Առաջադրանքներ


1․Հետևյալ բառակապակցությունները գրիր մեկ բառով․

Արու ոչխար- խոյ,

արու այծ- նոխազ,

կառավարության ղեկավար- կառավարիչ,

էգ ձի-զամբիկ,

կնոջ մայրը- զոքանչ,

ամուսնու մայրը- սկեսուր,

թոռան զավակը- ծոռ,

ոսկեղեն պատրաստող- ոսկերիչ։

2․Շարունակիր նախադասությունները․

Ուրախությունը կրկնակի է դառնում, երբ լավ ժամանակ ես անցկացնում ընկերներիտ հետ։

Զորքը ճամփորդների աչքերի առաջ նահանջում է, և անձրևը սկսում է գալ։

Ա՜խ, որքա՜ն լավ կլիներ, եթե բոլորի երազանքները կատարվեին։

Քայլում եմ փողոցով, մինչդեռ երեխաները խաղում են դրսում։

Քանի որ կենսուրախ ու կատակասեր մարդ էր, նա ապրեց շատ երկար։

3․Լրացրու շրջասությունները․

Վալսերի արքա – Յոհան Շտրաուս

Սկյուտարի սոխակ – Պետրոս Դուրյան

Տրոյական պատերազմի երգիչ – Հոմերոս

Գույների կախարդ —Մարտիրոս Սարյան

Հիվանդ հանճարեղ պատանի — Միսաք Մեծարենց

Սպիտակ տան տեր — Ամերիկայի նախագահ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar