոզյանի, Կարեն Մանվելյանի հետ առաջինն է ուսումնասիրել ընձառյուծի հավանական ապրելավայրերը Հայաստանում։ Սա հետագայում հիմք է դարձել գործող պահպանվող տարածքների պահպանման ռեժիմի հզորացման և նոր ԲՀՊՏ-ների ստեղծման համար:

Կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագրի նպատակներն են՝

  • կրճատել ապօրինի գործողությունները պաhպանվող տարածքներից դուրս և սահմանել փոխհատուցման մեխանիզմներ` մարդ/ընձառյուծ կոնֆլիկտը մեղմելու և դրանք տիպային դեպքերում կիրառելու համար
  • հզորացնել պահպանվող տարածքների կարողությունները հարավային Հայաստանում
  • թիրախային գյուղերին ներգրավել համայնքային զարգացման լրացուցիչ գործողություններում
  • նպաստել ընձառյուծի և նրա կերային բազայի մշտադիտարկմանը թիրախային շրջաններում, ինչպես նաև կազմել ընձառյուծի տեղաշարժի միջանցքի քարտեզ և հիմնել այդ միջանցքը
  • բարձրացնել հասարակության իրազեկվածության մակարդակն ընձառյուծի պահպանության վերաբերյալ:

Հաշվի առնելով այն փաստը, որ ընձառյուծին անհնար է պահպանել միայն մեկ երկրում՝ 2006թ. WWF-ը ԲՊՄՄ-ի (IUCN) հետ համատեղ նախաձեռնեց ընձառյուծի պահպանման տարածաշրջանային ռազմավարության մշակումը՝ ներգրավելով տարածաշրջանի մասնագետներին և պետական կառույցների ներկայացուցիչներին:

Այդ ռազմավարության հիման վրա մշակվեց Հայաստանում ընձառյուծի պահպանման գործողությունների պլանը, որով նախատեսվում են մի շարք գործողություններ՝ նոր ԲՀՊՏ-ների, էկոլոգիական միջանցքների ստեղծում և այլն:

Արդեն 2006թ. WWF-ը նախաձեռնեց Հայաստանի հարավում նոր ԲՀՊՏ-ների ստեղծման ծրագրեր, որոնք ֆինանսավորվել են CEPF-ի, Նորվեգիայի կառավարության և WWF Գերմանիայի կողմից: Շնորհիվ այդ ծրագրերի 2009 թ.-ին կառավարության որոշմամբ ստեղծվեցին «Արևիք» ազգային պարկը (34401.8 հա) և «Զանգեզուր» պետական արգելավայրը (17369 հա): Իսկ արդեն 2013թ. ՄԱԿԶԾ/ԳԷՀ-ի և WWF-ի ծրագրրերի շրջանակներում, ստեղծվեց «Խուստուփ» պետական արգելավայրը (6,945 հա) և ընդլայնվեց «Զանգեզուր» պետական արգելավայրը (25,871 հա):


Ընձառյուծի պահպանության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով WWF-ը մշտապես աջակցում է բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ տրամադրելով սարքավորումներ, ստեղծելով և վերանորոգելով ենթակառուցվածքները, տրամադրելով ամենագնաց ավտոմեքենաներ, վառելիք, ինչպես նաև մոնիթորինգի ու պահպանության համար անհրաժեշտ սարքավորումներ և գույք:


Այս ամենով հանդերձ կենդանու պահպանությունը մարդու ձեռքում է։ Հետևաբար  նաև հույժ կարևորվում է աշխատանքները թիրախային համայնքների հետ: Այն համայնքների բնակիչների, որոնց տարածքներն ընձառյուծի պահպանման և միգրացիայի համար կարող են կարևոր դեր խաղալ: Այս համատեքստում  իրականացվել են  համայնքային փոքր ծրագրեր Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում: 

Մասնավորապես, իրականացված համայնքային միջոցառումներից են՝ գյուղտեխնիկայի տրամադրում 7 համայնքի, խմելու ջրի ենթակառուցվածքի վերականգնում և կառուցում 18 համայնքում, փողոցների արտաքին լուսավորության համակարգի տեղադրում 8 համայնքում, Կարճևան բնակավայրում երեխաների համար կառուցված խաղահրապարակ, Նռնաձոր բնակավայրի դպրոցի համար տեղադրված արևային էլեկտրակայան և այլն։


WWF-ն ընձառյուծի պահպանման ծրագրի շրջանակներում տարիներ շարունակ համագործակցում է ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ: Համագործակցության շրջանակներում WWF-ը տրամադրել է տեսչական մարմնի Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզային կառույցներին ամենագնացներ, դրոններ, հեռադիտակներ, տեսախցիկներ և այլն: Ներկայումս տեսչական մարմնի մարզային տեսուչները որսագողության դեմ պայքարում սերտ համագործակցում են  ընձառյուծի խնամակալների հետ:

«Ընձառյուծի խնամակալների ցանց»-ը հիմնադրվել է 2016 թ.-ին, որի շրջանակներում Վայոց Ձորի և Սյունիքի 5 բնակավայրերի տարածքում շուրջ 20 խնամակալի կողմից իրականացվում են վայրի կենդանիների, այդ թվում՝ ընձառյուծի և նրա որս տեսակների մշտադիտարկում, դաշտային հետազոտություններ, տեղադրում ֆոտոխցիկներ և այլն: Բացի այդ, կատարվում  են հանրային իրազեկման և կրթական մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև պարբերաբար դասընթացներ են անցկացվում  թիրախային համայնքների երիտասարդության համար:

Մյուս կողմից էլ պարբերաբար կազմակերպվում են ուսուցողական, տեսական և գործնական դասընթացներ հենց խնամակալների համար, նրանց տրամադրվել են նաև դաշտային հետազոտությունների համար անհրաժեշտ սարքավորումներ:

Հարավային Հայաստանի ԲՀՊՏ-ների և դրանցից դուրս գտնվող տարածքներում WWF-ն իրականացնում է կենդանիների մշտադիտարկում՝ տեղադրված են ավելի քան 100 ֆոտոթակարդներ, որոնց միջոցով ստացվում է տեղեկատվություն տարածքում բնակվող կենդանատեսակների վերաբերյալ: Իրականացվում են պարբերական դաշտային հետազոտություններ և դիտարկումներ ընձառյուծի որսատեսակների թվաքանակը պարզելու նպատակով, ԵՊՀ և Բեռլինի Հումբոլդտի համալսարանի հետ համագործակցության շրջանակներում իրականացվում են ուսանողների դաշտային պրակտիկաներ և այլն:

Վերոհիշյալ միջոցառումների շարունակականությունը ապահովելու և գրանցված արդյունքները զարգացնելու նպատակով WWF-ը գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ մշակել է ընձառյուծի պահպանության 2020-2030թթ. ազգային գործողությունների պլանը:


Ըստ պլանի նախատեսվում են հետևյալ միջոցառումները՝

  • ընձառյուծի և նրա որսատեսակների թվի, նրանց բնակավայրերի կարգավիճակի ուսումնասիրություն և մշտադիտարկում
  • ԲՀՊՏ-երի կառավարման համակարգի (Econet) ստեղծում` ընձառյուծի և իր որսատեսակների անվտանգ գոյությունն ապահովելու համար
  • ընձառյուծի, նրա որսատեսակների և ապրելավայրի պահպանության աշխատանքներում ընդգրկված շահագրգիռ կողմերի արդյունավետ աշխատանքի ապահովում
  • տեղի բնակչության միջոցով ընձառյուծի պահպանության ծրագրին աջակցության ցուցաբերում
  • ընձառյուծի պահպանության հետ կապված իրազեկվածության մակարդակի բարձրացման ռազմավարության, գործողությունների ծրագրի և բնապահպանական կրթության համակարգի մշակում և իրականացում
  • ընձառյուծի անդրսահմանային տարածքներում ընձառյուծի պահպանության գործում միջազգային համագործակցության և համակարգված գործողությունների ապահովում։

6․Ինչով է զբաղվում WWF կազմակերպությունը։

 Բնության համաշխարհային հիմնադրամ (անգl.՝ World Wide Fund for NatureWWF), միջազգային կազմակերպություն։ Հիմնադրվել է 1961 թվականին։ Ունի մոտ 5 միլիոն մշտական հովանավոր և ազգային ընկերակցություններ։ Նպատակն է բնական միջավայրի վատթարացման կանխարգելումը, բնության պահպանության և բուսական ու կենդանական աշխարհի անհետացող տեսակների փրկության համար ֆինանսական միջոցների հայթայթումը։ Հիմնական գործունեությունն է գենետիկական, տեսակային և էկոհամակարգային բազմազանության պահպանումը, վերականգնվող բնական պաշարների օգտագործման կայուն ձևերի ապահովումը, աղտոտման նվազեցման և էներգիայի ու պաշարների արդյունավետ օգտագործման նպաստումը, բնապահպանական հիմևախնդիրների լուծման ռազմավարության մշակումը։ Նստավայրը Գլանդում է (Շվեյցարիա)։

Բնության համաշխարհային հիմնադրամը 2002 թվականից համագործակցում է Հայաստանի հետ։ WWF-ի հայաստանյան մասնաճյուղի պաշտոնական գրանցումը տեղի է ունեցել 2006 թվականի նոյեմբերին։

WWF-Հայաստանի գործունեության հիմնական ուղղություններն են.

  • բնության հատուկ պահպանվող տարածքները՝ արգելոցները, ազգային պարկեր, արգելավայրերը
  • վտանգված տեսակների պաշտպանություն
  • Էկոհամակարգերի վերականգնում
  • կլիմայական փոփոխությունների ազդեցությունը մեղմելուն ուղղված աշխատանքներ
  • աշխատանք տեղական համայնքների հետ
  • բնապահպանական իրազեկությանն ու կրթությանը աջակցություն

WWF-Հայաստանը զբաղվում է վտանգված տեսակների պահպանությամբ, ինչպիսիք են՝ կովկասյան ընձառյուծը, հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, գորշ արջը և այլն։

12․Կիոտոյի արձանագրություն

 Կիոտոյի արձանագրություն (անգլ.՝ Kyoto Protocol), միջազգային փաստաթուղթ, որն ընդունվել է Կիոտոյում (Ճապոնիա1997 թվականի դեկտեմբերին` ի հավելումն ՄԱԿ-ի Կլիմայի փոփուխության շրջադարձային կոնվենցիային։ Այն զարգացած և անցումային տնտեսություն ունեցող երկրներին պարտադրում է 2008-2012 թթ. ընթացքում 1990 թվականի համեմատ կրճատել կամ կայունացնել ջերմոցային գազերի արտանետումները։ Արձանագրության ստորագրման ընթացքը սկսվեց 1998 թ. մարտի 16-ին և ավարտվեց 1999 թ. մարտի 15-ին։ 2009 թ. մարտի 26-ի դրությամբ արձանագրությունը վավերացվել է 181 երկրների կողմից (այս երկրներին բաժին է ընկնում համաշխարհային արտանետումների ավելի քան 61%)։ Այս ցուցակում ակնհայտ բացառություն է հանդիսանում ԱՄՆ-ը։ Արձանագրության իրացման առաջին փուլը սկսվեց 2008 թ. հունվարի 1-ին և շարունակվում է հինգ տարի՝ մինչև 2012 թ. դեկտեմբերի 31, ինչից հետո, ինչպես սպասվում է, նրան կփոխարինի նոր համաձայնագիր։Մասնակցությունը Կիոտոյի արձանագրությանը 2010 թ-ի դրությամբ,
Կանաչ = երկրները, որոնք ստորագրել և վավերացրել են պայմանագիրը։

Քանակական պարտավորությունները

Կիոտոյի արձանագրությունը դառնում է շրջակա միջավայրի պաշտպանության մասին առաջին գլոբալ համաձայնագիրը, որը հիմնվել է ղեկավարման շուկայական մեխանիզմի՝ ջերմոցային գազերի արտանետումների քվոտաների միջազգային առևտրի մեխանիզմի վրա։ Արձանագրության B հավելվածի երկրները 2008 թ. հունվարի 1-ից 2012 թ,. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար սահմանել էին արտանետումների սահմանափակման կամ կրճատման քանակական պարտավորություններ։ Սահմանափակման նպատակն է այդ ժամանակահատվածում 1990 թվականի տվյալների համեմատ 5.2%-ով նվազեցնել վեց տեսակի գազերի (CO2, CO4, N2O, SF6 և այլն) արտանետումների համախառն միջին մակարդակը։ Հիմնական պարտավորությունները իրենց վրա վերցրեցիր ինդուստրիալ երկրները.

Զարգացող երկրները՝ ներառյալ Չինաստանն ու Հնդկաստանը, որևէ պարտավորություն չստանձնեցին։

Հետագա տարիներին պարտավորությունները կլինեն խորհրդակցությունների շարքի առարկան, որը բացվել էր Կիոտոյի արձանագրության կողմերի առաջին հանդիպման ընթացքում (MOP-1, անգլ.՝ Meeting of the Parties to the Kyoto Protocol), որը տեղի է ունեցել Մոնրեալում 2005 թ. նոյեմբերդեկտեմբեր ամիսներին։

Ճկունության մեխանիզմները

Արձանագրությունը նախատեսում է այսպես կոչված ճկունության մեխանիզմներ.

  • Քվոտաների առևտուրը, որի դեպքում պետությունը կամ առանձին տնտեսվարող սուբյեկտները նրա տարածքում կարող են վաճառել կամ գնել ազգային, տարածքային կամ միջազգային շուկաներում ջերմոցային գազերի արտանետումների քվոտաներ,
  • Համատեղ իրականացման ծրագրեր. ջերմոցային գազերի կրճատման ծրագրեր, որոնք իրականացվում են Կլիմայի փոփոխության շրջադարձային կոնվենցիայի (PNKN), հավելված I-ի որևէ երկրի տարածքում՝ ամբողջությամբ կան մասնակի ի հաշիվ հավելված I-ի այ երկրների ներդրումների,
  • Մաքուր զարգացման մեխանիզմները, ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ծրագիր է, որն իրականացվում է PNKN-ի որևէ երկրի տարածքում (սովորաբար զարգացող), որը չի մտնում հավելված I-ի մեջ, ամբողջությամբ կամ մասնակիորեն PNKN-ի հավելված I-ի մեջ մտնող երկրների ներդրումների հաշվին։

Ճկունության մեխանիզմները մշակվել էին PNKN- ի կողմերի 6-րդ կոնֆերանսում (COP-7), րը տեղի է ունեցել 2001 թ. Մարակեշում (Մարոկկո) և հաստատվել 2005 թ. վերջին Կիոտոյի արձանագրության կողմերի առաջին հանդիպման ընթացքում (MOP-1)։

Արձանագրությունը ստորագրած երկրներ

Բացարձակ մեծամասնությունը, գրեթե բոլոր երկրները

Արձանագրությունը ստորագրած, բայց չվավերացրած երկրներ

  • ԱՄՆ

Արձանագրությունը չստորագրած երկրներ

Քննական հարցաշար

1.Աշխարհագրության ուսումնասիրման առարկան, նպատակը և խնդիրները

Ուսումնասիրման առարկան

 Աշխարհագրությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում գիտությունների ամբողջական համակարգում, քանի որ նրա հետազոտության օբյեկտները շատ բազմազան են.աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանցում ընթացող երևույթներն ու գործընթացները,մայրցամաքները, օվկիանոսները,տարածաշրջանները, երկրները, հասարակական երևույթներն ու գործընթացները։ Հայտնի է, որ աշխարհագրական թաղանթի առանձին ոլորտների ուսումնասիրություններով զբաղվում են նաև այլ գիտություններ՝ կենսաբանություն (կենսոլորտ),երկրաբանություն (քարոլորտ), տնտեսագիտություն (մարդոլորտ), ֆիզիկա (մթնոլորտ, քարոլորտ) և այլն։ Սակայն միայն աշխարհագրության ուսումնասիրություններն են, որ ընդգրկում են աշխարհագրական թաղանթի բոլոր ոլորտները։ Աշխարհագրության ուսումնասիրության առարկաներն են Երկրի մակերևույթի բնական ու հասարակական բաղադրիչները և դրանց փոխազդեցության հետևանքով առաջացած տարածական համակարգերը` աշխարհահամակարգերը (գեոհամակարգեր)։ Աշխարհահամակարգերն ընդգրկում են տարբեր մեծության տարածքներ՝ առանձին բնակավայրերից մինչև ամբողջ պետություններ, լանդշաֆտի փոքր տեղամասից մինչև Երկրի աշխարհագրական թաղանթ։ Դրանք կարող են լինել բնական, հասարակական և բնահասարակական։ Անկախ տեսակից, բոլոր աշխարհամակարգերը գտնվում են փոխազդեցության մեջ, օրինակ՝ բնությունըև տնտեսությունը, կլիման և անտառը, օվկիանոսը և մայրցամաքը, օվկիանոսը և տնտեսությունը, և այլն։

Ուսումնասիրման նպատակը

 Աշխարհագրության ուսումնասիրության նպատակն է բացահայտել ու վերլուծել բնական և հասարակական երևույթների տարածական օրինաչափություններն ու տարբերությունները, տարբեր աշխարհահամակարգերի և դրանց առանձին բաղադրիչների միջև եղած փոխադարձ կապերը։ Աշխարհագրության ժամանակակից ընկալումը և նպատակը տարբերվում է նախկին աշխարհագրական ընկալումից նրանով, քանի որ նախկինում շեշտը դրվում էր նկարագրական բաղադրիչի վրա։ Հայտնի էր, որ նախկինում աշխարհագետները հիմնականում զբաղվում էին տարածքներ հայտնաբերելով, դրանց բնությունը, բնակչությունը և տնտեսությունը նկարագրելով։ Այլ կերպ ասած, աշխարհագրական գիտության ուսումնասիրության առարկան ընդարձակվում էր տարածական ընդարձակման շնորհիվ։ Այսինքն՝ գիտությունը զարգանում էր էքստենսիվ ուղիով։ Ներկայում էլ աշխարհագետները հայտնաբերում են նոր տարածքներ Անտարկտիդայում, Օվկիանիայում և քիչ հետազոտված վայրերում։ Սակայն նոր տարածք հայտնաբերելը այլևս աշխարհագրության հիմնական նպատակն ու խնդիրը չէ։ Այժմ առանջնությունը տրվում է խորքային ուսումնասիրություններին. վերլուծություն, բացահայտում, կանխատեսում և այլն։ Դրա շնորհիվ նկարագրական գիտությունից աշխարհագրությունը վերածվեց վերափոխիչ-կառուցողական գիտության և սկսեց զարգանալ ինտենսիվ ուղիով։

Աշխարհագրության խնդիրները

 Աշխարհագրության խնդիրն է տարածության և ժամանակի մեջ ուսումնասիրել՝

  • բնությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու կապերի հետևանքով ձևավորված բնական աշխարհահամակարգերը (բնական զոնա,բնական լանդշաֆտ, օվկիանոս, մթնոլորտ, անտառ և այլն)
  • հասարակությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու կապերի հետևանքով ձևավորված հասարակական աշխարհահամակարգերը (տնտեսական շրջան, տարաբնակեցման համակարգ, պետություններ, քաղաքներ և այլն)
  • բնության, հասարակության և դրանց առանձին բաղադրիչների փոխազդեցության ու կապերի հետևանքով ձևավորված բնահասարակական աշխարհահամակարգերը (մարդածին լանդշաֆտ, ջրամբար, ջրանցք, հատուկ պահպանվող տարածքներ և այլն)։

Այսիպիսով, բնական միջավայրիխելամիտ օգտագործման և վերափոխման ուղիների բացահայտումն էլ դարձել է աշխարհագրության գլխավոր խնդիրը։ Աշխարհագրական բոլոր գիտությունների միասնական նպատակից ելնելով, կարելի է աշխարհագրությունը բնութագրել որպես աշխարհայացքային և մարդակենտրոն գիտություն, որն ունի իր հանրակրթական, դաստիարակչական և ճանաչողական նշանակությունը։

3․Աշխարհագրական հետազոտության մեթոդները

Քարտեզը որպես աշխարհագրական ուսումնասիրությունների հիմք

       «Ցանկացած աշխարհագրական ուսումնասիրություն սկիզբ է առնում քարտեզից և դառնում քարտեզ, քարտեզից է ամեն ինչ սկսում և ավարտվում» (Ն.Ն. Բարանսկի)

Չնայած նրան, որ աշխարհագրության մեջ ներդրվեցին նոր մեթոդներ, քարտեզագրական մեթոդը շարունակում է մնալ հետազոտությունների հիմնական մեթոդներից մեկն է։ Դա պայմանավորված է նրանով, որ քարտեզը տարածական տեղեկատվության փոխանցման առավել կատարյալ միջոց է։ Աշխարհագրության մոդելավորման, երկրատեղեկատվական և հեռաչափական (դիստանցիոն) մեթոդները ևս հենվում են քարտեզագրական մեթոդի վրա։

Գիտական հետազոտության մեթոդները

Աշխարհագրական գիտելիքները, տեսություններն ու օրինաչափությունները կարող են լինել հավաստի և իրական, եթե ստացվել են կոնկրետ գիտական մեթոդներով։ Գիտական հետազոտության մեթոդը գործընթացների, ձևերի և գործողությունների ամբողջությունն է, որն անհրաժեշտ է նպատակին հասնելու համար։ Աշխարհագրության գիտական հետազոտության մեթոդները խմբավորվում են հետևյալ խմբերում.

  • համագիտական, որոնք կիրառելի են գիտության բոլոր ճյուղերում. համեմատական, նկարագրական, մաթեմատիկական, համակարգային և այլն
  • կոնկրետ գիտական, որոնք կիրառելի են գիտության որոշակի ճյուղերում. երկրաֆիզիկական, հնէաշխարհագրական, վիճակագրական, տեխնիկատնտեսական և այլն
  • տեղեկույթի ստացման, տվյալների հավաքման տեխնիկական միջոցներ և գործողություններ. լաբորատոր, դաշտային հետազոտություն, հեռաչափական, հարցումներ և այլն
  • տեղեկույթի էմպիրիկ(փորձարարական) և տեսական ընդհանրացումների. դասակարգում, շրջանացում, քարտեզագրում, գնահատում, համեմատություն և այլն
  • տեղեկույթի մշակման, պահպանման և փոխանցման. համակարգիչների, երկրատեղեկատվական և այլ ձևերով։

 4․Աշխարհագրական թաղանթի ոլորտային կառուցվածք

   Աշխարհագրական թաղանթ տերմինը գիտության մեջ մտցրել է ակադեմիկոս Ա. Ա. Գրիգորևը 1932 թվականին։ Աշխարհագրական թաղանթն ընդգրկում է մթնոլորտի ներքին շերտը մինչև օզոնային էկրան, ջրոլորտն ամբողջությամբ և քարոլորտի վերին շերտը, մինչև ուր մարդը ծավալում է իր աշխատանքային գործունեությունը։ Այս սահմաններում աշխարհագրական թաղանթը համընկնում է կենսոլորտին։ Սակայն աշխարհագրական թաղանթն ավելի լայն հասկացությություն է այն իմաստով, որ պարունակում է ոչ միայն կենսոլորտը, այլ նույն ծավալում պարունակվող անօրգանական հատվածը։

Աշխարհագետի ուսումնասիրման անմիջական օբյեկտը աշխարհագրական թաղանթն է։ Նրա կարևոր կառուցվածքային բաղադրիչներից են մայրցամաքները, օվկիանոսները, օդային օվկիանոսը՝ մթնոլորտի ստորին ոլորտը։ Ավելի խորը մասնատման դեպքում առանձնացվում են աշխարհագրական գոտիներ, զոնաներ, նրանց ենթակա այլ հորինվածքային միավորներ, մինչև լանդշաֆտ և լանդշաֆտի ձևաբանական մասեր։

Աշխարհագրական թաղանթում նրա ոլորտները միմյանց մեջ են թափանցում՝ ջրոլորտը խոր կերպով մտել է քարոլորտի խորքը, մասնակցում են այնտեղ տեղի ունեցող երևույթներին (լուծում, կարստային երևույթներ, ցեխասահք, սողանքներ)։ Օդային ոլորտը ներթափանցելով քարոլորտ մասնակցում է օքսիդացման պրոցեսներին։

Աշխարհագրական թաղանթը նյութական է, այնտեղ հանդիպում է Մենդելեևի աղյուսակում տեղ գտած բոլոր քիմիական տարրերը։ Այդ տարրերը աշխարհագրական թաղանթի տարբեր ոլորտներում անհավասար է բաշխված։

Աշխարհագրական թաղանթում նյութերի համաշխարհային շրջապտույտի ընթացքում խորքային ապարները բարձրանալով երկրի մակերևույթ հողմնահարվում են, որն ուղեկցվում է թթվածնի, մասամբ նաև ածխածնի, ջրածնի կլանմամբ, առաջանում են նոր միներալներ։ Կենդանի օրգանիզմները միջավայրից վերցնում են 3–4 քիմիական տարր և նրանցից ստեղծում շատ բարդ օրգանական նյութեր։ Սակայն սխալ կլինի կարծել, թե կենդանի օրգանիզմները միայն նշված չորս քիմիական տարրերով կարող են գոյությունը պահպանել։

Աշխարհագրական թաղանթի բոլոր բաղադրիչները միևնույն արժեքն ու նշանակությունը չունեն։ Պարզվում է կան վայրեր, որտեղ հող չկա, ինչպես օրինակ Անտարկտիդայում կամ քարքարոտ անապատներում, նշանակում է առանց հողի էլ կարող է լանդշաֆտ ձևավորվել, տվյալ դեպքում հողը երկրորդական բաղադրիչ է։ Կան բաղադրիչներ, որոնք առաջնային են, մյուսները՝ երկրորդային։ Կան այնպիսի բաղադրիչներ, որոնք մի դեպքում երկրորդական են, այլ դեպքում՝ առաջնային։ Վերը նշված օրինակում հողը երկրորդական էր, սակայն տափաստանային զոնայի ձևավորման մեջ վճռական գործոնի դեր է կատարում։ Աշխարհագրական թաղանթի ամենակարևոր հատկանիշը ամբողջականությունն է, նրա բոլոր բաղադրիչների միասնականությունը։ Տարբեր ագրեգատային վիճակում գտնվող նյութը տարբեր որակական հատկանիշներ ունի։ Անտարկտիդայում ավելի քան 20 միլիոն կմ³ սառցային զանգվածը բոլորովին տարբեր է օվկիանոսային ջրի հատկանիշներից, վերջինս էլ տարբեր է օդում պարունակվող ջրի գոլորշիների հատկանիշներից։

Աշխարհագրական թաղանթը միասնական է, նրա բոլոր բաղադրիչները սերտորեն կապված են միմյանց և պայմանավորում են իրար։ Այստեղ անընդհատ տեղի է ունենում նյութի շարժում ու շրջապտույտ։ Աշխարհագրական թաղանթում արեգակնային էներգիայի մի մասն է մասնակցում երկրային պրոցեսներին, նրա մի մասը կլանվում է մթնոլորտի վերին շերտի կողմից։

9․Զարգացած և զարգացող երկրները

 Զարգացած երկրներն առանձնանում են շուկայական հարաբերությունների զարգացման հասուն մակարդակով, բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի բարձր ցուցանիշով, ներքին կայունությամբ: Մեծ է այս երկրների դերը համաշխարհային տնտեսության և քաղաքականության մեջ: Դրանք բոլորն էլ տիրապետում են հզոր գիտատեխնիկական ներուժի, առանձնանում են իրենց տնտեսության ծավալներով և զարգացման մակարդակով, բնակչության թվով և այլն:

 Զարգացող երկրների հիմնական բնութագրիչները 20-րդ դարի 60-ական թվականներին աշխարհում փլուզվեց գաղութային համակարգը, նախկին գաղութները ձեռքբերեցին քաղաքական անկախություն՝ դառնալով ինքնավար պետություններ և միասին ձևավորելով զարգացող երկրների խումբը: Ներկայումս զարգացող երկրների խմբին են պատկանում մոտավորապես 150 երկիր, ուր բնակվում է աշխարհի բնակչության 80%-ը:

Անանիա Շիրակացի

Անանիա Շիրակացին եղել է Անանիա գյուղից։ Շիրակացին, Դպրեվանքի դպրոցում նախնական կրթություն ստանալով, որոշեց նվիրվել համրողական արվեստի՝ մաթեմատիկայի ուսումնասիրմանը:

Անանիա Շիրակացի - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Նա համոզված էր, որ ամեն ինչի հիմքում թվերն են, իսկ համրողական արվեստը համարում էր բոլոր գիտությունների հիմքը: Մեզանից ավելի քան 1300 տարի առաջ, երբ աշխարհում հմուտ մասնագետներն ու ուսուցիչները շատ քիչ էին, ուսումը շարունակելու, գիտելիքները խորացնելու միակ միջոցը ճամփորդելն էր ու հեռավոր երկրներում ուսուցիչ գտնելը: Շիրակացին այդպես էլ վարվեց: Ընդհանուր առմամբ` նա արտասահմանում ճանապարհորդեց և սովորեց 11 տարի, որից 8-ը՝ հույն նշանավոր գիտնական Տյուքիկոս Բյուզանդացու դպրոցում: Ուսուցչի հարուստ գրադարանը Շիրակացու համար դարձավ երկրորդ ուսումնարանը: Հայ երիտասարդը, մաթեմատիկայից բացի, ուսումնասիրեց նաև պատմություն, բժշկագիտություն, աշխարհագրություն և այլ գիտություններ: Ուսումնառությունն ավարտելուց հետո Շիրակացին շտապեց վերադառնալ Շիրակ և  դպրոց բացեց, որտեղ գալիս էին սովորելու Հայաստանի տարբեր վայրերից:Անանիա Շիրակացին ոչ միայն սովորեցնում, այլև դասագրքեր էր ստեղծում, որոնք այնուհետև բազմացնում էին՝ մեկը մյուսից արտագրելով: Հարյուրամյակներ շարունակ հայ երեխաներն ու պատանիները մաթեմատիկան սովորել են Շիրակացու խնդրագրքով, որտեղ ամփոփված խնդիրները նաև հետաքրքիր տեղեկություններ էին պարունակում պատմությունից, աշխարհագրությունից, տարբեր արհեստներից ու ժամանակին բնորոշ առօրյայից: Որոշ խնդիրներ ունեին զվարճալի բնույթ և կոչվում էին խրախճանականներ: Անանիա Շիրակացու կարևոր աշխատություններից են ժամանակի ճշգրիտ հաշվարկմանը ծառայող տոմարական հաշվումների աղյուսակներն ու բոլորակները (աստղագիտական աղյուսակներ), որոնք տվյալներ են պարունակում ոչ միայն հայկական, այլև քաղաքակիրթ մյուս ժողովուրդների տոմարական համակարգերից: Իր աստղագիտական աշխատություններում Անանիա Շիրակացին քննության է առել Արեգակի, Երկրի, Լուսնի, աստղերի վրա և Տիեզերքում տեղի ունեցող երևույթներ: Նա համոզված էր, որ Երկիրը գնդաձև է, պարզել է, որ լույսի տարածման արագությունը շատ ավելի մեծ է, քան ձայնինը, գտնում էր, որ Լուսինը սեփական լույսից զուրկ, պինդ մարմին է, որը երևում է Արեգակի ճառագայթների անդրադարձմամբ, իսկ նրա վրա երևացող մութ բծերը մակերևութային անհարթություններ են: Շիրակացին բացատրել է նաև Լուսնի փուլերի առաջացումը, Արեգակի և Լուսնի խավարումները: Ծովերի մակընթացություններն ու տեղատվությունները նա համարել է Լուսնի ազդեցության արդյունք: Համեմատական դատողություններով եզրակացրել է, որ Արեգակը մեծ է թե՜ Լուսնից, թե՜ Երկրից և գտնվում է շատ մեծ հեռավորության վրա: Շիրակացին նշել է նաև աստղագիտության մի շարք գործնական կիրառություններ, մասնավորապես՝ նավագնացության ժամանակ աստղերով կողմնորոշվելու և Արեգակի դիրքով օրվա ժամերը որոշելու եղանակը: Շատ հետաքրքրական են նաև թանկարժեք քարերին, չափ ու կշռին, ֆիզիկայի և օդերևութաբանության տարբեր հարցերի վերաբերող նրա ուսումնասիրությունները: Անանիա Շիրակացու հուշարձանները կանգնեցված են Մատենադարանի և Երևանի պետական համալսարանի առջև: ՀՀ-ում սահմանվել է Անանիա Շիրակացի մեդալ, որով պարգևատրվում են գիտության և մշակույթի բնագավառում ակնառու ձեռքբերումների համար:

  Անանիա Շիրակացու Խնդիրները

Խնդիր 1․ Իմ մերձավոր մարդկանցից մեկը Մեկնելով Բահլ՝ շահաբեր գնով մարգարիտ ձեռք բերեց։ Տուն վերադառնալիս, հասնելով Գանձակ, նա իր գնած մարգարիտի կեսը վաճառեց հատը 50 դրամով։ Գալով Նախիջևան՝ վաճառեց նրա քառորդ մասը, հատը 70 դրամով, ապա հասնելով Դվին՝ վաճառեց նաև այդ մարգարիտի 1/12 մասը՝ հատը 50 դրամով։ Երբ նա եկավ մեզ մոտ՝ Շիրակ, նրա մոտ մնացել էր ընդամենը 24 հատ մարգարիտ։ Արդ, այդ մնացածով իմացի՛ր, թե ընդամենը քանի մարգարիտ էր գնել նա և քանի՞ դրամ էր ստացել վաճառած մարգարիտներից։

Լուծում

1/2+1/4+1/12=6/12+3/12+1/12=10/12

12/12-10/12=2/12=24 մարգարիտ

12:2=6

6×24=144 մարգարիտ

144:2=72

72×50=3600դրամ

72:2=36

36×70=2526դրամ

24:2=12

12×50=600դրամ

300+2526+600=4200+2526=6726դրամ

Պատ.` ընդ. գնված մարգարիտներ — 144 հատ, վաճառվաներից աշխատած գումար — 6726դրամ:

Խնդիր 2․ Կոմոդը գնելով 36 ռուբլով, այնուհետև հարկադրված եղա այն վաճառել այդ գնի 7/12֊ով: Քանի՞ ռուբլի կորցրեցի այդ գործարքի պատճառով:

Լուծում
36÷12=3
3×7=21
36-21=15 (կորցրեց)
Պատ.՝ 15:

Խնդիր 3․ Սպաների աշխատավարձը բաշխվում էր այսպես. 1/4 մասը՝ պատվազորներին, 1/8֊ը ավագներին, իսկ մնացած 150 կենդինարը՝ մյուս հեծյալներին: Իմացի՛ր, թե ամբողջ աշխատավարձը որքա՞ն էր:

Լուծում
1/4+1/8=3/8
8/8-3/8=5/8
150÷5/8=240
Պատ.՝ 240 կենդինար:

Դեկտեմբերյան ամփոփում

Ինչ է իրենից ներկայացնում էոկարիոտ բջջինները կենդանական և բուսական բջջինների կառուցվածք։

Կորիզավոր կամ Էուկարիոտ են կոչվում բոլոր օրգանիզմները, որոնց բջիջներն ունեն բջջակորիզ և ներքին թաղանթ։ Կորիզավոր են՝ բույսերը, կենդանիները, սնկերը։
Կենդանական էուկարիոտիկ կամ կորիզային բջիջները տարբերվում են նրանով,որ նրանց բջջապատը թույլ է արտահայտված։ Կան նաև որոշ առանձնյակներ, որոնց մոտ բջջապատը նույնիսկ բացակայում է։ Էուկարիոտիկ բջիջները միմյանցից տարբերվում են նաև կենսաքիմիական հատկանիշներով, ինչպես նաև պահեստային ախաջրերի կազմով։

Գրել պրոկարիոտ բջիջների մասին։

Նախակորիզավոր կամ Պրոկարիոտ է կոչվում կորիզ չունեցող բջիջները։ Նախակորիզավորների բջիջն արտաքինից ծածկված է բջջապատով։ Բջջապատի տակ պլազմային թաղանթն է, որին հաջորդում է ցիտոպլազման։ Նախակորիզավորները չունեն ձևավորված կորիզ և մի շարք օրգանոիդներ՝ միտոքոնդրիումներ, էնդոպլազմային ցանց, վակուոլներ, լիզոսոմներ պլաստիդներ, գոլջի ապարատ։ Կորիզին փոխարինում է նրա համարժեք նյութը՝նուկլեոիդը։ Այն ժառանգական տեղեկատվություն է պարունակում տվյալ բջջի մասին։ Նախակորիզավորների ցիտոպլազմայում են ռիբոսոմները, իսկ կապտականաչ ջրիմուռներում ու որոշ բակտերիաներում՝ ֆոտոսինթեզ կատարող գունանյութը։ Բակտերային բջիջները լինում են գնդաձև (կոկեր), ձողիկաձև (բացիլներ), պարուրաձև և այլն։

Ինչ է իրենից ներկայացնում միտոզ բջջի բաժանում։

Միտոզը բջջային ցիկլի մի հատվածն է, սակայն այն բավականին բարդ է և իր մեջ ներառում է հինգ փուլեր`պրոֆազ, պրոմետաֆազ, մետաֆազ, անաֆազ, տելոֆազ։
Քրոմոսոմների կրկնորինակների ստեղծումը կատարվում է ինտերֆազի ժամանակ և միտոզի փուլում քրոմոսոմները արդեն կրկնապատկված են:
— Պրոֆազի փուլում տեղի է ունենում հոմոլոգ քրոմոսոմների (զույգերի) կոնդենսացիա և սկսվում է բաժանման վերետենի ձևավորումը: Մարդու և կենդանիների բջիջներում սկվում է ցենտրիոլների հեռացումը, ձևավորվում են բաժանման բևեռները:
— Պրոմետաֆազը սկսվում է բջջի կորիզի թաղանթի քայքայմամբ: Քրոմոսոմները սկսում են շարժվել, նրանց ցենտրոմերները կոնտակտի մեջ են մտնում ցենտրիոլների միկրոխողովակների հետ, իսկ բևեռները շարունակում են իրարից հեռանալ:
— Մետաֆազի ընթացքում քրոմոսոմների շարժումը դադարում է, նրանք տեղավորվում են բջջի այսպես կոչված հասարակածի վրա` բևեռներց հավասարաչափ հեռավորության վրա, մի հարթության մեջ` առաջացնելով մետաֆազային թիթեղիկ: Այս դիրքում նրանք մնում են բավականին երկար ժամանակ, որի ընթացքում բջջի մեջ կատարվում են նշանակալից վերփոխումներ, որից հետո միայն կարող է տեղի ունենալ քրոմոսոմների իրարից հեռացումը: Այս է պատճառը, որ մետաֆազը ամենահարմար պահն է քրոմոսոմնների քանակի հաշվարկման:
— Անաֆազի ընթացքում քրոմոսոմները հեռանում են իրարից դեպի հանդիպակած բևեռներ. վեջինները նույնպես շարունակում են իրարից հեռանալ:
— Տելոֆազում արդեն առանձնացված քրոմոսոմների խմբերի շուրջ ձևավորվում են բջջի կորիզների թաղանթներ, որոնք ապակոնդենսացվում են և առաջացնում են երկու դուստր կորիզներ:

Համառոտ ներկայացրու բջջիի օրգանոիդները միտոքոնդրիումներ ,քլորոպլաստ,էնդոպլազմային ցանց Գոլջիի կոմպլեքս և ռիբոսոմներ։

Միտոքոնդրումներ, բջջի ընդհանուր նշանակության օրգանոիդներից են։ Հայտնաբերվել են բոլոր բուսական և կենդանական բջիջներում, ունեն 1-5 մկմ տրամագծով հատիկների, ձողիկների, թելիկների տեսք։ Ունի 5-7 մկմ երկարություն։
Քլորոպլաստները օրգանոիդներ են հայտնաբերված բուսական բջիջներում և այլ կորիզավոր օրգանիզմներում, որոնք կատարում են ֆոտոսինթեզ։ Քլորոպլաստները կլանում են լուսային էներգիան՝ վերածելով ԱԵՖ-ի, որը էներգիայի հիմնական պահոցն է հանդիսանում։ Սինթեզում են նաև ՆԱԴ և ՆԱԴH միացություններ, որոնք մասնակցում են ֆոտոսինթեզին։
Էնդոպլազմային ցանց, էնդոպլազմայի կոմպոնենտ։ Կազմված է բազմաթիվ խոռոչներից։ Համարվում է էուկարիոտ (կորիզավոր) բջիջների պարտադիր օրգանոիդը և նրանցում լավ զարգացած է։ Պրոկարիոտների (նախակորիզավորներ) մոտ բացակայում է։ Էնդոպլազմային ցանցի ծավալը կազմում է բջջի ծավալի միջինը 30%-50%։
Գոլջիի ապարատ, էնդոպլազմային ցանցի հետ սերտորեն կապված հարթ, միաշերտ մեմբրաններից կազմված խորշեր, խողովակների, ակոսների և բշտիկների համակարգ է, որտեղ ձևավորվում են լիզոսոմները, վակուոլները և սեկրետները, ընթանում է կուտակվում և դուրս են բերվում փոխանակության նյութերը։ Գոլջի կոմպլեքսը մասնակցում է պլազմային թաղանթի գոյացմանը։
Ռիբոսոմներ, բջջի մեմբրան չունեցող օրգանոիդներն են, որոնց

