Ինչպես գրագետ պատրաստել Սահիկաշար

ՀԱԳՈՒՍՏԻ 6 ՈՃԵՐ

Յուրաքանչյուրիս կյանքում միառժամանակ պետք է լինեն փոփոխություններ: Դա նաև վերաբերվում է հագուստին: Այժմ կխոսեմ հագուստի ոճերից 6 մասին։

1. Դասական ոճ

Այս ոճը միանգամից հայտնվել է մի քանի հայտնի ապրանքանիշերի հավաքածուներում: Այս ոճը կընդունեն միանշանակ աշխատող կանայք, իսկ երիտասարդները իհարկե կանտեսեն այս ոճը, սակայն յուրաքանչյուրիս պահարանում պետք է դասական ոճի հագուստ լինի անկախ մեր ճաշակից և միտումներից: Եվ հետո, ո՞վ ասաց, որ դասական ոճը միայն սեւ-սպիտակ, ձանձրալի համադրությունն է: Ժամանակակից նորաձեւությունը ձեզ թույլ է տալիս խախտել որոշ կանոններ:

2. Boho ոճ

Այս ոճը բնորոշ է տարբերվել ցանկացող, կրեատիվ անձանց: Այս ոճի հագուստով կարող եք արտահայտել ձեր հարուստ և գունեղ ներաշխարհը: Բոհոին բնորոշ են երկար վառ գույները, նախշավոր և ծաղկային դետալները, ծոփքերը, էթնիկ նախշերը, ոչ սիմետրիկ կտրվածքները։

3. Ռետրո ոճ

«Ռետրո» բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է վերադարձ հետ: Հետևաբար, հին թվականներին բնորոշ հագուստը կոչվում է ռետրո: Ռետրո ոճ ստանալու համար նախ պետք է ընտրել որոշակի ժամանակահատված, որը պետք է լինի 20-րդ դարի 60-ական թվականներից հետո, այլապես դա կլինի վինտաժ: Ռետրո ոճի համար կարևոր նախապայման են աքսեսուարները:

4. Վինտաժ ոճ

1920-ականներից առաջ ստեղծված հագուստը համարվում է անտիկ իսկ 1920-ականներից հետո և մինչև 20 տարի առաջ այսօրը ստեղծված հագուստը համարվում է վինտաժային։ Սովորաբար ռետրո կամ վինտաժ ոճի հագուստ է համարվում նախորդ դարաշրջանի ոճով նախագծված հագուստը:

5. Գրանժ

Գրանժ ոճը (անգլ. grunge – տհաճ, զզվելի) ի հայտ է եկել 20-րդ դարի վերջին: Այս ոճին բնորոշ են պատվռած ջինսերը, ծակոտկիներով պիջակները ու բլուզները, արձակված կոճակները, գունավոր և լայն շապիկները:

6. Պիժամային ոճ

Պիժամային ոճը ոճաբանները ննջասենյակից փողոց են բերել:

Շնորհակալություն ուշադրության համար

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar