Մասնագիտական հաշվետվություն

Ես Արմենուհի Երզնկյանն եմ, երկու տարի է ինչ սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում, «հագուստի մոդելավորում և նախագծում» բաժնում։ Այս ուսումնական տարում սկսեցինք ավելի խորացված ուսումնասիրել մեր մասնագիտական ոլորտը։ Ընկեր Կարինեի և ընկեր Մերիի հետ միասին կատարել ենք մի քանի նախագծեր պարտեզի փոքրիկների հետ, օրինակ՝ շապիկների ներկում 5 տարեկաների հետ, պարկեր չրերի համար, էքկո պայուսակների ձևում և ներկում, շարֆերի ներկում։ Այս նախագծերի արդյունքում մենք կարողացանք փոքրիկների հետ համատեղ կատարել աշխատանք և մի փոքր ուսուցանել նրանց։ Կարի դասընթացների ընթացքում ուսումնասիրել և կարել ենք կիսաշրջազգեստների բոլոր տեսակները։ Էսքիզներից ուսումնասիրել և իրականացրել եմ 3 հավաքածու, երկուսը բուսական թեմայով, մեկը Հովհաննես Այվազովսկու կտավները օգտագործել եմ զգեստների մեջ։ Այս մասնագիտությունը մի փոքր բարդ է, բայց շատ հետաքրքիր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar