Կիսամյակային հաշվետվություն

Ես Երզնկյան Արմենուհին եմ, արդեն կես տարի է սովորում եմ, 《Մխիթար Սոբաստացու》 կրթահամիլիրի քոլեջում։ Քանի որ ես ընկել էի նոր շրջապատ, սկզբում շատ էի վախենում և լարվում։ Ժամանակ անց երբ նրանց ընտելացա, հասկացա, որ լարվելու և ամաչելու կարիք չկա։ Մուտք ճամբարին պետք է ընտրեինք թե երեք սարերից որը պետք է բարձրանաինք, ես ընտրեցի Թռչկանի ջրվեժը և մի գրամ չփոշմանեցի։ Ես այնտեղ ձեռք բերեցի նոր ընկերներ։ Երբ մենք կամազով բարձրանում էինք Թռչկանի ջրվեժ այդ ընթացքում մենք վախենում էինք, գոռում էինք, ճչում բայց դրա հետ մեկ տեղ ուրախանում էինք, վայելում։ Քոլեջում լինում են շատ ճամփորդություններ և գիտաժողովներ։ Հաջորդ իմ ճամփորդությունը լինելու է դեպի Ապարան, և հույս ունեմ, որ շատ հետաքրքիր կանցնի, քանի որ այնտեղ են լինելու իմ ընկերները։ Նաև ամեն ամիս վերնատանը լինում են գրական ակումբներ որտեղ հավաքվում ենք քննարկում և մեր կարծիքներն ենք պատմում տարբեր պատմվածքների մասին։

Ամեն առավոտ դասերից առաջ մենք ունենում ենք 20 րոպեանոց ընդհանուր պարապունք, որտեղ քոլեջի ուսանողներին մեր սիրելի Ընկեր Մարինեն սովորեցնում է խորիմաստ երգեր։ Լինում են տարբեր միջոցառումներ, ամեն ուրբաթ Մայր դպրոցում լինում է Մեդիաուրբաթ որտեղ բոլորը պարում են և երգում։

Քոլեջի 1-ին կուրսում մենք անցնում ենք տարբեր առարկաներ օրինակ՝

Հայոց լեզվի դասին մենք գրում ենք տարբեր ուսուցողական վարժություններ։

Գրականության դասին մենք անցնում ենք տարբեր ժամանակաշրջաների պատվաոր հեղինակներին, և քնարկումներ ենք անցկացնում տարբեր պատմվածքների և բանաստեղծությունների շուրջ։

Հայոց պատմության դասին մենք ուսումնասիրում ենք մեր մշակույթը, և մեր անցիալի պատմական արքաներին։

Հասարակագիտության դասին մենք պատմում ենք դասեր և քննարկում ենք տարբեր թեմաներ։

Ռուսաց լեզվի դասին մենք անցնում ենք տարբեր պատմվածքներ և ամրապնդում ենք քերականությունը։

Անգլերենի դասին մենք անցում ենք տարբեր քերականական դասեր և գրում տարբեր վարժություններ։

Էկոլոգիաի դասին մենք անում ենք տարբեր գործնականներ, դիտում ֆիլմեր էկոլոգիաի մասին։

Ֆիզիկայի դասին մենք գրում ենք տարբեր խնդիրներ։

Կենսաբանության դասին սովորում և պատմում ենք տարբեր դասեր։

Մաթեմատիկայի դասին մենք լուծում ենք տարբեր խնդիրներ և վարժություններ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar