Առաջադրանքներ

  1. Լրացրու բաց թողնված տառերը։

Սեդրակ, կմախք, բնօրրան, նախճիր, մանրազնին, սիգապանծ, ամբարիշտ, բողկ, որևիցե, երփներանգ։

2․Վերականգնիր հետևյալ բառերի առաջին բաղադրիչների անհնչյունափոխ ձևերը։

Ռմբակոծել- ռումբ,

սրճարան- սուրճ,

մտամոլոր- միտք,

վիրաբույժ- վերք,

զինագործ- զենք,

ծաղկաբույլ- ծաղիկ,

ալրաղաց-ալյուր,

գինեգործ- գինի,

թթաստան- թութ,

կապտավուն- կապույտ

սիգապանծ- սեգ

հունաբանություն- հույն

տխրադեմ- տխուր

դիմանկար- դեմք

լուսաբաց- լույս

մատենագիր- մատյան։

3․Բացատրիր հետևյալ դարձվածքների իմաստները մեկ բառով։

Մտքի թելը կտրել- մոռանալ,

ծաղիկ հասակ- երիտասարդ,

վերջակետ դնել- ավարտել,

արյունը գլխին խփել-բարկանալ,

կրակի վրա յուղ լցնել- բորբոքել,

բերանը ջուր առնել- լռել,

կոկորդիլոսի արցունքներ- կեղծիք,

ուղտի ականջում քնած- դինջ,

իր էշը քշել- համառորեն,

ականջին արջ նստել- վատ լսողություն,

քթի տակ- մոտիկ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar