Տարեվերջյան Հաշվետվություն

Այս տարի շատ հաջող էր և զվարճալի։ Ամենից շատը ես հավանեցի երկրորդ կիսամյակը, քանի որ ուսուցիչները մեզ հանձնարարում են անհատական նախագծեր։ Անհատական ասելով նկատի ունեմ, որ մենք կարող ենք ընտրել ցանկացած մեզ հետաքրքրող թեմա և ուսումնասիրություններ կատարենք այդ թեմայի շուրջ։ 

Ճամփորդություններ

Կրթահամալիրը նաև առանձնանում է ճամփորդություններով որոնց մենք շատ հաճախ մասնակցում ենք։ Բացի այդ մենք ունենում ենք ուսումնական ճամփորդություններ։ Օրինակ՝ որևէ թեմա ուսումնասիրելուց հետո այցելում ենք թանգարաններ և այլ վայրեր, որոնք մեզ օգնում են ավելի խորը հասկանալ և ուսումնասիրել մեզ հանձնարարված դասը։ Օրինակ գնացել ենք՝ Դվին հնավայր, Օրգովի ռադիոալեհավաք որի նպատակը պարոնորմալ երևույթների ուսումնասիրությունն էր։

Մասնագիտական զարգացում

Իմ մասնագիտական առարկան հագուստի մոդելավորումն է, ես ընտրել եմ հագուստի մոդելավորումը որովհետև սիրում եմ նկարել, և ուզում եմ ստեղծել իմ նորավոճ զգեստները։ Այս մի տարում ես ունեցել եմ տարբեր հագուստի մոդելավորման ուսուցիչներ, նրանք ինձ սովորեցրել են գինեպարկեր կարել որոնց վրա հետո նկարել ենք, դա մենք սովորել ենք առաջին կիսամյակում։

Նաև մենք սովորել ենք երկրաչափական պատկերներով գեղեցիկ դիզայններ նկարել,

հետո երկրաչափական փատկերներով մեր երևակայուցյամբ այնպիսի մադելներ և զգեստներ նկարել որ դա սովորական կտորից զգեստի տեսք չունենա այլ ուրիշ միբանից լինի։

Իսկ հետո սովորեցինք իսկական մոդել նկարել և մեր հորինած զգեստերը նկարեցինք։ Հագուստներ նկարելը ինձ այնքան շատ դուր եկավ որ ես զգեստների չորս հավաքածու հորինեցի, որ կազմված է վեց զգեստից, հավաքածուից մեկը ութ զգեստից։

Ֆիզկուլտուրա

Ֆիզկուլտուրան ամենակարևոր կետերից մեկն է։ Տարվա սկզբից որպես մարզաձև ընտրեցի նետաձգությունը։ Մեր ուսուցիչը՝ ընկեր Գևորգը մեզ հետաքրքիր մանրուքներ է սովորեցնում, որոնք օգնում են մեզ ավելի լավ կրակել։ Իհարկե, ամեն պարապունքից առաջ մենք մարզվում ենք դահլիճում կամ դպրոցի բակում։

Ամբողջ տարվա ձեռքբերումը

Իմ ամենամեծ ձեռբերումը իմ ընկերներն են, որոնց ես հանդիպեցի քոլեջում։ Ես հանդիպեցի նոր մարդկանց, նոր դեմքեր և մտա նոր շրջապատ։ Այս շրջապատը ինչ-որ չափով փոխեց ինձ։ Ընդունելության ժամանակ իմ մեջ վախ կար։ Բայց հետո երբ ծանոթացա բոլորի հետ ես հասկացա, որ վախենալ պետք չէ։

Կյանքը քոլեջից դուրս և քոլեջում

Կյանքը քոլեջում շատ հետաքրքիր է, որը լցված է դասերով, ֆլեշմոբներով, միջոցառումերով և այլ ոչ պակաս հետաքրքիր բաներով։ Իմ քոլեջի օրը սկսվում է ժամը 9:00֊ին, երբ սկսվում է ընդհանուր պարապմունքը։ Դրանից հետո սկսվում են արդեն մեզ սովորական դարձած դասերը։ Դասերը շատ հետաքրքիր և ուրախ են անցնում։ Դասերից հետո ես գնում եմ տուն։ Ես արդեն սովորել եմ քոլեջի առօրյա կյանքին և չեմ պատկերացնում ինձ որևէ այլ տեղ։
Կյանքը քոլեջից դուրս լի է այլ զբաղմունքներով։ Ես ունեմ շատ հոբբիներ։ Ազատ ժամանակ կա՛մ նկարում եմ, կա՛մ ֆիլմ եմ դիտում, կա՛մ երաժշտություն եմ լսում։

Առարկաների բաժիններ՝

Գրականություն

Հայոց լեզու

Ռուսերեն

Անգլերեն

Էկոլոգիա

Կենսաբանություն

Ֆիզիկա

Մաթեմատիկա

Հասարակագիտություն

Հայոց պատմություն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar