Հայաստանը Ռուս-Թուրքական հարաբերություններում – քննական նյութ

Ռուս-թուրքական հարաբերությունները մշտական կոնֆլիկտի հարաբերություներ են, այսինքն Ռուսաստանն ու Թուրքիան միշտ իրար թշնամի են, միշտ իրար հակառակորդ են, և այդ թշնամական հակառակորդների հարաբերությունների մեջ, հայ ժողովուրդն էլ Ռուսաստանի կողմից պաշտպանիալ ժողովուրդ է և նաև ռուսների կողմից փրկվող ժողովուրդ է, և երբ մենք ինչ որ պահի տեսնում ենք որ ռուս-թուրքական հարաաբերությունները այդքան էլ թշնամական չէ, այստեղ միանում է մի հայկական ծրագիր երբ որ մենք սկսում ենք ռուսներին բացատրել իրենց շահը, որ թուրքը իրենց մշտական թշնամին է իսկ նրանք թուրքերի հետ ինչ որ համագործակցական փորցեր են անում։

Ռուս-թուրքական 1828-1829թթ. պատերազմ

Ռուս-թուրքական առաջին պատերազմն է որը առնչվում է Հայաստանի տարածքի հետ։ Ռուսական զորքերը խորանում են դեպի Տաջկահայաստանի տարածք, գրավում են համարյա ամբողջ Արևմտյան Հայաստանը, հասնում են մինչև Էրզրում, Մուշ, Բայազետ, որից հետո կնքվում է հաշտություն ռուսների և թուրքերի միջև բայց այդ տարածքների մեծ մասը ռուսների մոտ չի մնում, որովհետև արևմուտքից միջամտություն է լինում (Անգլիաի և Ֆրանսիաի)։ Այդ պայմանագրով Ռուսաստանին անցնում է Օսմանյան կայսրությունից միայն Ջավախքը, իսկ մնացած արևմտյան Հայաստանի տարածքները նորից մնում են Օսմանյան կայսրությանը։

Այս պարտությունից հետո Օսմանյան կայսրության մեջ ներքին խռովություններ են առաջանում։ Սկսվում է Եգիպտոսի ապստամբությունը Օսմանյան կայսրության դեմ, որը գլխավորում է Եգիպտոսի այդ ժամանակվա տիրակալը Մուհամեդ ալին։ Եգիպտաօսմանյան պատերազմը սկսվում է ռուս-թուրքական պատերազմից 2 տարի անց 1831-1833 թվականներին։ Սկզբում Եգիպտական զորքը գրավում է Սիրիան, հետո մտնում Կիլիկիա, Փոքր ասիա, և 1833 թվականին հասնում է միչև Կոստնանդնոպոլիս, և արդեն օրակարգային է դառնում Կոստնանդնոպոլսի գրավումը, և Օսմանյան Կայսրության վերացումը, Հիբրահին փաշան Պոլսի դռներին է և սպասում է օգնական զորքի գալը։ Օսմանյան Կայսրությանը փլուզումից փրկում է Ռուսաստանը, նույն Ռուսաստանը ով երկու տարի առաջ պատերազմի մեջ էր Օսմանյան Կայսրության հետ, նա օգնում է սուլթանին որ այդ վիճակից դուրս գա և Եգիպտական զորքերին ջարդի։ Ռուսաստանը փրկում է Օսմանյան Կայսրությանը։ Դաշնագիր է կնքվում Ռուսաստանի և Թուրքիայի միջև 9-10 տարով։ Ըստ դաշնագրի եթե կողմերից մեկի վրա հարցակվում են, նրանք որպես դաշնակիցներ իրար պաշպանում են։

10 տարի հետո 1840 թվականին տեղի է ունենում Եգիպտական ապստամբություն, Եգիպտական զորքերը գնում են առաջ, միջամտում են ֆրանսիան, Ռուսաստանը, Անգլիան կարգավորում է այնպես որ մի կողմից Ֆրանսիայի շահերն է պաշպանում, մյուս կողմից Ռուսաստանի։ Նոր համաձայնագիր է կնքվում, որտեղ Ռուսաստանը տուժող է հայտնվում որովհետև նեղուցների հարցը լուծվում է օգուտ բոլոր Եվրոպական տիրություների։

Ռուս-թուրքական պատերազմ (1828-1829) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Ռուս-թուրքական պատերազմ 1828-1829թթ.

Ռուս-թուրքական հարաբերությունները նորից մտնում են կոնֆլիկտների մեջ, որովհետև Ռուսաստանը այս իրավիճակից դժգոհ է մնում։ Ռուսաստանը սկսում առաջին անգամ արծածել Քրիստոնյաների հարցը Օսմանյան Կայսրությունում, ոչ միայն հայերի այլ արևելքի Քրիստոնյաների, և հատկապես Երուսաղեմում գտնվող Քրիստոնիա սրբությունների։ Եվ սա դառնում է առիթ նոր պատերազմի, 1853 թվականին նոր ռուս-թուրքական պատերազմ է սկսվում, դա Ղրիմի պատերազմն է որը տևում է միչև 1856 թվական։ Թուրքիայի կողմից պատերազմին մասնակցում են Արևմտյան տերությունները Անգլիան, ֆրանսիան և Ավստրո-Հունգարիան, միասին պատերազմում են Ռուսաստանի դեմ, Ռուսաստանը պարտվում է, կնքվում է Փարիզի խաղաղության դաշնագիր որով Ռուսաստանը զրկվում է իր արտոնություններից այդ նեղուցներում։

1870 թվականին Գերմանիան է մտնում ասպարեզ, միավորվում է Ֆրանսիային պատերազմում ջարդում է, Ֆռանսիան էր այդ ժամանակ ցամաքի Եվրոպական ամենաուժեղ տերությունը։ Եվ Ռուսաստանը դրանից հետո անմիջապես հաըացքը թեքում է դեպի Թուրքիա, և փորձում է Ղրիմի պատերազմի հետևանքները հաղթահարել։ Նորից սկսվում է ռուս-թուրքական հարաբերությունների կոնֆլիկտներ, գալիս հասնում է 1877-78 թվականի նոր ռուս-քուրքական պատերազմ, Ֆրանսիան թուլացած էր և չէր կարող միջամտել, Անգլիացիների չխառնվելը ռուսները կարողանում են ապահովել խոստանալով որ չեն խորանա դեպի նեղուցներ և դեպի Պարսից ծոց։ Պատերազմը սկսվում է, հայերի մեջ մեծ ոգևերություն, ռուսների կողմից հայ զորավարներ են կռվում, պատերազմը Ռուսաստանը հաղթում է, նորից Տաջկահայաստանի մեծ մասը գրավում է միջև Էրզրում, իսկ Բալկաներում հասնում է միջև Պոլիս համարյա միջև նեղուցներ, և սկսում է նորից հաշտության բանակցությունները։

——————=1=——————

Ադրիանապոլսի պայմանագիրը

1829 թվականի սեպտեմբերի 2-ին Ռուսաստանի և Օսմանյան Կայսրության միջև կնքվել է հաշտության պայմանագիր ռուս-թուրքական (1828-1829) պատերազմից հետո:

Ադրիանապոլսի պայմանագիրը և հայերի գաղթը - Համահայկական թուանշային գրադարան

Ադրիանապոլսի պայմանագրում Հայաստանին և հայերին էին վերաբերում հետևյալ կետերը`
.Ախալցխան ու Ախալքալաքն անցնում էին Ռուսական կայսրությանը,
.Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված տարածքները վերադարձվում էին Օսմանյան Թուրքիային
.Պայմանագրով սահմանվեց նաև գաղթի իրավունք։ Թուրքահպատակ հայերը կարող էին 18 ամսվա ընթացքում իրենց շարժական գույքով անցնել Ռուսաստան
.Թուրքիան ճանաչում էր Թուրքմենչայի պայմանագրով Երևանի ու Նախիջևանի խանությունների միացումը Ռուսական կայսրությանը ։

1829 թ.սեպտեմբերին կնքված պայմանագրով(1828-1829 թթ ռուս-թուրքական պատերազմում ռուսները հաղթեցին) ամրապնդվեց ռուսական կողմի քաղաքական-տնտեսական ազդեցությունը Սև ծովում, Անդրկովկասում: Ախալքալաքն ու Ախալցխան միացվեցին Ռուսական կայսրությանը։

70. Ռուս-թուրքական 1828-1829 թթ. պատերազմը | Արեւմտահայաստանի եւ  Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն

Արևմտյան Հայաստանը վերադարձվեց Օսմանյան կայսրությանը, 18 ամսվա ընթացքում հայերը իրենց գույքով հանդերձ կարող էին տեղափոխվել Ռուսական կայսրություն: 1,5 տարում թուրքերը պետք է վճարեին ռազմատուգանքը։

Ադրիանապոլսի պայմանագիրն ամենևին չարդարացրեց հայերի հույսերը, նրանց արդարացի ձգտումները: Արևմտահայերը ջանում էին թոթափել թուրքական լուծը և վերամիավորվել իրենց արևելահայ եղբայրների հետ: Նրանց այդ ցանկությունը չիրականացավ Ռուսաստանի հակառակորդ եվրոպական մեծ պետությունների վարած քաղաքականության հետևանքով: Նրանց հարկադրական ճնշման տակ Ռուսաստանը Թուրքիային վերադարձրեց Կարսը, Արդահանը, Էրզրումը, Մուշը, Բայազետը և գրաված մյուս շրջանները: Այլ խոսքով, Արևմտյան Հայաստանը, չնչին բացառությամբ, մնաց օսմանյան տիրապետության տակ: Պայմանագիրը մեզ համար ձեռնտու չէր, որովհետև ինչպես վերևում նշեցի Արևմտյան Հայաստանի մեծ մասը անցնում էր Թուրքիային։

——————=2=——————

Ղրիմի կամ արևելյան պատերազմ 

Ղրիմի պատերազմն ընթացել է 1853-1856թթ. (հայտնի է նաև որպես Արևելյան պատերազմ): Այն Ռուսաստանի պատերազմն էր Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի և Սարդինիայի կոալիցիայի դեմ Մերձավոր Արևելքում գերիշխանության համար։

Ղրիմի պատերազմ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

XIX դ. կեսին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դուրս մղեցին Ռուսաստանին մերձավորարևելյան շուկաներից և իրենց ազդեցությանը ենթարկեցին Թուրքիային։

Նիկոլայ I-ի փորձերը՝ Մեծ Բրիտանիայի հետ Մերձավոր Արևելքը ազդեցության ոլորտների բաժանելու վերաբերյալ, հաջողություն չունեցան, և նա որոշեց ուղղակիորեն ազդել Թուրքիայի վրա: 

Ղրիմի պատերազմ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Պատերազմի առիթ ծառայեց Թուրքիայի՝ ռուսական վերջնագրի մերժումը՝ Նիկոլայ I-ին Օսմանյան կայսրության ուղղափառ բնակչության «հովանավոր» ճանաչելու վերաբերյալ: 1856թ.-ի մարտի 30-ին կնքված Փարիզի հաշտության պայմանագրով ավարտվեց 1853-1856թթ. Ղրիմի պատերազմը: Ռուսաստանը վերադարձնում էր Թուրքիային Կարսը՝ ի փոխանակումն Սևաստոպոլի և դաշնակիցների գրաված ռուսական մյուս քաղաքների: 

 Փարիզի պայմանագրի կնքումից հետո արևելյան հարցն ավելի սրվեց, հատկապես՝ 1870-ական թվականներին: 1877-1878թթ.՝ ռուս-թուրքական պատերազմում Ռուսաստանի ձեռք բերած հաղթանակից հետո, Փարիզի հաշտության պայմանագիրը 1878թ. փոխարինվեց Բեռլինի պայմանագրով: Փարիզի պայմանագիրը բաղկացած էր 33 հոդվածներից:

——————=3=——————

1914թ. Առաջին աշխարհամարտի սկիզբը

1914թ. օգոստոսի 1-ին սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը տևեց չորս տարի: Նրանում հիմնական դերակատարները XIXդ. վերջին – XXդ սկզբին ձևավորված երկու միմյանց թշնամի ռազմաքաղաքական խմբավորումներն էին`   Անտանտը, որի կորիզը կազմում էին Անգլիան, Ֆրանսիան ու Ռուսաստանը, և Կենտրոնական պետությունները`   Գերմանիան, Ավստրո-Հունգարիան ու Իտալիան, որին այնուհետև միացավ Թուրքիան:

