Հունվար ամսվա հաշվետվություն

Այս հունվար ամիսը շատ տարբերվող և ուսուցողական ամիս էր։Հունվար ամսի ընթացքում մենք ձեռք բերեցինք նոր հմտություներ և փորձ։Նախագծերի արդյունքում մեր հունվար ամիսը եղավ տարբերվող։

Բնագիտատեխնիկական ստուգատես – բնագիտատեխնիկական ստուգատեսի ժամանակ մենք կարող էինք մոմ պատրաստել, հաց թխել, օճառ պատրաստել, բնագիտական ֆիլմ թարգմանել։ Տարբերակներից ես և իմ համակուրսեցի Շողերը ընտրեցինք տնային պայմաններում հացի պատրաստումը նաև մենք նախատեսել էինք հետաքրքիր փորձ, ընթացքը բավականին հետաքրքիր էր, սակայն վերջնական արդյունքը այդքան էլ գոհացնող չէր։ Հացի պատրաստման ընթացքը շատ հետաքրքիր էր քանի որ մենք պատրաստում էինք ամպ հաց։ Հիմնական բաղադրիչը ձվի սպիտակուցն էր, սպիտակուցի հետ աշխատելը բավականին դժվար էր։ Արդյունքը բավականին գոհացնող էր։ Բոլորին խորհուրդ եմ տալիս փորձել, քանի որ պատրաստման ընթացքը և վերջնական արդյունքը հետաքրքիր էր և ուսուցողական։ Հաջորդ փորցի բաղադրիչներն են քացախաթթուն, սոդան և ջուրը։ Փորձի ընթացքում մենք ունեինք մի քանի սխալներ, դա հասկացանք վերջնական արդյունքի ստացման փուլում։ Փորձերի պատրաստման ընթացքը կարող եք տեսնել հղումով։

Ազգագրական փառատոնի շրջանակներում գրականությունից ուսումնասիրեցինք Մշո բառբառը։ Կազմեցինք անհատական բառարան, կարդացինք առակներ որոնք փոխադրեցինք արևելահայերեն։ Կայն բառեր որոնք մենք չէինք հասկանում, բայց Ընկեր Թամարը մեզ բացատրում էր բառերի նշանակությունը, որպեսզի մենք ավելի լավ յուրացնենք այդ բոլոր առակները։ Հայոց պատմությունից այս փառատոնի շրջանակներում ուսումնասիրեցինք ազգային հագուստ տարազ, գույների նշանակությունը, թե որ շրջանում ինչ տեսք է ունեցել տարազը։

Դիջիթեք – այս նախագծի շրջանակներում մենք կարող ենք նոր բան սովորել։ Իմ մասնակցությունը այդքան էլ մեծ չէ, բայց եթե նմանատիպ նախագիծ կրկին լինի իմ մասնակցությունը ավելի մեծ կլինի։ Ահա այս նախագծերի շնորհիվ մեր հունվարը ավելի ուսուցողական դարձավ։

Մարզական ստուգատեսը շատ տարբերվող էր և յուրօրինակ։ Մարզական ստուգատեսի ընթացքը, լավ զգացողությունները երևում են լուսանկարներում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *