Առաջադրանքներ

1.Լսիր պատումը և դու էլ հորինիր մի զրույց ծառերի մասին։

-Գիլասենին ասաց խնձորենուն,- ես չեմ հասկանում, ի՞նչու են քեզ միշտ մեծ տարածք տալիս, իսկ ինձ փոքր, ինչով եմ ես քեզանից վատը։

-Իսկ ի՞նչով ես լավը,֊ ասաց խնձորենին։

֊Ես լինում եմ մեծ, քաղցր, իսկ դո՞ւ,֊ասաց գիլասենին։

֊Իսկ ես, ես լինում եմ և մեծ, և փոքր, և քաղցր, և թթու, լինում եմ նաև կանաչ, կարմիր, դեղին, որը մարդկանց գերում է։ Իսկ դու լինում ես միայն կարմիր,֊ասաց խնձորենին։

֊Դու դալթոնիզմով հիվանդ ես՞, այ՛ հիվանդ, ես դեղին էլ եմ լինում,֊ ասաց գիլասենին։

֊Դա ոչ մի նշանակություն չունի, ինձ ավելի շատ են սիրում, ավելացնեմ նաև, որ իմ մրգի շնորհիվ առաջացավ Նյուտոնի ձքողության ուժի օրենքը,֊ասաց խնձորենին։

Եվ այսպես նրանց վիճելու ժամանակ գալիս է մի երեխա և որոշում է թե ինչ միրգ է ուզում ուտել։

֊Ինչ ուտեմ խնձոր, գիլաս, խնձոր, գիլաս….խնձոոոոոր, խնձորը ավելի շատ եմ սիրում,֊ասում է երեխան վերձնելով խնձորը։

֊Կերար, համով էր, դե բարի ախորժակ,֊ ծիծաղելով ասաց խնձորենին։

Skip to toolbar