ՄԻԱՎ / ՁԻԱՀ

ՄԻԱՎ-ը ինֆեկցիոն հիվանդություն՝ պայմանավորված մարդու իմունային անբավարարության վիրուսով։ Վարակված մարդը կարող է չնկատել ոչ մի ախտանիշ կամ երբեմն կարող են նկատվել գրիպանման սիմպտոմներ։ Հիմնականում սկզբնական ախտանիշները հաջորդում են հիվանդության երկարատև, ասիմտոմատիկ գաղտնընթաց փուլին։ Հիվանդության զարգացմանը զուգընթաց ախտահարվում է իմուն համակարգը։ Արդյունքում բարձրանում է այլ ինֆեկցիաների զարգացման ռիսկը, ինչպիսիք են, օրնակ` տուբերկուլյոզը կամ այլ օպորտունիստական հիվանդությունները, ինչպես նաև ուռուցքները, որոնք շատ հազվադեպ են ախտահարում նորմալ գործող իմունիտետով մարդկանց։ Ավելի ուշ առաջանում են նկատելի սիմպտոմներ, որոնք պայմանավոված են ՁԻԱՀ-ի զարգացմամբ։ Ախտանիշների առաջացման փուլը հաճախ ուղեկցվում է քաշի կորստով։

ՄԻԱՎ վարակը չի ճանաչում տարիք, սեռ, սոցիալական վիճակ

Աշխարհում մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) հիվանդանալու 1-ին դեպքերը գրանցվել են 1981 թ., Հայաստանում՝ 1988թ: Աշխարհում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ է 33 մլն մարդ: Սակայն հիվանդության իրավիճակի գնահատումը վկայում է, որ Հայաստանում ՄԻԱՎ-ով հիվանդ մարդկանց հաշվարկային թիվը 2500 է, որոնց մեծ մասը տեղյակ չէ, որ հիվանդ է:

Վարակումը տեղի է ունենում միայն 3 ճանապարհով՝

  • Սեռական
  • Արյունային
  • Եվ մորից-երեխա կաթով կերակրելու ընթացքում

    Ոչ մի ֆիզիոլոգիական հեղուկ, ինչպիսիք են թուքը և արցունքը, չեն հանդիսանում ՄԻԱՎ-ի տարածիչներ։ Փոխանցվում է միայն ու միայն ախտազերծված ներարկիչներ, ասեղներ, այլ բժշկական գործիքներ օգտագործելիս, ՄԻԱՎ-ով հիվանդ դոնորից ստացված արյան և արյան բաղադրամասերի փոխներարկման հետևանքով, ՄԻԱՎ-ով հիվանդ մորից՝ երեխային հղիության ընթացքում, ծննդաբերելիս և կրծքով կերակրելիս: ՄԻԱՎ-ը չի փոխանցվում կենցաղային շփումների՝ ձեռքսեղմման, համբույրի, գրկախառնվելու, հագուստի ու սպիտակեղենի միջոցով, հեռախոսից, համակարգչից օգտվելիս:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar