Քննական հարցաշար

1.Աշխարհագրության ուսումնասիրման առարկան, նպատակը և խնդիրները

Ուսումնասիրման առարկան

 Աշխարհագրությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում գիտությունների ամբողջական համակարգում, քանի որ նրա հետազոտության օբյեկտները շատ բազմազան են.աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանցում ընթացող երևույթներն ու գործընթացները,մայրցամաքները, օվկիանոսները,տարածաշրջանները, երկրները, հասարակական երևույթներն ու գործընթացները։ Հայտնի է, որ աշխարհագրական թաղանթի առանձին ոլորտների ուսումնասիրություններով զբաղվում են նաև այլ գիտություններ՝ կենսաբանություն (կենսոլորտ),երկրաբանություն (քարոլորտ), տնտեսագիտություն (մարդոլորտ), ֆիզիկա (մթնոլորտ, քարոլորտ) և այլն։ Սակայն միայն աշխարհագրության ուսումնասիրություններն են, որ ընդգրկում են աշխարհագրական թաղանթի բոլոր ոլորտները։ Աշխարհագրության ուսումնասիրության առարկաներն են Երկրի մակերևույթի բնական ու հասարակական բաղադրիչները և դրանց փոխազդեցության հետևանքով առաջացած տարածական համակարգերը` աշխարհահամակարգերը (գեոհամակարգեր)։ Աշխարհահամակարգերն ընդգրկում են տարբեր մեծության տարածքներ՝ առանձին բնակավայրերից մինչև ամբողջ պետություններ, լանդշաֆտի փոքր տեղամասից մինչև Երկրի աշխարհագրական թաղանթ։ Դրանք կարող են լինել բնական, հասարակական և բնահասարակական։ Անկախ տեսակից, բոլոր աշխարհամակարգերը գտնվում են փոխազդեցության մեջ, օրինակ՝ բնությունըև տնտեսությունը, կլիման և անտառը, օվկիանոսը և մայրցամաքը, օվկիանոսը և տնտեսությունը, և այլն։

Ուսումնասիրման նպատակը

 Աշխարհագրության ուսումնասիրության նպատակն է բացահայտել ու վերլուծել բնական և հասարակական երևույթների տարածական օրինաչափություններն ու տարբերությունները, տարբեր աշխարհահամակարգերի և դրանց առանձին բաղադրիչների միջև եղած փոխադարձ կապերը։ Աշխարհագրության ժամանակակից ընկալումը և նպատակը տարբերվում է նախկին աշխարհագրական ընկալումից նրանով, քանի որ նախկինում շեշտը դրվում էր նկարագրական բաղադրիչի վրա։ Հայտնի էր, որ նախկինում աշխարհագետները հիմնականում զբաղվում էին տարածքներ հայտնաբերելով, դրանց բնությունը, բնակչությունը և տնտեսությունը նկարագրելով։ Այլ կերպ ասած, աշխարհագրական գիտության ուսումնասիրության առարկան ընդարձակվում էր տարածական ընդարձակման շնորհիվ։ Այսինքն՝ գիտությունը զարգանում էր էքստենսիվ ուղիով։ Ներկայում էլ աշխարհագետները հայտնաբերում են նոր տարածքներ Անտարկտիդայում, Օվկիանիայում և քիչ հետազոտված վայրերում։ Սակայն նոր տարածք հայտնաբերելը այլևս աշխարհագրության հիմնական նպատակն ու խնդիրը չէ։ Այժմ առանջնությունը տրվում է խորքային ուսումնասիրություններին. վերլուծություն, բացահայտում, կանխատեսում և այլն։ Դրա շնորհիվ նկարագրական գիտությունից աշխարհագրությունը վերածվեց վերափոխիչ-կառուցողական գիտության և սկսեց զարգանալ ինտենսիվ ուղիով։

Աշխարհագրության խնդիրները

 Աշխարհագրության խնդիրն է տարածության և ժամանակի մեջ ուսումնասիրել՝

  • բնությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու կապերի հետևանքով ձևավորված բնական աշխարհահամակարգերը (բնական զոնա,բնական լանդշաֆտ, օվկիանոս, մթնոլորտ, անտառ և այլն)
  • հասարակությունը, նրա առանձին բաղադրիչները և դրանց փոխազդեցության ու կապերի հետևանքով ձևավորված հասարակական աշխարհահամակարգերը (տնտեսական շրջան, տարաբնակեցման համակարգ, պետություններ, քաղաքներ և այլն)
  • բնության, հասարակության և դրանց առանձին բաղադրիչների փոխազդեցության ու կապերի հետևանքով ձևավորված բնահասարակական աշխարհահամակարգերը (մարդածին լանդշաֆտ, ջրամբար, ջրանցք, հատուկ պահպանվող տարածքներ և այլն)։

Այսիպիսով, բնական միջավայրիխելամիտ օգտագործման և վերափոխման ուղիների բացահայտումն էլ դարձել է աշխարհագրության գլխավոր խնդիրը։ Աշխարհագրական բոլոր գիտությունների միասնական նպատակից ելնելով, կարելի է աշխարհագրությունը բնութագրել որպես աշխարհայացքային և մարդակենտրոն գիտություն, որն ունի իր հանրակրթական, դաստիարակչական և ճանաչողական նշանակությունը։

3․Աշխարհագրական հետազոտության մեթոդները

Քարտեզը որպես աշխարհագրական ուսումնասիրությունների հիմք

       «Ցանկացած աշխարհագրական ուսումնասիրություն սկիզբ է առնում քարտեզից և դառնում քարտեզ, քարտեզից է ամեն ինչ սկսում և ավարտվում» (Ն.Ն. Բարանսկի)

Չնայած նրան, որ աշխարհագրության մեջ ներդրվեցին նոր մեթոդներ, քարտեզագրական մեթոդը շարունակում է մնալ հետազոտությունների հիմնական մեթոդներից մեկն է։ Դա պայմանավորված է նրանով, որ քարտեզը տարածական տեղեկատվության փոխանցման առավել կատարյալ միջոց է։ Աշխարհագրության մոդելավորման, երկրատեղեկատվական և հեռաչափական (դիստանցիոն) մեթոդները ևս հենվում են քարտեզագրական մեթոդի վրա։

Գիտական հետազոտության մեթոդները

Աշխարհագրական գիտելիքները, տեսություններն ու օրինաչափությունները կարող են լինել հավաստի և իրական, եթե ստացվել են կոնկրետ գիտական մեթոդներով։ Գիտական հետազոտության մեթոդը գործընթացների, ձևերի և գործողությունների ամբողջությունն է, որն անհրաժեշտ է նպատակին հասնելու համար։ Աշխարհագրության գիտական հետազոտության մեթոդները խմբավորվում են հետևյալ խմբերում.

  • համագիտական, որոնք կիրառելի են գիտության բոլոր ճյուղերում. համեմատական, նկարագրական, մաթեմատիկական, համակարգային և այլն
  • կոնկրետ գիտական, որոնք կիրառելի են գիտության որոշակի ճյուղերում. երկրաֆիզիկական, հնէաշխարհագրական, վիճակագրական, տեխնիկատնտեսական և այլն
  • տեղեկույթի ստացման, տվյալների հավաքման տեխնիկական միջոցներ և գործողություններ. լաբորատոր, դաշտային հետազոտություն, հեռաչափական, հարցումներ և այլն
  • տեղեկույթի էմպիրիկ(փորձարարական) և տեսական ընդհանրացումների. դասակարգում, շրջանացում, քարտեզագրում, գնահատում, համեմատություն և այլն
  • տեղեկույթի մշակման, պահպանման և փոխանցման. համակարգիչների, երկրատեղեկատվական և այլ ձևերով։

 4․Աշխարհագրական թաղանթի ոլորտային կառուցվածք

   Աշխարհագրական թաղանթ տերմինը գիտության մեջ մտցրել է ակադեմիկոս Ա. Ա. Գրիգորևը 1932 թվականին։ Աշխարհագրական թաղանթն ընդգրկում է մթնոլորտի ներքին շերտը մինչև օզոնային էկրան, ջրոլորտն ամբողջությամբ և քարոլորտի վերին շերտը, մինչև ուր մարդը ծավալում է իր աշխատանքային գործունեությունը։ Այս սահմաններում աշխարհագրական թաղանթը համընկնում է կենսոլորտին։ Սակայն աշխարհագրական թաղանթն ավելի լայն հասկացությություն է այն իմաստով, որ պարունակում է ոչ միայն կենսոլորտը, այլ նույն ծավալում պարունակվող անօրգանական հատվածը։

Աշխարհագետի ուսումնասիրման անմիջական օբյեկտը աշխարհագրական թաղանթն է։ Նրա կարևոր կառուցվածքային բաղադրիչներից են մայրցամաքները, օվկիանոսները, օդային օվկիանոսը՝ մթնոլորտի ստորին ոլորտը։ Ավելի խորը մասնատման դեպքում առանձնացվում են աշխարհագրական գոտիներ, զոնաներ, նրանց ենթակա այլ հորինվածքային միավորներ, մինչև լանդշաֆտ և լանդշաֆտի ձևաբանական մասեր։

Աշխարհագրական թաղանթում նրա ոլորտները միմյանց մեջ են թափանցում՝ ջրոլորտը խոր կերպով մտել է քարոլորտի խորքը, մասնակցում են այնտեղ տեղի ունեցող երևույթներին (լուծում, կարստային երևույթներ, ցեխասահք, սողանքներ)։ Օդային ոլորտը ներթափանցելով քարոլորտ մասնակցում է օքսիդացման պրոցեսներին։

Աշխարհագրական թաղանթը նյութական է, այնտեղ հանդիպում է Մենդելեևի աղյուսակում տեղ գտած բոլոր քիմիական տարրերը։ Այդ տարրերը աշխարհագրական թաղանթի տարբեր ոլորտներում անհավասար է բաշխված։

Աշխարհագրական թաղանթում նյութերի համաշխարհային շրջապտույտի ընթացքում խորքային ապարները բարձրանալով երկրի մակերևույթ հողմնահարվում են, որն ուղեկցվում է թթվածնի, մասամբ նաև ածխածնի, ջրածնի կլանմամբ, առաջանում են նոր միներալներ։ Կենդանի օրգանիզմները միջավայրից վերցնում են 3–4 քիմիական տարր և նրանցից ստեղծում շատ բարդ օրգանական նյութեր։ Սակայն սխալ կլինի կարծել, թե կենդանի օրգանիզմները միայն նշված չորս քիմիական տարրերով կարող են գոյությունը պահպանել։

Աշխարհագրական թաղանթի բոլոր բաղադրիչները միևնույն արժեքն ու նշանակությունը չունեն։ Պարզվում է կան վայրեր, որտեղ հող չկա, ինչպես օրինակ Անտարկտիդայում կամ քարքարոտ անապատներում, նշանակում է առանց հողի էլ կարող է լանդշաֆտ ձևավորվել, տվյալ դեպքում հողը երկրորդական բաղադրիչ է։ Կան բաղադրիչներ, որոնք առաջնային են, մյուսները՝ երկրորդային։ Կան այնպիսի բաղադրիչներ, որոնք մի դեպքում երկրորդական են, այլ դեպքում՝ առաջնային։ Վերը նշված օրինակում հողը երկրորդական էր, սակայն տափաստանային զոնայի ձևավորման մեջ վճռական գործոնի դեր է կատարում։ Աշխարհագրական թաղանթի ամենակարևոր հատկանիշը ամբողջականությունն է, նրա բոլոր բաղադրիչների միասնականությունը։ Տարբեր ագրեգատային վիճակում գտնվող նյութը տարբեր որակական հատկանիշներ ունի։ Անտարկտիդայում ավելի քան 20 միլիոն կմ³ սառցային զանգվածը բոլորովին տարբեր է օվկիանոսային ջրի հատկանիշներից, վերջինս էլ տարբեր է օդում պարունակվող ջրի գոլորշիների հատկանիշներից։

Աշխարհագրական թաղանթը միասնական է, նրա բոլոր բաղադրիչները սերտորեն կապված են միմյանց և պայմանավորում են իրար։ Այստեղ անընդհատ տեղի է ունենում նյութի շարժում ու շրջապտույտ։ Աշխարհագրական թաղանթում արեգակնային էներգիայի մի մասն է մասնակցում երկրային պրոցեսներին, նրա մի մասը կլանվում է մթնոլորտի վերին շերտի կողմից։

9․Զարգացած և զարգացող երկրները

 Զարգացած երկրներն առանձնանում են շուկայական հարաբերությունների զարգացման հասուն մակարդակով, բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի բարձր ցուցանիշով, ներքին կայունությամբ: Մեծ է այս երկրների դերը համաշխարհային տնտեսության և քաղաքականության մեջ: Դրանք բոլորն էլ տիրապետում են հզոր գիտատեխնիկական ներուժի, առանձնանում են իրենց տնտեսության ծավալներով և զարգացման մակարդակով, բնակչության թվով և այլն:

 Զարգացող երկրների հիմնական բնութագրիչները 20-րդ դարի 60-ական թվականներին աշխարհում փլուզվեց գաղութային համակարգը, նախկին գաղութները ձեռքբերեցին քաղաքական անկախություն՝ դառնալով ինքնավար պետություններ և միասին ձևավորելով զարգացող երկրների խումբը: Ներկայումս զարգացող երկրների խմբին են պատկանում մոտավորապես 150 երկիր, ուր բնակվում է աշխարհի բնակչության 80%-ը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar