ԿԱԾԱՆՆ ԻՆՁ ՏԱՆԵՐ

Համո Սահյան

Կածանն ինձ տաներ անտառը՝ ցախի,
Անտառն իմ գլխին ուլունքներ թափեր։
Սուլոցի փոխվեր սարսուռն իմ վախի,
Եվ ոչ մի շշուկ ոտքս չկապեր։

Կացինս թողած կաղնու փչակում,
Պարանս ժայռի փեշերին թողած,
Շապիկիս թևքը՝ մասրենու ճանկում,
Փեշքը՝ մոշենու փշերին թողած,

Թռչեի թրջված հավքի ետևից
Եվ չբռնեի մինչև իրիկուն…
Հարցնեի հողից, ջրից, աստղերից.—
Գտնեի կածանն ու դառնայի տուն:

Հայրս ինձանից բան չհարցներ,
Չնայեր ոչ մի խնդիրք ու լացի,
Ինձ «պարան, կացին ու ցախ դարձներ»…
Եվ մայրս կանչեր իրիկնահացի։

Քթիցս կարծես ծուխ է բարձրանում…
Ինչո՞ւ է կորածն այսքան քաղցրանում։

Լույս։ Կորպուսկուլյար

Լույսի բնութագրիչներից է նրա գույնը, որը միագույն ճառագայթման համար որոշվում է ալիքի երկարությամբ, իսկ բարդ ճառագայթման համար՝ սպեկտրային կազմով։

17-րդ դարից ի վեր լույսի էության վերաբերյալ գիտական ​​վեճեր են ընթանում ալիքի և կորպուսուլյար տեսությունների կողմնակիցների միջև։ Ալիքային տեսության հիմնադիրը կարելի է համարել Ռենե Դեկարտը, ով լույսը համարում էր համաշխարհային նյութի՝ պլենումի խաթարումներ։ Կորպուսկուլյար տեսությունը ձևակերպվել է Պիեռ Գասենդիի կողմից և աջակցել Իսահակ Նյուտոնին: Լույսի ալիքային տեսությունը մշակվել է Ռոբերտ Հուկի և Քրիստիան Հյուգենսի կողմից։ Ըստ Հյուգենսի՝ լույսի ալիքները տարածվում են հատուկ միջավայրում՝ եթերում։

19-րդ դարի սկզբին Թոմաս Յանգի դիֆրակցիայի փորձերը համոզիչ ապացույցներ տվեցին ալիքի տեսության օգտին։ Պարզվել է, որ լույսը լայնակի ալիքներ է և բնութագրվում է բևեռացումով։ Յունգը առաջարկեց, որ տարբեր գույները համապատասխանում են տարբեր ալիքի երկարություններին: 1817 թվականին Ավգուստին Ֆրենելը ուրվագծեց լույսի իր ալիքային տեսությունը Գիտությունների ակադեմիայի հուշագրության մեջ։ Էլեկտրամագնիսականության տեսության ստեղծումից հետո լույսը նույնացվել է որպես էլեկտրամագնիսական ալիքներ։ Ալիքային տեսության հաղթանակը ցնցվեց 19-րդ դարի վերջին, երբ Մայքելսոն-Մորլիի փորձը չհայտնաբերեց եթերը։ Ալիքներին անհրաժեշտ է միջավայր, որտեղ նրանք կարող են տարածվել, սակայն խնամքով մշակված փորձերը չեն հաստատել այս միջավայրի գոյությունը: Սա հանգեցրեց Ալբերտ Էյնշտեյնի կողմից հարաբերականության հատուկ տեսության ստեղծմանը: Պարզվեց, որ էլեկտրամագնիսական ալիքների բնույթն ավելի բարդ է, քան պարզապես նյութի մեջ շեղումների տարածումը: Մաքս Պլանկի կողմից սև մարմնի ջերմային հավասարակշռության հավասարակշռության խնդիրը հանգեցրեց լույսի արտանետման գաղափարի առաջացմանը՝ լուսային քվանտա, որոնք կոչվում էին ֆոտոններ: Էյնշտեյնի կողմից ֆոտոէլեկտրական էֆեկտի ֆենոմենի վերլուծությունը ցույց է տվել, որ լույսի էներգիայի կլանումը տեղի է ունենում նաև քվանտներով։

Քվանտային մեխանիկայի զարգացմամբ ստեղծվեց Լուի դը Բրոյլի կորպուսուլյար ալիքային դուալիզմի գաղափարը, ըստ որի լույսը պետք է միաժամանակ ունենա ալիքային հատկություններ, ինչը բացատրում է նրա դիֆրակցիայի և միջամտության ունակությունը, և կորպուսուլյար հատկությունները, որոնք բացատրում են դրա կլանումը և ճառագայթումը: 

Առաջադրանքներ

Այգեպանն ասաց.