Առաջին համաշխարհային պատերազմի դաշնակիցներ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Պատերազմի մեջ ներքաշվեց երկրագնդի բնակչության 75%-ը`   1,5 մլրդ մարդ, զորակոչվեց 74 մլն մարդ: Ռազմական գործողությունների տարբեր թատերաբեմերում զոհվեց 10 մլն, և վիրավորվեց 20 մլն մարդ: 1914թ. հոկտեմբերի 29-ին Օսմանյան կայսրությունը, որը ղեկավարում էր երիտթուրքական կառավարությունը`   բաղկացած ներքին գործերի նախարար Թալեաթից, զինվորական նախարար Էնվերից և ռազմածովային նախարար, ծովակալ Ջեմալից, պաշտոնապես պատերազմի մեջ մտավ:

Ամիսներ անց ամերիկյան մամուլին տված իր հարցազրույցում Էնվեր փաշան հետևյալ կերպ կմեկնաբանի Թուրքիայի մասնակցության պատճառները. «Անկասկած, աշխարհը դժվարությամբ է ըմբռնում, որ Թուրքիան այլևս նույնը չէ, ինչ նախկինում էր: Այսօր պատերազմ է մղում ոչ թե թուրքական կառավարությունը, այլ թուրք ժողովուրդը: Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի թերթերը շատ են գրում այն մասին, որ Թուրքիան պատերազմի մեջ մտավ Գերմանիային օգնելու համար:

Հայերի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին - Վիքիպեդիա՝ ազատ  հանրագիտարան

Դա ճիշտ է այս պահի համար, բայց ոչ այն պահի, երբ մենք հավաքագրում էինք մեր ուժերը: Այսօր Ավստրո-Հունգարիան և Գերմանիան օգնում են մեզ, մենք էլ`   իրենց: Մենք զինվորագրվեցինք, որովհետև այլ ուղի չկար: …Ռուսաստանը, նվաճելով մեր տարածքները, սպառնում էր Սև ծովում և Կովկասում, իսկ Անգլիան գործողություններ էր ծավալում Միջագետքի դեմ և նավատորմ էր տեղադրել Դարդանելի առաջ: Մենք սպասեցինք ևս մեկ շաբաթ և պատերազմ հայտարարեցինք:

Թուրքիան այժմ ունի լավ պատրաստված և զինված 2.000.000-անոց բանակ: Մեզ այնքան են զրպարտել, որ այժմ մենք կամենում ենք աշխարհին զենքով համոզել, որ մենք ազգաբանորեն մեռած չենք, ինչպես ոմանք պնդում են»: («Ասոշիեյթիդ փրես»-ին տված հարցազրույցից, 20-ը ապրիլի, 1915թ.): Թուրքիան մտավ պատերազմի մեջ, և զորահավաք հայտարարվեց, արևմտահայերը, ինչպես կայսրության մյուս ժողովուրդները, զորակոչվեցին բանակ:

——————=4=——————

Անկախության հռչակումը

Բաթումում ընթանում էին արդեն երկրորդ բանակցությունները, որտեղ թուրքերը նոր պահանջներ էին դնում այդ թվում՝ տարածքային։ Ինչպես նաև դնում էին նոր պահանջ 1918 մայիսի 26֊ին ներկայացնում վերջնագիր, ասելով, որ վերջնականապես ցրվի Անդրկովկասյան սեյմը։ Նրանք ուզում էին բանակցել մեծ կովկասյան ազգերից ամեն մեկի հետ առանձին բանակցել և առաջարակում, որ նրանցից ամեն մեկը անկախություն հայտարարի։

Հենց նույն օրը Սեյմի այս նիստը գումարվում է, հայտարարվում դրա լուծարումը վրացի ներկայացուցիչների կողմից և միարժամանակ հենց նույն դահլիճում մայիսի 26֊ի երեկոյան ժամերին վրացի ներկայացուցիչները հայտարարում են Վրաստանի անկախությունը։ Հաջորդ օրը Ադրբեջնն է իր անկախությունը (մայիսի 27) և հայերը տեսնելով, որ բոլորը հռչակում են անկախություն, իր կամքից հակառակ անում է նույն քայլը։ Դա տեղի է ունենում մայիսի 28֊ին ազգային խորհուրդի կողմից՝ Թիֆլիսում (պաշտոնապես՝ մայիսի 30֊ին)։

——————=5=——————

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar