ՀՈԿՏԵՄԲԵՐ 10-14

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

  • Դիտել տեսանյութը և վերլուծել ռուս-թուրքական հարաբերությունների պատմությունը տվյալ ժամանակահատվածը
  • Բուզանդի Հայոց պատմություն գրքից 203-204, 216-220 էջերը տեղադրել բլոգներում և վերլուծել Արշակ արքայի և Փառանձեմի կերպարները

Տեսանյութը՝ այստեղ

Գիրքը՝ այստեղ

Փառանձեմը Գնելի կինը լինելով շատ էր սիրում իր ամուսնուն և թաղման ժամանակ էլ հայտարարեց, որ իր պատճառով են իր ամուսնուն սպանել։ Թագավորի հետ ամուսնանալուց հետո նա բնականաբար թագավորին չէր սիրում, բայց երբ արքունիքում հայտնվեց նաև երկրորդ թագուհին նրա մեջ նախանձ արթնացավ և նա շատ վատ և աններելի կերպով սպանեց Ողոմպին։
Քանի որ նա շատ վատ կերպով սպանեց Ողոմպին, ինչպես ասում է պատմիչը նա ընդհանրապես վախ չուներ աստծուց, այդ պատճառով Պապի ծնվելուց հետո Պապին դևերը ամբողջ կյանքի ընթացքում տարբեր վատ արարքների էին դրդում։ Փառանձեմ թագուհին հայոց աշխարհի հայտնի թագուհիներից է։ Նա հայտնի է նրանով որ կարողացել է միայնակ կառավարել և պարսից զորքի հարձակումից 14 ամիս պաշտպանել պաշարված Արտագերս ամրոցը։ Սակայն 14 ամսվա ընթացքում ամրոցում համաճարակ սկսվեց և հարյուրավոր մադկանց կյանք խլեց։ Որոշ ժամանակ անց թագուհին ինքը բաց արեց ամրոցի դռներն ու ներս թողեց պարսից զորքին։ Թագուհին մահացավ Շապուհ թագավորի մոտ, ով հավաքել էր բոլոր պալատականներին որպեսզի ցույց տա, թե որքան անօգնական է հայ թագուհին և բացի այդ նախատի նրան։

Skip to toolbar