Այցելություն Գեղարվեստի ակադեմիա…

Մենք երկու օր այցելեցինք Գեղարվեստի ակադեմիա, որպիսի տեսնենք հագուստի մոդելավորման ավարտական ուսանողների դիպլոմային աշխատանքները։ Հագուստները շատ գեղեցիկ էին և տպավորիչ, ես մոտիվացվեցի ստեղծել իմ հավագածուն։

Տարեվերջյան հաշվետվություն

Ես արդեն ավարտում եմ երրորդ կուրսը, և այս տարի ես սովորեցի ավելի վարժ աշխատել կարի մեքենայի հետ, կարեցի ինձ համար հագուստներ, մասնակցեցի տարբեր նախագծերի, հաճախեցինք թանգարաններ, այցելեցինք Գեղարվեստի ակադեմիա, էսքիզավորման դասերին նկարեցինք տարբեր հագուստների էսքիզներ, ինչպես նաև կրթահամալիրի 《ավագ դպրոցի》ավարտական աղջիկների համար կարեցինք վերջին զանգի հագուստները։

Խալաթներ քիմիայի լաբարատորիայի համար

Նախագիծ Արևելյան դպրոց- պարտեզի երեխաների հետ

Շրջազգեստ

Նախագիծ կրտսեր Սեբաստացիների հետ

Հին հագուստին նոր շունչ

Կիսամյակային հաշվետվություն

Ես արդեն երրորդ կուրս եմ, և այս տարի անցնում եմ միայն մասնագիտական առարկաների դասեր, այս կիսամյակում ես ավելի վարժ սկսեցի օգտվել կարի մեքենաներից։ Կարել եմ ինձ համար հագուստներ

Կիսաշրջազգեստ- շորտ

Երեկոյան շրջազգեստ

Հին հագուստին նոր շունչ, ջինսյա տաբատից կարել եմ կորսետ

Ցանցից բլուզ

Նաև կարել եմ մանկական հագուստ

Նկարել եմ հագուստի էսքիզներ, կարել ու նկարել եմ էկո պայուսակներ Chrictmas market-ի համար, կատարել ենք տարբեր նախագծեր կրտսեր Սեբաստացիների հետ։ Այս կիսամյակում ես շատ բան սովորեցի իմ մասնագիտության վերաբերյալ։

Skip to toolbar