֊ Ժլատ մի լինիր, սիրելի՛ս, նուշը հենց նրա համար է, որ մարդիկ ուտեն,֊ ասաց այգեպանը։

֊ Ժլատ մի լինիր, սիրելի՛ս,֊ ասաց այգեպանը,֊ նուշը հենց նրա համար է, որ մարդիկ ուտեն։

֊ Մ՛ի տրտմեք զավակներս, թող ձեր հոգին երբեք չընկճվի կյանքի ծանրությունից,֊ շարունակեց հայրը։

Հայրը շարունակեց.

֊ Մ՛ի տրտմեք զավակներս, թող ձեր հոգին երբեք չընկճվի կյանքի ծանրությունից։

֊ Մ՛ի տրտմեք զավակներս,֊ շարունակեց հայրը,֊ թող ձեր հոգին երբեք չընկճվի կյանքի ծանրությունից։

֊Աստղի՛կ, դու էլ մոմ կպցրու Դավիթ Անհաղթի խաչքարին,֊ ասաց մորաքույրս։

Մորաքույրս ասաց.

֊ Աստղի՛կ, դու էլ մոմ կպցրու Դավիթ Անհաղթի խաչքարին։

֊ Աստղի՛կ,֊ ասաց մորաքույրս,֊ դու էլ մոմ կպցրու Դավիթ Անհաղթի խաչքարին։

֊ Բերանտ փակի՛ր,֊ ասացի ես,֊ քթով շնչիր։

Ես ասացի.

֊ Բերանտ փակի՛ր, քթով շնչիր։

֊ Բերանտ փակի՛ր, քթով շնչիր,֊ ասացի ես։

Առաջադրանքներ

1. Ներգործական կառույցի նախադասությունները դարձրու կրավորական կառույցի․ 

Ահեղ կայծակը ճեղքել էր եկեղեցու ժայռակոփ պարիսպները։ 

Եկեղեցու ժայռակոփ պարիսպները ճեղքվել էին ահեղ կայծակի կողմից։

Հազարավոր ստրուկներ կառուցել են Քեոփսի բուրգը։ 

Քեոփսի բուրգը կառուցվել է հազարավոր ստրուկների կողմից։

Վահանն ու Արամը հսկա ժայռաբեկորը գլորեցին ձորը։ 

Հսկա ժայռաբեկորը գլորվեց ձորը Վահանի ու Արամի կողմից։

Կատաղի քամին թմբկահարում էր մանրավաճառի խանութի դռներն ու պատուհանները։ 

Մանրավաճառի խանութի դռներն ու պատուհանները թմբկահարվում էին կատաղի քամու։

Յոթերորդ դարում արաբ հրոսակները այրել են հայոց բազում ձեռագիր մատյաններ։ 

2. Կրավորական կառույցի նախադասությունները դարձրու ներգործական․ 

Այգին ողողվել էր արևի ոսկեզօծ շողերով։ 

Հյուրասենյակում Անտոնինան շրջապատվեց կանանց խմբով։ 

Գյուղի թեքված եկեղեցին կառուցվել է միջնադարի վարպետների կողմից։ 

Փայտե կամրջի հենասյունը կոտրվել էր վարարած գետի ջրերից։ 

Իրիկվա հովից տարուբերվում էին սիմինդրի կոշտացած ցողունները։ 

3. Կազմիր բարդ բառեր՝ տրված բարդ բառի առաջին արմատը դարձնելով վերջին արմատ․ 

Սիրատենչ — գրքասեր,

նրբահյուս — 

հացթուխ —  գարեհաց,

մարդախույս — տղամարդ, 

սակավախոս — ջրասակավ, հողասակավ

սրտաբուխ — գթասիրտ,

Վարդանանց և Վահանանց պատերազմներ

Ինչպիսի՞ իրավիճակ էր
Արևելյան Հայաստանում
5-րդ դարի առաջին կեսին։

428 թվականին անկում է ապրում հայ Արշակունիների թագավորությունը, որը Հայաստանի պարսկամետ կուսակցության հաղթանակներից էր։ Պարսկամետ կուսակցությունը վարում էր Հայաստանի՝ Պարսկաստանին ձուլման քաղաքականություն։ Պարսկական արքունիքն այդ քաղաքականությանը նպաստող քայլեր էր իրականացնում։ Պարսից արքունիքն աջակցում էր մի նոր աղանդավորական շարժման՝ մանիքեականության, որը քրիստոնեական և զրադաշտականության կրոնների միախառնումն էր։ Այդ քայլով պարսից արքունիքը փորձում էր խարխլել քրիստոնեության հիմքերը Հայաստանում և մտցնել պարսկական կրոնին համահունչ տարրեր, քանի որ մանիքեականությունը, ինչպես զրադաշտականությունը, պաշտում էր կրակը։ Այս աղանդին ավելի շատ հարում էր հայոց պարսկասեր կուսակցությունը։ Հայ առաքելական եկեղեցին ստիպված էր 444 թվականին Շահապիվանում եկեղեցական ժողով հրավիրել և պատիժներ սահմանել մանիքեականության աղանդին հարելու համար[6]։ 447 թվականին Հայաստան է գալիս Դենշապուհը, որն աշխարհագիր է անցկացնում և ծանրացնում Հայաստանի հարկերը։ Այս ամենը ռամիկների շրջանում ըմբոստություն է առաջացնում ընդդեմ պարսկական տիրապետության[1]։

Նկարագրե՛լ Վարդանանց
պատերազմի ընթացքը։

50 թ. Տեղի էունենում ճակտամարտ: Հայերը անցնելով Կուր գետի ձախ ափը ազատում են բուն աղվանքը: Ապստամբ Հայերի դեմ Հազկերտը զորք է ուղարկում: Վարդան զորավարի 66-հազարանոց հայոց զորքը 451 թ. Մայիսի 26 Ավարայրի դաշտում տղմուտ գետի ափին կռվի է բռնվում Պարսկական զորքի հետ Երկու կողմերն մեծ զոհեր են տալիս զոհվում է նաև Վարդան Մամիկոնյանըիր նախարարների հետ:

Որո՞նք են Վարդանանց պատերազմի
պատճառները և հետևանքները:

Հիմնական պատճառը կրոնն էր։ Պարսկամետ կուսակցությունը վարում էր Հայաստանի՝ Պարսկաստանին ձուլման քաղաքականություն։ Պարսկական արքունիքն այդ քաղաքականությանը նպաստող քայլեր էր իրականացնում։ Սակայն պատերազմը սկսվեց, երբ հայերը մերժեցին պարսիկների կրոնափող լինելու առաջարկը և պայքար մղեցին կրոնը պահելու համար։ Հետևանքում պատերազմը մենք պարտվեցինք, սակայն այն կոչեցինք «Բարոյական հաղթանակ», քանի որ կարողացանք պահպանել մեր կրոնը։

Վարդանանց պատերազմը
կրոնակա՞ն պատերազմ է։
Հիմնավորիր ինչու՞։

Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Բ-ն, դիմելով «հայոց բոլոր մեծամեծերին», հատուկ հրովարտակով պահանջում է հայերի կրոնափոխություն և զրադաշտականության ընդունում։ Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Բ-ն, դիմելով «հայոց բոլոր մեծամեծերին», հատուկ հրովարտակով պահանջում է հայերի կրոնափոխություն և զրադաշտականության ընդունում։ Պարսից արքայի պահանջը քննարկելու համար 449 թվականին Արտաշատում ժողով է հրավիրվում, որին մասնակցող հայկական իշխանական տները և Հայ Առաքելական Եկեղեցին որոշում են չհնազանդվել և մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը։ Այսպիսով հայերը պայքարեցին կրոնը պահպանելու համար և դա նրանց մոտ հաջողվեց։

Որո՞նք են Վահանանց պատերազմի
պատճառները և հետևանքները:

 Քանի որ Պերող արքայի ղեկավարման ժամանակ Պարսիկները սկսեցին նորից շատ չոր քաղաքականություն վարել Հայերի նկատմամբ, վերկսկեցին կրոնափոխության փորձերը, հայ նախարարները որոշեցին ապստամբել նրանց դեմ: Հետևանքները- 484 թ. թվականից կնքվեց Նավարսակի պայմանագիրը, որտեղ Պարսիկները ընդունեցին Հայերի պայմանները: Ապստամբության արդյունքներից էր նաև այն, որ Մեծ Հայքի Արցախ, Ուտիք նահանգներում և դրանց հարակից տարածքներում 484 թ. վերականգնվեց հայոց թագավորությունը, որի հիմնադիրն էր Հայկազուն-Սիսակյան տոհմից սերող Վաչագան Բարեպաշտը:

Առաջադրանքներ

1․Ընդգծի՛ր փոխաբերական իմաստով գործածված բառերը։

Վարդագույն վանքը ձորափին լռել էր ինքնամփոփ, խոր ու մեղմ շշնջում էր օդը։

Քամին հալածում էր մառախուղի թանձր քուլաները։

Նա մռայլ նայում էր նիրհած լեռներին, համր արևակեզ ժայռերին։

Մշուշը փաթաթվում էր հինավուրց անտառներին և թավալվում բլուրների փեշերին։

Քամին մռնչում էր, և անձրևի տարափը ծեծում էր նրա դեմքը։

Կրակը արհամրհանքով ծիծաղում էր ջրի հոսանքի վրա։

Մեծ խորհուրդ կա այս ալեհեր լեռան մեջ։

Մռայլ ու անհյուրընկալ նայեց ամրոցը եկվորներին։

Ձայները անէացան հալվեցին․ քնած էին և՛, ամրոցը և՛, մարդիկ և՛, անդնդախոր ձորը։

2․Շարունակ՛իր նախադասությունները

Երկու օր է, ․․․

Մի իշխան երկար ճանապարհ էր կտրել և ․․․․

Ձմեռն անցավ բայց, ․․․

Մեկ էլ մի կրակոց լսվեց, և ․․․․

Երբ նա կռացավ, ․․․․

Александр Пушкин- «Ты и Вы»

Пустое вы сердечным ты
Она, обмолвясь, заменила
И все счастливые мечты
В душе влюбленной возбудила.
Пред ней задумчиво стою,
Свести очей с нее нет силы;
И говорю ей: как вы милы!
И мыслю: как тебя люблю!

Анализ стихотворения «Ты и вы» Пушкина

Стихотворение Александра Сергеевича Пушкина «Ты и вы» посвящено одной из его возлюбленных, Анне Алексеевне Олениной. С ней были связаны и некоторые строки знаменитого романа «Евгений Онегин». Произведение было создано в 1828 году и опубликовано в альманахе «Северные цветы».

В эпоху поэта обращение на «вы» между мужчиной и женщиной было обязательным, нерушимым правилом светского этикета. Это видно и в большинстве стихов, которые были посвящены различным дамам. Единственным исключением было обращение к супруге. Обращение на «ты» было знаком близких отношений, которые не афишировались, если не относились к браку. Отказ от обращения на «вы» всегда инициировала дама.

Произведение «Ты и вы» можно разбить на две части как по смыслу, так и по композиции. Первые четыре строки посвящены поступку женщины, которая, несмотря на непреложные правила этикета, сухое вежливое обращение заменила на «сердечное ты». Это могло означать только то, что дама неравнодушна к герою, раз уж пошла на такой шаг. Влюбленному человеку, которого прежде отвергали, и его надежды начали сходить на нет, сложно не заметить подобное обращение и подарить надежду на взаимность. А учитывая взбалмошную натуру его возлюбленной, в самом деле сложно сказать, случайное ли «ты» она обронила, желая поддеть молодого человека, или же действительно таким намеком указывает на возможность развития этого романа.

Вторая часть посвящена именно чувствам лирического героя. Он не вправе переходить границы, ему неведомо, случайное ли это обращение или же намеренное, искренна ли дама сердца или же это было некой уловкой, издевкой. Ему остается только переживать свои чувства, не в силах высказать их прямо. Остается лишь говорить: «Как вы милы!», не имея по этикету права сказать: «Я тебя люблю!»