ում կատարվում է սպիտակուցի կենսասինթեզ։ Ռիբոսոմները բջջային ամենափոքր օրգանոիդներն են, սովորական լուսային մանրադիտակով անտեսանելի։ Պրոկարիոտ բջիջների ռիբոսոմների տրամագիծը 20 նմ, իսկ էուկարիոտիկ բջիջներինը՝ 25-30 նմ է։ Ռիբոսոմների հայտնաբերումը և նրանց ուսումնասիրությունը հնարավոր դարձավ միայն էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ։

Ներկայացրեք քրոմոսի կառուծվածքը ։

Քրոմոսոմները երևում են միայն բաժանվող բջիջներում։ Ունեն բարակ՝ 14 նմ տրամագծով թելերի ձև։ Քրոմոսոմներն ունեն բարդ կառուցվածք։ Բջջի բաժանման սկզբնական և միջին փուլերում նրանք կազմված են երկու իրար կցված թելանման կամ ձողաձև մարմնիկներից՝ քրոմատիդներից։ Վերջիններս ոլորված են գալարաձև և կախված գալարվածության աստիճանից, քրոմոսոմները փոխում են իրենց չափերը՝ երկարանում կամ կարճանում։ Քրոմատիդները իրենց հերթին կազմված են մեկ կամ մի քանի զույգ թելիկներից՝ քրոմանեմաներից՝ հունարեն նեմա-թել, որոնք լուսային մանրադիտակով տեսանելի ամենափոքր կառուցվածքներն են։ Քրոմոսոմները տարբերակված են նաև երկարությամբ։ Նրանք կազմված են ցենտրոմերից և մեկ կամ երկու թևերից։ Յուրաքանչյուր քրոմանեմա կազմված է քրոմոսոմում զույգերով դասավորված միկրոֆիբրիլների խրձից։ Ոչ հոմոլոգ քրոմոսոմները տարբեր կառուցվածք ունեն։ Յուրաքանչյուրը տարբերվում է իր անհատական կառուցվածքային առանձնահատկություններով։ Քրոմոսոմի թևերն իրենց երկարությամբ բաժանված են բարակ, բաց գույնի շերտերով։ Հաճախ քրոմոսոմի վրա հանդես են գալիս կրկնակի պրկումներ, որոնք երբեմն խորը ձևով առանձնացնում են քրոմոսոմի թևի տեղամասը, որը կոչվում է ուղեկից։ Բոլոր քրոմոսոմների համակցությունը կոչվում է նաև քրոմոսոմային հավաք։

Մոլորակներ

Ովքե՞ր են մոլոկանները։

Ռուսական կրոնական շարժում (կրոնական փոքրամասնություն), որ առաջացել է  րդ դարի երկրորդ կեսին, Տամբովի գավառում։ Կրոնական ուղղության հիմնադիրն է Սիմոն Ուկլեինը։ «Մոլոկան» անունը տրվել է դեռ 1765 թվականին։ Անվանումը կապում են ավետարանական «հոգևոր կաթի»՝ իրենց քարոզած Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ուսմունքի, ինչպես նաև պասի օրերին կաթ խմելու սովորույթի հետ։։ Մոլոկանները իրենց «Հոգևոր քրիստոնյաներ» են անվանում և իրենց ընդունած մոլոկան անունը բացատրում են նրանով, որ իրենց դավանած վարդապետությունը այն օգտագործվող կաթն է, որի մասին խոսվում է Սուրբ Գրքի մեջ։

Ի՞նչ ազգային առանձնահատկություններ ունեն։

Յուրաքանչյուր մոլոկանի տուն ունի բավականին ընդարձակ գավիթ, ուր գտնվում է բաղնիքը, ախոռը, խոտանոցը և շտեմարանը։ Բնակարանը բաղկացած է երկու սենյակներից, որոնց դռները բացվում են նախասենյակների մեջ։ Սենյակները հիմնականում քառանկյունի են լինում։

Տղամարդիկ կարմիր կամ կապույտ չթից կարված շապիկ են հագնում։ Շապիկի վրայից հագնում են ժիլետկա, որը անթև է և կրծքի վրա ամբողջովին կոճկվում է։ 

Կանանց շապիկը կարում են բացարձակապես կարմիր չթից, իջնում է մինչև ոտքերը, սրա վրայից հագնում են կիսաշրջազգեստ բամազյա կտորից։

Մոլականները ամուսնանում են տղաները՝ 19 տարեկանում, իսկ աղջիկները՝ 17 տարեկան, ամուսնացող զույգի տարիքային տարբերությունը հազվադեպ է մեծ լինում։ Աղջիկ փախցնելու սովորություն նրանց մեջ չկա։ Աղջկան ընտրում են տղայի ծնողները, սակայն հաշվի են առնում տղայի կարծիքը։Մոլոկանները ամուսնությունից հետո պետք է մորուք պահեն։ Նրաց ծեսերի համաձայն` ծննդկան մայրը, եթե աղջիկ է ունեցել, 80 օր համարվում է պիղծ, իսկ տղա ունենալու դեպքում՝ 40 օր, նա չի կարող հաց թխել, կերակուր եփել, նրա հետ ոչ ոք բացի ամուսնուց ճաշելու իրավունք չունի։ Երեխան պարտադիր պետք է տրվի այդ գերդաստանի անդամներից մեկի անունով։

Skip to toolbar