Стихотворение написано четырехстопным ямбом, стопа двухсложная с ударением на втором слоге. Рифма в первой части произведения перекрестная с чередованием мужской и женской, во второй части – кольцевая с тем же чередованием.

В основе стихотворения лежит такой литературный прием, как противопоставление, антонимия, антитеза «светский этикет – истинные чувства». Среди других приемов встречаются эпитеты («душа влюбленная», «счастливые мечты») и гипербола («свести очей с нее нет силы»).

В одной короткой миниатюре, благодаря этому приему, поэт сумел передать чувства и треволнения влюбленного мужчины.

Հոդված 38, կրթության իրավունք

Գործնական աշխատանք֊ Երզնկյան Արմենուհի, Պողոսյան Սյուզանա։

1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը եւ տեւողությունը սահմանվում են օրենքով: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:

2. Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ունի մրցութային հիմունքներով պետական բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթական հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունք:

3. Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական եւ հետազոտությունների ազատությունը:

Այն, որ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք, վաղուց հայտնի է բոլորիս և այն ամրագրվել է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ ներպետական օրենդրությամբ։ Այսօր պետությունը խթանում է կրթության և գիտության զարգացումը, սահմանում պարտադիր կրթության ծրագրերը և տևողությունը, ապահովելով բոլորի համար մատչելի համընդհանուր հիմնական կրթության համար անհրաժեշտ նախադրյալները:  Այդուհանդերձ, դեռևս առկա են մի շարք համակարգային խնդիրներ, որոնք խոչընդոտում են կրթության իրավունքի լիարժեք իրացմանը, որոնց անդրադառնում ենք ստորև։

Առաջին կարևորագույն խնդիրը, որը համակարգային առումով շարունակվում է չլուծված մնալ, դա նախադպրոցական կրթական հաստատությունների հասանելիության խնդիրն է, այսինքն բոլոր երեխաները պետք է ունենան որակյալ վաղ մանկության զարգացում, խնամք և նախադպրոցական կրթություն, որպեսզի նրանք հետագայում պատրաստ լինեն նախնական կրթության:

Հաջորդ կարևորագույն խնդիրը դա համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների վճարովի լինելու հարցն է: Հաճախ վարձավճարների տրամադրման անհնարինության պատճառով մի շարք դեպքերում ծնողների կողմից հնարավոր չի լինում երեխայի կրթությունը կազմակերպել նախադպրոցական ուսումնական հաստատությունում, ինչի արդյունքում տուժում է երեխան:

Երրորդ ոչ պակաս կարևոր խնդիրն է՝ կրթությունից դուրս մնացած երեխաների հարցը։ Երեխաների՝ կրթությունից դուրս մնալու պատճառները տարբեր են, ինչպես օրինակ՝ ոչ բավարար սոցիալական պայմանները, երեխայի հաշմանդամությունը, երեխաների բացակայություններին իրավասու անձանց ոչ պատշաճ արձագանքը, երեխաներին աշխատանքի մեջ ներգրավելը, իսկ բնակչության առանձին խմբերի դեպքում՝ անգամ երեխաների վաղ ամուսնությունը, սակայն այս համատեքստում  պետք է արձանագրենք որ խնդիրը ավելի շատ գտնվում է օրենսդրական դաշտի տիրույթում, քանի որ «կրթությունից դուրս մնացած երեխա» հասկացության՝ որևէ իրավական ակտով ամրագրված չի ինչն էլ իր հերթին առաջացնում է նաև այլ խնդիրներ. բարդացնում կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, նրանց վերաբերյալ հստակ և միասնական վիճակագրական տվյալների հավաքագրման աշխատանքները։ 

Հաջորդիվ հատուկ պետք է առանձնացնենք հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի իրացման հարցում առկա խնդիրները։ Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի իրականացումը, վերջինիս մատչելիությունը երաշխավորված է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային փաստաթղթերով: Ավելին, պետությունը ստանձնել է ներառական և որակյալ կրթությանն առնչվող մի շարք պարտավորություններ, և պետք է հետևողական աշխատանքների միջոցով հասնի նշված խնդիրների վերացմանը։

Մյուս խնդիրն է՝ մարդու իրավունքների վերաբերյալ կրթության և իրազեկմանն ուղղված միջոցառումների զուգահեռ և պատշաճ կերպով իրականացման բացակայությունը։ Մասնավորապես, հարկավոր է կրթական հաստատություններում ներդնել միջազգային չափանիշներին համապատասխան մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ կամ այդ սկզբունքները ներառող դասընթացներ: 

Առանձնացված վերջին խնդիրը վերաբերվում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտներին։ Այս ուղղությամբ, Կառավարությունը նախատեսվում է բուհերի ապակուսակցականացում, կրթության որակի բարելավում ու գիտության ֆինանսավորման ավելացում, ինչպես նաև ակադեմիական բարեվարքության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ։

Այսպես, 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով նախատեսվում է աշխատանքային իրավունքների ոլորտում իրականացնել հետևյալ 6 միջոցառումները՝

  1. Հանրակրթական դպրոցներում ներդնել մարդու իրավունքներ քննարկող թեմաներ` առարկայական նոր չափորոշիչների համատեքստում` Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարական մշակույթի կարողունակությունները» ձևավորող շրջանակի հիման վրա օրենսդրորեն սահմանել աշխատանքային հարաբերությունների կարգավորման պարզեցված կառուցակարգեր՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
  2. Օրենսդրորեն ամրագրել կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման և կրթության իրավունքի իրացման մեխանիզմները։
  3. Ընդունել ներառական կրթության ապահովման ռազմավարություն և գործողությունների ծրագիր` կրթական բոլոր մակարդակների համար։
  4. Օրենսդրորեն սահմանել ակադեմիական բարեվարքության սկզբունքներ՝ միջազգային չափանիշներին համապատասխան

Նախատեսվում է, որ վերը նշված գործողությունների իրականացման արդյունքում մեծապես կնվազեն կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող անձանց և դպրոցական տարիքի անձանց կրթության իրավունքի խախտման դեպքերը, միաժամանակ կնվազեն նաև կրթությունից դուրս մնացած երեխաների թիվը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում ակադեմիական բարեվարքության կանոնների, կրթության իրավունքի խախտման դեպքերը։

Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ Ռազմավարությամբ և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով նշված ոլորտում նախատեսվող փոփոխությունների արդյունքում նախատեսվում է կատարելագործել օրենսդրական դաշտը, ինչը իր հերթին կնպաստի ՄԱԿ-ի կայուն զարգացման թիվ 4 նպատակի իրագործմանը, մասնավորապես՝ «Ապահովել ներառական ու համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորություններ» իրագործմանը:

Սույն հրապարակումը իրականացվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի շրջանակներում գործարկվող «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրով։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի կրթաթոշակիրը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

միջնադարում կրթության հիմնախնդիրներից մեկն էր վճարի խնդիրը սովորական մարդկանց երեխաները չեն կարողացել։

4-8 апреля

Обсуждение притч Карел Чапека

Урок 1.

  1. Люди

Это просто мученье! Приходится поминутно отгонять мальчишек, чтобы они не дразнили мою собаку.

А мне приходится прогонять собак, чтобы они не кидались на мою кошку.

А мне приходится стрелять по кошкам в саду, чтобы они не охотились на птичек.

А мне приходится стрелять птиц, чтобы они не клевали моих черешен.


2. Петух

Еще не светает. Я еще не давал сигнала.

3. Дерево

Видеть далеко кругом — для этого надо высоко вырасти.

4. Воробей

Велика птица — соловей! Нас, воробьев, гораздо больше!

5. Лиса

Все живое делится на три разряда: на врагов, конкурентов и добычу.

6. Ястреб

Что такое жестокость? Борьба за жизнь, господа, всегда законна.

7. Разделение труда

Я буду смотреть, как вы работаете, а вы будете смотреть, как я ем.

8.Властитель

Я вами управляю, чтобы вы мне платили, а вы мне платите, чтобы я вам приказывал.

9. Воробей

Чтобы жаворонок был прав? Исключено. Правда — одна, и она — воробьиная.

10. Диктaтop

Я добился единомыслия. Все должны повиноваться.

11. Сообщение

Жители истреблены и город сожжен с соблюдением полного порядка и дисциплины.

12. Критик

По-моему, змее не следовало бы быть такой длинной.

13. Муха на оконном стекле

Теперь я знаю, где граница бытия.

14. Однодневка

История? Это мне ничего не говорит.

15. Паук в паутине

Ждать — тоже не легкая работа

Урок 2

Профессор философии взял большую жестяную банку, заполнил ее доверху большими осколками камней до пяти сантиметров в диаметре, и спросил у студентов, полная ли банка.

«Конечно, полная», — ответили студенты.

Тогда профессор взял ящик с мелкой галькой, насыпал ее сверху на камни и слегка потряс банку. Галька провалилась в свободное пространство между камнями.

Студенты засмеялись.

После этого профессор взял пакет с песком и высыпал песок в банку. Несомненно, песок тоже просочился в те щели, которые еще остались между камнями и галькой.

— Эта банка, как жизнь человека, — сказал профессор, — сначала мы должны наполнить ее самыми крупными камнями, — это самые важные цели в нашей жизни, без которых мы не можем существовать: любовь, вера, семья, интересная профессия, воспитание детей. Галька — это менее важные цели, но необходимые для комфорта. Например, свой дом, машина, дача. Песок — это наши повседневные заботы. Если мы сначала насыпаем в банку песок, места для камней и гальки уже не останется. Тогда наша жизнь будет состоять только из повседневной суеты, но мы не достигнем самого важного и нужного. Необходимо учиться сосредоточивать наши усилия на важных вещах, без которых жизнь теряет смысл, например, воспитание детей. Иногда мы уделяем много времени зарабатыванию денег, уборке, стирке, готовке, общению с соседями, но при этом у нас не хватает времени на наших детей, это; значит, мы заполняем свою банку песком, забыв о крупных камнях.

Вопросы и задания к притче:

• Перечислить все, в чем может заключаться смысл жизни человека.

• Затем выберите те пункты, в которых вы видите смысл для себя и объясните почему.

______________________________________

Урок 3.

Исключения — РОСТОК, ОТРАСЛЬ, СКАЧОК, ЧЕТА, СОЧЕТАТЬ, УТВАРЬ, РАВНИНА, РОСТОВ

Упражнение 1

а) Пол_жить на полку, удобно распол_житься, предпол_гать ответ, сл_жить книги, распол_гать запасами, предл_гать помощь, кратко изл_жить содержание, прол_жить путь.

б) Город Р_стов, устье зар_сло, морские водор_сли, дети подр_сли, выр_стить в саду, произр_стать в пустыне, богатая р_стительность, выр_щенные лимоны, мир р_стений, переходный возр_ст, зар_сли камыша, сберечь пор_сль, подр_стковый врач, р_стущие на берегу, зеленый р_сток, отр_сль хозяйства

Упражнение 2

Спишите, вставляя пропущенные буквы, графически объясняя выбор орфограмм в корне.

а) Изл_гать содержание, хорошо изл_жить; знать признаки прил_гательного; написать изл_жение; оба сл_гаемых; распол_житься на ночлег; распол_гать свободным временем.

б) Гул нар_стает, р_скошные р_стения, зар_сли камышом, выр_сли подснежники; зеленые водор_сли, Р_стислав; р_стущий ребенок.

в) Предпол_жения не подтвердились; капельки р_сы; тропа зар_стает; р_стительное масло; изменить пол_жение; лепестки р_стений; сл_гать стихи; желуди прор_сли; сберечь р_стения от мороза; просека зар_стает; предл_жить помощь.

Упражнение 3

Распределите слова в два столбика, объяснив графически выбор а – о в корне. а | о

Подр_сли, распол_гаться, прил_жить, выр_стать, распол_жение, Р_стов, обр_сли, сл_жить, возл_гать, пол_гаться, р_сток, выр_щенный, отр_сль, р_сти, нар_щение, прил_гать.

_____________________________________________

Дома

М. Горький. Чтение рассказа М.Горького ,,Старуха Изергиль». Легенда о Данко.

Домашняя работа. Чтение первой части.

Обсуждение легенды. Много ли сейчас подобных Данко людей?

Обсуждение рассказа М. Горького ,,Старуха Изергиль». Проблематика рассказа.

Сочинение на тему: ,,Дети и взрослые»

Skip to toolbar